Blessed the poison which brings the end
Freeman (28.09.2013), Mephistopheles (28.09.2013)
Ոչ ոչ ու ոչ: Քննարկումները օգնում են հեղինակին կատարելագործվել, շտկել թերությունները, հետևություններ անել, գտնել սեփական ոճը, հասկանալ ուժեղ և թույլ կողմերը: Քննարկումներն օգնում են հեղինակին մտածել կարծիք հայտնողի հետ: Երբ 10 հոգուց 5-ը նույն բանն են ասում գրածիդ մասին, արդեն դա քո ուշադրությունն է հրավիրում քո ստեղծագործության կոնկրետ հատվածին: Հակառակ դեպքում ստացվում է, որ քննարկումները կամ գովեստի խոսքեր լսելու կամ "թշնամուն դեմքով" ճանաչելու համար են:
Գալ, x երգ չի… Մուռկան ա… դե թող լիներ "չկա քիզի նման"-ը, կամ "իմ ախպերը, ջան, ջան, ջան", կամ "քեռին եկավ մեր բակը", "այ իմ գնդակ"-ը… չէր լինի չէ՞… երբ որ երգն ինչ որ կերպ ծանոթ ա լինում ընթերցողին, այն ազդեցություն ա թողնում ընթերցողի վրա, մասնակցում ա կերպարի կերտմանն ու սիտուացիայի բացահայտմանը… եթե x երգ ա ուրմն կարաս անունը դնես հենց ընենց մի բան, ասենք "երանի քեզ" կամ "գալիս եմ ընդունիր"…
սրտեղ արդեն քո ասելով չի, գրածով ա…
Vardik! (28.09.2013)
Մարի ջան, քննարկումները չեն ենթադրում որ գրողը՝ տվյալ դեպքում Գալը, պիտի փոխի իր գրվածքը… ինքն ա իր գործի թագուհին…
քննարկում, նշանակում ա քննության տակ առնել ցանկացած բառ ու նրա ազդեցությունն ընդհանուր գործի վրա… բա որ էդ էլ չանենք, բա ի՞նչ անենք… ասենք լավ ա, կամ վատ ա, կամ ոչինչ ա՞…
Հիմա անդրադառնամ խաղին ու սարկազմին… էս պատմվածքում երբ որ հերոսուհին "ընդունում ա խաղի կանոնները" նա արդեն իրեն տեղափոխում ա ինտելլեկտուլ դաշտ քանի որ խաղն էստեղ միայն ինտելեկտուալ կարող է լինել… ինտելլեկտուալ խաղի ժամանակ մարդն իրեն ամեն բան չի կարող թույլ տալ… օրինակ եթե ես լինեի "տեղի գողի" փոխարեն, տեղնուտեղը կկանգնեցնեի ամեն ինչ… էդ տեսակի արտահայտությունն ինտելեկտ չի ենթադրում… մի անգամ ընկերս իր ընկերուհու հետ եկել էլ առաջին անգամ ու խոսելու ընթացքում ամեն ինչ լավ էր գնում, սիրուն աղջիկ էր, բայց մի բառ բերանից թռցրեց՝ "սովորեցնելու" փոխարեն ասաց "սովորցընել"… կասկածներս որ "գեղացի" ա հաստատվեցի… կարող ա սա ձեր համար նշանակություն չունի, բայց ինձ համար շատ բան ա ասում…
հիմա սարկազմի մասին… սարկազմը շատ դժվար բան ա, պահանջում ա շատ մեծ ինտելեկտ ու դրա բացակայության դեպքում այն կարող ա խեղկատակություն նայվել, ծաղր հենց էն մարդու նկատմամբ որ որ սարկազմ ա օգտագործում… սարկազմն ինքնին տեսանկյուն ա իրականությանը նայելու ու երբ էդ տեսանկյունը ինտելեկտի պակաս ա ունենում, իրականությունն աղավաղվում ա… անկախ տեսանկյունից, իրականությունն աղավաղելը էդ մարդու օգտին չի խոսում… ընդհակառակը սարկազմն օգնում ա իրականությունը ճիշտ հասկանալու համար, այլ մոտեցում ունենալ իրականությանը… ինչքան բարձր եղավ ինտելեկտը, այնքան ավելի տպավորիչ ու բացահայտող ա սարկազմը…
Գալով Գալի տեքստին մի բան էլ եմ ուզում ավելացնել… ինքը դիալոգներով ա կառուցում կերպարներն ու իրադրությունները… սա շատ դժվար, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ու բարձր ինտելեկտ ահանջող գործ ա… դիալոգ գրելն էս դեպքում և ընդհանրապես շատ դժվար բան ա… Գալը կարծես թե շատ հաջող ա փորձում դա անել… դա տաժանակիր աշխատանք ա…
դիալոգով նկարագրել, նշանակում ա էդ մարդուն կերտել իր իսկ բառերով որոնք ուղղակիորեն իրա կերպարի նկարագրմանը չեն մասնակցում… մարդը կարծիք ա հայտնում այս կամ այն բանի մասին որն իր հետ կապ չունի, բայց էդ աբստրակտ բառերով գրողը պիտի բացահայտի կերպարի ինքնությունը… այսինքն… կերպարը կարող ա խոսի իր տիկնիկի մասին, թե ինչպիսին ա իր տիկնիկը, բայց տիկնիկի նկարագրությունը պետք ա բացահայտի կերպարին, եթե ուրիշ տեքստ, կամ տարածություն տրամադրված չի էդ կերպարը կերտելու համար… դրան էլ գումարած խոսակցի հարցերին պատասխանելն էլ ա կերտում էդ կերպարը… էլ չասեմ որ հարց տվողն էլ իր կերպարն ա կերտում նույն ժամանակ…
շատ հետաքրքիրա… ես դրա համար էլ առաջարկել էի դիալոգ պատմվածք գրել, բայց կարծես էդքան էլ չհետաքրքրեց…
Շնորհակալ եմ կարծիքների համար:
Մոդերատորական. հեղինակի խնդրանքով թեման փակվում է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ