User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Տոնինո Գուէռռա

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տոնինո Գուէռռա

    ՏՈՆԻՆՈ ԳՈՒԷՌՌԱ

    Քսաներորդ դարի սիրածս գրողներից է: Հոյակապ պոէտ: Այնքան պոէտ, որ ինչ էլ գրի` մեջը պոէզիա է: Իսկ գրել է ինչ ասես: Նաև լիքը կինոսցենարներ` սկսած Ֆելլինիից մինչև Տարկովսկու ֆիլմերի համար: Ես շատ եմ սիրում նրա կարճ պատմվածքները:
    Գուէռռային հիշեցի “Կարճ պատմվածք” մրցույթը հայտարարվելու պահին: Որպես օրինակ թարգմանեցի ու տեղադրեցի այնտեղ երկու գործ (երևի արժի դրանք էլ բերել այստեղ), և այն օրվանից հանգիստս կորել է. ուզում եմ բացել այս թեման:
    Այսօր վերջապես համարձակվեցի, ու թե որքան կպատի ուժս նախ, թարգմանելու, և, որ ավելի կարևոր է` որակով թարգմանելու համար... Ուրախ կլինեի, եթե օգնողներ էլ լինեին...
    Նախապես ներողություն եմ խնդրում, եթե թարգմանածիս որակը ձեզ դուր չգա:

    ԿԱՊՈՒՅՏ ՇՈՒՆԸ

    Խելքի հասանելի չէ, թե ինչպես են որոշ բաներ լինում: Նույնիսկ ամենաաննշան բաները: Մի օր մի թափառական շուն կպավ մի անցորդի, քարշ եկավ հետևից ամբողջ օրը, իսկ երեկոյան հետը տուն գնաց: Եթե այս մարդը հարուստ լիներ, եթե մեծ բնակարան և ավելի քիչ երեխաներ ունենար, հավանական է, ուրախությամբ կապաստաներ շանը, առավել ևս, որ սա շատ զվարճալի տեսք ուներ. սպիտակ բրդի վրա մտահնար կապույտ խայտեր էին` ըստ երևույթին, կեղտոտվել էր ներկատների մոտ թափառելիս: Իդեպ այս մարդը, անունը Մուհամմեդ, աշխատում է հին ներկատանը, որտեղ բակում ամբողջ օրերով ներկված կտորեղեն է չորացվում:

    Երեխաներին դուր եկավ շունը, բայց Մուհամմեդը` մեկ է, որոշում է ազատվել նրանից, առանց շան էլ ընտանիքը դժվար է կերակրել, դե, հետո տեղ էլ չկա շուն պահելու` իրենք իսկ հազիվ են տեղավորվում երկու փոքրիկ սենյակներում: Հաջորդ օրը Մուհամմեդը վեր է կենում սովորականից ավելի վաղ և գնում է շուկա, ուր այդ ժամին արդեն կարգին եռուզեռ էր, խառնվում է ամբոխին և երկու վայրկյանում ծլկում է շնից: Բայց վաղ էր նրա ուրախությունը` շունը երեկոյան հետ է գալիս տուն: Դե ուրեմն, Մուհամմեդն էլ որոշում է մի օր չաշխատել ու ոտքով քաղաքի ծայրամաս է գնում: Նա քայլում է ու քայլում, շունն էլ մեկ տնկտնկում է կողքին, մեկ քարշ է գալիս հետևից: Մուհամմեդը նստում է արևով ողողված ծուռմռտիկ հրապարակը եզրապատող տներից մեկի ստվերում և քուն է մտնում: Շունը տեղավորվում է կողքին և հետևում է նրա օրինակին: Մուհամմեդն արթնանում է, իսկ շունը դեռ քնած է: Եվ ուրեմն Մուհամմեդը գողեգող հեռանում է: Թողնելով խեղճ շանը ստվերի նեղ շերտում, փոշոտ գետնի վրա, ինքը հետ է գնում կենտրոն , որտեղ պարապ քարշ է գալիս մինչ երեկո` մեկ է, աշխատանքային օրը կորել է արդեն: Այստեղ տեղին է խոստովանել ճշմարտությունը. նա մշտական աշխատանք չունի: Նրան վերցնում են օրավարձով` ներկած թաց կտորները փռելու և չորացածները հավաքելու համար: Այնպես որ, անհուսալի աշխատավարձը ևս կարող է մասամբ արդարացնել նրա դաժանությունը կենդանու հանդեպ: Եվ հետո, դաժանությու՞ն է դա արդյոք: Չէ՞ որ նա շանը ոչ քացով է լարել, ոչ փայտով: Ընդհակառակը, քանի անգամ բացատրում էր նրան. «Հասկացիր, ես չեմ կարող պահել քեզ, տես, ես այսևայս խնդիրներն ունեմ..." Մի խոսքով, հասկանալ տվեց շանը , որ նա իրեն պետք չէ, և գուցե այդ պատճառով էլ վերջինս կապնվեց իրեն, ինչպես նման դեպքերում կինը կապնվում է տղամարդուն կամ` լինում է և այդպես, - տղամարդը կնոջը:

    Չնայած... սեր էլ կա` սեր էլ: Ոմանք նահանջում են առաջին իսկ ձախողման դեպքում, այլոք դիմադրում են. կամ չեն կարողանում հաղթահարել իրենց զգացմունքները և պատրաստ են ցանկացած նվաստացումների, կամ հույս են տածում, թե համարձակությունը քաղաքներ է զավթում: Պարզ չէ, թե ինչով էր
    առաջնորդվում շունը, սակայն նորից վերադարձավ Մուհամմեդի տուն: Ընտանիքը նստած էր սեղանի շուրջ, երբ ինչ-որ մեկը կասկածելիորեն սկսեց ճանկռտել դուռը: Բացեցին: Շեմին կանգնած էր շունը: Պատառը մնաց Մուհամմեդի կոկորդին:

    Հաջորդ օրը Մուհամմեդը նստում է էշին և դուրս է ելնում քաղաքից: Հետևից ընկած է ճերմակավուն, կապույտ ներկով կեղտոտված շունը: Մեկ-մեկ Մուհամմեդը շուռ է գալիս և հանդիմանում է նրան.
    - Որտեղի՞ց ես մտցրել գլուխդ, որ հենց ես պետք է քեզ պահեմ: Հրեն` ինչ մեծ քաղաք է, էլ ում ասես, որ չէիր կարող ընտրել: Կպել ես, պոկ չես գալիս... Ի՞նչ անեմ քեզ հետ, խելքս չի կտրում: Այ, սատանի բաժին դառնաս դու...

    Այսպես էլ քարշ են գալիս նրանք անապատով: Ժամանակ առ ժամանակ Մուհամմեդը փռում է փոքրիկ գորգն ու խորանում է իր աղոթքի մեջ: Վերջապես նրանք հասնում են մի փոքր բնակավայրի, շուրջը ոչխարներն են կսմթում դալուկ խոտը: Այստեղ Մուհամմեդը որոշում է հանգստ առնել` արդեն երկու օր նրանք ճամփեքին են. այդ ընթացքում շունը քանի անգամ օգնության է հասել իրեն, օրինակ, երբ քամին գլխից չալման պոկեց-տարավ ու թավալեց ավազների մեջ, իսկ Մուհամմեդը ոչ մի կերպ հետևից հասնել չէր կարողանում:

    Սակայն այս անգամ գործը, կարծես թե վատ չի գնում. շունը, չնայած տիրոջն աչքից բաց չի թողնում, բայց և այնպես ուրախությամբ վազվզում է ոչխարների հետևից, իսկ երեկոյան աշխուժորեն օգնում է հովվին հավաքել նախիրը: Ցավոք, ի վնաս իրեն չափից ավելի դյուրահավատ է դառնում և մի անգամ նախրի հետ բլուրները, արոտավայր է գնում: Մուհամմերդն օգտվում է դրանից և քաղաք է վերադառնում, ընտանիք:

    Էդպես անցնում է մի քանի օր, և Մուհամմեդի մոտ ինչ-որ նոր սովորություններ ու շարժմունքներ են ի հայտ գալիս, ինչ նախկինում նրան հատուկ չէին: Ասենք, փողոցում անընդհատ հետ է նայում: Ի՞նչ կնշանակի դա: Ու՞մ է նա փնտրում, ու՞մ կցանկանար տեսնել իր հետևում: Տանը, հատկապես ճաշելիս, անվերջ ականջ է դնում: Վեր է կենում, բացում է դուռը : Նրան թվում է, թե մեկը ծեծում կամ ճանկռտում է այն: Ավարտվում է նրանով, որ նա դուռը բաց է թողնում: Հենց որ արևոտ շեմին մի ստվեր է հայտնվում, նա սառում է գդալը ձեռքին: Կարճ ասած, բոլորն էլ կռահում են, որ Մուհամմեդը շանն է սպասում: Ափսոսում է, որ չգնահատեց նրա նվիրվածությունը: Ավելին, հասկանում է, որ ինքն էլ շատ է ընտելացել նրան: Մուհամմեդը վեր է ելնում ամենաբարձր սանդղափուլերը, վերևից ուշադիր զննում է հրապարակներն ու փողոցները, այցելում է վայրերն, ուր փորձում էր ազատվել շնից, գնում է քաղաքի ծայրամասը, որտեղ նրանք միասին նիրհել էին ստվերում: Վերջապես նորից նստում է էշին ու ճանապարհ ընկնում: Երկու օր անց հասնում է այն գյուղը, որտեղ ոչխարներն էին արածում, և հարցնում է հովվին, չի՞ տեսնել արդյոք նա շանը: Սա ասում է, որ շունը Մուհամմեդի գնալուց հետո անմիջապես փախավ: Ու՞ր: Հովիվը ցույց է տալիս այն կողմ, ուր հեռվում ավերակներ են նշմարվում: Մուհամմեդը հասնում է ավերակներին, հանդիպում է նուռ ծծող մի պառավի, ով բացատրում է նրան, թե որ կողմ գնաց շունը: Նորից ճանապարհ: Մուհամմեդն ավելի ու ավելի է հեռանում: Շուրջբոլորը շիկացած անապատն է` ոչ ծառ կա, ոչ ապաստան: Ավազ է և ամայություն:

    Իսկ կապույտ շունը, փոշոտ և հոգնած, վերադառնում է քաղաք և ծանոթ հոտերով գտնում է Մուհամմեդի տունը: Ահա նա կանգնած է դռների առջև, ընտանիքն ուրախ դիմավորում է նրան, բոլորին պարզ է. եթե վերադարձել է շունը, ուրեմն տերն էլ կվերադառնա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.09.2013), Baltazar (27.09.2013), E-la Via (27.09.2013), Արէա (29.09.2013), Վոլտերա (27.09.2013)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, ծանր թարգմանություն էր: Տեղեր կային, որ լավ չէին հասկացվում, ժամանակային առումով էլ էր խառը, մեկ ներկա էր, մեկ դառնում էր անցյալ: Ընդհանուր պատմվածքը միջին որակի էր: Ասեմ ինչի: Ոչ մի յուրահատուկ բան չտեսա մեջը: Սովորական, մի քիչ ծանրոտ շարադրանք էր, ոչ շան, ոչ էլ տիրոջ կերպարն էր մի եսիմինչ, վերջն էլ բավականին պրիմիտիվ էր:

    Գալն է՞ր ասում, որ ուրախանում ա, երբ որ իր պատմվածքը կարդալուց 10 րոպե հետո դա չեն մոռանում: Իսկ սա չտպավորվող գործ էր: Հիմա ես սա կգրեմ, կփակեմ էս էջը, մի քսան րոպե կանցնի ու վերջ, ես չեմ հիշի, որ տենց պատմվածք եմ կարդացել: Իհարկե էստեղ զգացողություններն էլ են կարևոր: Կարող ա պատմվածքը չտպավորվի, բայց կարդալու պահին որոշ զգացումներ առաջացնի, թեկուզ և դրանք շատ կարճ տևեն: Բայց չէ, սա ոչ մի տեսակի զգացողություն չառաջացրեց մոտս: Համենայն դեպս եթե իր գործերից էլի թարգմանես, կկարդամ, միգուցե դրանք հավանեմ: Չեմ սիրում մի գործով հեղինակի մասին կարծիք կազմել:

    Ի դեպ էն պահը, երբ որ Մուհամեդի մոտ տարօրինակ բաներ են նկատվում, քայլելուց սկսում ա հետ նայել, այսինքն ենթագիտակցորեն շանն ա փնտրում, էդ պահին միանգամից Հեսսեի <<Ներսը և դուրսը>> հիշեցի: Ինձ թվաց էստեղ էլ ա էդ նույն այլաբանությունը, իբր շունը ոչ թե դրսում էր արդեն, այլ <<ներսում>>, բայց ոնց որ սխալվեցի: Հեղինակը դա նկատի չուներ:
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.09.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ, Հեսսեի պես չի Մարի ջան, Ճիշտ ես: Էստեղ լրիվ սենտիմենտալ պատմություն է և հենց դրանով է այն ինձ գրավում: Բայց դե, ճաշակին ընկեր չկա, չէ՞...
    Ինչ խոսք, որ այլ պատմվածքներ էլ կփորձեմ թարգմանել, բայց ի սկզբանե ասեմ, որ մնացածներն էլ երևի դուրդ չգան, քանզի հիմնականում սենտիմենտալ բաներ են, նույնիսկ նրանք, որոնք Գուէռռան գրել է Փարաջանովի պատմելով: Եվ հետո, նա իտալական ինչ-որ գավառական ժարգոնով է գրում, և այդ ժամանակային խախտումներն էլ հենց իր` Գուէռռայի խախտումներն են, - ընդ որում ինձ բավական դուր են գալիս և մյուս թարգմանությունների մեջ էլ ես կաշխատեմ պահպանել դրանք: Կներես...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (27.09.2013)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Հեսսեի պես չի Մարի ջան, Ճիշտ ես: Էստեղ լրիվ սենտիմենտալ պատմություն է և հենց դրանով է այն ինձ գրավում: Բայց դե, ճաշակին ընկեր չկա, չէ՞...
    Ինչ խոսք, որ այլ պատմվածքներ էլ կփորձեմ թարգմանել, բայց ի սկզբանե ասեմ, որ մնացածներն էլ երևի դուրդ չգան, քանզի հիմնականում սենտիմենտալ բաներ են, նույնիսկ նրանք, որոնք Գուէռռան գրել է Փարաջանովի պատմելով: Եվ հետո, նա իտալական ինչ-որ գավառական ժարգոնով է գրում, և այդ ժամանակային խախտումներն էլ հենց իր` Գուէռռայի խախտումներն են, - ընդ որում ինձ բավական դուր են գալիս և մյուս թարգմանությունների մեջ էլ ես կաշխատեմ պահպանել դրանք: Կներես...
    Սամ, եթե հեղինակը <<դիտմամբ>> է ժամանակները խառնում, ուրիշ բան չի էլ կարելի է անել, էլ կներեսը ո՞րն է
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (28.09.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԵՐԻՆ ՀԱՐԿԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏՈՒՀԱՆԸ

    Հանկարծ, ասես հպատակվելով մի անհայտ կոչի, նա հետ շրջվեց ու նայեց մեծ տան բազմաթիվ պատուհաններից մեկին, որի կողքով անցնում էր: Դա վերին հարկի հինգերորդ պատուհանն էր, բաց և դատարկ: Ինչ-որ մի խորհրդավոր ուժ ստիպեց նրան կանգ առնել և ուշադիր նայել այն կողմ: Նրան երբեք չի պատահել լինել այդ տանը, բարձրանալ այդ աստիճաններով, հայացք նետել բակերը:

    Հաջորդ օրը նա կարդաց լրագրում, որ այդ պատուհանից մի կին իրեն ցած է գցել: Եվ պարզվեց, որ դա իր առաջին սերն է, նա սիրահարված էր այդ կնոջը, երբ դեռ ապրում էր Մոնտեսակրոյի արվարձանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (29.09.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍՊԱՍՈՒՄ

    Նա այնքան սիրահարված էր, որ դուրս չէր գալիս տանից, և նստել էր դռան կողքին, որպեսզի իսկույն գրկի նրան, հենց որ նա զանգի դուռն ու ասի, որ նույնպես սիրում է իրեն:

    Բայց նա չէր զանգում, իսկ նա` ծերունի դարձավ:

    Մի անգամ ինչ-որ մեկը կամաց թակեց դուռը, և նա վախեցավ ու փախավ, որպեսզի թաքնվի պահարանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.05.2014), Ruby Rue (22.05.2014)

  13. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

    Երբ երկար է ձմեռը, հեքիաթներ են պետք, որպեսզի տաքանաս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.05.2014), Malxas (23.05.2014)

  15. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՇԱԽՄԱՏԻ ՊԱՐՏԻԱ

    Անգլիացին և ռուս կինը ծանոթացան Կապրիում, ունեցան կարճ, բայց հոգեցունց սիրավեպ: Հետո անգլիացին Լոնդոն վերադարձավ, իսկ ռուս կինը գնաց իր Անծայրածիր տարածությունները: Նրանք որոշեցին շարունակել իրենց սերը`տարածության վրա շախմատ խաղալով: Ժամանակ առ ժամանակ Ռուսաստանից նամակ էր գալիս հերթական քայլով, և ժամանակ առ ժամանակ Լոնդոնից նամակ էր գալիս Ռուսաստան` վրան թվեր: Այնինչ անգլիացին ամուսնացավ, և արդեն երեք երեխա ուներ: Ռուս կնոջ ամուսնությունն էլ երջանիկ էր: Շախմատի պարտիան քսան տարի տևեց: Մեկական նամակ` ամեն հինգ-վեց ամիս: Մինչև մի անգամ անգլիացին նամակ ստացավ մի այնպիսի նենգ քայլով, որ ստիպված էր ուտել թագուհուն: Եվ նա հասկացավ, որ այդ քայլն արել է լրիվ այլ մի անձնավորություն, որպեսզի տեղեկացնի սիրելի կնոջ մահվան մասին…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (23.05.2014)

  17. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

    … Մինչև յոթանասուն տարեկանը ես խոնարհվում էի արվեստի կոթողների առջև, առջևը գլուծգործոցների, որ ստեղծել է մարդկությունը: Ես շատ ուժ ունեի երկրպագելու համար… Այժմ ինձ հմայում են միայն բնական բաները, միայն այն, ինչ բնությունն է ստեղծել:

    Ես իմացա, որ ծերության մեջ կարելի է մեծ հաճույքներ ապրել միայն այն պատճառով, որ դու դիպչում ես խորքին նրա, ինչ տեսնում ես:

    Մի անգամ ես բացատրեցի տարբերությունը երկու բառերի միջև` նայել և տեսնել: Երիտասարդությունը նայում է, իսկ ծերությունը` տեսնում: Երբ երիտասարդ ես, շլացած ես աշխարհով, դու տեսնում ես գույնը, նյութը: Իսկ հաճախ նայում ես, բայց չես տեսնում:

    Վերջերս Իտալիայում գնում էի մեքենայով ու մի բան տեսա, ինչն ինձ շշմեցրեց: Խնդրեցի կանգ առնել և իջա մեքենայից: Դա մի հասարակ թուջե նստարան էր: Այն լքված էր ու մամռակալել էր արդեն: Այն այնքան ծեր էր, որ նրա վրա վաղուց ոչ ոք չէր նստել: Ես տեսա նրա միայնությունը, տեսա ծերունիներին, ովքեր նախկինում նստում էին նրա վրա և նայում էին անցուդարձ անող մեքենաներին: Այդ ծերունիները վաղուց մահացել են, և նստարանը միայնակ էր: Ես նստեցի նստարանի վրա, որպեսզի կիսեմ նրա միայնությունը:

    Ծերության հաճույքներից մեկն է դա` տեսնել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՊԱՏՐԱՆՔՆԵՐ

    Մի ռուս բալերինա, որը 70 տարեկան էր, և պարի դասեր էր վարում դպրոցներում, իր բարձր և դեռևս վայելուչ կազմվածքով ամբողջովին հմայեց մի շատ երիտասարդ մարդու: Եվ այս մարդը գնաց նրա հետևից:

    Այդ ժամանակ կինը նետվեց տուն, որպեսզի տղամարդը չկարողանա իրեն հասնել: Եվ հուզված, շնչակտուր, փակվեց բնակարանում: Երիտասարդ դուստրը հարցրեց նրան, թե ինչ է պատահել:

    "Տարօրինակ պատմություն է, ասաց ծեր մայրը: - Ինձ մի երիտասարդ էր հետապնդում: Ես չցանկացա, որ նա տեսնի իմ դեմքը և տարիքիցս հիասթափվի: Նայիր պատուհանից դուրս, նա այնտե՞ղ է":

    Դուստրը մոտեցավ պատուհանին և տեսավ մի ծերունու, որը վեր էր նայում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (28.02.2019)

  20. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՐԵՔ ԱՓՍԵ

    Մի գյուղացի, երբ նկատեց, որ կինն իրեն դավաճանել է, կարգադրեց սեղան բացել երեք հոգու համար:

    Եվ ամբողջ կյանքում նրանք ճաշում էին, նայելով իրենց առջև դրված դատարկ ափսեին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻՆ

    Մի գյուղացի կնոջ մահից հետո ամբողջ հոգով կապնվեց բալի ծառին: Ամեն առավոտ նա նրան հյուր էր գալիս, շոյում էր նրա բունը: Մի անգամ բալենին հիվանդացավ, և դա պատահեց հենց այն ամսին, երբ գյուղացին մրսել ու անկողին էր ընկել: Բայց սա առողջացավ և առաջվա պես սկսեց զրուցել ծառի հետ, խնամել: Եվ կարճ ժամանակում բալենին ամբողջովին կանաչեց:

    Մի անգամ շուկայում գյուղացին մանգաղ էր գնում և հանկարծ զգաց, որ անհաղթահարելի մի ուժ իրեն տուն է ձգում: Ասես թե բալենին էր նրան կանչում: Վերադառնալով, նա տեսավ, որ բալենին ամբողջովին ծաղկել է: Նա ասես թե ժպտում էր գյուղացուն:

    Գյուղացին նստեց ծառի տակ ու մեջքով հենվեց ծառաբնին: Եվ հանկարծ նրա վրա թափվեցին ծաղկող բալենու բոլոր ծաղկաթերթերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԶԱՐԹՈՒՑԻՉԸ

    Աղքատ արաբ առևտրականի փոշոտ գորգի վրա միակ իրն է դրված. զարթուցիչը: Վաճառելու ուրիշ ոչինչ նա չունի: Քանի օր է, զարթուցիչով է հափշտակված մի պառավ բեդվինուհի՝ նրանցից, ովքեր հավերժ տեղից տեղ են քոչում, ասես քամին է քշում նրանց:

    - Դե ինչ, վերցնու՞մ ես, - հարցնում է վաճառականը:
    - Իսկ որքա՞ն կուզես:
    - Շատ չէ: Միայն չգիտեմ, կվաճառե՞մ արդյոք: Առանց զարթուցիչի ի՞նչ եմ վաճառելու:
    - Ուրեմն ինչու՞ ես այն վաճառքի դրել:
    - Դե այսպես, այնուամենայնիվ մի գործ եմ անում... Անտեղի չեմ երկինքը մրոտում... Իսկ քո ինչի՞ն է այն պետք: Չե՞ս տեսնում, սլաքներ էլ չունի:
    - Այն տկտկու՞մ է:

    Արաբը պտտեցնում է լարքը՝ լսվում է մետաղի հնչուն տկտկոցը: Բեդվինուհին գոցում է աչքերն ու պատկերացնում է. ահա նա պառկած է գիշերը, մթության մեջ, և լսում է զարթուցիչը... Եվ թվում է նրան, թե կողքին մարդկային սիրտ է բաբախում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •