Հարգելի Vishapakah,
Վրաստանի դեմոգրաֆիական վիճակը իսկապես որ շատ վատ է: Էթնիկ ՎՐԱՑԻ գյուղական բնակչությունը Վրաստանում սկսել էր նվազել դեռ խորհրդային վերջին տասնամյակներում: Միաժամանակ ազերիները խորհրդային տարիներին Վրաստանում աճել են ՉՈՐՍ ԱՆԳԱՄ:
Դեմոգրաֆիական հեռանկարներն էլ հուսադրող չեն.
Վրաստանի բնակչությունը / Population of Georgia / Население Грузии:
http://javakhk.net/forum/index.php?showtopic=793
Կոնկրետ Ձեր հարցի կապակցությամբ.
Վրացիները, ինչքան էլ կլանված լինեն Ռուսաստանի հետ իրենց առճակատմամբ, իհարկե չեն ցանկանում Ջավախքի թուրքացումը: Սակայն այդ փաստը մեզ չպիտի հանգստացնի, քանի որ.
1. Որոշ վրացիներ դեմ չէին լինի ունենալ ոչ թէ 95% Հայկական Ջավախք, այլ, ասենք 65% Հայ, 30% թուրք, որեսզի թուրքերը հակակշռեն հայերին: Ուրիշ հարց է, թէ մի երկու տասնամյակում դեմոգրաֆիական բալանսը որ կողմը կթեքվի այդ 30%ից (մանավանդ եթե այդ թուրքերը ստանան Թուրքիայի ու Ադրբեջանի շռայլ օգնությունը):
2. Որոշ վրացիներ լրջորեն հավատում են, որ թուրք-մեսխեթցիների մեջ կան զգալի թվով “թեթեւակի թուրքացած” վրացիներ, որոնց իրենք կկարողանան “դարձի բերել”: Անկախ այն բանից, թե այդ հույսերը հիմնավոր են թե ոչ, այս հանգամանքը ՆՊԱՍՏՈՒՄ է այն բանին, որ վրացիները թույլատրեն թուրք-մեսխեթցիների ներհոսքը Ջավախք (դե, միգուցե այն թուրք-մեսխեթցիների, որոնք մի երկու ոտանավոր կսովորեն վրացերեն):
3. Անկախ այս հարցի հանդեպ վրացիների տրամադրվածությունից, Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը Վրաստանի վրա նկատելիօրեն աճում է: Մի քանի տարիների կտրվածքով դա կարող է այնքան աճել, որ վրացիները չկարողնանան թուրքերին ՄԵՐԺԵԼ այնպիսի հարցերում, որոնցում այսօր դիմադրում են:
Էջանիշներ