ԱԼՄ-ը ի՞նչա նշանակում։Uluana-ի խոսքերից
ԱԼՄ-ը ի՞նչա նշանակում։Uluana-ի խոսքերից
ԱԼՄ հապավումը բացվում է այսպես՝ այլընտրանքային լրատվական միջոց: Հայաստանում գործող մասնավոր հեռուստաընկերություն է՝ հայտնի իր՝ ինչ-որ տեղ ժողովրդանպաստ գործով, բայց նաև բավական ցածր մակարդակով:![]()
Հարցդ կարդալուց հետո աչքերս ակամա ուղղվեցին «Հասցե: Նյու Յորք» տողին, քանի որ ամեն հայաստանաբնակ հայ, եթե նույնիսկ չի դիտել ԱԼՄ, հաստատ լսել է դրա մասին:![]()
Վերջին խմբագրող՝ Enipra: 30.03.2006, 21:07:
Հետաքրքիր հարց է... Ո՞նց սահմանեմ...Սահակ-ի խոսքերից
ԱԼՄ-ը (Այլընտրանքային Լրատվական Միջոց) հայկական հեռուստաալիքներից մեկի անունն է, կարելի է ասել, որ ամենաանմակարդակ, ամենախայտառակ, ամենասկանդալային ու միաժամանակ մեր հասարակության որոշակի շերտի կողմից (հիմնականում շրջանների բնակիչների) ամենամեծ ժողովրդականություն վայելող ալիքներից մեկը, որի տնօրենը կիսագրագետ ու աներևակայելիորեն սահմանափակ մտածողության տեր, ժողովրդի մասին մտահոգված ձևացող, բայց իրականում ժողովրդին իր շահերի համար օգտագործող, ըստ բազմաթիվ ասեկոսեների՝ խիստ կասկածելի ու արատավոր անցյալով, քաղաքականությունից քիչ բան հասկացող մի «քաղաքական գիտությունների թեկնածու» է, որը բնակչության այն նույն շերտի կողմից ընկալվում է որպես «Քրիստոսի երկրորդ մարմնավորում»...
Բայց ԱԼՄ-ին մեկ գրառման սահմաններում բացահայտելը, մեղմ ասած, այնքան էլ դյուրին գործ չէ։ Իսկ ընդհանրապես ֆորումներում սովորաբար հատուկ ԱԼՄ-ի մասին առանձին թեմա է բացվում։ Ասածս, իհարկե, չի նշանակում, թե այստեղ էլ պետք է անպայման նման տոպիկ բացել։ Համենայնդեպս, ես մինչև կոկորդս կուշտ եմ Տիգրան Կարապետյանի մասին ամեն տեսակ զրույցներից... Բայց եթե որևէ մեկի մտքով անցնի այդ թեման այս ֆորումում էլ բացել, ուրեմն երևի պետք է...![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.03.2006, 20:55:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Enpira, գրածդ չէի տեսել, քանի որ հարցը որոշ առումով ինձ էր ուղղված, պատասխանեցի, մի քիչ երկար ստացվեց, այդ ընթացքում դու պատասխանեցիր։![]()
Ճիշտն ասած՝ Սահակի հարցը կարդալուց հետո անմիջապես չընկալեցի հարցի նպատակը, որովհետև սկզբում մտքովս բոլորովին չանցավ, որ Հայաստանում որևէ մեկը կարող է չիմանալ ԱԼՄ-ի մասին, բայց հետո ճիշտ քո ասածի պես հայացքս ուղղվեց դեպի Սահակի հասցեն՝ Նյու Յորք, ու միայն դրանից հետո ամեն ինչ պարզ դարձավ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երջանիկ մարդՍահակ-ի խոսքերից
![]()
![]()
Նախ, ավելացնեմ, որ շատ տարածված սխալ է նաև "իմ հայրիկս" և նման արտահայտությունները: "Իմ" բառը և "ս" վերջավորությունը միևնույն նշանակությունն ունեն: խելագարվում եմ երբ լսում եմ ...
ԱԼՄ???ԱԼՄ-ն պարզապես ռեկորդակիր է այս հարցում
![]()
![]()
Uluana, հոյակապ նկարագրություն էր![]()
![]()
իմիջիայլոց, կարդալով այդ տողերը ես նույնպես անմիջապես հայացքս ուղղեցի հասցեն՝ Նյու Յորք բառերի վրա ...![]()
Շնորհակալություն ձեր պատասխանների համար։ Ինձ թվում է ես տեսել եմ այդ ալիքը։ Հայաստանում «American Idol» ծրագրի նման մի բան կա, «Հայկական Աստղեր» եթե չեմ սխալվում, էտ ալիքովա գնում չէ՞։
Ինձ թվում է՝ դու շփոթել ես «Հայ Սուպերսթար» նախագծի հետ։ Որքան ինձ հայտնի է, հենց այդ ծրագիրն է «American Idol»-ի հայկական տարբերակը և հեռարձակվում է «Շանթ» ալիքով՝ «Սուպերսթարի օրագիրը» վերնագիով։ Իսկ ԱԼՄ-ի «համապատասխան» ծրագիրը կոչվում է «Երիտասարդ նոր անուններ»։ Եվ ընդհանրապես ԱԼՄ ալիքը շատ մարդիկ նայում են ուղղակի զվարճանալու համար, նույնիսկ քաղաքական թեմաներով հաղորդումները, այսինքն՝ բոլոր այն հաղորդումները, որոնք «զարդարված» են այդ հեռուստաընկերության տնօրենի՝ Տիգրան Կարապետյանի «անզուգական» ներկայությամբ, իսկ նա, մեղմ ասած, թույլ չի տալիս, որ իրեն կարոտեն։Սահակ-ի խոսքերից
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.03.2006, 11:29:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ես դեռ այն ժամանակ, երբ այնտեղ նոր սկսվեցին «համերգները», ուղղակի մտցրեցի այդ ալիքը "ignore list"-ի մեջ, քանի որ ահավոր նյարդայնանում էի, երբ ալիքները փոխելիս հանկարծ տեսնում էի այդ, հմմ, այսպես ասած երգիչներին...
Բա տնեցի՞քarnix-ի խոսքերից
Ես «սեփական» հեռուստացույց ունեմArtgeo-ի խոսքերից
Բայց վերջերս ավելի ու ավելի քիչ եմ այն օգտագործում... Դիտելուն արժանի բան համարյա թե չկա, իսկ այդ գովազդները... Այնպես որ՝ ֆիլմերը՝ DVD-ով, վերջին լուրերը՝ ինտերնետով, թեև Հայլուրը որպես կանոն դիտում եմ (և երբեմն CNN):
շատ ճիշտ ու դիպուկ նկարագիր, միաժամանակ` ճշմարտացի եւ տխուր նկարագիր` մեր այսօրվա վիճակի վերաբերյալ,Uluana-ի խոսքերից
Uluana, թեմայից միքիչ շեղվեմ: ԱԼՄ- "այլընտրանքային լրատվական միջոց", բայց քերականորեն ավելի ճիշտ չի - "այլընտրանքային լրատվամիջոց"?:
Լրիվ համաձայն եմ, դա ես դեռ ԱԼՄ-ի բացվելու հենց սկզբից էի նկատել ու սկզբից էլ ականջիս մի տեսակ լավ չէր հնչում. «այլընտրանքային լրատվամիջոց» տարբերակն, անշուշտ, շատ ավելի բարեհունչ է։HardRock-ի խոսքերից
Բայց դե հո մենք չենք ընտրողը...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ԱԼՄ-ն թյուրիմացություն է.![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ