User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Էվոլյուցիա. Սկիզբ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Սամ-Քլայն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2013
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էվոլյուցիա. Սկիզբ

    Մենք այստեղ ենք, որպեսզի ստեղծենք նոր իրականություն, որը կարող է ոգեշնչող լինել մարդկանց համար, որը սկիզբ կդնի նոր արժեհամակարգի ու նոր փոխհարաբերությունների: Որտեղ չկան ազգեր, սեռեր, տարածքներ: Սահմաններ գոյություն չունեն, եթե կա սեր, էվոլուցիա, հաղթանակ:Մենք ակամայից, գալով այս աշխարհ, ձևավորում ենք նոր միջավայր, որտեղ Տիեզերքի մի մասն է խտացած: Այդ տիեզերքի մի մասն եմ նաև ես… Ու ես ստեղծում եմ իմ մոլորակը, որտեղ էլ կտանեմ քե՜զ…

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (09.10.2013), E-la Via (08.10.2013), Lusntag Lusine (22.10.2013), Sambitbaba (09.10.2013), Smokie (09.10.2013), Այբ (09.10.2013), Արամ (09.10.2013), Արևանուռ (09.10.2013), Նիկեա (13.10.2013), Շինարար (09.10.2013), Ուլուանա (09.10.2013), Վոլտերա (13.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (09.10.2013)

  3. #2
    Սկսնակ անդամ Սամ-Քլայն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2013
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ դու վարակված ես Ապագա ստեղծելու հիվանդությամբ, դու ավտոմատ սկսում ես պլաններ գծել, կշռադատել քայլերդ, քայլեր ձեռնարկել, դուրս մղել մնացյալ վախերդ: Սակայն երբ քայլերիցդ մեկը չի արադարացնում իրեն, շղթայական ռեակցիայի պես չեղարկվում են մյուսները: Ինչը խելագարեցնող է, դրդում է չնախատեսված քայլերի, որոնք երբեմն հակասում են էությանդ և գծած պլաններիդ: Գլուխդ պատերին տալուց ու ճակատագրին մեղադրելուց հետո ներսումդ սպիտակ գույնն է իշխում: Ինչպես սպիտակ թուղթը: Այդ նույն ճակատագիր կոչվածը քեզ հնարավորություն է տալիս ամեն ինչ սկսել նորից: Նորից գրել այդ սպիտակի վրա ու նորովի գտնել ապագա տանող ճանապարհը: Դու հոգեբանորեն պատրաստ ես զգում քեզ նորովի բացահայտել տաղանդներդ, որոնց շնորհիվ կհասնես նպատակներիդ:
    Այժմ…
    Իմ ներսում գորշ է, չեմ խուսափի: Էությամբ գնում եմ գորշի ետևից, ինչը խանգարում է ինձ: Սակայն չեմ թաքցնի` իմ հոգում էլ է եղել այդ սպիտակությունը, որոնց վրա գրելով, երբեմն էլ ագահորեն խզբզելով բացահայտել եմ ներսս… քիչ թե շատ: Եվ այժմ ես այստեղ եմ… Նոր բարձրության վրա, որը և´ վախեցնում է, և´ հավատ ներշնչում: Վախ և Բավականություն միաժամանակ:
    Վախ, որովհետր ես երբեք չեմ պատկերացրել ինձ բարձրություններ հաղթահարելիս, բարձունքի հասնելիս` այն թողնելով ուրիշներին: Եվ բավականություն. Դա ռիսկային է և խոստումնալից:
    Հաստատուն քայլերով ես գրում եմ իմ պատմությունը…
    Թե ես ինչ ներս ունեմ, գիտեն քչերը: Եթե շատերը գիտեն իմ անունը, դեռ չի նշանակում, որ գիտեն իմ ներսը…

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.10.2013), Lusntag Lusine (22.10.2013), Sambitbaba (10.10.2013), Smokie (11.10.2013), Այբ (09.10.2013), Արամ (11.10.2013), Արևանուռ (09.10.2013), Նիկեա (13.10.2013), Վոլտերա (13.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (09.10.2013)

  5. #3
    Սկսնակ անդամ Սամ-Քլայն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2013
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շարժման մեջ... կրկնվող եմ:


  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (22.10.2013), Sambitbaba (10.10.2013), Արևանուռ (09.10.2013), Վոլտերա (13.10.2013)

  7. #4
    Սկսնակ անդամ Սամ-Քլայն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2013
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգալ




    Զգալ: Դուք գոնե գիտե՞ք` ինչ է նշանակում զգալ: Զգալ ոչ թե այն, ինչ պատկերանում է ձեզ, այլ այն, ինչը խտացած է այնտեղ, որն էլ բանալի կհանդիսանա տեսնել մեդալի հակառակ երեսը: Զգալ ոչ թե դեմքը, այլ մեջքը … ինչ– որ մեկի, ով նստած է հենց հիմա, իմ դիմաց: Երբ աչքի ամեն շարժումով հետևում եմ նրա թեթև շնչառությանը: Ես ատամներս սեղմած սպասում եմ, ով ուր որ է` կշրջվի, կնայի աչքերիս մեջ ու ջուր կլցնի մեջս բռնկված հրդեհի վրա: Ուստի ես բնազդաբար ու անջատված կրկնում եմ`չշրջվես, չշրջվես, չշրջվես, չշրջվես… Ես պաշտում եմ քեզ:
    Զգալ, որ կյանքը երկուսով անվերջ է, իսկ մենակ (մենակյացություն) մնալը` հաշված ժամերի թիթեռի կյանք: Որովհետև ես ապրում եմ ինքս ինձ համար: Ես կարող եմ և չապրել ինքս ինձ համար: Մինչդեռ դիմացիս նստածը կարող էր հանկարծակի աստվածային կերպով շրջվել ու ուղղակի ասել` մի´ արա դա:
    Զգալ պահի մեղեդայնությունը: Ես աթեիստ եմ, բայց և զգալ պահի աստվածայնությունը: Որ ահա, քիչ հեըո տեղի կունենա տիեզերային մի պայթյուն, և Աստծո ու Մարդու ձեռքերը, վերջ ի վերջո, անհիշելի ժամանակներ անց, մեր (քո) շնորհիվ կհպվեն միմյանց, և հրեշտակները կանցնեն գործի: Կբզկտեն մարդու մարմինը: Արյունը կկաթա նրան ընդգրկող ափսեից իմ սեղանի ու ձեռագրերիս վրա: Ես ձեռքով արագ–արագ կմաքրեմ արյունը ու կներկեմ նրա պարանոցը:
    Ու ես կզգաաաաաաաաաաաաաաաաաաաաաաամ, որ նա, այնուամենայնիվ, կա: Որ նա կենցաղ է, երբ նստած է իմ դիմաց ու օդից շղարշներով է սահմանազատված: Եվ իմ աչքի մի թարթոցը կազատի մեզ ամեն տեսակ պատնեշներից ու գավառականությունից: Մենք կձուլվենք օդում: Կմիանանք, ինչպես Աստվածը` Մարդուն, երբ մատները միմյանց հպելուց հետո շոշափվեցին ձեռքերը, և հրեշտակներն ավարտեցին իրենց երեկոյան ընթրիքը:
    Ես լարված գրում եմ սա ու ատամներս սեղմած սպասում եմ, որ ուր որ է ` նա կշրջվի…
    Չնայես, չնայես, չնայես, չնայես, չնայե´ս…: Բայց ես սիրում եմ քեզ, չնայես, չնայես, չնայես, չնայես… Բայց թողնում եմ մի հատված, որ նայես, ու ձեռքերով փակում ինձ: Չնայես, չնայես, չնայես: Բայց քո աչքերը մոլորված նայում են ինձ, ու ես դեռ շարունակում եմ գրել սա:
    Թանաքի փոխարեն արյամբ կգրեի սա, անկեղծ, իրոք, դու էլ կուզեիր, բայց գրում եմ թանաքով:
    Որպես շարադրություն, որպես գեղարվեստ:

    ԲԱՅՑ ՈՎ ՍԱՏԱՆԱ, ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ: ՉԷ ՈՐ ԱՌԱՆՑ ՔԵԶ ԵՍ ԷԼ ՇՆՉԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ:
    ՉՆԱՅԵՍ, ՉՆԱՅԵՍ, ՉՆԱՅԵՍ, ՉՆԱՅԵՍ, ՉՆԱՅԵՍ… ինձ: Խնդրում եմ քեզ:
    ~
    Ինձ դու կհասկանաս…

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2013), Lusntag Lusine (22.10.2013), Sambitbaba (20.10.2013), Արևանուռ (11.10.2013), Նիկեա (13.10.2013), Վոլտերա (13.10.2013)

  9. #5
    Սկսնակ անդամ Սամ-Քլայն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2013
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ ստեղծել բառեր, որոնք հիմնված են զգացմունքների վրա: Միգուցե լինգվիստիկ առումով որևէ իմաստ չեն արտահայտում, փոխարենը արտահայտում են զգացմունքներ ու իրավիճակ ( հոգեվիճակ ):
    Դրանք հիմնականում գոյականներ են ոըժւ ձայնարկություններ:

    ***
    ***

    Նորմալ մարդկանց մոտ, երբ նստարանին երկու անծանոթներ են նստում իրար կողք, նկատում ես անռեակցիա դեմքեր, շփումը զրոյացված, նույնիսկ իրար դեմքի չեն նայում:
    Երբ ես անցնում եմ նրանց կողքով, նայում եմ, ապա վերև, ժպտալով արտահայտում ցնծությունս` հույսով, որ իմ գնալուց հետո նրանք միմյանց կնայեն, ու ինչ–որ մեկի բախտը կբերի ու նա կերջանկանա....
    #cupid
    Վերջին խմբագրող՝ Սամ-Քլայն: 13.10.2013, 17:14:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2013), Lusntag Lusine (22.10.2013), Sambitbaba (20.10.2013), Արևանուռ (13.10.2013), Նիկեա (13.10.2013), Վոլտերա (13.10.2013)

  11. #6
    Սկսնակ անդամ Սամ-Քլայն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2013
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես պատահաբար ցած գցեցի ծաղկամանը, որ մայրիկիս իր տատիկից էր մնացել: Վարդեր էին մեջը` արնագույն վարդեր: Ես գցեցի այն, ու ջարդեցի: 1000 կտոր հիշողություններ: Ես շփոթված էի, ձեռքս մեկնեցի, որ հավաքեմ ապակու կտորները, և վնասեց ինքս ինձ: Ձեռքերս մի վայրկյանում արյունոտվեց: Գիտեք, արյու՜ն... Կարմիր գույնի արտասովոր հեղուկ: Ես միշտ սովոր եմ եղել արյունը կարդալ գրքերում ու ֆիլմերում տեսնել: Իսկ այն հիմա դուրս է հորդում իմ երակներից լույս աշխարհ: Ես շտապելու տեղ չունեմ: Գեղեցկությանն եմ հանդիպել, որ իմն է, իմ սեփականը: Արյան կաթիլներն ինձ հույս են տալիս: Որ ես դեռ չեմ մեռել, արյունս ջուր չի դարձել, որ կարող եմ սիրել, սիրել ու սիրե՜լ...
    Իմ արյունն իմ ձեռքերն ի վար են գնում, կաթում մորս հիշողությունների վրա: Ես դրանում ինձ եմ տեսնում: Իմ մտքերի լուռ վկային, իմ արյան մեջ իմ չասված մտքերն են գրանցված: Իմ չնկարված դիմանկարը: Իմ աչքերն են անդրադառնում նրա միջից: Ու ես միշտ զարմացել եմ` Աստված ի՜նչ կատարյալ կարող էր ստեղծել մարդուն...
    Արյունս տարածվել է մարմնովս մեկ, ես ամենազոր եմ դառնում, դառնում եմ Դու, փակում աչքերս ու հրճվում արյան շքեղությամբ: Վերջապես բացահայտեցի ինձ ներսից, որ Դու ազատ մուտք ունես իմ մարմին, կարող ես մտնել ու չխեղդվել... իմ արյունն իմ շուրջն է տարածվեծ: Կլիզեմ այն, քեզ կներառեմ իմ մարմնում, ու մենք կփախչենք անհայտ հեռուներ....
    Իսկ ես միայն կոտրեցի մորս մնացած ժառանգությունը` տատիկիս ծաղկամանը,, որ բանալի դարձավ իմ հոգու մութ նկուղի, որտեղ Սատանաներն են վխտում, ու երբեմն էլ ուզում եմ այդ բանալին Քեզ հանձնել...
    Ես էլ չկամ...

    © Արյուն, 18 հուլիս, 2013

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2013), Lusntag Lusine (22.10.2013), Sambitbaba (20.10.2013), Արևանուռ (16.10.2013), Նիկեա (15.10.2013), Վոլտերա (15.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխարհի սկիզբ (հերիք է էլի, ինչքա՞ն կարելի է :D )
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 06.01.2013, 15:27
  2. Պոեզիա. Լուսին Ամարա-Միայն սկիզբ ու ընթացք
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 220
    Վերջինը: 22.01.2012, 14:07
  3. Սկիզբ / Inception (2010)
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Կինո
    Գրառումներ: 28
    Վերջինը: 18.09.2010, 22:23
  4. Վարդան Այգեկցի (12-րդ դ.-ի վերջ-13-րդ դ.-ի սկիզբ)
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.06.2010, 17:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •