User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Հայաստան-Ադրբեջան պատերազմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    «Ղարաբաղում խաղաղության պայմանագիր կնքելը գործի կեսն է, գլխավորը այն կատարելն է»

    Վլադիմիր Կազիմիրով
    1992-96 թթ. Ռուսաստանի միջնորդ առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ Ռուսաստանից համանախագահ, այժմ Ռուս դիվանագետների ընկերակցության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը, հանրագումարի բերելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ կատարված ողջ աշխատանքը եւ ելնելով կողմերի կոշտ դիրքորոշումներից ու իր 12-ամյա փորձից, անվստահություն է հայտնում, որ 2006 թվին այս խնդրում առաջընթաց կգրանցվի։
    18-ամյա հակամարտության ընթացքում բացի կարճ, սակայն հստակորեն ձեւակերպված պայմանավորվածություններից՝ ռազմական գործողությունների դադարեցման կամ հրադադարի մասին, որոնք մի քանի անգամ խախտվեցին, կողմերը միայն երեք համաձայնության են հասել.

    1992թ. սեպտեմբերի 19-ին Սոչիում Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները Ռուսաստանի պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ ստորագրեցին պայմանավորվածություն ռազմական գործողությունները 60 օրով դադարեցնելու մասին (խախտվել է 2 շաբաթում),

    1994թ. մայիսի 12-ին Ռուսաստանի ԱԳ Նախարարության միջնորդությամբ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարները բարձրաստիճան ղեկավարների հրահանգով կնքեցին զինադադարի մասին անժամկետ պայմանավորվածություն,

    1995թ. փետրվարի 6-ին նույն անձանց կողմից բարձրաստիճան ղեկավարների հրահանգով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի եւ Շվեդիայի համանախագահների միջնորդությամբ կնքվեց պայմանագիր անժամկետ զինադադարի ռեժիմի ամրապնդման պարտավորությունների մասին։ Ձեւականորեն սա թեեւ ուժի մեջ է, իրականում, սակայն, չի կատարվում։

    Ըստ Կազիմիրովի՝ բանակցային գործընթացում միակ իրական նվաճումը զինադադարի համաձայնագիրն է եւ նրա կատարումը։ Բայց պայմանագրի կնքումը դեռ գործի կեսն է։ Անհրաժեշտ է հասնել դրա անվերապահ կատարմանը եւ թույլ չտալ խախտումներ, որոնք կհանգեցնեն կործանարար հետեւանքների։

    Այդուհանդերձ, պայմանագրերի խախտման կամ չկատարման հնարավորությունը չափազանց մեծ է, քանզի կողմերը այդպես էլ միմյանց նկատմամբ փոխզիջումնային քաղաքականություն չորդեգրեցին։

    Վ. Կազիմիրովը նշված պայմանագրերից առավել կարեւորում է երրորդի ճակատագիրը` միջադեպերի կարգավորման մասին։

    Միջնորդները քաջ գիտակցում էին, թե որքան դժվար է պահպանել զինադադարը Ղարաբաղում առանց համապատասխան միջոցառումների կիրառման (առանց հատման գծի հեռացման եւ լայն գոտու ստեղծման, երբ որոշ տեղերում երկու կողմերի դիրքերը միմյանցից տարանջատված են ընդամենը 100 մետրով, առանց հեռացնելու ծանր սպառազինությունները, առանց միջազգային դիտորդների ներկայության կամ բաժանարար չեզոք ուժերի)։ Նման գործոնների առկայությամբ միջադեպերը գրեթե անխուսափելի էին, անհրաժեշտ էր փոխհամագործակցության հստակ մեխանիզմ։ Եվ փաստաթուղթը, որով հստակեցվեց պատահարների դեպքում կողմերի գործողությունների կարգը, նրանց փոխադարձ օպերատիվ կապը՝ թույլ չտալու համար ցանկացած անկանոն երեւույթ, ամրապնդեց զինադադարի ռեժիմը։Այս փաստաթղթով կողմերը պարտավորվեցին անհապաղ մյուս կողմին գրավոր իրազեկել միջադեպի ստույգ վայրն ու ժամանակը եւ դրա հետեւանքները։ Մյուս կողմը, հետաքննելով տվյալ փաստը կամ վարկածը, պետք է ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում հաղորդեր բարդությունները հաղթահարելու եւ ստատուս քվոյի վերականգնման համար ձեռնարկած միջոցառումների մասին։ Միմյանց հղված հաղորդագրությունների պատճենները անմիջապես պետք է ուղղարկվեին միջնորդներին, որպեսզի վերջիններս շտապ ներգրավվեին գործի մեջ։ Հաղորդակցման ուղիղ կապի մատչելիության համար կողմերը հենց զինադադարի կնքման վայրում միմյանց փոխանցեցին քաղաքակական եւ ռազմական ղեկավարության հատուկ կապի համարները, որոնցով ապահովվում էր 24- ժամյա հերթապահություն։

    Քաղաքական մեծ կարեւորություն ունեցող սույն փաստաթղթի դրույթները մշակվել են կողմերի բարձրաստիճան ղեկավարների` Հեյդար Ալիեւի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Փետրվարի 3-ին նրանց ներկայացվեցին փաստաթղթի տեքստերը (ռուսերեն եւ անգլերեն), փետրվարի 4-ին պարտավորությունները ստորագրվեցին, իսկ փետրվարի 6-ին անժամկետ զինադադարի պայմանագիրը ուժի մեջ մտավ։

    Կազիմիրովի կարծիքով, այս պայմանագիրը կենսական անհրաժեշտություն էր։ Բախման գծում վախճանվում են զինծառայողներ եւ խաղախ բնակչությունը։ Վերջերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը` Անջեյ Կասպրչիկը, որն ամիսը երկու անգամ անց է կացնում մոնիտորինգ այդ գծի վրա, նշեց, որ սպանվածների եւ վիրավորների թիվը 2005թ. աճել է, ինչը նշանակում է, որ պարտավորությունները չեն կատարում։

    Զավեշտալին այն է, որ Կասպրչիկը, որը 1997թ.-ից մոնիտորինգներ է անցկացնում, այս փաստաթղթի գոյության մասին իմացավ միայն 2003թ. Կազիմիրովի՝ Բաքվի «Էխո» թերթին տված «Միջնորդները դայկներ չեն» ոչ ծավալուն հոդվածից։ Սույն դեպքից հետո Կազիմիրովը բախման բոլոր կողմերի լրատվամիջոցներում պարբերաբար հիշեցնում է այս պայմանագրի մասին, սակայն՝ ձայն բարբառոյ հանապատի։

    2005թ. Երեւանում ՀՀի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մասնակությամբ խորհրդարանական լսումների ընթացքում Կազիմիրովը նշեց, որ չնայած մեծաթիվ միջադեպերին, պարտավորությունները չեն կատարվում։ Ի պատասխան Սերժ Սարգսյանը ասաց, որ Հայաստանը պատրաստ է վերադառնալ պարտավորությունների կատարմանը, եթե ադրբեջանական կողմն էլ այդպես վարվի։ Բաքուն չարձագանքեց։

    Նույն պատրաստակամությունն է հայտել նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Դրանից հետո չնայած Կազիմիրովը լրատվամիջոցներում բազմիցս անդրադարձավ այդ խնդրին, Բաքունքար լռություն է պահպանում։

    Ըստ Կազիմիրովի՝ հետաքրքիրն այն է, որ կողմերից ոչ մեկը չի հրաժարվել իր պարտավորություններից, չի պահանջել, որպեսզի ինչ-ինչ հավելումներ մտցվեն պայմանագրի մեջ։Բայցեւ նրանցից ոչ մեկը չի մեղադում մյուսին պարտավորությունները չկատարելու մեջ։ Հնարավոր է, որ Բաքվի համար այդ փաստաթուղթը ցանկալի չէ, քանի որ այն ստորագրվել է նաեւ բախման երրորդ կողմի` Լեռնային Ղարաբաղի կողմից։

    Կազիմիրովին զարմացնում է նաեւ ԵԱՀԿ-ի անտարբերությունը, որը Ղարաբաղյան հիմնահարցով զբաղվում է արդեն 14 տարի։ Գործող նախագահի` Դմիտրի Ռուպելի 2006թ. մարտին Երեւան եւ Բաքու կատարելիք այցի կապակցությամբ Կազիմիրովը բաց նամակ է հղել նրան, որտեղ ընդգծել է միջադեպերի խնդրի առկայության եւ կողմերի՝ իրենց պարտավորություններ չկատարելու մասին։ Նշել էր նաեւ ԵԱՀԿ-ի լռության մասին։

    Կազիմիրովն այս խնդրի կապակցությամբ առաջարկեց նաեւ իր շվեդ գործընկերոջը` դեսպան Բյուներին, որպես նախկին համանախագահներ, համատեղ ուժերով ներկայացնել այս խնդիրը ԵԱՀԿ կառույցներին եւ կողմերին։ Սակայն դարձյալ որեւէ պատասխան չստացավ։

    Կազիմիրովի կարծիքով, այս ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի արժեք ունեն տվյալ բախման մեջ փաստաթղթերի տակ դրված ստորագրությունները։

    Այդ իսկ պատճառով 2006թ. Ղարաբաղյան խնդրում սպասվելիք առաջընթացի հետ Կազիմիրովն հույսեր չի փայփայում, այլ առաջարկում է առաջնորդվել հետեւյալ կարգախոսով.« Կնքելը գործի կեսն է։ Գլխավորը կատարելն է»։
    http://zhamanak.com/article/2019/

    Ավելացվել է 6 րոպե անց
    ԸՍՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԻ` 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԱՔՈՒՆ ԶԻՆԱԴԱԴԱՐ ԿՆՔԵՑ ԼԻԱԿԱՏԱՐ ԿՈԼԱՊՍԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    Որքան քիչ իմանան ՄԱԿ-ի երկրները «սառեցված հակամարտությունների» մասին, այնքան լավ կլինի նման հարցերը ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի 62-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել ցանկացողների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

    Սակայն նա համոզված է, որ Ադրբեջանին դա միայն օգուտ չէ, որ կբերի: Հիմնականում կհնչեն Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը կատարելու կոչերը, սակայն ինչպես թաքցնել, որ Ադրբեջանն էլ չի կատարել այդ 4 բանաձեւերի թեկուզ մեկ էական պահանջ, հրադադարից բացի: Այն էլ ոչ միանգամից եւ ոչ լիովին. դադարեցվել են միայն մարտական գործողությունները, ոչ թե ռազմական, ավելանում են միջադեպերը:

    Ամենակարեւոր պահանջը՝ դադարեցնել կրակը, հենց Բաքուն չէր կատարում մեկ տարուց ավելի. 1993-94թթ. նա տապալեց 4 պայմանավորվածություններն այդ մասին եւ խաղաղապահ այլ նախաձեռնություններ: Այդ մասին վկայող փաստաթղթեր կան: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն 1993 թ. հոկտեմբերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելուց անմիջապես հետո եւ Ղարաբաղի վերաբերյալ բոլոր 4 բանաձեւերը չկատարելու պատճառով դադարեց բանաձեւեր ընդունել:

    «Իսկ որքան մարդ զոհվեց մեկ տարում, որքանը լքեցին իրենց տները: Այդ շրջանում ընդլայնվեց նաեւ օկուպացիան: Այնտեղ թաքցնում են, թե ինչպես առաջացավ այդ ֆենոմենը, ուժին ապավինելու ո՞ւմ համառ ձգտումն ընդլայնեց այն: Բոլորից շատ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի չկատարման հետեւանքները զգաց Ադրբեջանի ժողովուրդը: Չ՞է որ Բաքուն զինադադար կնքեց ոչ թե բանաձեւերի պատճառով, այլ լիակատար կոլապսի սպառնալիքի առջեւ: Նախկինում այնտեղ երբեք զինադադարի չէին գնում, իսկ 1994 թ. մայիսին հանկարծ իրենք սկսեցին արագացնել այդ գործընթացը:

    ՄԱԿ-ի ԳՎ-ում կարող են ջրի երես դուրս գալ նաեւ այլ փաստեր: Այնպես որ վուամականներին Նյու Յորքում հեշտ չի լինելու»,- ընդգծել է Վ. Կազիմիրովը:
    Պահոցներից եմ բերում մեջբերումները,ուղղակի կարդալու համար ,խորհեք էլ ,դեմ չեմ
    Վերջին խմբագրող՝ Լէգնա: 30.10.2007, 13:13: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ադրբեջան
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 35
    Վերջինը: 07.06.2013, 08:19
  2. Ինտերնետ P.R. քաղաքականություն ադրբեջան-Հայաստան www.killdim.com
    Հեղինակ՝ WhiteSmoke{F}, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 15.05.2011, 22:25
  3. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34
  4. Հայաստան-Ադրբեջան հանդիպում
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 08.08.2007, 00:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •