Լավ նկարիչ եմ բացահայտել ։
Միշել Ռոշեն ֆրանսիացի գեղանկարիչ և լուսանկարիչ է։ Ծնվել է 1957 թ. Էլզասում։
Միշելը հմայված է Աֆրիկայի ու Ասիայի խորհրդավորությամբ, լույսով ու գույներով։ Հիմնականում աշխատում է յուղաներկով կտավի կամ փայտի վրա՝ ստեղծելով Աֆրիկայի և այլ վայրերի կյանքը պատկերող գեղազարդ տեսարաններ, որ ամբողջական են իրենց տխրությամբ, ուրախությամբ ու խորհրդավորությամբ։ Ռոշեի նկարները սահմաններ չունեն և իր երազանքների, կրքերի, գոյություն ունեցող և չունեցող վայրերի մեկնաբանություններն են։
Նրա գործերը ցուցադրվել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում։
Բոլոր նկարներում մի տեսակ խաղաղություն ու ներդաշնակություն կա ։
Շնորհակալություն Chilly–ին՝ ակամա թեման ստեղծելու ոգեշնչման աղբյուրը հանդիսանալու համար ։
Էջանիշներ