Մի խոստովանություն անեմ՝ նոր անցնեմ շնորհավորանքներին:
Կակտուս ջան, դու հավանաբար չգիտես, բայց ես քո երկրպագուներից եմ: Չէ, էն գիժ ֆանատներից չեմ, ես հեռվից հանգիստ հետևող երկրպագուներից եմ

:
Չես էլ պատկերացնի ակումբում թե ակտիվ, թե պասիվ ժամանակ որքան ուշադիր եմ հետևել օրագրային գրառումներիդ: Առավել ևս չես պատկերացնի, թե հեռվից հեռու ինչքան կռիվներ եմ տվել հետդ: Չգիտեմ է`լ ո՞նց է ստացվում մոտդ, բայց ամեն տողդ արձագանք է գտնում ներսումս: Մեկ-մեկ կարդում էի գրառումներդ ու թվում էր ես եմ գրել: Հաջորդ վայրկյանին հասկանում էի, որ ես էդքան անկեղծության համարձակություն չունեմ ու քեզ շնորհակալ էի, որ գոնե քո գրածների շնորհիվ ներսիս եղածն ինչ-որ տեղ դուրս էր գալիս: Տխուր պահերիդ ոնց ինձ կցանկանայի շուտ դուրս գալ էդ հոգեվիճակից, էնպես էլ քեզ էի ցանկանում: Ու չես պատկերացնի, թե որքան էի ուրախանում, երբ գրառումնեից հասկանում էի, որ լավ ես քեզ զգում:
Սիրուն հոգով, սիրուն Մարդ ջան, շնորհավորում եմ ծնունդդ: Գիտեմ, սպասված, պատկերացրած երջանկությունը հաճախ միրաժ է թվում: Քեզ մաղթում եմ, որ երբեք չհուսահատվես իրական երջանկությունդ գտնելու որոնումներում, որ երբեք հետ չկանգնես ու հավատաս, որ շատ շուտով այն գտնելու ես: Համոզված եմ՝ էդպես էլ լինելու է

:
Շնորհավո՜ր

:
Էջանիշներ