Թեմայում կարող եք ստանալ ձեզ հետաքրքրող ծրագրերի ավտոմատ տեղադրման համար անհրաժեշտ հրամանները: Որպես ընդհանուր ինֆորմացիա տեղադրեմ, թե որ ծրագրային փաթեթով ստեղծված տեղակայիչների համար ինչ հիմնական հրամաններ են օգտագործվում.
Windows Installer Service
/quiet - տեղադրման ընթացքում ոչ մի պատուհան չի ցուցադրվի
/passive - կցուցադրվի միայն տեղադրման ընթացքի պատուհանը
/q[n|b|r|f]
n - առանց ինտերֆեյսի
b - հիմնական ինտերֆեյսը
r - կրճատ ինտերֆեյսը
f - լրիվ ինտերֆեյս (լռելյայն)
/norestart - չվերագործարկել համակարգիչը տեղադրելուց հետո
/promptrestart - անհրաժեշտության դեպքում հարցնել վերագործարկելու մասին
/forcerestart - միշտ վերագործարկել համակարգիչը
Inno Setup
/silent - կցուցադրվի միայն տեղադրման ընթացքի պատուհանը
/verysilent - տեղադրման ընթացքում ոչ մի պատուհան չի ցուցադրվի
/nocancel - թաքցնել տեղադրումը կանգնեցնելու կոճակը
Nullsoft Scriptable Install System (NSIS)
/S - ավտոմատ տեղադրում առանց որևէ ինտերֆեյսի
WISE Installer
/s
7-Zip SFX
-y կամ aiX, որտեղ x-ը կարող է լինել 0-9, A-Z, a-z
WinRAR SFX
/S
Էջանիշներ