User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: յախք

  1. #1
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    յախք

    Վերջը կյանքը ինձ ստիպես, սենց հիմար անկյուն ունենամ: Հա, յա՛խք, ախր ես չեմ սիրում խոսալ, գրել, բայց հիմա, հիմա ստիպված եմ: Ուղեղիս hard disk–ը ամբողջությամբ լցվել է, ու քանի որ ինձ արտաքին կրիչ է պետք` այն դատարկելու համար, դիմում եմ քո օգնությանը: Հա՛, հենց քո, դու կկարդաս, կհիշես, և երբ ինձ պետք լինի քեզնից կվերցնեմ: Ոմանք երևի նկատել են, ոմանք երևի չէ, ես ակումբային կերպար, որպես այդպիսին չունեմ, որը միակ հնարավորությունը կլիներ ինձ ճանաչելու: Ես ուզում եմ, քեզ ծանոթացնեմ իմ հետ: Ի՞մ, չէ՛, ես ընդամենը ինձ օղակի մեջ պահող շերտն եմ, նրա հետ, այ ինքն է ես-ը: Մի քիչ պատմեմ իմ մասին:

    Երբ, փոքր էի ծնողներս ինձ ստիպողաբար երաժշտական դպրոց տարան: Ստիպված գնում էի, հիշում եմ, ամենալավ աշակերտն էի, նույնիսկ տարեվերջյան համերգին, ես ու «մեծ»-ն ուսուծիչս իրար հետ նվագեցինք, բոլորը զարմացել էին: Սա էր սկիզբը իմ եսասիրության:

    Հետո մի 3 տարի գնացի գիմնաստիկայի: Երկու բան եմ հիշում:
    1. Որտեղ որ պարապում էինք զուգարան չկար: Խի՞ եմ հիշում: Դե պատկերացրե՛ք...հա՛,հա՛:
    2. Էլի ինչ նոր «պրյոմ» սովորում էինք առաջինը ես էի անում, որը էլի գումարվեց իմ եսասիրությանը:

    Հետո, գնացի կարատեի, դե մի քանի վատ դեպք եմ հիշում, որ վերջացել էին կապուտ աչքերով, հիասթափությամբ, բայց հիմա արդյունքը աչքերիս առաջ ա, 3 ոսկե գավաթ: Հա, ու էս ել գնաց իմ եսասիրության բաժակը:

    Ուֆ, 1 դասարան եմ: Հա՛մ գրել գիտեմ, հա՛մ կարդալ, հա՛մ բազմապատկման աղուսյակը: Ուֆ ի՞նչքան էին սիրում ինձ ուսուցիչներս:
    Ու սենց ամեն տարի, +10 * x իմ եսասիրությանը:

    Ու սենց 17 տարի ինձ փչացնելով մեծացա: Դառա մեծամիտ, գլուխգովան, եսասեր երիտասարդ:
    Չնայած նրան, որ 17 տարեկան էի, ու դե երևի հասկանալի պատճառներով շատ «ընկերներ» ունեի, բայց ցանկացած բան, նույնիսկ էն ամենափոքր բանը, որ ինձ անհանգստացնում էր ոչ մեկի չէի ասում, իմ մասին ոչ մեկ, ոչ մի բան չգիտեր, նույնիսկ ծնողներիս, չգիտեին իրենց Արամ-ի ես-ին:

    Հա, գնացի մաթեմատիկա ու ֆիզիկա պարապելու: Մաթեմատիկա պարապում էի Թումանյան ազգանունով ՄԵԾԱՏԱՌ-ով ՄԱՐԴՈՒ, հետո դասախոսի մոտ: Ինքը ամբողջ Դավթաշենով հայտնի էր, որպես խիստ ու բարձրակարգ մասնագետ: Շատ չմանրանամ, որովհետև սրա մասին խոսալուց էլի ուզում եմ ասեմ, յախք, բայց առաջինն էի, ու մինչև հիմա, ով իրա մոտ պարապում ա, իմ մասին անպայման մի բան պատմում ա:
    Մաթեմատիկայի քնությունը 2-րդ թեստայինն էր` մի անասունություն, մի եզություն: Ով տեսել ա էդ թեստերը, ինձ կհասկանա: Դե քնություններս տվեցի ու ընդունվեցի անվճար ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

    Ու հա, էդ եսասեր մարդը, վերջը, սիրահարվեց: Չեմ պատմելու դրա մասին, բայց այդ աղջիկը մինչև հիմա ըներուհիս ա, ապրի ինքը, որ իմ նմանին դիմանում ա: Համ էլ քանի առիթ կա, կներես, որ այ այ, ինչ ասեմ, այ սենցն եմ` շատ եմ քեզ տանջում:

    Ուֆ էդ եսասիրության պատճառ էր նաև իմ արտաքինը: Հա է, ախր շատ եմ ինձ սիրում:

    Ու ստեղից սկսումա մեծամիտ Արամ-ի արկածները:

    Ընդունվել եմ, ճիշտ ա չգիտեմ խի, բայց եսասիրությանս բաժակը դրանից չի լցվել ու արդյունքում, չեմ գնում դասի, ստե-ընդե, քաղաքում, մի օր սրա հետ, մի օր նրա հետ և հայդա Արամիկ` դուրս մնացիր համալսարանից բացակաների պատճառով:
    Հիմա դուրս եմ մնացել, բայց ծնողներիս չեմ ասել: Ի՞նչ անեմ: Դե առաջին կիսամյակից եմ դուրս մնացել, Փետրվար ամիսն ա, որոշում եմ ամեն օր էլի «յանի դասի գնալ», հաջորդ տարի նորից ընդունվել: Այդպես էլ անում եմ: Հաջորդ տարի նորից ընդունվում, ԵՊՀ-ի մաթեմատիկա բաժինը, նորից անվճար, ու ու դուրս մնում, նորից առաջին կիսամյակից:

    Ժամանակն ա գալիս, ծնողներին ամեն ինչ ասելու: Ամեն ինչը, ո՞րն ա: Որ վաղը գնում եմ բանակ: Հեհ, բանակի մասին երևի կպատմեմ մի օր:

    Բանակից եկել եմ ես...

    Չէ, այսօր այսքանը: Սպասենք տենանք էսքան ազատված տեղը երբ ա լցվում, որ նորից դատարկեմ:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 24.09.2013, 08:37:

  2. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.09.2013), ARMbrain (25.09.2013), armen9494 (24.09.2013), Arpine (28.10.2013), boooooooom (24.09.2013), CactuSoul (24.09.2013), Chilly (24.09.2013), Chuk (24.09.2013), Diana99 (25.09.2013), einnA (27.10.2013), enna (24.09.2013), Jarre (24.09.2013), keyboard (26.09.2013), Kuk (29.10.2013), laro (20.11.2016), Lílium (06.11.2013), Moonwalker (24.09.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (28.09.2013), Sambitbaba (09.10.2013), Skeptic (28.09.2013), Smokie (24.09.2013), V!k (02.01.2014), VisTolog (24.09.2013), Անվերնագիր (24.09.2013), Արևհատիկ (28.10.2013), Լեդի Վարդ (29.10.2013), մարիօ (07.04.2014), Մինա (24.09.2013), Նաիրուհի (24.09.2013), Նարե91 (24.09.2013), Նիկեա (14.10.2013), Ուլուանա (24.09.2013), Վոլտերա (24.09.2013)

  3. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտե՞ս, ի՞նչ հույսեր ունեին իմ հետ: Ես պետքա պրոֆեսոր/դոկտոր դառնաի, իսկ հիմա, վաղը պետք ա գնամ ընդունելության քննության, կյանքումս 3-րդ անգամ: Ո՞վ կպատկերացներ: Հիմա, մինիմումը պետք ա 2-րդ համալսարանը ընդունվեի, բայց նույնիսկ 1-ին կուրս չեմ: Ո՞վ էր մեղավոր: Ու՞մ մեղարդեմ: Ի՞նձ: Հեշտ ա ինձ մեաղդրելը: Հա՛, շատ հեշտ ա: Մեկին ասեք մեղադրեմ էլի:

    Պատկերացնում ես, վաղը ռուսերենի թելադրության եմ: Բայց տառ անգամ չեմ պարապել: Չէ, չէ, էդքան խելոք չեմ, չեմ էլ կարում նորմալ թելադրություն գրեմ: Խի՞: Էլի ի՞նձ մեղադրեմ: Հա ախր, որ մեղադրեմ արդյունքը, որն ա լինելու:

    Ես չեմ բողոքում: Լու՛րջ, չեմ բողոքում: Հիմա էլ, որ գրում եմ ժպտում եմ: Հա, չեմ պատկերացնում ի՞նչ պետք ա լինի, որ բողոքեմ: Սովորել եմ, երևի ամեն ինչին թեթև նայել: Լա՞վ ա: Բա են բաներին որ պետք ա իսկականից լուրջ նայեմ: Դրանց էլ եմ ախր թեթև նայում:

    Դե, ոնց որ ասում են, նե պուխա, նե պեռա: Տենամ, որ ես անգամ չընդունվեմ, ինչով պետքա զբաղվեմ:

    Հետաքրքիր բան ա կյանքը:
    Երբ ամեն ինչին (բառիս բուն իմաստով` ամեն ինչին) հասնելու պոտենցիալը ունես, բայց ոչ մեկ չի բրդում, որ պոտենցիալդ ձևափոխվի կինետիկի, իսկ երբ պոտենցիալ չունես, մեկը ենքանա բրդում, որ դառնում ա կինետիկ:

  4. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.09.2013), ARMbrain (03.10.2013), armen9494 (25.09.2013), Arpine (28.10.2013), boooooooom (25.09.2013), CactuSoul (25.09.2013), einnA (27.10.2013), enna (26.09.2013), Jarre (27.09.2013), keyboard (26.09.2013), laro (20.11.2016), Lílium (06.11.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (28.09.2013), Sambitbaba (09.10.2013), Skeptic (28.09.2013), Smokie (01.10.2013), Արևհատիկ (28.10.2013), Լեդի Վարդ (29.10.2013), Նաիրուհի (26.09.2013), Նարե91 (25.09.2013), Նիկեա (14.10.2013), Ուլուանա (25.09.2013), Վոլտերա (26.09.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (25.09.2013)

  5. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամը 3:30 քննության էի:
    Մտնում եմ լսարան ու զարմանքի մի ալիք բզում ա աչքիս: Սև, սպիտակ, սառոշկա, կոշիկ, գալստուկ...: Է՞ս ինչ են հագել: Ի՞նչ ա կատարվում: Կարո՞ղ ա սխալվել եմ: Դեռ լսարան չմտած հարցնում եմ.
    - Այստե՞ղ է ռուսերենի քննությունը:
    Լսարանի մյուս ծայրից լսվում է, կնոջ լենինյան ձայնը.
    - Да, заходите.
    Մոտիկանում եմ «ուսուցչի սեղանին»:
    - Паспорт принес?
    - Այո, բերել եմ, ահա՛:
    Ջինսիս հետևի գրպանից հանում եմ անձնագիրս ու ուղղում կնոջը:
    Վերջինս մի քանի անգամ ինձ և անձնագրի լուսանկարին համեմատեց և ասաց.
    - Это вы?
    Այ ստեղ ես չդիմացա: Հերիք չի, ես` մեծն Արամը, եկել եմ ձեր «փալաս» համալսարանը ընդունվեմ, մի հատ էլ կասկածում եք, որ ուրիշի անձնագրով եմ եկել:
    - Չէ, ես չեմ, ձեռքիս տակ ինչ ընկել ա վերցրել եմ:
    - Подождите секунду.
    Երևի հասկանալով, որ ուղղակի troll-ում եմ, կանչեց էն աղջնակին, որ գործերն էր ընդունում: Ամենայն հավանականությամբ, գործերս տալուց, այդ աղջկա աչքից չէի վրիպել, ու լավ հիշում էր ինձ, ասեց, որ խնդիր չկա:
    - Извините, но реально вы изменились.
    - Ոչինչ, բանակի հետևանքներն ա:
    - А почему вы на армянском отвечаете.
    - Դե, որովհետև հայ եմ:
    - Вы же пришли на экзамен по русскому языку.
    - Խի, որ մաթեմատիկայի քննության գաի, պետք ա՞ թվերով խոսաի:
    - Не болтай, содись там.
    Այստեղ արկածներս վերջացան, թելադրությունը ոնց որ թե լավ եմ գրել, չգիտեմ, համենայն դեպս երևի մի 8-9 հատ սխալ եմ արել, որը ընդունվելու համար նորմալ ա: Ապրենք, տեսնենք ինչ ենք դառնում:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 26.09.2013, 23:59:

  6. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), ARMbrain (03.10.2013), armen9494 (27.09.2013), boooooooom (06.11.2013), CactuSoul (26.09.2013), enna (26.09.2013), erexa (27.09.2013), Ingrid (29.11.2013), Jarre (27.09.2013), Kuk (29.10.2013), laro (20.11.2016), Lílium (06.11.2013), Moonwalker (27.09.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (30.09.2013), Sambitbaba (11.10.2013), Skeptic (28.09.2013), Smokie (01.10.2013), Աթեիստ (27.09.2013), Անվերնագիր (27.09.2013), Արևհատիկ (28.10.2013), Գալաթեա (27.09.2013), Լեդի Վարդ (29.10.2013), Նաիրուհի (15.12.2013), Նարե91 (26.09.2013), Նիկեա (14.10.2013), Ուլուանա (27.09.2013), Ռուֆուս (27.09.2013), Տրիբուն (07.12.2013)

  7. #4
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ խոսք եմ տվել, մի քիչ բանակից պատմեմ: Երևի անվանենք սա` ՄԱՍ 1:

    Մի վարկյան պատկերացրեք: Տղա, որ բոլորի հույսերը, երազանքները, սպասումները ջուրն էր քցել, տղա, որ չնայած այդքան մարդու վիշտ էր պատճառել մեկ ա, ուրախ էր, տղա, որ ուղղակի իրա լավն ու վատը չի հասկանում, չի փորձում իր կյանքը կառուցել, այլ ուղղակի սպասում ա «կյանք»-ը ինչ խնդիրներ կառաջադրի:

    Ըհըն, հիմա էդ տղեն նստել ա ավտոբուսը, հա էն սպիտակները, էն որ «ՊԱԶԻԿ» են ասում:
    Նույն սեռին պատկանող մնացած էակները խառնված` ու՞ր ենք գնում, Ղարաբաղ ա՞, դեմքով նստած են:
    Երբ Երևանից դուրս եկանք, ՌՈ-ի աշխատակիցը մի հայտարարություն արեց, որ բոլորը ուրախացան, սկսեցին փաթաթվել իրար` ոնց որ 100 տարվա ընկերներ լինեին, Էն էլ մոռացել էին, որ հեսա զորամաս հասնեն` իրար միս են ուտելու: Գուշակեցի՞ր: Հա՛:
    - Տղեք լավ տեղ եք գնում, Ղարաբաղ չի:
    Իսկ էն տղեն մտքում մտածում էր, փաստորեն մոտեցող խնդիրները կրճատվեցին, ափսոս:
    Շարունակում ենք «ուրախալի» հայտարարությունները.
    - Տղեք, ով ուզում ա տուն զանգի, թող գա 1000 դրամ տա ու ծնգցնի:
    Վա՛յ ես քու մարդ ասողի: Թեկուզ անվճար լիներ` մեկ ա չէի զանգելու:
    Էլ էդ «պազիկ»-ից բան չեմ հիշում, ամենայն հավանակնությամբ քնել եմ:

    Ու հա՛, ես երբեք չեմ զղջացել ինչի հետևանքով եմ բանակ գնացել, ինչ արել եմ, լա՛վ եմ արել:

    Ստեղ մի քիչ անդուր պատմություն պետք ա լիներ, ոնց ենք տեղ հասնում, ոնց ենք 1 օր «տաբուրետկ»-եքին քնած մնում և այլն:

    2-3 ամսվա ծառայող եմ:
    Հիմա շարային ստուգատես ա, ստուգում են հակագազերը: Առաջին անգամ էի հակագազ տեսնում: Ճիշտ ա օրենքով ինձ պետքա դրա հետ ծանոթացրած լինեին, բայց առհա, մեր դասակի հրամանատարի տնգլ-ին չէր: Հիմա մի հատ փոխգնդապետ ա եկել, ասում ա հակագազը պատյանից հանի: Հանում եմ: Սաաաաաղ սև, այսինքն ոչ թե սև, այլ մուր:
    - Էս ինչ ա հակագազիդ վիճակը:
    - Հա ես ինչ անեմ, առաջին անգամ եմ տեսնում:
    - Ո՞նց ինչ անես, *****, էդ հակագազը ամեն հինգշաբթի պետք ա մաքրես:
    - Պարոն փոխգնդապետ ես մեղք չունեմ, ինձ չեն տվել, որ մաքրեմ, չե՛մ մաքրել և իդեպ, ես ճիշտ ա չեմ համարձակվի բարձրաձայն Ձեզ վիրավորեմ, բայց մտքիս կարողությունները անսահմանափակ են:
    - չէ մի վարկյան ստեղ ուղղակի խոսք չի, ստեղ, ոնց էն նշում ինչ-որ ձայները, հա երևի սե՞նց`
    «չըլըմփ»
    Ուխայ, ինչ համով չափալախ կերա էդ օրը, ու ինքս ինձ որոշեցի, որ էդ չափալախներից պետք ա շատ ուտեմ, լավն են:
    Բայց քանի որ էդ չափալախները վաստակելու համար պետք ա հիմք լինի, ես խո՞մ հիմար չեմ, որոշեցի կարդամ 3 հատ գիրք`
    - Շարային կանոնադրություն
    - Կարգապահական կանոնագիրք
    - Մեկ էլ ոնց որ Պահակային և կայազորային կանոնադրություն էր, չեմ հիշում
    Օրենքները հրամանատարների երեսին շփցնելուց` լավ պատճառ չկա:
    Բայց արի ու տես, որ չափալախներիս ցուցակը, ոնց որ չի շատանում:
    Բա ինչ որ ձև պետք ա մուռ հանեին: Ուզում ես մուռ հանես, շատացրա պատասխանատվությունը: Հա՛, ինձ շնորհեցին, կրտսեր սերժանտ զինվորական կոչումը:

    Շարունակելի:

  8. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.09.2013), ARMbrain (03.10.2013), armen9494 (27.09.2013), CactuSoul (27.09.2013), einnA (27.10.2013), enna (18.10.2013), Ingrid (29.11.2013), Kuk (29.10.2013), Lílium (06.11.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (01.10.2013), Skeptic (28.09.2013), Smokie (01.10.2013), Աթեիստ (27.09.2013), Անվերնագիր (27.09.2013), Լեդի Վարդ (29.10.2013), մարիօ (07.04.2014), Նաիրուհի (30.09.2013), Նարե91 (27.09.2013), Նիկեա (14.10.2013), Ռուֆուս (27.09.2013), Տրիբուն (07.12.2013)

  9. #5
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15.06.2012
    «Կալպեկ» մարտական հենակետ:
    Հեռավորությունը հակառակորդից ` 850մ:
    Տեղանքը ` անտառ` 1,6 մ խտությամբ:

    -Արաաաաաաամ, Արաաաաամ
    Զզվում եմ, որ ինձ քնից հանում են:
    -Արա, զառթնի, ուժե լույս ա, էսոր որսի ենք մոռացել ես:
    Մի պահ կադր-կադր պատկերացրեցի, ոնց ենք հոգնած, տանջված ` թևերներս թափ տալով հետ գալու, բայց հետո վեր կացա ու որոշեցի ինձ հակառակը ապացուցեմ:
    Որոշեցինք բարձրանալ դիտակետ, տեսնենք տղեքը, ոնց են, հետո նոր գնանք որսի:
    Մարդա մի պահեստատուփ վերցրեցինք, լիցքավորեցինք զենքը, դրեցինք պահպանակին:
    ....
    -Բարլուս տղեք, նորմա՞լ ա:
    -Հա:
    -Վարդազարյան, լսի, ես ու Գև-ը գնում ենք որսի, որ Կիրակոսյանը արթնանա, կասես, որ իրիկուն կգանք:
    Կիրակոսյանը մեր հենակետի ավագն էր:
    ....
    Անտառում կողմնորոշվելու գերագույն մեթոդ էի հայտնաբերել: Գնում ենք աջ, հիմա ներքև, այսինքն հետ գալուց պետք ա գանք ձախ ու վերև:
    Բայց եղանակային պայմանները, թույլ չտվեցին իրագործեմ սեփական GPS-ս:
    Մառախուղ, ահավոր մառախուղ, 1 մետր դիմացդ չես տեսնում: Ճիշտ ա խելամիտ կլիներ կանգնել տեղում ու հետո երբ վերջանար` նոր շարունակել, բայց չէ, ես դե շատ խելոք եմ, սկսեցինք գնալ ձախ ու վերև: Գնում, գնում, գնում ենք, բայց ոչ ծանոթ ծառի ենք հանդիպում, ոչ ծանոթ քարի, ոչ էլ ձեն-ձուն կա: Մեկ էլ, հոպ, եսիմինչ ձայներ եմ լսում:
    -Գև, լսա՞ր
    -Չէ, ի՞նչ պետք ա լսեի......-Հա,հա, արա էս ինչա, վայ մաման ****, արա էս հայերեն չի
    - Հա էլի իսկականից հայերեն չի, արա նեուժելի....չէ, ձև չկա...
    - Հա, հա Արամ, ք*ք-ի մեջ ենք:
    Երկուսս քարացել կանգնել ենք, չգիտենք ինչ անենք:
    - Չէ, Գև, սենց չի լինի, պիտի մի բան անենք:
    - Սուս արա, վեր ընգի տեղդ ինչ պիտի անես:
    - Ախպեր նայի, ամենայն հավանակնությամբ շրջանցել ենք բլուրը ու ընկել իրանց տարացք, հավանականությունը շատ մեծ ա, որ մեզ առաջինը կգտնեն ու կսպանեն: Նայի, մոտներս 60 պատրոն կա, համ էլ քանի որ իրանք չեն սպասի, որ ինչ որ մեկը կհարձակվի, մի 7-8 հոգու միանգամից կսպանենք, մնացածի երևի հանգստի ժամը կլինի, մինչև արթնան եսկոմ-ենկոմ դրանց էլ կսպանենք, քել վսյո գնում ենք...
    -արաաա, բա որ մեզ խփեն
    -Դե պալյուբոմը, եթե չգնացինք, մեզ խփելու են, համ էլ հերոսի կոչում կտան, ես մանկուց երազել եմ մի բանով առանձնանամ, ուրիշը լինեմ, սրանից հարմար առիթ չկա, գնացինք...
    -Չէ, ես չեմ գալիս:
    -Ի՞նչ արա, չե՞ս գալիս, հե՛չ էլ գաս, քաքլան:
    Ու սենց ոգևորված, դուխս հելե ինձ ուտումա, էդ ժամանակ մենակով վաշտ վարի կտաի: Գլուխս տնգած առաջ եմ գնում, հասնում եմ թեքության գագաթի հենց ներքևը: Գագաթին, հավանական հակառակորդն էր:
    Պահի տակ ուղեղս սկսում ա տնեցիքիս, ընկերուհուս, ինձ հարազատ մարդկանց մասին մտածել, հասկանում եմ, որ սենց շարունակվի հետ եմ գնալու, չեմ թողում որ երկար մտածեմ ու առաջ եմ նետվում: Ու....

    - Արաաաամ, Գևոոոոոոոոոր, ու՞ր եք:
    - Արաաաամ:
    - Գրոոոոր:

    Զենքս քցում եմ գետին, ու ցույց եմ տալիս Վարդազարյանին իմ անմկան ձեռքերի ուժը...:

  10. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.09.2013), ARMbrain (03.10.2013), armen9494 (28.09.2013), boooooooom (06.11.2013), CactuSoul (28.09.2013), einnA (27.10.2013), enna (18.10.2013), laro (20.11.2016), Moonwalker (03.10.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (01.10.2013), Skeptic (28.09.2013), Smokie (01.10.2013), Աթեիստ (28.09.2013), Անվերնագիր (28.09.2013), մարիօ (07.04.2014), Նաիրուհի (30.09.2013), Նիկեա (14.10.2013), Տրիբուն (07.12.2013)

  11. #6
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ Ձեզ մի խմբի մասին պատմել, որը տարբեր անվանումներ ունի` սերժանտներ, լավեր, լավ տղեք, յախշիներ, իսկ իմ համար բ*զեր(այսուհետ Բ):
    Իրականում ես էդ Բ-երի մեջ էի, բայց իրանց մեջ չէի:

    Ինձ հետազոտելու տարիների ընթացքում պարզեցի, որ ցանկացած միջավայրում, ես իմ տեղը կգտնեմ` հա՛մ քյառթու եմ, հա՛մ ջենթելմեն, հա՛մ ռոկեռ, հա՛մ մաթեմատիկոս, հա՛մ ռոմանտիկ և այլն: Իմ այս «շնորհ»-ը օգտագործելով հայտնվել էի Բ-երի մեջ: Ի՞նչու էի հայտնվել, որովհետև գիտակցում էի, որ շատ թույլ եմ մենակով ինչ-որ բան անելու համար, դրա համար ընտերցի «սեկրետնիյ ագենտ» տարբերակը:

    Հա, մի քիչ Բ-երի մասին: Բ-երը «կանոնագիրք» ունեն, ու ամեն իրան հարգող Բ պետք ա հետևի էդ կանոնագրքին
    1. Բ-ն տալի-առնում ա մենակ Բ-երի հետ
    2. Բ-ն քիչ ա խնդում, միշտ լուրջ ա:
    3. Բ-ն ներքին կարգով սպաների համար բ-յություն ա անում:
    4. Բ-ն ավելի շատ սպաների հետ ա շփվում քանի զինվորների, քան ուրիշ Բ-երի:
    5. Բ-ն հեռախոսով բազառ անելու հմտություններ պետք ա ունենա:
    6. Բ-ի մոտ միշտ սիգարետ ու փող պետք ա լինի:
    6-րդ կետի հակառակն էլ ա գործում, ում մոտ միշտ սիգարետ ու փող կա, ինքը դառնում ա կրտսեր Բ:
    Սրանք կարևորագույններն են:

    Ուֆ, չեմ պատմում, ես իմ փոխարեն ամաչում եմ:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (30.09.2013), CactuSoul (30.09.2013), Chilly (30.09.2013), einnA (27.10.2013), enna (18.10.2013), laro (20.11.2016), Moonwalker (03.10.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (01.10.2013), Smokie (02.10.2013), Աբելյան (30.09.2013), Աթեիստ (30.09.2013), Անվերնագիր (30.09.2013), Նաիրուհի (15.12.2013), Նիկեա (14.10.2013), Վոլտերա (30.09.2013), Տրիբուն (07.12.2013)

  13. #7
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտնում եմ Սլավոնական համալսարանի դեկանատ:
    Հա, դեկանատում են, երիտասարդ աղջիկն էր, որ «опознать» արեց ինձ քննության ժամանկ:
    - Բարև Ձեզ:
    - Здравствуйте, вы наверно Кочарян Арам:
    Հոպլյա, անուն-ազգանունս էլ արդեն գիտեն: Սենց մտքերիս մեջ լողում եմ, ջան արա, հասկանում եք, ի՞նչ լավն եմ, երկու օր եմ եկել ստեղ, ու արդեն անուն ազգանունս գիտեն, վայելքս երկար չի տևում.
    - Вы провалили экзамен.
    1 վարկյան մտածում եմ, հա չեմ ստացել, հա ինչ անեմ, մի քիչ` շատ քիչ տխրում ու.
    - Ну и славо Богу.
    - О, экзамен вам в пользу пошел, вы уже на русском разговаривайте.
    - Ահա, շոնրհակալություն:
    Թեքվում եմ, որ գնամ, բայց.

    Ռուսերեն, եսիմինչ երկար-բարակ բան ասեց, որից հասկացա, որ, քանի որ բանակից եմ եկել, շանս են տալիս, որ մաթեմ-ֆիզիկան էլ հանձնեմ, ու եթե դրական ստանամ` կընդունեն:

    Ես սենց բաներից վատ եմ զգում, շատ վատ: Չեմ սիրում, էտ «ադալժենի» կոչվածը: Թքած համալսարանի վրա, որոշեցի ես, ուզում էի ասեի, որ իրանց «ադալժենի»-ն պահեն դրան սպասողների համար, բայց`

    Սպիտակ
    -Ո՞վ եմ ես, 3-4 տարի ա իմ ծնողներին, իմ հարազատներին, ոչ մի բանով չեմ ուրախացրել, միշտ իմ «պրինցիպների»` դե ավելի ճիշտ ասաց` հիմարությունների հետևից եմ գնացել, թքած եմ ունեցել ամեն ինչի վրա, ՍՏՈՊ, երևի ժամանակն ա մեծանալու:
    Սև
    - Թքած սրանց վրա, ով են սրանք, ես ամենախելոքն եմ, թքած սրանք չեն ընդունի, չեմ սովորի համալսարանում, իմ հեչ պետքն էլ չի:
    Սպիտակ
    -Լավ, ճիշտ ես ասում, բայց այս անգամ հետ ենք կանգնում, ու զիջում ենք:
    Արամ.
    - Շնորհակալություն, հակառակ դեպքում, իմ նման ուսանող էինք կորցնելու:
    - Да уж, 2 слово на русском не можешь сказать.
    - Ո՞վ ասեց կարում եմ:
    - Ну и:
    - Пошла ... (դե այդքան աներես չէի, որ շարունակեի)
    - Вот видишь, не можешь.

    Բոլ-բոլ ծիծաղեցինք, հետո ճշտեցի մաթեմի քննոթյան օրը ու գնացի:

  14. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.10.2013), armen9494 (01.10.2013), boooooooom (06.11.2013), CactuSoul (30.09.2013), Kuk (29.10.2013), laro (20.11.2016), Moonwalker (03.10.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (30.09.2013), Smokie (02.10.2013), Անվերնագիր (01.10.2013), Նաիրուհի (30.09.2013), Նարե91 (30.09.2013), Նիկեա (14.10.2013), Ուլուանա (03.10.2013), Ռուֆուս (01.10.2013), Վահե-91 (01.10.2013), Տրիբուն (07.12.2013)

  15. #8
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծնողներս պատմում են`
    4-6 տարեկան էի, են որ սկսում ա` «Մամ էս եմ ուզում, պապ էս էլ եմ ուզում»-երի շքերթը: Մերոնք անհանգստացել էին, ախր ես ոչ մի բան չէի ուզում: Ինչ տալիս էին, դրանով էլ խաղում էի, ինչ ունեի դրանով էլ ուրախանում էի: Չգիտեմ դա ինչքանով ա ազդել հիմիվկա «ես»-ի վրա, բայց որ մերոնց հարցնում եմ հիշում եք, որ գոնե ինչ որ բան ուզած լինեմ, որ առնեք ինձ, ասում են` չէ:

    Կամ աղոտ հիշում եմ կամ էլ երևակայությունս ա իմ մեջ սենց հիշողություն կառուցել`
    Որ ինչ որ բան էի տեսնում, որ իմ դուրը գալիս էր, չէի ասում ուզում եմ, ճիշտ ա ուզում էի ասեի, բայց մտածում էի, որ դա լավ բան չի:

    Ինձ հեռախոս էի ուզում գնեմ: Բայց դե ինքնասիրությունս ինձ թույլ չէր տա տենցիքին ասեմ, որ փող տան հեռախոս առնեմ: Եքա` 20 տարեկան էշ եմ, ինձ փող տալու ժամանակները վաղուց անցել ա: Գործի ընդունվելու հարցազրույցների մեջ էի` այսինքն աշխատանք էլ չունեի:

    Ծանոթներիցս մեկը խորհուրդ տվեց list.am-ում հայտարարություն դնեմ, որ համակարգիչներ եմ format անում: Դե դրեցի ու մոռացա:

    Հաջորդ օրը զանգում են, հասցեն ասում ու կանչում, որպեսզի իրենց համակարգիչը format անեմ:

    Դուռը բացեց 40, 45-ին մոտ մի կին: Ահավոր խնամված` հարդարված մազերով, մանուշակագույն ներկած եղունգներով, ջինսով և մանուշակագույն` կարճաթև վերնաշապիկով:
    -Բարև Ձեզ:
    -Բարև, հա՛ երևի դու եկել ես համակարգիչը ուղղելու՞:
    -Այո: - Ինչքան հիշում եմ, ստեղ ձենս ահավոր խառնված ա իրար, շշմել էի էդ կոնջ հաք ու կապից:
    -Ներս անցիր, մի՛ ամաչիր:
    Անտիկվար ժպտացի ու ներս անցա, ինձ ցույց տվեց համակարգչի տեղը: Ես հույս ունեի, որ ինձ հանգիստ կթողեն` ես իմ գործով զբաղվեմ: Էն ել`
    - Սուրճ կխմե՞ս:
    - Վայ, շնորհակալ եմ, բայց չեմ ուզում:
    - Քաղցր թե՞ դառը:
    - Չե, իսկականից, շնորհակալ եմ, բայց չեմ ուզում:
    - Դե երիտասարդ ես, երևի, քաղցր կխմես:
    Մի քիչ ուղեղս կախումա, չեմ հասկանում ինչ ա կատարվում: Բայց էլի շրջվում եմ, սկսկում եմ համակարգչի մեջ բզբզալ: Երևի մի 5-6 րոպե հետո, սուրճը բերեց:
    -Ծխում ե՞ս:
    -Այո:
    Թե խի էր հարցնում ծխում ես, որ պիտի գնար մոխրամանը բերեր ու նստեր կողքս ծխեր:
    Ծխեց վերջացրեց ու դուրս եկավ սենյակից: (բայց մոխրամանը թողեց)
    Արդեն վերջնական ծրագրերն էին տեղադրում, երբ, նորից ներս մտավ մրգերով լի սկուտեղը ձեռքին:
    - Անչափ շնորհակալ եմ, բայց ես արդեն վերջացրեցի:
    - Դե միրգ կեր մինչև գնամ պայուսակիցս գումարը հանեմ, ի՞նչքան էր:
    - Դե, հասկանում եք, այսօր անվճար էր, շնորհակալություն:
    Ու քայլում եմ դեպի դուռը:

    Ստեղ անհետաքրքիր չեմ ու չումեր ա սկսում, վերջը էլի չեմ վերցնում գումարը ու գնում:

    Ասածս ինչ ա, ես չեմ կարում փող աշխատեմ:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 03.10.2013, 02:37:

  16. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.10.2013), armen9494 (06.10.2013), CactuSoul (04.10.2013), einnA (27.10.2013), laro (20.11.2016), Moonwalker (03.10.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (03.10.2013), Ruby Rue (04.10.2013), Vardik! (03.10.2013), Աթեիստ (03.10.2013), Անվերնագիր (03.10.2013), Ձայնալար (04.10.2013), Նաիրուհի (04.10.2013), Նարե91 (04.10.2013), Նիկեա (14.10.2013), Ուլուանա (03.10.2013), Ռուֆուս (03.10.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (03.10.2013)

  17. #9
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    24.09.2013
    Իմ կյանքը, իմ հրաշքը, իմ ամենինչը 21 տարեկան ա դառնում:

    Լիլիթիկիս ծնունդին ուզում էի ինչ որ օրիգնիալ բան մտածել: Վերջը մտածեցի-մտածեցի որոշեցի վիդեո նկարեմ: Բայց ի՞նչ սցենարով, ո՞նց, տենց էլ չկարողացա պլանավորեմ: Հաջորդ օրը ընկերոջս հետ վերցրեցինք տեսախցիկը ու հայդա քաղաք, ինչ ստացվի-ստացվի պրինցիպով: Ու ահա թե ինչ ա ստացվել` (դե բնականաբար շատ մասեր խմագրել եմ` անձնական համարելով)

  18. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (20.10.2013), Alphaone (03.10.2013), CactuSoul (04.10.2013), Chilly (09.10.2013), John (05.12.2013), laro (20.11.2016), Moonwalker (03.10.2013), Mr. Annoying (11.11.2015), Ruby Rue (04.10.2013), Tiger29 (29.08.2014), Անվերնագիր (03.10.2013), Լեդի Վարդ (29.10.2013), Նաիրուհի (04.10.2013), Նարե91 (04.10.2013), Նիկեա (14.10.2013), Նուշություն (04.10.2013), Վահե-91 (04.10.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (03.10.2013)

  19. #10
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Տղա ջան, ի՞նչի ես այստեղ, դասի չե՞ս:
    - Չէ՛, ես այստեղ չեմ սովորում, եկել եմ մաթեմատիկայի քննության:
    - Հաա, պարզ է, 12:20 238 լսարանում կլինես:
    - Եղավ:

    Հասկանում եմ, որ մտածում են բանակից եկածներն են հիմա դիմում, բայց դե է՞դ մակարդակի խնդիրներ:
    3 հատ խնդիր ա տալիս դասախոսը, խնդիրը, որն ա, վարժությունիկ, մինչև մնացածին էլ դրա նմանները տալիս ա, ես լուծում եմ`
    - Վերջացրեցի:
    - Ապա, տենամ:
    Աչքի տակով գրածներս նայեց.
    - Ապրես, 8, ազատ ես:
    - Ի՞նչ:
    - Ասում եմ, ապրես, 8, կարող ես գնալ:
    - Ի՞նչ 8, ես 8 չեմ ուզում:
    - Բա ի՞նչ ես ուզում:
    - Քսան եմ ուզում:
    Ծիծաղում ա...
    Տետրս վերցնում ա, «յանի» բարդ պարամետրով անհավասարում ա տալիս.
    - Լուծի, տեսնեմ:

    5 րոպե հետո...
    -Լուծեցի:
    Էլի աչքի տակով նայեց: Մի 2-3 հատ էլ վարժություններ տվեց, ածանցյալով, սահմանով...
    Էլի շատ արագ լուծեցի.
    - Լավ մի հատ տարածաչափության խնդիր եմ տալիս, եթե լուծես 20 կդնեմ:
    Խնդիրը իսկականից բարդ էր, չէի հանդիպել նմանատիպ խնդրի: Մի կես ժամ տանջվեցի.
    -Տղա ջան արի քեզ 15 դնեմ գնա, մեկ ա կընդունվես:
    - Չէ, ես չեմ ուզում 15, դա իմ համար վիրավորական ա:
    Բոլորը արդեն իրենց «վաստակած» 8-երը ստացել ու գնացել էին, իսկ ես դեռ մտածում էի...ու....
    -ԼՈՒԾԵՑԻ - բարձր գոռում եմ: Ու հասկանալով, որ շատ բարձր եմ գոռացել, սկսեցի ծիծաղել:
    Նայեց, նայեց, նայեց, արդեն կասկածում էի, որ սխալ եմ գրել
    -Այո, ճիշտ ես գրել:

    Հաջորդ լսարանում Ֆիզիկայիս քննությունն էր, հատ-հատ էին մտնում:
    - Բարև Ձեզ:
    - Բարև, անուն ազգանունդ ասա:
    - Քոչարյան Արամ:
    - Արամ ի՞նչ գնահատական ես ուզում:
    – Դե, երևի մի 15:
    - Լավ, 8 եմ նշանակում, գնա:
    - Վայ, չեմ ուզում ես Ձեր 8-ը, պետք չի նշանակեք, ես ուզում, ես ստանամ:
    - Լավ, сам напросился.
    Տետրիս մեջ 4 հատ խնդիր ու 10 հատ տեսական հարց ա գրում: Խնդիրները լուծում եմ, տեսական հարցերից էլ 6-ին պատասխանում:
    - Ապրես, 15 էիր ուզում չէ՞:
    - Այո:
    - Դե ազատ ես:
    - Մի վարկյան, ես ստացա չէ՞:
    - Այո, դու ստացար:

    Քննության արդյուքները ձեռքս մտնում եմ դեկանատ`
    - Էս ա, քննությանս արդյունքները:
    - Я правильно сделала, когда «узнала» вас на экзамене по русскому. (Էդ ինքն էր, որ ճանաչեց, ինձ ու ասաց, որ պասպրտիս մեջի տղեն ես եմ)
    - Շնորհակալ եմ:
    - Нужно запомнить вашу Фамилию.
    - Դե, բարդ չի, շնորհակալ եմ, հաջողություն:

    3-րդ անգամ 1-ին կուրսեցի եմ, տեսնենք հիմա ի՞նչ ա ստացվում:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 04.10.2013, 16:47:

  20. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.10.2013), armen9494 (06.10.2013), CactuSoul (04.10.2013), Chilly (09.10.2013), einnA (27.10.2013), Kuk (29.10.2013), laro (20.11.2016), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (04.10.2013), Ruby Rue (04.10.2013), Smokie (09.10.2013), Անվերնագիր (04.10.2013), Նաիրուհի (06.10.2013), Նարե91 (04.10.2013), Նիկեա (14.10.2013), Ուլուանա (09.10.2013), Ռուֆուս (04.10.2013), Վահե-91 (04.10.2013), Վոլտերա (04.10.2013), Տրիբուն (07.12.2013)

  21. #11
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերոջս հետ գնում եմ, համալսարանի հետ պայմանագիր կնքելու: Մտնում եմ, մեզ քաջ հայտնի դեկանատը:
    - Բարև Ձեզ:
    Ճիշտ ա, հայոց լեզուն հիմա ինձ թույլ չի տա նկարագրեմ, թե էդ աղջիկը գլխով ինչ շարժում արեց, բայց ես արդյունքնում հասկացա, որ ինքն էլ ա բարևում: Իսկ դա ես չեմ սիրում, տենց լիներ ես էլ կմտնեի գլխով եսիմինչ կանեի, խի՞ եմ ասում, բարև ձեզ: Սուս ու փուս կանգնել եմ, էս մեր հերոսուհին էլ նայում ա վրես ժպտում:
    - Ես եկել եմ, որ պայմանագիրը կազմենք:
    - Подажди я позаву тебя.

    Դուրս եմ գալիս, ու մտածում. «Ի՞նչ լավ ա, արդեն դու-ի ա անցել, այ քեզի բան, որ մտնեմ մի քանի անգամ էլ «пошла ...» ասեմ, հետս երևի «зайчик»-ով խոսա:» Սպասում եմ, բայց ոչ մեկ ինձ չի կանչում:

    - Ճիշտ եմ գուշակել, որ կանչե՞լ եք:
    Էս աղջիկը գլխի շարժումների մասնագետ ա:
    Հետևիցս ընկերս ա մտնում:
    - Группа поддержки?
    - Չէ, Ձեր լեզուն թարգմանելու համար ա:
    Սկսում ա ինչ որ թղթեր լրացնել, հետո քննությանս արդյունքներն ա բերում: Վերցնում եմ ռուսերենիս թելադրությունը....հիշում եք որ ասում էի, 6-7 հատ սխալ, մի հատ 2 բաց էի թողել 26 հատ սխալ:
    - Կարելի ա, էս թելադրությունը վերցնեմ:
    - А что, на память?
    - Չէ, որ հենց տխրեմ, նայեմ ուրախանամ:
    Էլի «գլխում» ա ու հասկանում եմ, որ չի կարելի: Աչքովս ընկնում ա, որ մաթեմս 15 ա նշանակած, այ քեզի բան.
    - Էս խի ա մաթեմս 15, պիտի 20 լիներ:
    - Ну наверно у тебя мозгов нехватило.
    - Համով ե՞մ:
    - Что?
    - Ինչ չտո, համով եմ, որ էդքան կծում ե՞ս:
    - Ну ладно, давай паспорт.

    Ոպշմ, էս աղջիկը նեռվերիս վրա ազդում ա, ոնց որ ինադու ուզենա ինձ «բշտի»: Ասա, ես քեզ ի՞նչ եմ արել:
    Մաթեմիս 15-ը մի կողմից, էսի մյուս կողմից:

    Վերջում ստորագրում եմ.
    - Поздравляю, вы теперь студент РАУ.
    - Ինձ պետք չի, Ձեզ շնորհավորեք:

    Ես ոնց հասկանում եմ, էս РАУ-ն էլա իմ մոտ գնալու մեկանգամյա օգտագործման համալսարան:

  22. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.10.2013), armen9494 (09.10.2013), CactuSoul (23.10.2013), Chilly (09.10.2013), Kuk (29.10.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (09.10.2013), Ruby Rue (09.10.2013), VisTolog (06.11.2013), Անվերնագիր (09.10.2013), մարիօ (07.04.2014), Նաիրուհի (11.10.2013), Նարե91 (09.10.2013), Նիկեա (14.10.2013), Ռուֆուս (09.10.2013), Տրիբուն (07.12.2013)

  23. #12
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեք սահմանենք չափման միավոր ` մարդ:
    Որպես Էտալոն կարելի է վերցնել Ադամին, կամ Գևորին, կամ ով ուզում ա լինի: Ուղղակի հարմարության համար վերցնենք Ադամին: Բնութագրենք Ադամ մարդու հատկությունները, որոնք բաժանվում են 2 խմբի ` ֆիզիկական և հոգեկան:
    Ֆիզիկական
    Կարողանում է շարժել վերջույթները, իրանը, երեսի մկանները և այլն:
    Հոգեկան
    Կարո՞ղ ես բնութագրել: Զգացմունքներ ու՞նի, թե չէ: Ի՞նչ է զգացմունքը: Վախ, սեր, ատելություն և այլն: Իսկ ի՞նչ են սրանք: Սրանք ուղղակի մարդու կողմից ստեղծված` որոշակի ստանդարտ իրավիճակներում վարքի կանոններ են:

    Պատկերացրու, Ադամը, որ Առյուծ տեսներ, պետք ա վախենա՞ր: Այո՞: Ինչու՞ պետք ա վախենար, ախր ինքը չգիտի, որ առյուծը իրան կկծի, վնաս կտա, ուրեմն չէր վախենա, մինչև չգիտակցեր, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Իսկ երբ վերջիվերջո գիտակցեց, ստեղծվեց վախ «զգացմունք»-ը, որը կա, բայց իրականում չկա: Այսինքն յուրաքնաչյուր հաջորդ առյուծի հետ հանդիպման ժամանակ Ադամը «կվախենա»: Նման տրամաբանությամբ կարելի է հերքել, բոլոր զգացմունքների գոյությունը, դրանց նյութականացումը:

    Այսինքն մեր մեջ զգացմունքներ չեն առաջանում, մենք ենք դրանք մեր մեջ ստեղծում, հիմնվելով մեզ «սրսկած» ստանդարտներից:
    Ո՞վ ա սրսկում: Պարտադիր չի էս հարցին պատասխանենք, կամա թե ակամա, մենք սրսկվում ենք արտաքին աշխարհի տարբեր գործոններից:
    Մարդ, որին փակ սև սենյակում մեծացրած լինեն, չի իմանա ինչ ա վախը, ինչ ա սերը, ինչ ա ատելությունը: Նրան պետք ա շփվի արտաքին աշխարհի հետ, սրսկվի ու սկսի իր գիտակցության մեջ ստեղծել սեփական սուբյեկտիվ աշխարհը, որում կկարողանա ապրել:

    Ամեն մեկս էլ ապրում ենք մեր սուբյեկտիվ աշխարհում, մեզ հասու չի կյանքը տեսենել օբյեկտիվ: Հասու չի՞…: Չէ, սխալվեցի, ոչ թե հասու չի, այլ կյանքը, որպես այդպիսին` օբյեկտիվ, գոյություն չունի: Կյանքը աշխարհի բոլոր մարդկանց սուբյեկտիվ պատկերացումների պրոեկցիան է: Կյանքը x,y կորդինատային համակարգն է: Մենք գտնվում ենք (x,y) կետում, որտեղ 3-րդ հարթության մեջ կառուցում ենք մեր աշխարհը, որտեղ պետք է ապրենք: Իսկ x,y առանցնքները, որոնք հենց կյանքն են, ուղղակի գոյոթյուն չունեն 3-րդ հարթությունում:

    Բարդ չի չէ՞: Բա, ինչու ենք բարդացնում: Մենք ենք մեր կյանքի, մեր աշխրահի ստեղծողը, ուրիշ ոչ մեկ, հիմա որտեղ ես եմ ապրում` իմ աշխարհը, ես եմ ստեղծել, քոնն էլ դու, իմ ու քո աշխարհների պրոեկցիան x,y առանցքների վրա, որոշ տեղեր համընկնում ա, որոշ տեղեր` ոչ:

    Ասածս ի՞նչ ա: Ճիշտն ասեմ, ես էլ չգիտեմ խի եմ էսքանը գրել:
    Հենց հիմա սեղմել եմ «Ցույց տալ գրառումը» կոճակը, ու հրաժարվում եմ այն տեղադրել, բայց դե քանի որ մեկ ուրիշ անգամ կալարեմ...
    Վերջին խմբագրող՝ Արամ: 11.10.2013, 00:59:

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.10.2013), CactuSoul (23.10.2013), Ingrid (29.11.2013), John (11.10.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (11.10.2013), Smokie (11.10.2013), Նաիրուհի (11.10.2013), Նիկեա (14.10.2013), Տրիբուն (07.12.2013)

  25. #13
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ազնիվ խոսք, երևի մի երկու էջ բան եմ գրել, բայց էս ամենինչը ջնջում եմ ու ընդամենը`
    յախք:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.10.2013), armen9494 (20.10.2013), Mr. Annoying (11.11.2015), Աթեիստ (20.10.2013), Լեդի Վարդ (29.10.2013), Նիկեա (27.10.2013)

  27. #14
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած իմ վատ կողմերին, բայց ես ստորության կամ տականքության ընդունակ չեմ:

    Այ, երկուսը միասին, կարելի ա փորձել:

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.10.2013), armen9494 (24.10.2013), Meme (23.10.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (23.10.2013), Լեդի Վարդ (29.10.2013), Նաիրուհի (23.10.2013), Նիկեա (27.10.2013), Տրիբուն (07.12.2013)

  29. #15
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վզիցս մոտովորապես այ էս նշանով վզնոց ա քցած: Բանակում եմ եղել, որ նվեր եմ ստացել ու մինչև օրս չեմ հանել: Ինքը իմ համար ուղղակի հիշողություն ա: Նայում եմ իրան, ու ինչ ինքն ա տեսել, վերհիշում եմ:


    - Արամ, դու քրիստոնյա ե՞ս:
    Մտքումս մտածում եմ, էս ո՞վ էր, ավելի դեբիլ հարց դժվար թե մտածեր անգլերենի դասի ժամանակ:
    - Չէ, հեթանոս եմ:
    Փաստորեն շատ բարձր եմ ասում, ու բոլորը սենց ապուշ կտրած վրես են նայում, ու անգլերենի դասախոսը.
    - Really?
    - Հա՛, հեթանոս եմ, ի՞նչ կա դրա մեջ, խի՞ եք զարմանում, դուք քրիստոնյա եք` ես հեթանոս:
    - Aram, are you kidding?
    - Չէ, վայ, նայեք, ու՞մ վզից հիմա խաչ կա քցած:
    7 հատ «իմ»-երի շարան լսեցի: Փաստորեն 12-ից 7-ի մոտ խաչ կա:
    - Լավ, հիմա ձեզնից, ով կարա ինձ Քրիստոսի 8 պատվիրանները ասի:
    Անգլերենի դասախոսի, մեկ էլ մի երկու հոգու դեմքից հասկացա, որ իրանք իրոք գիտեն քանի պատվիրան կան, բայց որոշեցին իմ հետ «խաղալ»
    Ու մնացած 5 հոգին, ինձ Քրիստոսի 8 պատվիրանները ասեցին:
    - Հիմա, հասկացա՞ք:
    - Խի՞ եք, էդ խաչը քցել, իսկ ես խաչ չեմ քցում, ես Զեվս-ի նշանն եմ քցում, ու ինքս եմ որոշում իրա պատվիրանները ու երբեք չեմ սխալվում: Հիմա ավելի լավ ա հեթանոս լինեմ, քան թե Ձեր նման քրիստոնյա, երեխեք ախր 8 հատ պատվիրան չի, 10 ա:
    Մեր «խելոք» քրիստոնյաներից մեկը.
    - Էդ ինչ կապ ունի, ես հավատում եմ իրան, հիմա ինչ կարևորա ինքը քանի հատ պատվիրան ա գրել, քանի հատ չի գրել, ես իրան եմ հավատում:
    - Ո՞նց ինչ կապ ունի, եթե դու Քրիստոսին ես հավատում, ուրեմն պետք ա Քրիստոսին ընդունես ոնց ինքը կա, իսկ ինքը, ո՞նց կա, ո՞նց ա մեզ հասել, իրա ուսմունքներով, պատվիրաններով, խորհուրդներով, արգելքներով, իսկ էդ ամենինչը ամբողջանում ա իրա մեջ, ինքը առանց դրանց ոչմիբանա, հիմա եթե դու էն ինչից ինքը կազմված ա չգիտես, այսինքն իրա-ն կառուցելուց, մի քանի քար չես դրել, ինքը կփլուզվի, ավելին միգուցե դու չկարողնաս նրան մինչև վերջ կառուցել....
    - Guys, stop It, we are in English lesson, can you discuss it in English?
    - Oh, thank you, but I will shut up...

  30. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.10.2013), armen9494 (31.12.2013), CactuSoul (28.10.2013), Chilly (27.10.2013), erexa (27.10.2013), Ingrid (29.11.2013), John (27.10.2013), laro (20.11.2016), Lílium (06.11.2013), Moonwalker (27.10.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (27.10.2013), Smokie (29.10.2013), Tig (29.10.2013), Աթեիստ (27.10.2013), Դատարկություն (27.10.2013), Հայկօ (27.10.2013), Նաիրուհի (27.10.2013), Նիկեա (27.10.2013), Ռուֆուս (27.10.2013), Տրիբուն (07.12.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •