User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: «Աստվածների սնունդը». Արթուր Կլարկ

  1. #16
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԻՀԿ, պարոն հանձնաժողովի նախագահ: Իսկ նախագահողը երևի ավելի ճիշտ կլինի օգտագործել պրոցես արտահայտող բառակապակցություններում, օրինակ' նիստը (քննարկումը, ժողովը) նախագահող:


    Բայց Շինարարի հետ համամիտ եմ:

  2. #17
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Հայկը որ սենց հարցեր չի տալիս, ոնց որ ուզենա արդարանա, թե ես ամեն ինչ չի, որ գիտեմ, բայց ախր մենք հո գիտենք, որ դու շատ լավ էլ ամեն ինչ էլ գիտես Ստանիսլավսկու ականջն էլ էնտեղ կանչի:
    Շին, լիքը բան կա, որ ինձ մի քիչ անհարթ ա թվում։ Վաղը առանձին-առանձին մի երկու բան կնշեմ։
    DIXI
    carpe noctem

  3. #18
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, լիքը բան կա, որ ինձ մի քիչ անհարթ ա թվում։ Վաղը առանձին-առանձին մի երկու բան կնշեմ։
    Ի միջի այլոց, էդ պարոնի պահը ինձ էլ մտածացրեց՝ Պարո՛ն ազգային ժողովի նախագահ, թե՞ ազգային ժողովի պարոն նախագահ: Ռուսերենում, անգլերենում կառույցը էնպես ա, որ էսպես թե էնպես պարոնը ընկնում ա նախագահի կողքին չէ՞, բայց հայերենում ամեն դեպքում ես ոնց որ ուզում եմ հակվեմ, որ պարոնը առաջ տարվի, որովհետև հանձնաժողովը չի պարոն, հասկանում եմ, որ ասել ասողը ավելի վերամբարձ ա դառնում, ականջին մի քիչ խորթ, մյուս կողմից էլ պիտի սկսի կիրառվել, որ բնական հնչի: Մեզ մոտ դեռ էդ բառի կիրառման ավանդույթը նոր ա ձևավորվում: Հլա պաշտոնյա մարդիկ կան, նեղանում են՝ իրանց պարոն ես ասում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (29.09.2013)

  5. #19
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարարի հետ համաձայն եմ. եթե գրառումը Հայկօյինը չլիներ, հաստատ մինչև վերջ չէի ձգի, նույնիսկ երևի մի պարբերությունից այն կողմ չանցնեի: Հետաքրքիր չի մի տեսակ:
    Ու չնայած դրան՝ գիտեմ, որ շատերը իմ կարծիքին չեն ու հավանում են: Էնպես որ՝ ինչ էլ թարգմանես՝ լավ գործ ես անում, Հայկ ջան, շնորհակալ եմ շատ Համ էլ՝ դու չլինեիր, ես Արթուր Կլարկ կարդացողը չէի՜
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (29.09.2013), Շինարար (29.09.2013)

  7. #20
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօն աչքս մտավ Ռեյ Բրեդբերիի պատմվածքի թարգմանությամբ: Էն ժամանակ ագահի նման կարդում էի՝ ամեն տառը ու բառը ագահորեն ընկալելով: Նոր հիշեցի ու նորից կարդացի:
    Կակտուսի ուՇինարարի հետ համամիտ եմ,կարդացվումա մենակ Հայկօ անունը կարդալուց հետո:
    Համ էլ,եթե անկեղծ,ես էլ Կլարկ չէի կարդացել:

  8. #21
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց, էդ պարոնի պահը ինձ էլ մտածացրեց՝ Պարո՛ն ազգային ժողովի նախագահ, թե՞ ազգային ժողովի պարոն նախագահ: Ռուսերենում, անգլերենում կառույցը էնպես ա, որ էսպես թե էնպես պարոնը ընկնում ա նախագահի կողքին չէ՞, բայց հայերենում ամեն դեպքում ես ոնց որ ուզում եմ հակվեմ, որ պարոնը առաջ տարվի, որովհետև հանձնաժողովը չի պարոն, հասկանում եմ, որ ասել ասողը ավելի վերամբարձ ա դառնում, ականջին մի քիչ խորթ, մյուս կողմից էլ պիտի սկսի կիրառվել, որ բնական հնչի: Մեզ մոտ դեռ էդ բառի կիրառման ավանդույթը նոր ա ձևավորվում: Հլա պաշտոնյա մարդիկ կան, նեղանում են՝ իրանց պարոն ես ասում:
    Բայց հանձնաժողովի պարոն նախագահն էլ ամեն դեպքում ախր շատ անբնական ա, եթե լիներ հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգարժան և այլն, էլի ոչինչ, բայց էդ դեպքում հարգելի-ն ու պարոն-ը համարժեք բառեր չեն, չէ՞: Վերջը, Հայկօ ջան, դու ավելի լավ կզգաս իրականում:

  9. #22
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում, ոչ թե կասենք ԱԺ պարոն նախագահ, այլ՝ պարոն ԱԺ նախագահ, քանի որ ԱԺ նախագահը բառակապակցություն է, որ կոնկրետ «պարոն» է մատնանշում...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.09.2013), Նաիրուհի (29.09.2013), Շինարար (29.09.2013)

  11. #23
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, լիքը բան կա, որ ինձ մի քիչ անհարթ ա թվում։ Վաղը առանձին-առանձին մի երկու բան կնշեմ։
    Նայի, մի երկու օրինակ.


    Այսօր դժվար է անգամ պատկերացնել, որ մեր նախնիները մեծ մասամբ ֆերմերներ էին, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում ուտելիք էին քամում հողից կամ ծովից՝ պարզագույն և հաճախ խիստ ծանր աշխատանքի միջոցով, սակայն դա է ճշմարտությունը:

    «Ֆերմեր» բառը էն չի, հողագործ էլ չես գրի, որտև հետո ծով ա գալիս: «Ուտելիք էին քամում հողից կամ ծովից». եսիմ, ի՞նչ քամել, ի՞նչ բան. ուտելիք էին ստանու՞մ, մեկ ա՝ էն չի:


    Ամենատարբեր սննդամթերքների համերն ու կազմությունները նկարագրող մեր հսկայական գրադարանն իմ ընկերության ամենաուժեղ զենքն է շուկայում, և դա ճիշտ է սննդարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ցանկացած այլ ընկերության դեպքում ևս:

    «Գրադարանը» հայերեն դուրըս չի գալիս: Բնագրում հենց library ա, բայց ստեղ ինչ-որ տվյալների բազա-մազա ա պետք, որ չեմ գտնում: Շտեմարա՞ն: Եսիմ:


    Սակայն «Ամբրոսիա պլյուսը» բավականին երկար ժամանակ փակուղի էր մտցրել մեզ:

    Սա նորմալ ա՞: «Փակուղի էր մտցրել մեզ»: Մեզ փակուղում էր պահում, մեզ դժվարություններ էր պատճառում, շփոթության էր մատնում. «փակուղի» բառը առանցքային չի, էլի:


    Մինչ այսօր դա ծայրահեղ հազվագյուտ ու դժվար ճարվող ուտելիք էր, և հենց այդ պատճառով էլ այն սակավաթիվ ընտրյալները, ովքեր կարողանում էին դա ճաշակել, այդքան բարձր էին գնահատում դա:

    Դա-ի պերեդոզ:


    Գրելուց երևի տենց նախադասություն չկա, որ մի երեք-չորս անգամ վրայով չանցնեմ՝ մի էդքան տարբերակներ գրելով ու ջնջելով: Ու էդ հլը առաջին մշակման ժամանակ: Էս անտեր հայերենը շատ ճկուն ու բարբարոս ա, էլի :
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.10.2013), Նաիրուհի (30.09.2013)

  13. #24
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vardik!-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօն աչքս մտավ Ռեյ Բրեդբերիի պատմվածքի թարգմանությամբ: Էն ժամանակ ագահի նման կարդում էի՝ ամեն տառը ու բառը ագահորեն ընկալելով: Նոր հիշեցի ու նորից կարդացի:
    Կակտուսի ուՇինարարի հետ համամիտ եմ,կարդացվումա մենակ Հայկօ անունը կարդալուց հետո:
    Համ էլ,եթե անկեղծ,ես էլ Կլարկ չէի կարդացել:
    Մերսիներ : Ակումբում մի լավ գործի նենց ոչինչ թարգմանություն էլ ունեմ, էդ էլ կարդա : Բայց երկար ա մի քիչ:

    Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»
    DIXI
    carpe noctem

  14. #25
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենատարբեր սննդամթերքների համերն ու կազմությունները նկարագրող մեր հսկայական գրադարանն իմ ընկերության ամենաուժեղ զենքն է շուկայում…
    Շտեմարանը դուրս եկավ.

    Ամենատարբեր սննդամթերքների համերն ու կազմությունները նկարագրող տվյալների մեր հսկայական շտեմարանն իմ ընկերության ամենաուժեղ զենքն է շուկայում…

    Լավ չի՞:


    Մինչ այսօր դա ծայրահեղ հազվագյուտ ու դժվար ճարվող ուտելիք էր, և հենց այդ պատճառով էլ այն սակավաթիվ ընտրյալները, ովքեր կարողանում էին դա ճաշակել, այդքան բարձր էին գնահատում դա:
    Մինչ այսօր դա ծայրահեղ հազվագյուտ ու դժվար ճարվող ուտելիք էր, և հենց այդ պատճառով էլ այն սակավաթիվ ընտրյալները, ովքեր կարողանում էին ճաշակել դրանից, այդքան բարձր էին այն գնահատում:

    Օրինակ սենց «Դա»-ն ու «այն»-ը էնքան էլ իրար հետ չեն բռնում, բայց կուտվի, հը՞ն:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.10.2013), Արշակ (02.10.2013), Հայկօ (02.10.2013)

  16. #26
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախում եմ լիքը բացասական վարկանիշներ ստանալ, բայց ո՞նց եք սենց գրականություն սիրում: Հայկօի լեզվազգացողության մասին խոսք չունեմ՝ փայլուն, կատարյալ ասելը քիչ ա:

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարարի հետ համաձայն եմ. եթե գրառումը Հայկօյինը չլիներ, հաստատ մինչև վերջ չէի ձգի, նույնիսկ երևի մի պարբերությունից այն կողմ չանցնեի: Հետաքրքիր չի մի տեսակ: Համ էլ՝ դու չլինեիր, ես Արթուր Կլարկ կարդացողը չէի՜
    Մեջբերում Vardik!-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակտուսի ուՇինարարի հետ համամիտ եմ,կարդացվումա մենակ Հայկօ անունը կարդալուց հետո:
    Համ էլ,եթե անկեղծ,ես էլ Կլարկ չէի կարդացել:
    Շինարար, CactuSoul և Vardik!, ինձ շատ հետաքրքիր է, դուք գիտաֆանտաստիկ գրականություն սիրո՞ւմ եք կարդալ։ Ասեմ, թե ինչու եմ հարցնում։ Եթե գիտաֆանտաստիկ գրականությունը ձեր սրտով չի ես ձեր կարծիքը կարող եմ լիովին հասկանալ։ Բայց եթե գիտական ֆանտաստիկա սիրում եք ու Քլարք կարդացիք միայն Հայկօ-ի անվան շնորհիվ, այ դա իմ համար առեղծված է։ Ինձ իսկապես էնքան հետաքրքիր է ձեր վերաբերմունքը էտ ժանրի հանդեպ։

    Ու եթե դուք էտ ժանրը ընդունում եք ու կարդում եք, բայց չեք հասկանում Քլարքին, ապա շատ հետաքրքիր է իմանալ պատճառը։

    Նախապես շնորհակալ եմ պատասխանների համար։

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.10.2013), Արէա (01.10.2013), Հայկօ (02.10.2013), Նաիրուհի (02.10.2013), Վոլտերա (01.10.2013)

  18. #27
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար, CactuSoul և Vardik!, ինձ շատ հետաքրքիր է, դուք գիտաֆանտաստիկ գրականություն սիրո՞ւմ եք կարդալ։ Ասեմ, թե ինչու եմ հարցնում։ Եթե գիտաֆանտաստիկ գրականությունը ձեր սրտով չի ես ձեր կարծիքը կարող եմ լիովին հասկանալ։ Բայց եթե գիտական ֆանտաստիկա սիրում եք ու Քլարք կարդացիք միայն Հայկօ-ի անվան շնորհիվ, այ դա իմ համար առեղծված է։ Ինձ իսկապես էնքան հետաքրքիր է ձեր վերաբերմունքը էտ ժանրի հանդեպ։

    Ու եթե դուք էտ ժանրը ընդունում եք ու կարդում եք, բայց չեք հասկանում Քլարքին, ապա շատ հետաքրքիր է իմանալ պատճառը։

    Նախապես շնորհակալ եմ պատասխանների համար։
    Արթուր ջան, ինձ թվում ա՝ մեր գրածը հենց էդ էլ նշանակում էր, որ գիտաֆանտաստիկ գրականություն չենք սիրում Պուճուր ժամանակ սիրել եմ

    Բայց ընդհանուր կարելի է հատուկ չսիրել, բայց որոշ գործերով տարվել, ինչպես եղավ Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համարի» դեպքում, որը եթե գիտաֆանտաստիկ գրականություն էլ է, հաստատ դուրս է եկել որոշակի տեսակի կաղապարից, որովհետև վերջին հաշվով կա լավ գրականություն՝ անկախ տեսակից, որը անկախ նախասիրություններից ընթերցողին ներս է տանում, ներգավում է: Կոնկրետ էս գործը ինձ մոտ նման զգացմունքներ չառաջացրեց:

    Նույն կերպ, ես հենց գիտեի՝ ֆենթըզի չեմ սիրում, բայց Մարտինը էնպիսի բան բերեց իմ գլուխը, որ ասելու չի:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.10.2013), Jarre (01.10.2013), Հայկօ (02.10.2013)

  20. #28
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիրան ջան, շատ մերսի պատասխանի համար։

    Անկեղծ ասած էս պատմվածքը իմ համար մի քիչ դժվար է մտցնել գիտաֆանտաստիկայի իմ պատկերացման մեջ։ Քլարքն ունի շատ հետաքրքիր այլ պատմվածքներ։ Կարծում եմ Հայկօն մեզ կուրախացնի էտ պատմվածքների թարգմանություններով։ Ու մի քիչ էլ գլուխ գովամ Հայկօն ու ես միասին ենք ընտրում այն պատմվածքները, որոնք պետք է թարգմանվեն

    Իսկ Քլարքից ես խորհուրդ կտամ երեք վեպ՝ 2001 Տիեզերական ոդիսական, Մանկության ավարտը ու Քաղաքը և աստղերը։ Հզոր գործեր են։

    Այս մի պատմվածքը Քլարքը հավանաբար գրել է այն պատճառով, որ ինքը բուսակեր է։ Հավանաբար նա ցանկացել է իրեն հասանելի մեթոդներով նկարագրել իր տեսակետը այդ երևույթի վերաբերյալ։ Բայց ապագայի մասին իր պատկերացումներն ու տեսությունները շատ հետաքրքիր են։

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.10.2013), CactuSoul (02.10.2013), E-la Via (01.10.2013), Անվերնագիր (02.10.2013), Հայկօ (02.10.2013), Նաիրուհի (02.10.2013), Շինարար (01.10.2013), Վոլտերա (01.10.2013)

  22. #29
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօ, Jarre, կարո՞ղ է իմանաք այս պատմվածքը Կլարկը երբ է գրել:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  23. #30
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ, Jarre, կարո՞ղ է իմանաք այս պատմվածքը Կլարկը երբ է գրել:
    Իհարկե: 1961-ին ա առաջին անգամ հրատարակվել:
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.10.2013), E-la Via (02.10.2013), Jarre (02.10.2013)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ր սնունդը վնասակար չէ մեր առողջությանը
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 24.06.2014, 23:06
  2. «Աստղը». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.10.2013, 17:30
  3. «Լույսը չի բացվի». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 25.10.2013, 17:22
  4. «Աստծու ինը միլիարդ անունները». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.10.2013, 07:14
  5. Արթուր Գիլոյան
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2008, 05:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •