Վաղը հենց քննությունից եկա, ադմինների հետ վերջնական կքննարկենք, ավելորդ գրառումները երևի կջնջեն, ավելի հստակ կլինի ամեն ինչ, բայց նման օրագրի կարիք գոնե ես զգում էի, քանի որ հաճախ ինձ տանջող մտքեր էի գրում, որ փակուղի են տանում ու շատ էի ուզում քննարկում լինի, քննարկման արդյունքում ելք գտնեմ...
Mephistopheles (10.10.2013), Sambitbaba (10.10.2013), Smokie (11.10.2013)
Հա սկսում ենք լուրջ քննարկում, մեկ էլ դրա էն ամենաթեժ պահին, մեկն էլ ա օրագրային գրառում անում, որ պետք ա քննարկել, հետո մյուսը ու տենց դառնում ա աջաբ-սանդալ, էս ինչ բառ էր, մեղա-մեղա կամ էլ թեմայի կանոններում գրվում ա, որ մինչև մի քննարկումը չվերջանա, օրագրային գրառում չանեք ու սնեց ով էլ սելիք ուներ մոռանում ա...
Հա կայֆ ա, ինձ էդ գաղափարը արդեն բացում ա
Ես ուրիշ առաջարկ ունեմ. անձնական օրագիր բացելիս, առաջին գրառման մեջ, կամ, ավելի լավ է վերնագրի մեջ, ինչ–որ փոքր, բայց երևացող ձևով հեղինակը նշի՝ կո՞ղմ է արդյոք իր օրագրում քննարկումների առկայությանը թե՞ ոչ։ Ու իր որոշումից կախված թույլատրվի կամ չթույլատրվի։ Ես օրինակ դեմ չեմ, որ իմ օրագրային գրառումները քննարկվի (իսկ եթե կոնկրետ մի գրառում չուզենամ քննարկվի, թեմատիկ օրագրեր կան դրա համար, կարող եմ իմ օրագրում չգրել , եթե նշել եմ, որ իմ օրագրում քննարկումները թույլատրվում են)։ Ժամանակին, երբ նման արգելք չկար, չկար նույնիսկ «օրագրեր» ենթաբաժինը, ես ունեի օրագիր, որտեղ լինում էին քննարկումներ ու ամեն ինչ նորմալ էր
ահա խնդրեմ, կարող եք համոզվել
Smokie (11.10.2013)
Ես անկապ օրագրում գրառում եմ անում հազվադեպ, երբ ինչ-որ բան կա մտքիս, որ չեմ ուզում մեջս պահեմ, բայց միաժամանակ չեմ էլ ուզում քննարկել, հարցերի պատասխանել:
Քննարկում ես ուզում, ընտրի համապատասխան բաժին ու թեմա բաց: Ընդհանրապես, ակումբում վերջին ժամանակներս շատ հազվադեպ է նոր թեմա բացվում, ինչը սխալ է: Ասենք, ամբողջ քաղաքականությունը քննարկվում է "թեմայից դուրս" բաժնում: Ով հարց ունի, փոխանակ բաժին ընտրի ու թեմա բացի, գրում է "Հարցրու այստեղ" թեմայում: Հետագայում կտանջվես մի բան գտնել: Կորում է ֆորումի իմաստը, դարձել է սոց. ցանցի նման մի բան:
CactuSoul (10.10.2013), keyboard (10.10.2013), Sambitbaba (10.10.2013), Smokie (11.10.2013), Անվերնագիր (10.10.2013), Ներսես_AM (10.10.2013), Շինարար (10.10.2013)
Հետաքրքիր է, իսկ մոդերները "կտփե՞ն", եթե ինչ-որ մեկն օրագիր բացի և այդ օրագրում սկսի քննարկել ուրիշների օրագրերը…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մոդերատորական քննարկում:
Ակումբի ընդհանուր ու առանձին բաժինների կանոնները քննարկել, փոփոխությունների առաջարկներ անել կարելի է «Առաջարկներ և դիտողություններ» բաժնում: Օրագրեր բաժնի կանոնները կարելի է քննարկել նաև «Օրագրեր բաժնի կանոնները» թեմայում: Սույն թեման ջնջման ենթակա է գործող օրենքները խախտելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ