Եթե զուտ փաստերը դիտարկենք ապա Ադրբեջանի հաղթանակը անխուսափելի է լինելու (կրկնում եմ եթե դիտարկենք վերջին տարիների փաստերը):
Հիմա ներկայցնեմ այն փաստերը, որոնք գիտեմ և որոնց հիման վրա կարելի է հանգել այս եզրակացությանը
ա) Գաղտնիք չէ, որ ադրբեջանի տնտեսական իրավիճակը միաքանի անգամ ավելի լավ է քան Հայաստանինը:
բ) Ադրբեջանը ավելի հարուստ պետություն է հետևաբար պատերազմլու ավելի նորագույն միջոցներ կարող է կիրառել:
գ) Վերջին տարիներին Ադրբեջանը տենդագին զենք է գնում, ընդ որում միայն նորագույն տիպի զինտեխնիկա, խախտելով անդրկովկասի ռազմական հավասարակշռությունը:
Սա մեր հակառակորդի մասին իսկ հիմա մեր մասին:
ա) Վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն հետ է մնում տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերից մոզ ուղղակի դուրս են մղում մեր իսկ տարածաշրջանից:
բ) Սա դեռ հերիք չէ մեր կառավարությունը հետևողականորեն մեզ հակառակն է համոզում ինքն էլ աստիճանաբար համոզվելով իր պատմած հեքիաթներին:
գ) Ցավով նշում եմ որ մեր ժողովրդի որոշակի հատվածի մոտ կա առնվազն անհարգալից վերաբերմունք ԼՂՀ նախկին և ներկայիս բնակիչների նկատմամբ:
Սրանք, բոլորը օբյեկտիվ փաստեր են, սակայն կյանքը այնքանով է գեղեցիկ/տգեղ, որ ամեն ինչ որ այնքան պարզ է իրականում այնքան էլ պարզ չէ: Նախորդ տասնամյակի սկզբի պատերազմը ապացուցեց դա: Երկրաշարժից քայքայված, առանց բանակ երկիրը դիմակայում էր իրենից բնակչությամբ, տնտեսությամբ և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող պետության և ոչ միայն դիմակայում այլ հաղթում:
Այսպես եղել է, հավատացեք մենք հաղթել ենք և դեռ էլի կհաղթենք քանի հաղթանակի հավատը չի մարել մեր հոգիներում:
Ավելացվել է 1 րոպե անց
Էդ նույն ինքնաթիռները նրանք առաջ էլ ունեին
Նույնիսկ ամենանորագույն ինքնթիռը կարելի է կործանել 2 "Իգլա" տիպի հակաօդային պաշտպանության պարզագույն զենքով![]()
Էջանիշներ