Հետաքրքիր է, ես էլ մի քանի օր առաջ իրեն էի հիշել, մտածում էի՝ տեսնես՝ ո՞նց է...
Չգիտեմ՝ ինչեր է ասել կամ արել վերջին տարիներին, որի պատճառով իր նկատմամբ ոչ բոլորն են լավ տրամադրված, բայց ինձ համար ինքը միշտ եղել և մնում է մեծագույն դերասան, իմ երկու ամենասիրած հայ դերասաններից մեկը (մյուսը Ֆրունզիկն է). ընդհանրապես, երբ ասում ենք՝ հայկական կինո, առաջին հերթին էդ երկուսն են աչքիս առաջ գալիս։ Չգիտեմ ինչի, միշտ մի տեսակ հարազատություն եմ զգացել էդ մարդու հանդեպ, էնպես, ինչպես ազգականների նկատմամբ են զգում, նաև շատ մեծ պատկառանք։ Ընդհանուր իր կերպարը, դեմքի արտահայտությունը, ձայնը, հատկապես՝ ձայնը, ակամա ներշնչում են էդ պատկառանքը։ Ընդհանրապես Սոս Սարգսյանի ձայնը հազվագյուտ ազդեցիկ է ինձ համար. էնքան հարազատ ու էնքան խոհուն։ Ոնց որ հույզերի մի ամբողջ խտացում, մի ամբողջ պատմություն լինի էդ ձայնի մեջ, ու արտաբերած ամեն բառն ամբողջությամբ ներծծված է էդ զգացողություններով՝ ցավ, հոգատարություն, իմաստնություն... Ուրիշ էդպիսի ձայն չեմ հիշում։
Մի տեսակ բարի ու իմաստուն ծերունու կերպար էր ինքն ինձ համար՝ անկախ ամեն ինչից ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.09.2013, 00:10:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
CactuSoul (28.09.2013), keyboard (28.09.2013), Mephistopheles (28.09.2013), Vardik! (28.09.2013), Անվերնագիր (28.09.2013), Արէա (28.09.2013), Հայկօ (28.09.2013), Նաիրուհի (27.09.2013), Վոլտերա (27.09.2013)
շատ տարիներ առաջ, երբ ձեզնից շատ շատերը էս աշխարհում դեռ չէին ծնվել հայրս ով ռադիոյում գրական հաղորդումների ռեժիսյոր էր Նարեկացու տաղերն էր ձայնագրել որը շռնդալից հաջողություն ունեցավ… կարդացողը Սոս Սարգսյանն էր, որի ձայնագրմանը ես էլ եմ ներկա եղել, որովհետև էդ օրը դպրոց չէի գնացել ու հայրս ինձ իր հետ աշխատանքի տարավ…
rest in peace my brother…
Աստված հոգին լուսավորի, իհարկե, բայց չեմ սիրում մեռածին աստվածացնելու էդ պահերը։
Սոսը լավ դերասան էր, բայց ոչ մեծ, ինքը մեծություն էր ներկայիս «դերասանների» կողքին, բայց իրա ժամանակի իսկականից մեծ դերասանների կողքին ինքը դերասան էր, առանց ածականի։
Ինչևէ, ափսոս, որ գնաց։ Ինքը վերջին մոհիկանն էր. Իրա գնալով դերասանների էռան փակվեց, հիմա խեղկատակների, միմոսների ու սերիալային աբռջբուռների էռան ա…
Սոսի մասին բացասականն ուրիշ տեղ արտահայտել եմ, այստեղ էլ դրականն արտահայտեմ:
Ինչ ասեմ ամեն ինչ անցնում է: Մի օր մեր վատ օրերն էլ կանցնեն, այստեղ էլ լավ կլինի: Գիտեմ, գուցե ուրիշ ձևի էիր պատկերացնում, բայց սրտիդ ուզածը դա էր: Այդ ժամանակ նոր քո, Ֆրունզիկի ու մնացածների թողած ժառանգությունն իսկապես կգնահատվի ու կդրվի պատվանդանի վրա: Իսկ մինչ այդ՝ խաղաղություն քեզ: Ավել-պակասը մահը սրբում-տանում է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Զաքար Խոջաբաղյանի գրառումը Facebook-ում:
Սա էլ Blognews-իցԵրկու տարի առաջ, երբ հեռուստաեթերի մաքրման հետ կապված նախագահին նամակ էինք գրել և մտավորականների ստորագրություններն էինք հավաքում. առաջին մարդը, ում զանգեցի` Սոս Սարգսյանն էր: Զանգեցի, ներկայացա, ասացի` ինչ ենք պատրաստել և ասացի` տեքստը կարդամ` ծանոթացեք, եթե համաձայն եք միացեք: Ասաց` էլ ինչի՞ ես կարդում, միանգամից գրի, որ միանում եմ: Շնորհակալություն հայտնեցի և ցտեսություն մաղթեցինք միմյանց: Մի րոպե չանցած հետ զանգեց. ասաց, տղա ջան, ես շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդությունը վերջապես հասկացավ, որ երկրի տերն ինքն է և ինքը իրավունք ունի և կարող է երկրին տեր լինելու և պայքարելու հանուն ավելի լավ ու ճիշտ` ազգային պետության: Շատ հուզված էի, թե մեծ վարպետին զանգելիս և թե իր այդ խոսքերից: Որոշել էինք այցի գնայինք...
... մի տեսակ դատարկություն եմ զգում... չգիտեմ ո՞վ պիտի լցնի իր տեղն իրենով: Մեր մեծերին կենդանության օրոք պիտի մեծարենք: Երբ մեզնից շատերը դեռ չէին հասկանում շատ բաներ` նրանք, դեմ գնալով ամբողջ մի համակարգի, հացադուլով պահանջում էին Արցախը և Հայ ազգի արժանապատիվ ապրելու իրավունքը: Մտավորականի զինվոր տեսակը: Հայ ազգի զինվոր լինելու գիտակցությամբ ապրող հայ մարդ: Վարպետ, քո ապրած կյանքը օրինակ էր: Հոգիդ լուսավորվի, վարպետ: Ֆիզիկական ժամանակավոր կյանքից անցար աննյութական հավերժի կյանքը... Դու լույս էիր` լույս մեր ազգի համար եւ կմնաս լույս` սերունդների համար` կենարար, կենսատու ԼՈՒՅՍ...
Խնդրում եմ՝ առանց մեկնաբանության:
Վերջին խմբագրող՝ Smokie: 29.09.2013, 11:56:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Սիրտս ցավում ա մի տեսակ:
Ինչպես իր թոռնիկն էր բնութագրում` սպիտակ, փափուկ բարի պապիկն այլևս անցյալում է:
Հազար ափսոս և հազար ողորմի:
Վերջին խմբագրող՝ Նարե91: 29.09.2013, 14:32:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Չկարողացա գնալ հուղարկավորությանն ու ինձ չեմ ներում։ Գրողի ծոցն էր պետք ուղարկել բոլոր գործերն ու գնալ։
Բավական ազդեցիկ հոդված mk.ru-ից։ Չգիտեմ՝ ինչքանով է անկեղծ, բայց լավ է գրված։
…В России «вторые поминки» устраивают на девятый день. Священники объясняют, что всё это время душа поднимается к Богу, надо молиться, чтобы ей помочь.
В Армении «вторые поминки» — на седьмой день. Неужели там, в горах, дорога на два дня короче?
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
keyboard (02.10.2013), My World My Space (02.10.2013), Vardik! (02.10.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ