User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 41 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Հայաստան-Ադրբեջան պատերազմ

  1. #31
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ ադրբեջանն ուղղակի անուղեղ պիտի լինի, որ սկսի այդ պատերազմը, իմանալով, որ Ռուսաստանի ամբողջ ռազմական բազան գտնվում է Հայաստանի սահմանում, և հատկապես Ռուսաստանի վերջին ելույթից հետո, երբ Ռուսաստանի նախագահ՝ Պուտինը հայտարարեց, որ ամեն ինչով, ամեն զենքով կապահովի և կաջակցի Հայաստանին...
    Նույն պատմությունը նախորդ դարասկզբին էր , երբ հայը, հույսը դրել էր ռուսի վրա , վերջում տեսաք , մնացինք մի բուռ հողի վրա : Իսկ պատերազմ որպես այդպիսին դճվար թե լինի , շատ քիչ հնարավոր է միայն գործողություններ Ղարաբաղում : բայց եթե , Աստված չանի , սկսվեց պատերազմ էնտեղ , մեր շանսերը ավելի քիչ են:

  2. #32
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն պատմությունը նախորդ դարասկզբին էր , երբ հայը, հույսը դրել էր ռուսի վրա , վերջում տեսաք , մնացինք մի բուռ հողի վրա : Իսկ պատերազմ որպես այդպիսին դճվար թե լինի , շատ քիչ հնարավոր է միայն գործողություններ Ղարաբաղում : բայց եթե , Աստված չանի , սկսվեց պատերազմ էնտեղ , մեր շանսերը ավելի քիչ են:
    Եթե դժվար չէ, նշիր ադրբեջանի հաղթանակի շանսերը...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  3. #33
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ ադրբեջանն ուղղակի անուղեղ պիտի լինի, որ սկսի այդ պատերազմը, իմանալով, որ Ռուսաստանի ամբողջ ռազմական բազան գտնվում է Հայաստանի սահմանում, և հատկապես Ռուսաստանի վերջին ելույթից հետո, երբ Ռուսաստանի նախագահ՝ Պուտինը հայտարարեց, որ ամեն ինչով, ամեն զենքով կապահովի և կաջակցի Հայաստանին...
    ռուսը էս օր սենցա ասում, վաղը լրիվ հակառակ բաննա ասելու.
    իսկ պատերազմի համար կարամ ասեմ եթե ադրբեջանը շարունակի զարգացնել իր բանակը և տեխնիկա գնել իսկ հայերը շարունակեն նույն ձևով, ապա հայերի այն համոզմունքը որ մեկ հայը 10 ադրբեջանցի արժի էլ իմաստ չի ունենա. ադրբեջանցու ամեն գնած ռազմական ինքնաթիռը 1000 հայ կարժենա...

  4. #34
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դժվար չէ, նշիր ադրբեջանի հաղթանակի շանսերը...
    Եթե զուտ փաստերը դիտարկենք ապա Ադրբեջանի հաղթանակը անխուսափելի է լինելու (կրկնում եմ եթե դիտարկենք վերջին տարիների փաստերը):
    Հիմա ներկայցնեմ այն փաստերը, որոնք գիտեմ և որոնց հիման վրա կարելի է հանգել այս եզրակացությանը
    ա) Գաղտնիք չէ, որ ադրբեջանի տնտեսական իրավիճակը միաքանի անգամ ավելի լավ է քան Հայաստանինը:
    բ) Ադրբեջանը ավելի հարուստ պետություն է հետևաբար պատերազմլու ավելի նորագույն միջոցներ կարող է կիրառել:
    գ) Վերջին տարիներին Ադրբեջանը տենդագին զենք է գնում, ընդ որում միայն նորագույն տիպի զինտեխնիկա, խախտելով անդրկովկասի ռազմական հավասարակշռությունը:

    Սա մեր հակառակորդի մասին իսկ հիմա մեր մասին:

    ա) Վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն հետ է մնում տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերից մոզ ուղղակի դուրս են մղում մեր իսկ տարածաշրջանից:
    բ) Սա դեռ հերիք չէ մեր կառավարությունը հետևողականորեն մեզ հակառակն է համոզում ինքն էլ աստիճանաբար համոզվելով իր պատմած հեքիաթներին:
    գ) Ցավով նշում եմ որ մեր ժողովրդի որոշակի հատվածի մոտ կա առնվազն անհարգալից վերաբերմունք ԼՂՀ նախկին և ներկայիս բնակիչների նկատմամբ:

    Սրանք, բոլորը օբյեկտիվ փաստեր են, սակայն կյանքը այնքանով է գեղեցիկ/տգեղ, որ ամեն ինչ որ այնքան պարզ է իրականում այնքան էլ պարզ չէ: Նախորդ տասնամյակի սկզբի պատերազմը ապացուցեց դա: Երկրաշարժից քայքայված, առանց բանակ երկիրը դիմակայում էր իրենից բնակչությամբ, տնտեսությամբ և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող պետության և ոչ միայն դիմակայում այլ հաղթում:
    Այսպես եղել է, հավատացեք մենք հաղթել ենք և դեռ էլի կհաղթենք քանի հաղթանակի հավատը չի մարել մեր հոգիներում:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից Նայել գրառումը
    ռուսը էս օր սենցա ասում, վաղը լրիվ հակառակ բաննա ասելու.
    իսկ պատերազմի համար կարամ ասեմ եթե ադրբեջանը շարունակի զարգացնել իր բանակը և տեխնիկա գնել իսկ հայերը շարունակեն նույն ձևով, ապա հայերի այն համոզմունքը որ մեկ հայը 10 ադրբեջանցի արժի էլ իմաստ չի ունենա. ադրբեջանցու ամեն գնած ռազմական ինքնաթիռը 1000 հայ կարժենա...
    Էդ նույն ինքնաթիռները նրանք առաջ էլ ունեին
    Նույնիսկ ամենանորագույն ինքնթիռը կարելի է կործանել 2 "Իգլա" տիպի հակաօդային պաշտպանության պարզագույն զենքով
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 08.01.2008, 17:25: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #35
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Դե որ «թարս» ենք նստել, ճիշտ ենք խոսում, ես էլ կասեմ: Ադրբեջանական բանակը միշտ էլ ավելի լավն է եղել քան մերը: Ի նկատի ունեմ իրենց ֆինանսական հնարավորությունը, բայց իրանք մեզ միշտ էլ պարտվել են, սա էլ իրականության մյուս կողմը: Պատերազմի դեպքում, եթե ոչ մի պետություն այս երկու երկրների հակամարտությանը չխառնվի, մենք միանշանակ հաղտելու ենք: Բաքվում հրաշալի գիտեն, որ իրենց ռազմական հնարավորությունները միշտ էլ ավելի նախընտրելի են եղել, բայց ինչքանով ադրբեջանը հույսը դնելով իր միջոցների վրա, կվտանգի իր զարգացող երկիրը, ինչ որ տարացքի համար, որը նրանցը երբեք էլ չի եղել? Ադրբեջանը անգամ Նախիջևանը ոնց որ պետքն է տիրություն չի անում, ուր մնաց ամբողջ երկրի ապահովությունը վտանգի օտարի Արցախի համար:
    Ուրախ գրառում:

  6. #36
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    41
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ էք կարծում. Հայաստան-Ադրբեջան պատերազմը կսկսվի՞, և ե՞րբ. այսինքն մոտակա ժամանակներում, թե... գերտերությունները ինչ դիրք կբռնեն ու եթե սկսվի, "ով կհաղթի"
    Չգիտեմ կսկսվի թե չէ, բայց եթե սկսվի այս անգամ լրիվ ուրիշ պատերազմ կլինի, էդ հաստատ: Հիմա կպատերազմեն ԲԱՆԱԿՆԵՐ, իսկ էն ժամանակ պատերազմում էին, ժողովուրդը: Հուսով եմ մեր բանակը պատրաստ է դրան: (կներեք մանրանալու հավես չկա
    աութսայդերների մեջ աութսայդեր

  7. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Այսպիսի փոքրիկ տարածքում /5000-50000/ մի նոր պատերազմը իրականում սոսկալի հետևանքներ կունենեա ամբողջ տարածաշրջանի երկրների համար:
    Ու վստահ եմ, որ մի քանի ամսից սկի կարևոր էլ չի լինի, թե ով կարող է հաղթել: Այն քանակի զինտեխնիկան, որ կուտակվել է այստեղ, հատկապես Ախալքալակից հանելուց հետո, հիշեցնում է բոմբի վրա ապրելը: Այս պատերազմում հաղթողներ չեն լինի: Սա կլիինի մի մեծ մսաղաց երկու կողմերի համար էլ: Ինչպես եղել է Կերչում, երկրորդ համաշխարհայինի ժամանակ:
    էս պետք է նախ և առաջ հասկանան այս տարածքի բնակիչները, և անեն համապատասխան հետևություններ:

  8. #38
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Պատերազմից խուսափելու ամենահիմնական կոմպոնենտներից մեկն է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ զարգացումները ճիշտ հասկանալը, եւ այդ ուղղությամբ անտեղի ԶԻՋՈՒՄՆԵՐԻ չգնալը: Մեր ամեն մի զիջում ու հակառակորդի դիրքերի ամեն մի ամրապնդում պակասեցնումեն մեր անվտանգության աստիճանը, քանի հակառակորդը քաջալերվում է ՆՈՐ առաջխաղացումների:

    Մասնավորապես, ներկայիս Հայաստանի տարածաշրջանային ամենամեծ հետընթացը պիտի համարել ՋԱՎԱԽՔՈՒՄ թուրք եւ ազերի ազդեցության հաստատման փորձերը, լինի դա տնտեսական ծրագրերի իրականացման, մեծ հողատարածությունների գնման թե թուրք տարրի ներհոսքի տեսքով…

    Եւ դա տեղի է ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների բացահայտ հայտարարությունների ֆոնի վրա… այն մասին, որ իրենք որպես Հայաստանը թուլացնելու մեթոդ ընտրել են մեզ ՇՐՋԱՓԱԿԵԼՈՒ եւ մեկուսացնելու ուղին:

    Սա իրոք պետք է համարել Հայաստանի անվտանգությունը պակասեցնող հանգամանք… Ավելին, այս հարցը Հայաստանի քաղաքական էլիտայի կողմից թվում է ոչ բավականաչափ խորը հասկացված: Առայժմ այս հարցի շուրջ եղած ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆԸ Երեւանում ոմանք փորձում են քողարկել “Վրաստանի ներքին գործերին չխառնվելու”, “հայ-վրաց եղբայրության ավանդույթների” մասին ընդհանուր հայտարարություններով…

  9. #39
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Իմ վերջին գրառմանը ավելացնեմ, որ ադրբեջանին այս պատերազմի վերսկսումը ավելի ձեռնտու չէ, քան մեզ, որովհետև մենք հետ ենք մնացել տարածաշրջանային զարգացումներից և կորցնելու ոչինչ չունենք, իսկ ադրբեջանը կարող է զրկվել տարածաշրջանի դոմինանտը լինելուց, որը հանդիսանում է այսոր հարավ.Կովկասում ի շնորհիվ, իր տնտեսական պոնտենցիալի:

    Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա իրոք պետք է համարել Հայաստանի անվտանգությունը պակասեցնող հանգամանք… Ավելին, այս հարցը Հայաստանի քաղաքական էլիտայի կողմից թվում է ոչ բավականաչափ խորը հասկացված: Առայժմ այս հարցի շուրջ եղած ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆԸ Երեւանում ոմանք փորձում են քողարկել “Վրաստանի ներքին գործերին չխառնվելու”, “հայ-վրաց եղբայրության ավանդույթների” մասին ընդհանուր հայտարարություններով…[/i]
    Հարգելի Ջավախք, պաշտոնական Հայաստանի պասիվ դիրքորոշումը բոլորիս համար էլ ակնհայտ է, կապված Ջավախքի հետ, ինձ ավելի հետաքրքրում ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Թիֆլիսը կապված Ջավախքի թուրքացման հետ? Բնականաբար պարզ է, որ Թիֆլիսը դեմ չէր լինի Վրաստանի ներսում, բոլոր տարացքները վրացականացմանը, բայց ելնելով դեմոգրաֆիկ տվյալներից, Ջավախքի հայաթափման դեպքում, այդ տարացքը ոչ թե կվարացականցվի, այլ կբնակեցվի արագ տեմպերով բազմացող թյուրքերով և ոչ միայն կշրջափակվի Հայաստանը, այլև Վրաստանը կհայտնվի իսլամական օղակում, եթե նաև հաշվի առնենք Հյուսիսային Կովկասում բնակվող ազգերի սեպարատիստական տրամադրությունները: Ինձ հետաքրքրում է, ինչքանով է այսօր Թիֆլիսը գիտակցում այս վիճակը?
    Ուրախ գրառում:

  10. #40
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Հարգելի Vishapakah,

    Վրաստանի դեմոգրաֆիական վիճակը իսկապես որ շատ վատ է: Էթնիկ ՎՐԱՑԻ գյուղական բնակչությունը Վրաստանում սկսել էր նվազել դեռ խորհրդային վերջին տասնամյակներում: Միաժամանակ ազերիները խորհրդային տարիներին Վրաստանում աճել են ՉՈՐՍ ԱՆԳԱՄ:

    Դեմոգրաֆիական հեռանկարներն էլ հուսադրող չեն.
    Վրաստանի բնակչությունը / Population of Georgia / Население Грузии:
    http://javakhk.net/forum/index.php?showtopic=793

    Կոնկրետ Ձեր հարցի կապակցությամբ.

    Վրացիները, ինչքան էլ կլանված լինեն Ռուսաստանի հետ իրենց առճակատմամբ, իհարկե չեն ցանկանում Ջավախքի թուրքացումը: Սակայն այդ փաստը մեզ չպիտի հանգստացնի, քանի որ.

    1. Որոշ վրացիներ դեմ չէին լինի ունենալ ոչ թէ 95% Հայկական Ջավախք, այլ, ասենք 65% Հայ, 30% թուրք, որեսզի թուրքերը հակակշռեն հայերին: Ուրիշ հարց է, թէ մի երկու տասնամյակում դեմոգրաֆիական բալանսը որ կողմը կթեքվի այդ 30%ից (մանավանդ եթե այդ թուրքերը ստանան Թուրքիայի ու Ադրբեջանի շռայլ օգնությունը):

    2. Որոշ վրացիներ լրջորեն հավատում են, որ թուրք-մեսխեթցիների մեջ կան զգալի թվով “թեթեւակի թուրքացած” վրացիներ, որոնց իրենք կկարողանան “դարձի բերել”: Անկախ այն բանից, թե այդ հույսերը հիմնավոր են թե ոչ, այս հանգամանքը ՆՊԱՍՏՈՒՄ է այն բանին, որ վրացիները թույլատրեն թուրք-մեսխեթցիների ներհոսքը Ջավախք (դե, միգուցե այն թուրք-մեսխեթցիների, որոնք մի երկու ոտանավոր կսովորեն վրացերեն):

    3. Անկախ այս հարցի հանդեպ վրացիների տրամադրվածությունից, Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը Վրաստանի վրա նկատելիօրեն աճում է: Մի քանի տարիների կտրվածքով դա կարող է այնքան աճել, որ վրացիները չկարողնանան թուրքերին ՄԵՐԺԵԼ այնպիսի հարցերում, որոնցում այսօր դիմադրում են:

  11. #41
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստան-Ադրբեջան պատերազմ

    Հմմ… չեմ կարողանում գտնել EDIT POST կոճակը, դրա համար էլ առանձին պոստինգով ավելացնում եմ նախորդ հաղորդագրությանը.

    Նշված հարցերը շատ կարեւոր են Հայաստանի տարածաշրջանային անվտանգության եւ հայ-ադրբեջանական խաղաղության պահպանման համար, քանի որ պայթյունավտանգ տարածաշրջանում ուժերի բալանսի խախտումը շատ վտանգավոր համգամանք է:

    Իսկ Վրաստանի` Թուրքիաից ու Ադրբեջանից կախվածության մեծացումը, կամ Ջավախքում թյուրքական տարրի ներկայության հաստատումը նշված բալանսի լուրջ խախտում է ի վնաս Հայաստանի:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ադրբեջան
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 35
    Վերջինը: 07.06.2013, 08:19
  2. Ինտերնետ P.R. քաղաքականություն ադրբեջան-Հայաստան www.killdim.com
    Հեղինակ՝ WhiteSmoke{F}, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 15.05.2011, 22:25
  3. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34
  4. Հայաստան-Ադրբեջան հանդիպում
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 08.08.2007, 00:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •