Հա, էս հետաքրքիր հարց ա: Բնօրինակում Venusian polypod ա: Ճիշտը երևի վեներականն ա, բայց ախր տենց չի կարելի գրել, է, գիտես : Հետաքրքիր ա, որ ռուսներն ընդհանրապես венецианская сороконожка են թարգմանել, չնայած, եթե չեմ սխալվում, polypod-ը բույս ա: Չնայած՝ Վեներայի վրա ա, աստված գիտի ինչ ա, բառացիորեն բազմոտանի ա նշանակում, գուցե վերջում «յախք» էֆեկտը լրիվ ապահովելու համար ես էլ ինչ-որ հազարոտնուկ կամ մի ուրիշ բազմոտանի սարքեմ դրան:
Հա, ռուսները սխալ են թարգմանել, երևի centipede (сороконожка)-ի նմանությամբ կարծել են, որ polypod-ն էլ ա դրա պես ինչ-որ միջատ: Ինձ polypod-ը ավելի շուտ ծովային կենդանու հետ ա ասոցիացվում, ասենք կորալյան պոլիպներ, կամ նման մի բան:
Էջանիշներ