User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Հայաստան-Ադրբեջան պատերազմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Մեջբերում ladyARM-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ադրբեջանցիները երազում են պատերազմի մասին...

    Ես դեմ եմ պատերազմի, ավելի խաղաղ ճանապարհներ պետք ա լինեն.....
    թե չե դրանից տուժելու է սովորական ժողովուրդը, իսկ մաֆիոզիները ավելի կհարստանան....
    Համամիտ եմ այս կարծիքի հետ…
    Love has an enemy, but it is already defeated!

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    այ սա մի քիչ ուշադիր

    Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎԻ ՆԱՄԱԿԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՄԲԻՆ
    Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ադրբեջանի հասարակայնության մի խումբ ներկայացուցիչներ՝ հանրապետությունում հայտնի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական գործիչներ, հայտարարություն են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ առաջարկված՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ, դրանք անվանելով Ադրբեջանի համար ընդունելի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի նամակը, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել հիշյալ գործիչների հայտարարության առթիվ:
    «Հուլիսի 28-ի հայտարարությունն ստորագրած Ադրբեջանի հասարակայնության հարգելի ներկայացուցիչներ: Ծանոթացա ձեր հայտարարությանը, որն արտացոլում է ոչ միայն միջնորդական առաջարկությունների քննարկմանը, այլեւ ինչ-որ չափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բուն խաղաղ կարգավորմանը մասնակից դառնալու Ադրբեջանի հասարակայնության ձգտումը:
    Սա նշում եմ խորին գոհունակությամբ, քանզի այստեղ հարկավոր է մեծացնել հասարակության դերը: Որպեսզի հավատաք խոսքերիս անկեղծությանը եւ դրանք չհամարեք տուրք քաղաքավարությանը, ինձ թույլ կտամ վկայակոչել այն պարագան, որ դեռ 2005 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակական կազմակերպություններին եմ դիմել «Ժողովրդական դիվանագիտությանը՝ երկրորդ շնչառություն» բաց նամակով, 2006 թ. նախօրեին կոչ անելով ի վերջո դյուրացնել ԼՂ հակամարտության մեջ կոնկրետ համաձայնությունների ձեռքբերումը:
    1. Չեմ չափազանցնի մասնավոր անձի միանվագ կոչի դերը, թեեւ այդ անձն ուղղակիորեն առնչվել է Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը: Բայց արդեն այն ժամանակ՝ 2005 թ. վերջերին, արձագանքներն անհամեմատ շատ եղան, քան կարելի էր ակնկալել: Հայաստանի հասարակայնության մեջ դրանք տարաբնույթ էին («կողմ» կամ «դեմ»): Միանգամայն բնական է, որ հակամարտության հայկական կողմերի անձինք լռություն էին պահպանում: Ամեն ինչ հակառակն էր Ադրբեջանում:
    Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքագետները գրեթե չարձագանքեցին: Փոխարենն անսպասելիորեն եւ կտրուկ արձագանքեցին պաշտոնական կարգավիճակ ունեցող անձինք: Ոմանք իմ կոչն անվանեցին սադրիչ, թեեւ դա չափազանց պարզունակ է: Հետաքրքրական է, որ Բաքվում հարկ համարեցին նշել, թե իբր ոչ կառավարական կազմակերպությունները որեւէ դեր չեն խաղում կարգավորման գործում:
    Խիստ հատկանշական էին ԱՀ փոխարտգործնախարար Ա. Ազիմովի դատողությունները: Սկզբում հարգանքով ընդգծելով հակամարտությունների լուծման մեջ ժողովրդական դիվանագիտության անվիճելի դերը, նա անմիջապես էլ վիճարկեց այն եւ առաջ քաշեց սահմանափակիչներ (առանձնացնում եմ նրա առավել արտահայտիչ բառերը). «Բայց ժողովրդական դիվանագիտությունը կարող է միայն օժանդակ դեր խաղալ: Որոշակի փուլում այն կարելի է օգտագործել անհրաժեշտ ձեւով»:
    Ըստ Ազիմովի, ժողովրդական դիվանագիտությունը պետք է միայն օժանդակի իշխանությունների քայլերին: Անշուշտ, ճիշտ քայլերն արժանի են օժանդակության: Բայց արժե՞ արդյոք, ասենք, համակերպվելով զինվորների եւ խաղաղ բնակիչների կորստյանը, օժանդակել միջադեպերին առնչվող համաձայնագրի անտեսմանը: Իսկ կարո՞ղ է արդյոք ժողովրդական դիվանագիտությունը նախաձեռնողի դեր խաղալ կամ իշխանություններին հուշել, թե ինչպես պետք է ստուգվեն նրանց գործողությունները:
    Իշխանությունների կողմից ժողովրդական դիվանագիտության օգտագործման վերաբերյալ Ազիմովի խոսքերում «վարչական հիացմունք» է հնչում: Այսինքն, կարելի է այն օգտագործել կամ չօգտագործել: Ըստ որում՝ միայն որոշակի փուլում. երբ իշխանությունը որոշի եւ հրաման արձակի: Եվ միայն անհրաժեշտ ձեւով: Այլ կերպ ասած, պարոն Ազիմովը ըստ բոլոր հոդվածների, «անվիճելիորեն» մերժում է ժողովրդական դիվանագիտության որեւէ ինքնուրույն գործունեություն: Առկա է ժողովրդավարացման գործընթացում, առհասարակ արդի զարգացման մեջ ոչ կառավարական կազմակերպության եւ քաղաքացիական հասարակության դերի ակնհայտ թյուրըմբռնում: Ազիմովը կուզենար սանձած պահել քաղաքացիական հասարակությունը:
    Այս նախաբանից հետո պետք է ընդգծեմ իմ այն վստահությունը, որ Ադրբեջանում այնքան հեղինակավոր կազմակերպություններն ու գործիչներն իրենց հայտարարությունն արել են հոգու եւ բանականության կոչով եւ ոչ թե վերեւների հրահանգով: Այլապես հարկ չէր լինի խորամուխ լինել դրա բովանդակությանը, այնտեղ դրական եւ բացասական կողմեր գտնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի, ադրբեջանցիների եւ հայերի հաշտեցման համար:
    ...
    Ավելացվել է 50 վայրկյան անց
    ...
    2. Կուզենայի համերաշխվել ձեր հայտարարության ելակետային դրույթին. կողմերի խաղաղ համաձայնությունը հնարավոր է լոկ այն դեպքում, եթե հասկանալի դառնա եւ պաշտպանություն գտնի հասարակության լայն խավերում: Բայց հնարավոր է նաեւ նվազ վերամբարձ ձեւակերպում՝ հասկացված է եւ ընդունված: Քանզի հասարակության զգալի մասը կարող է համեմատաբար պասսիվ լինել. ուղղակիորեն չպաշտպանել, բայց նաեւ չընդվզել: Մեր ժամանակներում եւս դա գոյություն ունի բազմաթիվ երկրներում: Ամեն դեպքում հասարակական կարծիքից, տեղեկացվածությունից եւ տրամադրությունից շատ բան է կախված:
    Բայց այս երեւույթն ունի նաեւ հակառակ կողմ: Փոխզիջումներին հասարակության անպատրաստ լինելը չի արդարացրել ղեկավարների «երկչոտությունը». դա նրանց թերացումն է եւ ոչ թե ղեկավարելու, այլ սեփական բազկաթոռում նստած մնալու ձգտումը: Համանախագահները, իսկ վերջերս նաեւ «Մեծ ութնյակը» նրանց կոչ արեցին հասարակայնությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Ղեկավարներն առայժմ գրեթե չեն զբաղվել դրանով: Նրանք պետք է ոչ միայն պարզաբանեն վիճելի խնդիրների խաղաղ լուծման առավելությունները, այլեւ անհրաժեշտության դեպքում կարողանան գնալ նաեւ հոսանքին հակառակ, հաղթահարել անհաշտ արմատականների դիմադրությունը: Ամենքը հիշում են դը Գոլի օրինակը Ալժիրի դեպքերի կապակցությամբ:
    Մի քանի խոսք ցավալի եւ թերեւս տեխնիկական մի մանրամասնության կապակցությամբ: ԵԱՀԿ մշտական խորհրդին համանախագահների ներկայացրած հաշվետվության եւ նրանց հայտարարությունների տեքստերը լույս են ընծայվել հիմնականում անգլերեն: ԶԼՄ-ներում ռուսերեն թարգմանությունները լի են սխալներով: Մի շարք անճշտություններ են սպրդել նաեւ ձեր հայտարարության մեջ միջնորդների առաջարկությունների շարադրանքում (օրինակ, համանախագահները խոսում են ազատվող բոլոր տարածքների ապառազմականացման մասին, մինչդեռ ձեր հայտարարության հիման վրա կարելի է կարծել, թե դեռ ազատումից առաջ ապառազմականացման ենթակա են Քելբաջարի եւ Լաչինի շրջանները): Քանի որ հայերի եւ ադրբեջանցիների համար առայժմ ավելի մատչելի է ռուսաց լեզուն, իսկ համանախագահները կարեւորում են հասարակայնության դերը կարգավորման գործընթացում, ապա թերեւս արժե տեքստերը հրապարակել ռուսերեն, ինչը դրանք զերծ կպահեր թարգմանական խեղաթյուրումներից:
    3. Այժմ՝ ձեր հայտարարության մի շարք դրույթների էության մասին: Դուք միանգամայն իրավացի եք, երբ երկյուղում եք համաձայնագրի նախապատրաստման եւ իրականացման ժամանակ «հիմնական սկզբունքների» ոչ միանշանակ մեկնաբանումից: Հասկացությունների տարտամությունը, անմիանշանակությունը լոկ կձգձգի վեճը («հանրաքվե կամ քվեարկություն» ձեւակերպումը փրկում է ներկայիս համանախագահներին, բայց ծուղակ է նրանց իրավահաջորդների համար):
    Կանխելով հայերի միտումնավորությունը, դուք ինքներդ ադրբեջանցիների միտումնավորություն եք մտցնում: Ավա՜ղ, կողմերի կոնյունկտուրային շահերը օբյեկտիվորեն գրեթե չեն համընկնում: Բացի դրանից, այդ ամենն էլ ավելի է խորացվում սուբյեկտիվ գործոնների եւ երկու ժողովուրդների հաշտ ու խաղաղ կյանքի տեւական շահագրգռության ակնհայտ թերագնահատման հետեւանքով:
    Այնպես որ միտումնավորության մեջ փոխադարձ մերկացումները գործն առաջ չեն շարժի: Կողմերից յուրաքանչյուրը պետք է որ կենտրոնանար սեփական դիրքորոշման հանգամանալի, հանդարտ եւ ազնիվ հիմնավորման վրա: Նախընտրելի է կենտրոնանալ ոչ թե ձեւական, այլ բովանդակալի փաստարկների վրա: Իհարկե, դա հենց հակամարտող կողմերի եւ միջնորդների գործն է՝ շարադրել փաստարկներ, պարզել դրանց կշիռը: Կնշեմ լոկ այն, ինչ տեսանելի է նաեւ կողքից. ձեր հայտարարության մեջ բարձրացված երկու առանցքային հարցերի առթիվ ինձ ինչը համոզիչ թվաց եւ ինչը՝ ոչ այնքան:
    Ա. Արժեքավոր է Լաչինի եւ Քելբաջարի շրջանների առանձնահատկության ըմբռնումը: Միանգամայն հասկանալի է, որ դուք պահանջում եք դրանց ազատումը, թեպետեւ այլ ժամկետներում: Բայց ճի՞շտ է արդյոք այստեղ «անվերապահ» բառը: Կողմերը, հատկապես նման փոխադարձ խոր անվստահության դեպքում, յուրաքանչյուր փուլի դինամիկան ապահովում են միայն հավասարակշռված զիջումներով: Առաջին փուլում զիջումներ անող որեւէ կողմ չի վստահի, որ մյուս կողմը դա կփոխհատուցի երկրորդ փուլում կամ ավելի ուշ: Որեւէ փուլում անհավասարակշռությունը (միայն ստանալը կամ միայն տալը) անհնար է: Քելբաջարի եւ Լաչինի վերադարձը նույնպես «պայմանավորված է» պատասխան զիջումներով: 1993 թ. վերջին երկու բանաձեւերում ՄԱԿ-ի ԱԽ-ն հրաժարվեց իր պահանջների «անվերապահությունից». երեւի հիշում կամ հասկանում եք, թե ինչու:
    Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ առանձնահատուկ մոտեցումը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ այնտեղով են անցնում Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հաղորդակցության ուղիները: Դրա հետ մեկտեղ դա պայմանավորված է հայերի անվստահությամբ, յուրօրինակ երաշխիքներ ունենալու ձգտմամբ՝ ի դեպ, եթե մյուս կողմը խափանի կողմերի համաձայնությունները:
    Դուք չեք վստահում հայերին, բայց նրանք էլ ավելի շատ չեն վստահում ձեզ: Անկեղծ լինենք. կողմերից յուրաքանչյուրը, այդ թվում հայերը, դրա համար հիմնավորումներ կգտնեն: Զինված հակամարտության մեջ կողմերը դաժանություն շատ են արել, բայց Ա. Էլչիբեյը եւ Հ. Ալիեւը ավելի շատ են հույսները դրել ուժի վրա, ավելի հաճախ ձախողելով խաղաղ նախաձեռնությունները, հրադադարները, խախտելով հումանիտար իրավունքը, ներգրավելով վարձկան մոջահեդների եւ այլն:
    Եթե չլինեին ուժի այդ պաշտամունքը, մարտերի եւ արյունահեղության դադարեցումից Բաքվի համառ հրաժարումը, հայերն ինչպե՞ս կարող էին գրավել յոթ շրջան: Իսկ եթե հաջողվեր ռազմական գործողություններն անհամեմատ շուտ դադարեցնե՞լ: Պատճառահետեւանքային կապերն անխնա են, եթե նույնիսկ դրանք չեն ճանաչվում: Այստեղից էլ իրադրության կարգավորման եւ մասնավորապես Լաչինի ու Քելբաջարի խրթին հարցերի լուծման դժվարությունները:
    Վերջին խմբագրող՝ Լէգնա: 30.10.2007, 13:40: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    ....
    Բ. Հայտարարության մեջ պնդում է արվում, թե հակամարտության հետ կապված Ադրբեջանի որեւէ մասի պատկանելությունը «չպետք է կասկածի տակ առնվի»: Ակնհայտորեն ակնարկվում է Լեռնային Ղարաբաղը: Բայց չէ՞ որ հենց դա է հակամարտության էությունը, հակասությունների բուն միջուկը: Գլխավոր վիճելի խնդիրը Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն է Ադրբեջանին, Հայաստանին կամ ինքն իրեն:
    Այն բանից, որ կողմերից յուրաքանչյուրը տարածքը համարում է «անվիճելիորեն իրենը», ոչինչ չի փոխվում. վեճը բնավ չի լուծվում եւ չի անհետանում: Կողմերից յուրաքանչյուրը վախենում է թուլացնել իր դիրքերը իրատեսական այն խոստովանությամբ, որ դա վիճելի հարց է: Իրատեսության այդ անկարողությունը հենց առաջացնում է անզիջողականություն, խանգարում վեճի լուծման քաղաքակիրթ միջոցների ընտրությանը:
    Այդ վեճն արդեն հայտնի է գրեթե ողջ աշխարհին (բայց ոչ թե կողմերին): Եվ այն անհնար է լուծել հայտարարություններով կամ հմայական խոսքերով, որքան էլ դրանք կտրական հնչեն: Անհրաժեշտ են ուրիշ, բայց խաղաղ միջոցներ:
    Կարեւոր է, որ հայտարարության հեղինակները համաձայն են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար հանրաքվե անցկացնելու մեխանիզմին: Բայց «ինչպես դա պահանջում է ադրբեջանական իրավական համակարգը» բառերի հավելումը ոչնչով չի տարբերվում «ո՛չ, նա այնուամենայնիվ անվիճելիորեն մերն է» ձեւակերպումից: Չէ՞ որ հանրաքվեն պետք է որոշի ԼՂ կարգավիճակը եւ բնավ ոչ այն, թե ինչպես է դա ամրագրվելու ԱՀ սահմանադրության մեջ: Նախարար Է. Մամեդովը հասարակական գործիչներից ավելի անկեղծ գտնվեց՝ հանրաքվեն հանգեցրեց հանրային կարծիքի հարցմանը եւ վերջ:
    Նման հարգարժան գործիչների եւ հայացքների ժողովրդավարությամբ լայնորեն հայտնի հմուտ քաղաքագետների ինչի՞ն է պետք այդ ինքնախաբեությունը (թեեւ դա միաժամանակ նաեւ խաբեություն է): Հաճախ վկայակոչում են ԱՀ սահմանադրությունը, որը թույլ է տալիս հանրաքվեներ անցկացնել միայն համազգային մասշտաբով: Բայց չէ որ այդ խորամանկությունը շատ բացահայտ է: Հայտարարության հեղինակները որքանո՞վ են համոզված, թե այդ նորման միանգամայն ժողովրդավարական է եւ անաչառ: Ձեզ չի՞ թվում արդյոք, որ այն հիմնական օրենքում գրված է հենց Ղարաբաղի հակամարտության պատճառով, որպեսզի թույլ չտրվի ԼՂ բնակչության կամքի ազատ արտահայտում:
    Ասենք, ամեն մի կիրառական հարց էլ գլուխկոտրուկ է: Ո՞վ կանցկացներ համազգային հանրաքվե: ԱՀ սահմանադրությունը չի նախատեսում, որ դա լինի ԵԱՀԿ-ն: Իսկ եթե անցկացնեն Ադրբեջանի իշխանությունները, ապա ինչպե՞ս կձեւակերպեն հարցը կամ հարցերը: Եվ կքվեարկե՞ն արդյոք Ղարաբաղի հայերը (չէ՞ որ ադրբեջանցիներին հանձնարարվեց չքվեարկել 1991 թ. դեկտեմբերի 10-ին): Եվ կարելի՞ է արդյոք ԼՂ կարգավիճակը որոշել առանց նրա բնակչության մեծամասնության մասնակցության:
    Ամենքիդ հայտնի է, թե տարածաշրջանների կարգավիճակին նվիրված հանրաքվեներն ինչպես են անցկացվում միանգամայն ժողովրդավարական համարվող երկրներում: Քվեարկում են նրանք, ում դա վերաբերում է ուղղակիորեն, եւ ոչ թե անուղղակիորեն: Իրենց կարգավիճակի առթիվ քվեարկել են միայն Քվեբեկը (եւ ոչ թե ամբողջ Կանադան), Կատալոնիան (եւ ոչ թե ողջ Իսպանիան):
    «Հայկական հարցի» շուրջը Բաքվում տիրող իրական մթնոլորտը մոտ ապագայում իդիլիաներ չի խոստանում: Գրեթե բոլոր հայերը փախել են Ադրբեջանից (բացի խառնազգի ընտանիքներից), իշխանությունն արգելում է շփումները հայերի հետ (նույնիսկ հասարակական գծով), ԼՂ-ին հեռացնում է բանակցություններից, ատելություն բորբոքում, իսկ ձեր հայտարարության մեջ առկա են այնպիսի բարեհաճ ձեւակերպումներ, ինչպիսիք են «ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղի իրենց տներ», «միջհամայնքային երկխոսությունը» եւ այլն: Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում, հեշտ չի լինի վերադառնալ «խաղաղ գոյակցությանը»: Ատելություն բորբոքելն ավելի հեշտ է, քան այն հաղթահարելը: Դրան 10-15 տարին էլ չի բավականացնի: Բացի դրանից, ի՞նչ կարիք կա հետաձգել հանրաքվեն մինչեւ ներկայիս նախագահի երկրորդ մանդատի ավարտը: Մի՞թե դա չափանիշ է:
    Անշուշտ, ապագայում հարկավոր է երկու ազգերի հաշտեցման ուղին ընտրել հենց այդ հակամարտության հաղթահարման շնորհիվ: Այս առումով անկախ Ա. Ղուկասյանի որեւէ մեկին դուր գալու կամ չգալու հանգամանքից, արժե վճռականորեն պաշտպանել տարածաշրջանում պատմական հաշտության հասնելու վերջերս նրա արած կոչը: Մինչեւ օրս ղեկավարները դեռ չէին համարձակվել հարցն այդպես առաջադրել:
    Հիշյալ հարցերի կամ գոնե դրանց մի մասի առթիվ կուզենայի լսել ձեր առավել առարկայական եւ ազատ դատողությունները, որոնք սահմանափակված չլինեին պաշտոնականությամբ: Իհարկե, միջնորդները դեռ շատ բան չեն վերջնամշակել կամ ասել: Կկարողանա՞ն արդյոք ավելի շատ բացահայտել իրենց առաջարկությունները հակամարտող կողմերի նախագծումների հիման վրա, եթե նույնիսկ դրանք չեն համաձայնեցրել: Դա անօգուտ չէր լինի, թեեւ առայժմ հազիվ թե հնարավոր լինի:
    Անկախ դրանից արժե շարունակել եւ ընդլայնել խաղաղ կարգավորմանը նվիրված հասարակական քննարկումը: Եվ դրա համար անհրաժեշտ ամենագլխավոր բանը նորին մեծություն Փաստարկն է:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    ...
    4. Հատկապես կուզենայի նշել հայտարարության հեղինակների ճշտապահությունն այն հարցում, որ իրեն բնավ լավ չի դրսեւորել ԱՀ պաշտոնական ղեկավարությունը, անձամբ պետության ղեկավարը եւ պաշտպանության նախարարը: Ադրբեջանի հասարակայնության ներկայացուցիչները խուսափել են իրենց ղեկավարների 1992-94 թթ. անհաջողությունների համար ռազմական փոխվրեժ լուծելու դատարկ սպառնալիքներից: Այստեղ դժվար թե դա բացատրվի նրանով, որ հասարակական գործիչները չունեն պաշտոնական ներկայացուցիչների լիազորություններ: Ըստ երեւույթին բացատրությունն ուրիշ է. Ադրբեջանի մտավորական ընտրախավը ունի լայն աշխարհայացք, միջազգային շփման փորձ, իրատեսության եւ պատասխանատվության զգացում եւ պատկերացնում է, թե նոր պատերազմն ինչ կբերեր երկու ժողովուրդներին:
    Ի դեպ, չգիտես ինչու առայժմ որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել այն բանին, որ Իլհամ Ալիեւի եւ Սաֆար Աբիեւի ձեւով տարբեր, բայց էությամբ միատեսակ կանոնավոր ռազմաշունչ հայտարարությունները ներհակ են ԱՀ սահմանադրության 9-րդ հոդվածին, որտեղ ասված է. «Ադրբեջանի Հանրապետությունը մերժում է պատերազմը որպես մյուս պետությունների անկախության նկատմամբ ոտնձգության միջոց եւ միջազգային հակամարտությունների լուծման եղանակ»:
    Բաքուն ընդգծում է Ղարաբաղի հակամարտության հենց միջազգային բնույթը: Նշանակում է, հոդվածը միանգամայն կիրառելի է դրա նկատմամբ: Ի՞նչ է ստացվում: Հանրապետությունը մերժում է պատերազմը, իսկ դրա բարձրաստիճան պաշտոնատար անձինք բնավ չեն մերժում: Նովրուզ Մամեդովը կամ մեկ ուրիշը կարո՞ղ են արդյոք բացատրել սույն հակադրությունը, համոզել, թե այստեղ հակասություն չկա:
    Ռեւանշիստական ճարտասանությունը հաճախ վերագրում են ներքաղաքական կարիքներին. իբր ղեկավարությունն ուզում է բարձրացնել ազգի ոգին, հայրենասերի տեսք ունենալ, դրանով իսկ հաստատելով հասարակության մեջ իր առաջատար դիրքը, ընդդիմությանը թույլ չտալ տիրելու նախաձեռնությանը եւ այլն: Սակայն բացասական հետեւանքներն ավելի շատ են: ԱՀ ղեկավարության ռազմաշունչ վարքագիծը հակաարգասավոր է:
    Նախ եւ առաջ, շուտով կպարզվի, որ դա պարզապես ժողովրդի խաբեություն է: Բաքվի բանավոր սպառնալիքները չեն ունենա Դեյթոնի ներգործությունը: Առաջիկա տարիներին ոչ ուժերի հարաբերակցությունը, ոչ էլ արտաքին գործոնները թույլ չեն տա խոսքից անցնել գործի եւ կայծակնային պատերազմ սանձազերծել: Իսկ երկարատեւ պատերազմը լիակատար փլուզում է, դրա վնասներն անհաշվելի են երկրի համար:
    Երկրորդ, ուժով սպառնալը (նույնիսկ առանց դրա կիրառման) չի շաղկապվում ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի առջեւ, զինադադարի փաստաթղթերում երիտասարդ պետության ստանձնած պարտավորություն-ների հետ: Սպառնալիքները լոկ խարխլում են նրա վարկը միջազգային ընկերակցությունում: Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության վերաբերյալ քանիցս իրեն հասցեագրված արձագանքներէ ստացել թե ազդեցիկ պետություններից եւ թե՛ միջազգային կազմակերպություններից: Հենց վերջերս «Մեծ ութնյակը» կրկնեց հասարակությունը խաղաղության, եւ ոչ թե պատերազմի նախապատրաստելու կոչը (էլ չեմ խոսի տարածաշրջանում խոշոր տերությունների հայտնի շահերի մասին):
    Երրորդ, ուժային ատավիզմները կարող են դժվարացնել եվրոպական չափանիշների յուրացումը եւ նույնիսկ հակառակ արդյունքը տալ, հասարակության մեջ սրելով թուլության եւ անզորության զգացումը, աղճատելով մատաղ սերունդների հոգեբանությունը: Չորրորդ, բյուջեի հարաճուն ռազմականացումը ենթադրում է միջոցների անարտադրողական օգտագործում, որն արգելակում է բարեկեցության ապահովումը:
    ԱՀ ղեկավարության այդ գծի հակաարգասավորությունը նաեւ այն է, որ ուժի դիմելու սպառնալիքները հենց Լեռնային Ղարաբաղի «անվտանգության գոտու» են վերածում հայերի գրաված շրջանները, հայերին հարմար պատրվակ տալիս շփման ներկայիս գիծը պահելու որպես լավ ամրացված բնագիծ, իսկ արտաքին աշխարհին՝ նրանց դիրքորոշման թեկուզ ժամանակավոր եւ մասնակի ըմբռնում: Եթե այդ սպառնալիքները վերանան, միանշանակ կերպով հաստատվեն ուժ չկիրառելու երաշխիքները, ապա հայերը չեն կարողանա շարունակել օկուպացումը, քանզի այդ ժամանակ դա կդառնա լոկ Լեռնային Ղարաբաղի ցանկալի կարգավիճակի կորզման լծակ: Անշուշտ, խոսքը ոչ թե խաղաղասիրություն ձեւացնելու կարճատեւ հնարքի, այլ ուժ կիրառելուց եւ ուժի սպառնալիքից միանգամայն լրջորեն եւ պատասխանատու կերպով հրաժարվելու մասին է:
    Եթե ներկայիս ղեկավարներն ուզենային ազնիվ լինել իրենց ժողովրդի առջեւ, ապա օկուպացումը եւ տեղահանվածներին չէին ներկայացնի որպես միայն հայերի խարդավանքների արդյունք: Նաեւ կխոստովանեին, որ ռազմական գործողությունները ձգձգվում են նախորդ ղեկավարների կողմից սեփական ուժերի գերագնահատման հետեւանքով, եւ կփորձեին չկրկնել նրանց սխալները: Բայց մի՞թե դա հնարավոր է, եթե այնտեղ բնավ չգիտեն «ի՞նչ անել» եւ «ո՞վ է մեղավոր» հարցերի պատասխանները: Եվ տալիս են պարզունակ պատասխան: Այստեղ արգելված է պատճառահետեւանքային կապեր փնտրելը:
    Եթե Բաքվում ավելի շատ մտահոգվեին մարդասիրական նկատառումներով, ապա հայրենակիցներին չէին նախապատրաստի նոր արյունահեղության, այլ լրջորեն կմտածեին, թե ինչպես կարելի է հարազատ վայրեր վերադարձնել հարյուր-հազարավոր տեղահանվածներին: Ուժով սպառնալուց հրաժարվելը այդ նպատակին հասնելու եւ հուսալի ուղին է:
    Բայց ժամանակն է հարցնել, թե այս ամենը ի՞նչ կապ ունի ձեր՝ Ադրբեջանի հասարակայնության ներկայացուցիչների հայտարարության հետ: Համարձակվում եմ պնդել, որ ունի ամենաանմիջական կապ: Վերեւում գոհունակությամբ նշվեց ձեր շրջահայացությունը պատերազմի եւ խաղաղության հարցերում (պաշտոնական Բաքվի չափազանցված սպառնալիքների պայմաններում): Բայց անհնար է միանգամայն շրջանցել «պատերազմ, թե՞ խաղաղություն» արմատական հարցը: Եվ հասարակայնությունը, առավել եւս մտավորական ընտրախավը, այստեղ չի կարող լռել: Իսկ ժողովրդական դիվանագիտությունը կկատարի իր դերը, համարձակվելով իշխանության ղեկին եւ ընդդիմության մեջ գտնվող արմատականներին իրատեսության եւ փոխզիջումների կոչ անել:
    Նրանցից շատերին դուր է գալիս հնչեղ, բայց ստահոդ «կան խաղաղությունից էլ կարեւոր բաներ» արտահայտությունը: Նրանք «արդարության» կոչ են անում: Լիբանանում եւ Իսրայելում զոհվածներին եւ գոյատեւողներին հարցրեք, թե որտեղ է արդարությունը: Արդարացի պատերազմներ լինում են չափազանց հազվադեպ՝ միայն այն դեպքում, երբ հակառակորդը բացարձակապես անիրավացի է, ինչպես նացիստները: Իսկ եթե ե՛ւ իրավացի է, ե՛ւ անիրավացի, ապա պատերազմը չի կարող արդարացի լինել. հարկավոր է մտքերը ժողովել վեճերի խաղաղ լուծման համար:
    Համոզված եմ, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունների, միմյանց ընդառաջ առաջին գործնական քայլերի ապահովումը հնարավոր կդառնա լոկ այն ժամանակ, երբ լիովին բացառեն նոր արյունահեղությունը: Փաթեթային կամ փուլային լուծման կամ դրանց միավորման դեպքում, ինչպես հիմա է առաջարկվում, ամեն ինչին պետք է նախորդի ռազմական գործողությունների որպես վիճելի հարցերի լուծման միջոցի ամենակտրական բացառումը: Հարկավոր է սկսել հենց այստեղից:
    Լավ կլիներ, եթե Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակայնությունն արտահայտվեր տվյալ հարցի առթիվ, չշրջանցեր այն: Արտահայտվեր ինքնուրույնաբար, չնայելով վերեւների ցուցումներին: Ավարտեմ ձեր հայտարարության հեղինակներից մեկի՝ Արզու Աբդուլաեւայի ճշմարիտ խոսքերով. «Հակամարտող կողմերից ոչ մեկը մինչեւ օրս չի օգտագործել ժողովրդական դիվանագիտության ամբողջ ներուժը, այնինչ դա ընձեռում է աներեւակայելի մեծ հնարավորություններ»:
    Գուցե սխա՞լ տեղից ենք սկսել:
    Խորին հարգանքներով՝
    • Վ. Կազիմիրով

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Ղարաբաղյան կարգավորման հարցում դժվար թե կարելի է լուրջ տեղաշարժերի հասնել մինչև 2009-2010թթ.



    Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուս դիվանագետների միության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը։
    Նովոստի-Արմենիա. Ինչո՞վ եք բացատրում ղարաբաղյան կարգավորման գործընթացի որոշակի սառեցումը։
    Վ. Կազիմիրով. Բևեռային անհամատեղելիությամբ, կողմերի ծայրահեղ դիրքորոշմամբ հակամարտության արմատական վիճահարույց հիմնախնդրի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահների, անգամ արտաքին գործերի նախարարների հանդիպումների անխուսափելի դադարով՝ երկու պետությունների ընտրությունների նախաշեմին։ Ավելի ճիշտ, առանձին հանդիպումներ նույնիսկ հնարավոր է կազմակերպել, բայց ինչի՞ համար։ Նշում ստանալու՞։
    Նովոստի-Արմենիա. Ձեր կարծիքով հնարավոր է արդյո՞ք ակտիվացնել խաղաղ կարգավորման գործընթացը մինչև Հայաստանի և Ադրբեջանի ընտրությունները։
    Վ. Կազիմիրով. Ակնհայտ է, որ մինչև 2009-2010թթ. ղարաբաղյան կարգավորման հարցում դժվար թե հնարավոր լինի լուրջ առաջընթացների հասնել։ Այդ հնարավորությունները բաց են թողնվել դեռևս անցյալ տարի։ 2008թ. առաջին պլան են մղվելու այն խնդիրները, որոնց երկար ժամանակ պատշաճ ուշադրություն չէին դարձնում և նշանակություն չէին տալիս. զինադադարի ամրապնդումը, ռազմական հիստերիաների բացառումը, անիմաստ ռազմատենչական ճառերի և սպառազինության մրցավազքի անթույլատրելիությունը, շփման գծում զինադադարի պահպանումը։
    Հակամարտության բոլոր կողմերի անունից դրա խաղաղ, այլ ոչ թե այլ կարգավորման մանդատ ունենալով՝ ԵԱՀԿ-ն պետք է ավելի վճռական և հետևողականորեն ընդդիմանա նրանց, ովքեր բարձր պաշտոններ վարելով՝ «գլուխ են գովում» թե իբր պատրաստ են երկու ժողովուրդներին էլ ներքաշել նոր ողբերգոթւյան մեջ։ Նրանք, ովքեր հաշտության են ձգտել դեռ 13 տարի առաջ, չեն կարող այլ կերպ արձագանքել բրավադայի անպատասխանատու, վնասակար և նույնիսկ վտանգավոր կամայականություններին, ինչպես նաև ԵԱՀԿ անօգնական «հանդուժողականությանը»։ Հիմա նա «շուկայական վեճի» առարկա է դարձրել այն զինադադարը, որին ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի աջակցությամբ։

    Նովոստի-Արմենիա. Որքանո՞վ իրական և արդյուանվետ կարող է դառնալ ճնշումը հակամարտող կողմերի վրա, կամ կարգավորման այս կամ այն տարբերակի պարտադրումը։

    Վ. Կազիմիրով. Ճնշումը ոչ միայն թույլատրելի է, այլև պարտադիր, բայց ոչ թե կարգավորման կոնկրետ բանաձևերով՝ այլ միայն հակամարտության լուծման քաղաքական, խաղաղ կարգավորման շահերից ելնելով, առանց այլընտրանքի հնարավորության։ Որոշ մարդիկ քողարկվում են այն հանգամանքով, թե իբր միջնորդները դատավորներ չեն։ Թվում է՝ դա ճիշտ է, բայց միայն ոչ հիմնարար հարցում՝ պետք է արդյո՞ք հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով թե թույլ տալ, որպեսզի կողմերը վերսկսեն դրա ուժային լուծման տառապագին փորձերը։ Չէ որ դա կնշանակեր համընդհանուր եվրոպական կազմակերպության առաքելության ձախողում։ Այս մասով միջնորդները պետք է դատեն ողջամիտ և խիստ, քննաադտեն ԵԱՀԿ խաղարարար գործունեության դեմ ցանկացած մարտահրավերները։
    Նովոստի-Արմենիա. Ինչու՞մ է կայանում Արևմուտքի կողմից տարածված կոսովյան հիմնախնդրի «եզակիությունը», և ինչու՞ դրա կարագվորման համար կիրառվող սկզբունքները, այդ թվում ազգությունների ինքնորոշման իրավունքը նախատեսող, չեն կարող տարածվել հետխորհրդային տարածքում։
    Վ. Կազիմիրով. Ցանկացած հակամարտություն ինչ-որ տեղ յուրահատուկ է և եզակի, բայց մի՞թե դա նշանակում է, որ նմանությունները լիովին բացակայում են։ Չէ որ բոլոր ժամանակակից զինված հակամարտություններում արյուն է թափվում և պահանջվում է գտնել փոխզիջումային խաղաղ լուծում, այնպես չէ՞։ Յուրաքանչյուր դեպքի եզակիությունը նշելով, նրանք պարզապես մարդկանց «գլուխն են արդուկում»։ Յուրաքանչյուր մարդ նույնպես բացառիկ է, բայց նորմերը և օրենքները բոլորի համար նույնն են։ Չէ որ իրականում վեճի առարկան այստեղ հանգում է միևնույն խնդրին՝ կոնկրետ ինչ հանգամանքներում, ներառյալ դարաշրջանը և տարածաշրջանը, ինչպես նաև ինքնորոշման իրավունքը գլուխ են բարձրացնում տվյալ պետության տարածքային ամբողջականության վրա, թե՞ոչ։ Եթե անգամ մնացած բոլոր հարցերում յուրաքանչյուր հակամարտություն յուրովի բացառիկ է։
    Ես կարծում եմ, որ չի կարելի բոլոր դեպքերի համար միասնական, նույնատիպ լուծում փնտրել և դատել դրա մասին որպես ինչ-որ ընդհանուր առաջնահերթության՝ ամեն ինչ կախված է առանձնահատկություններից։ Այս կարևորագույն հարցը պարզաբանել ցանակցողներին թույլ տվեք հրավիրել ծանոթանալու «Հելսինկյան երկու սկզբունք և «հակամարտությունների քարտեզ» («Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի երկրորդ համար, մարտ-ապրիլ, 2007թ.) հոդվածի հետ։
    Նովոստի-Արմենիա. Դուք ակնկալու՞մ եք, որ Լեռնային Ղարաբաղի նոր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնին անցնելուց հետո պաշտոնական Ստեփանակերտը կփոխի իր վերաբերմունքը ղարաբաղյան կարագվորման հարցում։

    Վ. Կազիմիրով. Ռազմավարական փոփոխություններ չեմ սպասում, բայց տակտիկական նյուանսներ կարող է ունենալ ցանկացած ղեկավար՝ իր կառավարական մանդատի իրագործման ընթացքում։
    Նովոստի-Արմենիա. Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա կարո՞ղ է ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի ամուսնությունը թրքուհի Զեյնա Բարանի հետ։
    Վ. Կազիմիրով. Ինչպես հայտնի է, կանայք կարող են տարբեր կերպ ազդեցություն ունենալ։ Ամեն ինչ կախված է ամուսնուց։ Տվյալ դեպքում ԱՄՆ ներկայացուցիչը կարող է ավելի խոցելի լինել հայերի կողմից հնչող մեղադրանքների նկատմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դիրքորոշման հետ կապված։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ավտոմատացում նման գործերում չկա և ավելի լավ է չշտապել՝ այս հարցի շուրջ դատողություններ անելով։

    Նովոստի-Արմենիա. Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ հակամարտության գոտում վերսկսեն մարտական գործողությունները, և ինչպիսի՞ն կլինեն նոր պատերազմի հետևանքները։
    Վ. Կազիմիրով. Ենթադրում եմ, որ մոտակա տարիներին կողմերից ոչ մեկը մարտի դաշտում չի կարողանա վճռորոշ հաջողությունների հասնել՝ հաշվի առնելով նրանց իրական ուժային հարաբերությունները։ Չէ որ արկածախնդիրների համար իսկական գայթակղություն է հենց արագ հաջողությունը՝ «բլիցկրիգը»։ Երկարաձգվող մարտական գործողությունները վտանգավոր են հենց դրանք նախաձեռնողի համար՝ կռիվը սկսեցիր, իսկ որտե՞ղ է արդյունքը։ Այստեղ չի հաջողվի մեղքը գցել հակամարտող կողմի վրա՝ կողմերի դիրքորոշումները պատերազմի նկատմամբ չափից դուրս հակասական են։ Միջազգային հանրության խստագույն պահանջը կլինի անմիջապես դադարեցնել պատերազմը։ Եվ հենց այդ ժամանակ կսկսվեն խոսակցությունները ճնշման մասին, որը կիրառելի է պատերազմի և խաղաղության նկատմամբ և ավելի լավ է շուտ, քան հետին ամսաթվով, քանի որ կանխարգելիչ բուժումից առավել արդյունավետ է ։ Ամեն դեպքում ուժային ատավիզմին տրվելն այս պարագայում առնվազն անշահավետ է, և միգուցե նաև ինքնասպանություն։ Այս մասին ոչ մեկ անգամ են ասել նաև ԱՄՆ և Եվրոպայի պետությունների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչները։
    Թեև հնարավոր չէ լիովին բացառել խարդախությունները։ Ակնհայտ է, որ վնասները, զոհերը և փլուզումներն ավելի շատ կլինեին, քան առաջ՝ պայքարի մեջ կմտնեին արդեն ոչ թե կիսապարտիզանական խմբավորումները, այլ լավ զինված ուժերը։ Փախստականների և բռնի տեղահանվածների թիվը չէր նվազի, այլ հակառակը՝ կավելանար։ Եվ ինչ պիտակ էլ որ չտային նախորդ պատերազմին և դրա հետևանքներին, նորը միևնույնն է ավելի անցանկալի է լինելու՝ դա ավելի մասշտաբային անոմալիա է։ Այդ իսկ պատճառով՝ անթույլատրելի։
    http://ar.newsarmenia.ru/exclusive/2.../41735181.html

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ադրբեջան
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 35
    Վերջինը: 07.06.2013, 08:19
  2. Ինտերնետ P.R. քաղաքականություն ադրբեջան-Հայաստան www.killdim.com
    Հեղինակ՝ WhiteSmoke{F}, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 15.05.2011, 22:25
  3. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34
  4. Հայաստան-Ադրբեջան հանդիպում
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 08.08.2007, 00:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •