Պաստաֆարիանիզմը կամ Թռչող Մակարոնե Հրեշի Եկեղեցին Բոբի Հենդերսոնի կողմից 2005 թվականինհիմնված նմանակում-կրոն է ի նշան բողոքի ընդդեմ Կանզասի նահանգի կրթության դեպարտամենտի ընդունած որոշման, ըստ որի դպրոցական ծրագիր պետք է մտցվեր "գիտակից մտքի" կոնցեպցիան՝ ի հակադրություն էվոլյուցիայի տեսության: Չուվակը չդիամանալով այդ անարդարությանը գրեց և իր վեբ-կայքում տեղադրեց նոր կրոնի/ուսմունքի մասին տեղեկատվություն և պահանջեց նահանգի ղեկավարությունից, որ ուսումնասիրեն նոր կրոնը դպրոցներում այլ ուղղությունների հետ միաժամանակ՝ օգտագործելով աբսուրդի հասցնելու արգումենտը (reductio ad absurdum): Չնայած կրոնի պարոդիականությանը այն ունի պաշտոնական կարգավիճակ և գոյություն ունի նույն իրավունքներով՝ ինչպես մնացած կրոնները:
Կրոնի անվանումը ստեղծվել է բառախաղի արդյունքում և ասոցացվում է րաստաֆարիանիզմի ու իտալական հայտնի պաստայի հետ: Ուսմունքի հետևորդները իրենց անվանում են պաստաֆարիանիստներ կամ պաստաֆարիաններ:
Էջանիշներ