Իմ շատ սիրելի ակումբցիներ, կամ մեր լեզվով ասած ժողովու՜րդ, վերջին մի քանի ժամվա ընթացքում հայտարարվող մրցույթի պլանները կտրուկ փոխվեցին: Հաջորդ մրցույթը լինելու է թեմատիկ, թեման՝ Պատահական ծանոթություն, բայց սա դեռ ամենը չէ: Այս անգամվա մրցույթը հովանավորում է ձեզ շատ հայտնի Process փաբը: Մրցույթի պայմանները բնավ չեն փոխվում՝ քվեարկություն, քննարկումներ, փակ հեղինակներ, պատմվածքի ֆորմատ, սակայն ամենավերջին՝ հեղինակների բացահայտվելու պահը տեղի է ունենալու ոչ թե վիրտուալ տարածքում, այլ հենց հովանավորող փաբում, այն է՝ Process-ում: Պատմվածքները պետք է ուղարկեք մինչև հաջորդ կիրակի օրվա ավարտը՝ 24:00: Պատմվածքները կտեղադրվեն երկուշաբթի երեկոյան, քվեարկությունը կտևի հինգ օր՝ մինչև շաբաթ օրվա երկրորդ կեսը: Այնուհետև բոլոր հեղինակները շաբաթ օրը՝ 19.10.13 պետք է գան Process փաբ: Հավաքվելուց հետո ես կհայտարարեմ մրցույթի հեղինակներին: Այնուհետև յուրաքանչյուրը բարձրաձայն պետք է ընթերցի իր գործը, իսկ հաղթողին կտրամադրեն նվերներ՝ Process փաբի կողմից: Ի դեպ այդ օրը կարող են գալ նաև մրցույթին չմասնակցած ակումբցիները: Այսինքն հաշվեք դա որպես ակումբային մեծ հանդիպում
Հիշեցնեմ, որ ստեղծագործությունը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ նամակագրական համակարգով (PM):
Էջանիշներ