User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Երևի կգա մի օր...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երևի կգա մի օր...

    Որոշեցի այստեղ օրագիր բացել ու գրել այն մտքերս, որոնք գրում եմ ինձ համար:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (28.09.2013), Sambitbaba (28.01.2015), Արամ (28.09.2013), Արևանուռ (28.09.2013), Նիկեա (03.11.2013), Վոլտերա (29.09.2013)

  3. #2
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան սուրճի թարմ բուրմունքին խառնվել էր ու ամեն կումի հետ կուլ էի տալիս ականջներումս արձագանքող միակ բառը.

    - Նկարե՞մ:

    Ամեն տառի ծանրությունը իջնում էր սրտիս, թափանցում հոգիս ու անդադար հիշեցնում իր մասին.

    - Նկարե՞մ:

    - Վերցրու,- տալիս եմ թուղթն ու մատիտը,- նկարիր: Լսում եմ ինչպես է տվածս թուղթը վերածվում մանր կտորների: Քամին ծեծում է պատուհանը, որին ընկերակցում է.

    - Նկարե՞մ, նկարե՞մ,նկարե՞մ:



    Այսօր ամպերն այնքան տարբեր են ու գեղեցիկ - տխուր, ուրախ, թախծոտ…

    Նայում եմ երկնքին ու ակամայից ականջներումս հնչում են.

    - Նկարե՞մ…

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (03.11.2013), Sambitbaba (28.09.2013), Արամ (28.09.2013), Արևանուռ (28.09.2013), Նիկեա (03.11.2013), Վոլտերա (29.09.2013)

  5. #3
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո չգնացած ճանապարհով քայլում եմ ես, ու սովորում այն, ինչ չէի սովորի, եթե գնայիր դու: Սովորեցրիր սառույցի վրա պարել, առանց սայթաքելու, ու առաջին անգամից ստացվեց, կարծես միշտ պարել էի: Սովորեցրիր չվախենալ մթից, սիրել գիշերը, հիանալ սեփական միայնությամբ:Սովորեցիր հավատալ, որ հավատս ոչինչ չի բերելու,ու հանգիստ թողեցի նրան,բայց սրտիս խորքում սպասում եմ, վախենալով հավատալ, չեմ ուզում հիասթափվել::Քո օգնությամբ խորացրի համբերությանս բաժակը, որ երբեք չլցվի: Սովորեցրիր կանգնել ողջ աշխարհի դիմաց մեն- մենակ ու չսարսափել մենությունից:Իմ ուժն քո մեջ է:Իմ աշխարհն ուրիշ է քեզանով...Առանց քեզ չէի տեսնի կյանքը, չէի զգա անցածս ճանապարհի ամեն սանտիմետրը, ու չէի հասկանա որ կյանքս հրաշք է - ոչ ոք չի կարող քայլել ջրի վրայով, ինչպես ես:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (03.11.2013), Nadine (02.02.2016), Sambitbaba (04.11.2013), Smokie (14.11.2014), Արևանուռ (28.09.2013), Նիկեա (03.11.2013), Վոլտերա (29.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (28.09.2013)

  7. #4
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ…
    Կյանքիս միակ օրն է, որ անմոռաց կմնա:
    Շատ բան տվեց - մի կյանքի գնով: Սղոցեց, սղոցեց, որ հասկանայի ամեն օրվա յուրահատկությունը, որ հասկանայի – ցավին հասկանալ է պետք, ոչ թե բողոքել: Որ հասկանայի երջանիկության գինը:
    Հասկացա, բայց սրտիս խորքում դեռ սղոցն իր գործն է անում: Երևի դեռ սովորելու, հասկանալու շատ բաներ ունեմ:

    Սիրում եմ աշունը
    Նրա ոկեզոծ գույները
    ՈՒ ինձ նվիրած տերևը
    Ողողված անձրևի սառը կաթիլներով...

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (04.11.2013), Meme (03.11.2013), Sambitbaba (04.11.2013), Smokie (07.11.2013), Արևանուռ (03.11.2013), Նիկեա (03.11.2013)

  9. #5
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր աշխարհ – դու, լռությունը, մթությունը: Այժմ միայն դու ես ու անսահմանությունը: Շունչդ այս անշունչ աշխարհում գնաց դիպեց դիմացի ժայռին, ու լույսի արագությամբ արձագանքեց դեմքիդ: Ինչ ուղարկել էիր, այն էլ ստացար: Բայց զարմանալի ուժեղ ես: Մեկ ուրիշը լիներ քո փոխարեն, վաղուց հանձնվել էր, անիծել կյանքը, աշխարհին, մարդկանց, աստծուն: Իսկ դու՞: Դու եղունգներով կառչել ես կյանքի այս սև վարագույրից ու բաց չես թողնում: Զարմանալի էր, երբ այսքանից հետո լսեցի, թե ինչպես ես արտաբերում ժպիտով.
    - Ես սիրում եմ կյանքը...
    Վերջին խմբագրող՝ Lusntag Lusine: 10.01.2014, 23:28:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (28.01.2015), Smokie (10.01.2014), Արևանուռ (10.01.2014), Նիկեա (20.10.2014)

  11. #6
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալիս ենք ու գնում: Ոչ ոք ոչինչ էլ չտարավ ու չի տանելու էս անիծված աշխարհից, բայց մարդիկ այդպես էլ չեն հասկանում...
    Կռվու՜մ են՝ փողի, աթոռի, ժառանգության, էն մի մետր հողի համարել են կռվում: Մեկը չկա ասի - էդ ով՞ա աթոռին նստած գնացել, կամ էլ փողի տոպրակն ուսին, այ միամիտներ: Ախր ժամանակավոր ենք էս անտեր աշխարհում: Տիրոջը թողած՝ նոր տերեր ենք փնտրում, բերում նստացնում աթոռին, նրանք էլ ասում են.
    - Ես եմ աշխարհի տերը, բայց շատ եմ բարձր նստած ու չեմ տեսնում ինչ է ներքևում կատարվում:

    Բա չասե՞ս մի օր դու էլ ես գնալու բոլորի նման, ու աթոռդ հետդ չես տանելու, ի՞նչ պատասխան ես տալու: Բա էն փողի համար սրա նրա արյունը խմողը՝ նա էլ դատարկ գրպաններով պիտի գնա: Մտածելա՞,թե առանց փող ովա: Չի մտածել, գիտեմ...
    Պատերազմը ինչքա՜ն մարդու կյանք խլեց: Քանիսը զոհվեցին, ինչքանն էլ կենդանի մեռելներ դարձան: Որը դարդից, որն էլ հոգին վաճառեց՝ մնաց դատարկ մարմինը:
    Էհ, աշխարհը քանդվե՜ց, լցվեց մարդանման կենդանիներով; Օդը ծանրացավ, շնչել չի լինում: Պատերազմը վերջացավ, բայց մարդիկ էլ առաջվանը չդարձան՝ դեմքներին աստիճանաբար ժպիտը հայտնվեց, բայց հոգիները դատարկ մնացին: Օտարացավ կյանքը, տունս, աշխարհս…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (02.02.2016), Smokie (15.01.2014), Արևանուռ (01.11.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •