Անհամբեր հրապարակմանն եմ սպասում ))
Անհամբեր հրապարակմանն եմ սպասում ))
Mephistopheles (13.10.2013), Արևանուռ (13.10.2013)
Էս անգամ ես պաս, չհասցրեցի, գաղափարն էն էր, որ մեկն ամբողջ կյանքում հանցագործ ա փնտրում, ոստիկանությունից դուրս ա գալիս, արդեն բիձուկ ինչ-որ ուրիշ բիձուկի հետ նստարանին խոսում, պարզում, որ իր ամբողջ կյանքում փնտրած ու չգտած հանցագործն էր ու հայտնաբերում, որ ինքը խորապես թքած ունի էդ փաստի վրա, առանց ներկայանալու շարունակում է հետաքրքիր ծերունական զրույցը![]()
Alphaone (13.10.2013)
Նիկեա (13.10.2013)
Ոչինչ, մենք երեք գործով էլ մրցույթ կանենք![]()
Blessed the poison which brings the end
Կարևոր չի թե ինչ էիր գրելու, կարևոր ա թե ոնց էիր գրելու դա Ալֆա ջան։
Էդ նույն պատմությունը եթե ես գրեմ, վառելու բան կստացվի, մեկ ուրիշի դեպքում գլուխգործոց կդառնա։
Իմ կարծիքով սյուժեն բոլորովին էլ ամենակարևոր գործոնը չի հաջող գործ ստեղծելու համար։
Բյուր ջան, սա քեզ էլ եմ ասում, դու հաճախ ես հիշատակում թե ակումբցիներին (իմա մարդկանց, ընթերցողներին) էս թեման դուր կգար, սա դուր չէր գա, էս կլացացներ (հիմնականում հեգնանքով ես ասում սա, ոչինչ), էս մեկը չէր լացացնի։
Չէ, «լացացնող» «չլացացնողը» սյուժեի հետ քիչ կապ ունի, կարևոր ա թե դու ոնց ես պատմում, ոնց ես ներկայացնում էն ինչ կառուցել ես մտքումդ։
Մենակ սյուժեով ոչինչ չի ստացվի։
Alphaone (13.10.2013)
Նայած թե դու ինչ ես հասկանում էդ լացել ասելով, կարաս փորձես վերանաս քո ստեղծած, քո համար ցածր, էժանագին համարվող ստերեոտիպներից, փորձես գտնել հաջողված գործերի գաղտնիքները, ու շուտով դու էլ հաջողության կհասնես, կարաս բոլոր լավ գործերը բնորոշես էժանագին, լացացնող, պրիմիտիվ ու շարունակես էնպես ոնց որ մինչև հիմա, դու ես որոշողը, բայց էլ չբողոքես որ գործերդ հաջողություն չեն ունենում։
Էս ա։
Արէա, էս մրցույթին ուղարկելիք գործս գրելու առաջին երեք օրը մտածել եմ, թե ոնց գրեմ` ակումբցիներին դուր գա, իսկ հաջորդ երեք օրը գրել եմ էն, ինչ ուզել եմ, ու թքած, թե ակումբցիներին դուր կգա: Իմ կարծիքով, շատ ավելի կարևոր ա ինքս ինձ հավատարիմ մնալը, քան «հաջողության» հասնելը: Խնդրեմ, էս տարվա Նոբելյան մրցանակակրի գործերն եմ կարդում: Թափելու բան ամենադասական իմաստով, բայց մարդը հաջողություն ունի: Ես տենց հաջողություն չեմ ուզում:
Alphaone (13.10.2013), Mephistopheles (13.10.2013), Sambitbaba (14.10.2013), Smokie (14.10.2013), Շինարար (13.10.2013), Վոլտերա (13.10.2013)
Արեա ջան, համ էլ ես հնդկական կինոյից քանի անգամ լացել եմ, բայց դրանց 0.01 տոկոսն եմ արվեստի գործ համարում... Լիքը մարդիկ գիտեմ, որ ինտելեկտի հետ լուրջ խնդիրներ չունեն, բայց կարող են սերիալ նայել ու լացել, բայց հազար սերիալից մեկը կարող է ինձ դուր գալ, ասենք գահերի խաղը՝ էս էլ իբր թարգմանում եմ, էլի![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ