Մահացել է Սոս Սարգսյանը:
Դարաշրջան փակվեց. վերջին վկան՝ Սոս Սարգսյանը, միացավ իր տաղանդավոր սերնդակիցներին:
Զարհուրելի դատարկություն եմ զգում:
Մեծ-մեծ բաներ չեմ գրի էստեղ, բայց համոված եմ՝ շատերի համար այս մահն իրոք ցավալի է, որովհետև եթե անգամ վերջին տարիներին Սոսը գրեթե մեր ճանաչած ու սիրած Սոսը չէր, բայց թեկուզ իր գոյության փաստը մի տեսակ ապահովության զգացում էր առաջացնում:
Լույս իջնի հոգուդ, լոռեցի Սոս:
Խնդրում եմ, շատ եմ խնդրում էս թեմայում չքննարկել Սոսի՝ վերջին տարիների որոշ հակասական արարքները: Նա շատ ավելի կարևոր բան է տվել բոլորիս:
… Նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկը` ամենաբութը, կրկնում ենք հավիտյան. աշխարհի դաժան թոհուբոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում` աղերսելով…
Զգայուն ժողովուրդ ենք. եթե չենք գտնում,- իսկ մենք չենք գտնում երբեք,- խոր հիասթափություն ենք ապրում, անհարկի ցնցումներ…
Չենք տեսնում, որ արդարությունն ու հաղթանակները քայլում են նրանց հետ, ովքեր ազգը միացնող միտք ունեն, պետականության ձգտում…
Քանի՞ դար կարելի է, ժողովրդի ասած` նստել թախտին, սպասել բախտին…
Եվ չսրբանանք: Աստված հեռու պահի, մենք մեզ չսրբացնենք, թե չէ կդառնանք մատաղացու ոչխար. պատմությունը վկա: Միլիոն ու կես միանգամից, անպայքար զոհ տալուց հետո չարժե հոխորտալ, չարժե. դեռ մեր հողում թաղված ու չթաղված մեռելների ոսկորներն է տրորում նվաճողը:
Մեր մեղավորությունը ինքներս մեզնից չպարտակենք, պարտությունները տղամարդավարի ընդունենք, ԱԶԱՏԻ պես մտածենք, թող կարգավորվի, առողջանա մեր հոգու աշխարհը, մեր պատմության առաջ ապաշխարենք ազգովին, թողություն հայցենք մեր Աստծուց` մեր թերությունների, մեր դեմ իսկ գործած մեղքերի համար…
Էջանիշներ