Էս կարդալուց պատկերացնում ես Սերժին՝ իրա էն մի տեսակ կիսադիլխոր հայացքով, ու քանդվում
Ես ուզում եմ հեծանիվով գնալ աշխատանքի։ Մի կողմ թողնել հասարակական կյանքը, տեքստեր գրել ռոք-խմբի համար, հաշիշ ծխել ու խաղաղություն քարոզել։ Կամ էլ փոստատար դառնալ ու ամեն օր մարդկանց նամակներ տանել, նրանց ջերմ ժպտալ և բաիր օր մաղթել, ինչպես մաղթում են Սամոյի սուպերմարկետի աշխատակիցները։ Փոքր էլեկտրական մեքենայով շրջել Երևանով ու ճանաչել մարդկանց, երբեմն թաքուն կարդալ նրանց նամակները։Փակում եմ պատուհանը ու մի կերպ գտնելով բջջային հեռախոսը սեղանի վրա՝ հրամայում եմ անվտանգության ծառայության պետին, որ ցրի շենքի առջև հավաքված երկուհարյուր հոգուն, որոնց իրականում կարոտելու եմ և որոնց այստեղ բերելու համար ես ինքս էի դիտմամբ հերթական հիմարությունն արել։ Գիտեի՝ նրանք ինձ չեն ների և զայրույթն աչքերին կգան ինձ հյուր՝ չհասկանալվ, որ լցնում են իմ միայնակ հոգու փառակալած անկյունները։![]()





Մեջբերել
Էջանիշներ