Ժա՜ռ, շնորհավո՜ր... էնքան վատն ես դու, ինչ մտքովս անցնում ա բարեմաղթեմ, դրանից ավելցուկով ունես: Լրիվ փակուղու մեջ ես դնում մարդու:
Թող էդ հրաշալի հատկանիշներդ երբեք չկորցնես, մնացած ամեն ինչը լավ կլինի: Եթե բոլոր հասարակ ու առհասարակ մահկանացուների պես երազանք ունես, անպայման իրականանա, նպատակներդ իրականանալուց էլ մի լավ տանջվես, քանի որ հեշտ հասած նպատակը էն ուրախությունն ու բավարարվածությունը չի տալիս, ինչ ջանքերի ու մաքառման միջով վաստակածը (ի՜նչ էլ պաթոսա-ամպագոռգոռ ստացվեց):
Թող միշտ լավ ընկերներ լինեն կողքիդ, դու արժանի ես: Հա, մեկ էլ արկածներ, լիքը տարաբնույթ արկածներ, էս ոչինչ, չէ, որ բոլորին մաղթում եմ, բայց առանց դրանց կյանքը գորշ ու միագիծ կլիներ, թոռներին էլ պատմելու բան չէր լինի: Դե թոռներ բարեմաղթելու համար էլ դեռ շուտ ա, դրա համար սահմանափակվեմՇնորհավոր
Էջանիշներ