ի՞նչ էք կարծում. Հայաստան-Ադրբեջան պատերազմը կսկսվի՞, և ե՞րբ. այսինքն մոտակա ժամանակներում, թե... գերտերությունները ինչ դիրք կբռնեն ու եթե սկսվի, "ով կհաղթի"
ի՞նչ էք կարծում. Հայաստան-Ադրբեջան պատերազմը կսկսվի՞, և ե՞րբ. այսինքն մոտակա ժամանակներում, թե... գերտերությունները ինչ դիրք կբռնեն ու եթե սկսվի, "ով կհաղթի"
Հաղթելը էլի մենք պիտի հաղթենք, որովհետև մերն է արդարությունը, բայց հարցը նրանում է թե ի՞նչ գնով ձեռք կբերենք այդ հաղթանակը: Եթե այսպես շարունակվի հաղթանակի գինը շատ թանկ է լինելու:
Իմ կարծիքով ադրբեջանցիները երազում են պատերազմի մասին...
Ես դեմ եմ պատերազմի, ավելի խաղաղ ճանապարհներ պետք ա լինեն.....
թե չե դրանից տուժելու է սովորական ժողովուրդը, իսկ մաֆիոզիները ավելի կհարստանան....
Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...
ձեր կարծիքները ինձ (մեզ) շատ ա հուզում: Խնդրում եմ ակտիվ էղեք
Իմ կարծիքով դա այն է, ինչ մեզ «ՊԵՏՔ» կլինի մոտակա ժամանակներս, երբ Հայաստանում իրոք կայուն վիճակ ստեղծվի ...
Հիմա զինադաթար է: Պետք է այս հարցը շուտ լուծվի և կնքվի հաշտության պայմանագիր, որ երկու երկրները իրաի հետ լավ լինեն: Սա լավ կլինի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար այլ աշխարհի բոլոր մյուս երկրների համար և հատկապես Վրաստանի: Պետք է ցույց տալ, որ անկախ ազգերի կրոնը հայառակ լինելուց, ժողովուրդները 21-րդ դարում իրար հետ լեզու են գտնում:
Պատերազմ չի վերսկսվի (համենայնդեպս ես այդպես եմ ուզում/կարծում)
Հ.Գ. Հուսով եմ չեն լինի այնպիսի մարդիկ ովքեր կուզենային պատերազմը վերսկսել: Ես դա կատարյալ հիմարություն եմ համարում:
Աստված չանի, որ երբևէ մեր երկիրը նորից ներքաշվի պատերազմի մեջ:Մեզ հիմա պատերազմ սկսելը ընդանհրապես ձեռընտու չէ, և մենք բացի վնասից ոչինչ չենք ստանա…Իսկ պատերազմը կվերսկսվի հենց այն ակնթարթին, երբ ազերիները համոզված լինեն, որ միանշանակ մեզ կհաղթեն:Հիմա նրանք մեզ վրա հոգեբանական ճնշում են գործադրում, հոխորտալով, որ նավթա դոլարների հաշվին կհզորացնեն իրենց երկիրը և իվիճակի կլինեն ծնկի բերել մեզ:Հիմա ամեն ինչ կախված է մեզնից:Մենք պետք է այնպես անենք, որ մեր զարգացումը բոլոր ասպեկտներով հետ չմնա նրանց զարգացումից:
Մենք դեռ վերջնական հաղթանակ չենք տարել այդ պատերազմում և կարող է չհաղթենք էլ և անպայման չի, որ ազերիները դիմեն զենքի ուժին, որպեսի փոխեն իրերի դասավորությունը:Ցավոք ազերիները չեն պատկանում այնպիսի ժողովուրդների թվին որոնց հետ կարելի է պայմանվորվել ուր մնաց բարեկամանալ:Մենք պետք է ստիպենք նրանց ընդունել մեր պայմանները և դա պարտադիր չի անել զենքի ուժով:
Ոչ մի ժողովուրդ պատերազմից չի շահել:Այս պատերազմն էլ մենք չսկսեցինք այն մեր վզին փաթաթվեց խորհրդային ապա նաև ադրբեջանական իշխանության կողմից:Մենք չափազանց թանկ գին վճարեցինք այդ պատերազմում հաղթանակ տանելու համար:Մենք զոհաբերեցինք մի ամբողջ սերունդ որորանց մեջ էին մեր երկրի ապագա գիտնակաները, բանաստեղծները ու պարզապես նվիրյալ քաղաքացիները, որոնք զոհաբերեցին ամենաթանկ բանը՝ իրենց կյանքը:Մեր երկրում շատ մայրեր կորցրեցին իրենց զավակներին, կանայք իրենց սիրելիներին, շատ երեխաներ որբ մնացին և չզգացին ծնողական ջերմություն:Այդ հերոս տղաներից շատերը զոհվեցին չուրախանալով իրենց զավակների երջանկությամբ, շատերը գնացին իրենց սրտում տանելով սիրելի էակների նկատմամբ սերը:Հավերժ փառք մեր հերոս ազատամարտիկներին:Եվ այդ ամենը նրանք զոհաբերեցին մեր համար, մեր պետության համար:Նրանք դա արեցին, որ մենք հիմա երջանիկ լինենք:Իսկ մեզնից պահանջվում է մի պարզ բան՝ վառ պահել նրանց հիշատակը, պահպանել նրանց արյամբ ազատագրված հողերը, հոգ տանել նրանց ընտանիքների մասին:Այդ հերոսների ընտանիքները պետք է ոչ մի նյութական կարիք չունենային, լինեին սոցիալապես ապահոված:Եվ ոչ թե նրանց մասին հիշեին ընտրությունից ընտրություն:Իսկ հիամա նրանցից շատերը գտնվում են ծանր սոցիալական վիճակում:Նրանք արժանի չեն այն բանին, որ ինչ որ հաստափոր կաշառակեր չինովնիկ կոպիտ վերաբերվի նրանց հետ, կամ ինչ որ երթուղային տաքսու կիսագրագետ վարորդ կոպտի նարանց:Ահա սա է մեր պետության շնորհակալությունը նրանց կատարած հերոսության համար:Ու ներկայիս երիտասարդը տեսնելով այս ամենը կարող է մտածել, թե արժե արդյոք զոհվել այսպիսի հայրենիքի համր:Արժե զոհաբերել կյանքը այնպիսի մարդկանց համր, որոնք իրենից հետո չեն հոգալու իր ընտանիքի հոգսերը:
Վերջին խմբագրող՝ TigranM: 06.03.2007, 03:01:
Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
http://www.mathnet.am/
ադրբեջանի հաղթանակը,կամ պարտություը պատերազմում կախված է միայն մեզնից,ու իրենց Էտ նավթադոլլարները իրենց փոխարեն չեն կռվելու,եթե մենք հասկանանք ինչի համար ենք կռվելու:Ես էլ եմ կարծում,որ այսօր ադրբեջանը պարաստ չէ պատերազմին, և դժվար մեք սկսենք,սակայն ուղղակի եթե մենք ձեռքներս ծալենք նա շուտով պատրաստ կլինի,և այդ ժամանակ կարծում եմ մեր գործը շատ ավելի կբարդանա:Չնայած էլի կհաղթենք
Ավելացվել է 4 րոպե անց
Ցավալի է,բայց դա ոչ թե պետության,այլ հենց մեր շնորհակալությունն էTigranM-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Array: 06.03.2007, 19:03: Պատճառ: Գրառման ավելացում
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Ճիշտ է նավթադոլարները իրենց փոխարեն չեն կռվի բայց, այդ գումարներով վարձված պռոֆեսիոնալ վարձկաները դա կանեն մեծ հաճույքով:Ինչպես որ հիմա կռվում են աշխհարի այլ հակամարտող գոտիներում:Եվ եկեք չմոռանանք նաև որ պատերազը բավականին թանկ «հաճույք» է:Կարծում եմ, որ թշնամուն թերագնահատելը դա ամենամեծ սխալն է:Մենք մեր տարած հաղթանակից չպետք է գոռոզանանք և պետք է ավելի ու ավելի հզորացնենք մեր հայրենիքը:Ադրբեջանցիների պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ նրանք մեզ թերագնահատում էին:
Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
http://www.mathnet.am/
ևս չեմ ցանկանում որ պատերազմ լինի, որովհետև առաջին հերթին չեմ ուզում որ մարդ զոհվի, բայց ինձ թվումա օրերից մի օր կլինի, ինչ հաշտություն էլ որ մենք կնքենք ադրբոջանի հետ, ետրանք աբիժնիկ են ու մեչքից խփող են հաստատ, եթե պատերազմ ել լինի վստահ եմ որ մենք ենք հաղթելու, առաջին հերթին մենք կռվում ենք մեր հողի համար, 2 հայիղ ուժեղ ես երկրագնդի երեսի վրա դեռ ուրիշ ազգ չկա, 3 մեր կողքին Ռուսներն են՛ չգիտեմ ինչքամով կոգնեն, բայց ձեռքերները ծալած չեն նստի, ……
Եթե ադրբոջանը վստահ լիներ որ պատերազմ սկսելով հիմա կհաղթի մեզ, ուրեմնս շուտվանից սքսաց կլիներ, բայց դե գիտի որ կրկին պարտվելու է,
Կարևորը քանակը չի, կարևորը որակնա, որը հայերի մոտ կա…
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
http://www.mathnet.am/
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Չէ,նրանց նավթադոլլարներն անզոր կլինեն,եթե մենք չմոռանանք ինչի համար ենք բանակ գնում,և ինչի համար է պետք կռվելTigranM-ի խոսքերից
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Есть ли выход из тупика в Карабахе?
В.Н. Казимиров – посол, глава посреднической миссии России по Нагорному Карабаху в 1992–1996 гг., заместитель председателя Ассоциации российских дипломатов.
http://www.globalaffairs.ru/numbers/28/8552.html
Շատ հետաքրքիր վերլուծություն է: Ըստ իս արված է բավականին օբեկտիվ, բարեխրխճ և պրոֆեսիոնալ:
Խորհուրդ կտամ համբերատար կարդալ մինչև վերջ, և արտահատել ձեր նկատառումները հոդվածում նշված նյութի և ըստ դրա՝ տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին:
Հ.Գ. Իմ մոտ ստեղծված առաջին տպավորությունը այնպիսին է, որ մերոնք սկսած ամենասկզբից ընդհուպ մինչև հիմա բավականին ճկուն և գրագետ քաղաքականություն են վարել ու վարում այս հարցում: Իսկ հոդվածը կարդալուց հետո ինչպիսի՞ն է ձեր կարծիքը:
Եթե Հայաստանը շարունակի պասիվ մոտեցում ցուցաբերել ապա հետևանքները լավ չեն լինի, Մոլա Նասրեդինի մասին մի այսպիսի պատմվածք կա` մի օր նա ճանապարհին հանդիպում է մի շուն, առանց երկար մտածելու նա մի մեծ փայտ է վերցնում /որը չերել փորձում հարձակվել/ և գնում է որ շանը դնգստի , բայց շունը սկսում է տեսնելով նրան ատամաներն է ցույց տալիս և սկսում գռմռալ.. Մոլանել տեսնելով որ վիճակը լավ չի փայտը քցում է մի կողմ ասում է - ինչ է կատակ անել չի կարելինման վիճակում հիմա Հայաստանն է..ուղղակի ատամները ցույց տալու փոխարեն խեղճացած շան տեսք է ընդունել
...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ