User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: յախք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վզիցս մոտովորապես այ էս նշանով վզնոց ա քցած: Բանակում եմ եղել, որ նվեր եմ ստացել ու մինչև օրս չեմ հանել: Ինքը իմ համար ուղղակի հիշողություն ա: Նայում եմ իրան, ու ինչ ինքն ա տեսել, վերհիշում եմ:


    - Արամ, դու քրիստոնյա ե՞ս:
    Մտքումս մտածում եմ, էս ո՞վ էր, ավելի դեբիլ հարց դժվար թե մտածեր անգլերենի դասի ժամանակ:
    - Չէ, հեթանոս եմ:
    Փաստորեն շատ բարձր եմ ասում, ու բոլորը սենց ապուշ կտրած վրես են նայում, ու անգլերենի դասախոսը.
    - Really?
    - Հա՛, հեթանոս եմ, ի՞նչ կա դրա մեջ, խի՞ եք զարմանում, դուք քրիստոնյա եք` ես հեթանոս:
    - Aram, are you kidding?
    - Չէ, վայ, նայեք, ու՞մ վզից հիմա խաչ կա քցած:
    7 հատ «իմ»-երի շարան լսեցի: Փաստորեն 12-ից 7-ի մոտ խաչ կա:
    - Լավ, հիմա ձեզնից, ով կարա ինձ Քրիստոսի 8 պատվիրանները ասի:
    Անգլերենի դասախոսի, մեկ էլ մի երկու հոգու դեմքից հասկացա, որ իրանք իրոք գիտեն քանի պատվիրան կան, բայց որոշեցին իմ հետ «խաղալ»
    Ու մնացած 5 հոգին, ինձ Քրիստոսի 8 պատվիրանները ասեցին:
    - Հիմա, հասկացա՞ք:
    - Խի՞ եք, էդ խաչը քցել, իսկ ես խաչ չեմ քցում, ես Զեվս-ի նշանն եմ քցում, ու ինքս եմ որոշում իրա պատվիրանները ու երբեք չեմ սխալվում: Հիմա ավելի լավ ա հեթանոս լինեմ, քան թե Ձեր նման քրիստոնյա, երեխեք ախր 8 հատ պատվիրան չի, 10 ա:
    Մեր «խելոք» քրիստոնյաներից մեկը.
    - Էդ ինչ կապ ունի, ես հավատում եմ իրան, հիմա ինչ կարևորա ինքը քանի հատ պատվիրան ա գրել, քանի հատ չի գրել, ես իրան եմ հավատում:
    - Ո՞նց ինչ կապ ունի, եթե դու Քրիստոսին ես հավատում, ուրեմն պետք ա Քրիստոսին ընդունես ոնց ինքը կա, իսկ ինքը, ո՞նց կա, ո՞նց ա մեզ հասել, իրա ուսմունքներով, պատվիրաններով, խորհուրդներով, արգելքներով, իսկ էդ ամենինչը ամբողջանում ա իրա մեջ, ինքը առանց դրանց ոչմիբանա, հիմա եթե դու էն ինչից ինքը կազմված ա չգիտես, այսինքն իրա-ն կառուցելուց, մի քանի քար չես դրել, ինքը կփլուզվի, ավելին միգուցե դու չկարողնաս նրան մինչև վերջ կառուցել....
    - Guys, stop It, we are in English lesson, can you discuss it in English?
    - Oh, thank you, but I will shut up...

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.10.2013), armen9494 (31.12.2013), CactuSoul (28.10.2013), Chilly (27.10.2013), erexa (27.10.2013), Ingrid (29.11.2013), John (27.10.2013), laro (20.11.2016), Lílium (06.11.2013), Moonwalker (27.10.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (27.10.2013), Smokie (29.10.2013), Tig (29.10.2013), Աթեիստ (27.10.2013), Դատարկություն (27.10.2013), Հայկօ (27.10.2013), Նաիրուհի (27.10.2013), Նիկեա (27.10.2013), Ռուֆուս (27.10.2013), Տրիբուն (07.12.2013)

  3. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ, որ մի հատ էլ յախքեմ․․․
    Ես շատ փող չեմ ծախսում, առավել ևս, եթե իմ աշխատածը չի։ Դասի գնալուց 1300 դրամ եմ վերցնում, հիմնականում էդ 1000-ը հաջորդ օրվան ա գնում, 200 դրամ ճանապարհածախս, հարյուր դրամ էլ կոֆեի փող։ Հա ասածս ինչա, սովորական օր էր, էլի 1300 դրամը գրպանս գնացի դասի։

    Իջա երթուղայինից ու սկսեցի քայլել դեպի համալսարան։ Մի հատ կին ա ինձ մոտենում․
    - Տղա ջան խնդրում եմ, երեխաս հիվանդ ա, փող տու դեղեր գնեմ։
    - Խնդրեմ մորքուր ջան:
    Տալիս եմ 200 դրամանոց-ս։

    -200 դրամ


    Դասերս վերջանում են, որոշում եմ, ոտով տուն գնամ, համ էլ 1000-ը կպահեմ, վաղը պապայից էլ փող չեմ ուզի, ու էդ ժամանակ հեռախոսս զնգում ա․
    - Ար, բարլուս, ո՞նց ես։
    - Լավ, ախպեր, տուն եմ գնում, դու ասա։
    - Ախպեր քել հելնենք մի քիչ ֆռանք էլի, մի երկու բան կա խոսալու։
    - Օքեյ, ուր գամ։
    - Օպերա։
    - Լավ։

    Տենց մինչև հասնում եմ կանգառ, ճանապարհին մի մուրացկան ա նստած։ Կներեք ինձ, բայց ես, որ նայում եմ ոնց են մարդիկ անտարբեր իրանց կողքով անցնում, լուրջ, ուզում եմ կացնահարեմ դրանց, գոնե թող մի հայացք շպրտեն էդ մուրացկանի վրա, մարդ ա մարդ, հետո ինչ, որ հիմա ընդե վերընգած ա, իսկ դրանք սիրուն շորիկներով քայլում են։ Կանգնել եմ, նայում եմ, նայում․․․1,2,3,4....ոչ մեկ, մարդիկ խնդրում եմ մի քիչ բարի եղեք։ Էդ տեսարանը ենքան ա վրես ազդում, որ կողքի կրպակից ծամոն եմ գնում, 100 դրամ տալիս մուրացկանին, մի քանի վարկյան ժպտում, ու շարունակում ճանապարհս։

    -100 դրամ



    Հիմա ընկերոջս հետ քայլում եմ, ու էդ ընթացքում հասցնում եմ 2 մուրացկանի օգնել։

    -200 դրամ

    Երբ բանը հասնում է 3-րդին, ընկերս ձեռքս հետ ա քաշում․
    -Ի՞նչ ես անում արա։
    -Չե՞ս տեսնում, մուրացկանին փող եմ տալիս։
    - Խի՞, խոմ դու դեբիլ չես, սրանք քեզնից շատ փող ունեն։
    - Հա բայց ինձ չի հետաքրքրում ինձնից շատ փող ունեն, թե քիչ, ես չեմ տալիս, որ իրանց փողը շատանա։
    - Արա դրանք էդ փողով գնալու են արաղ առնեն լակեն, հետո էլի գան փող հավաքեն։
    - Հասկացա, մտածում ես չգիտեմ էդքանը, հարցը դրանում չի, քեզնից շատ փող ունեն, թե քիչ ունեն, ինչ են անելու էդ փողը, իսկականից երեխու համար դեղ են առնելու, թե վիագռա են առնելու գնան ծտերի հատ կայֆավատ լինեն, հարցը դրանում չի։ Ես, ոնց եմ էդ փողը տալիս, կարևորը դա ա։ Ես տալիս եմ, որ օգնեմ, տալիս եմ, որ իրանք լավ զգան իրանց, որ ես լավ զգամ ինձ, կարևորը են ա ես ինչ մտադրությամբ եմ այն տալիս, հիմա իրանք ինչ կանեն, ոնց կանեն, էդ ինձ չի հետաքրքրում, կարևորը իմ մտադրությունն ա, իմ միտքը։
    - Ապեր դու վարի ես գնում․․․։

    Օպերայից ոտով վերադառնում եմ տուն, քանի որ արդեն <պրինցիպ> էր ցույց տալը, որ էդ փողը ոչմիբանա, համեմատած են զգացմունքի հետ, երբ զգում ես ինչ որ մեկին օգնելուց։

    Պապ փող կտա՞ս․․․։

    Էդ վերջավոր քանակով մինուսները իմ հոգում ձևափոխվում են անվերջ քանակով պլյուսների։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 29.10.2013, 01:28:

  4. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.11.2013), CactuSoul (29.10.2013), E-la Via (06.11.2013), enna (08.11.2013), laro (20.11.2016), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (29.10.2013), Ruby Rue (29.10.2013), Skeptic (31.10.2013), Smokie (29.10.2013), Vardik! (12.11.2013), Արևհատիկ (06.11.2013), Գալաթեա (29.10.2013), Գրող (29.10.2013), Լեդի Վարդ (29.10.2013), Նաիրուհի (29.10.2013), Նարե91 (01.11.2013), Նիկեա (31.10.2013), Ուլուանա (30.10.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.10.2013)

  5. #3
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի հատ աղջիկ ա ֆեյսբուքով ինձ գրել.
    - Խնդրում եմ, օգնիր, Սարգիս Գրիգորյանի հետ բարիշեմ:
    Այ քեզի, բան: Սարգիսն իմ մանկության ընկերնա: Մեծամասամբ իրա քայլերը ես ընդունում եմ, բայց 1 բան կա, որ չեմ ընդունեմ ու չեմ էլ ընդունի: Ինքը կարա աղջկա հետ խոսա, զգացմունքների հետ խաղա, իրա հետ սեքս անի ու մոռանա իրա մասին ու վերջ: Էդ իրա խղճի վրա չի էլ ազդում: Ճիշտ ա աղջիկններն էլ աղջիկ լինեն, բայց մեկ ա մարդ են, մարդկանց հետ տենց չեն վերաբերվում:

    - Էլ չեմ կարա առանց իրա:
    - Ո՞նց չես կարա առանց իրա:
    - Հա էլ օդը չի հերիքում:
    - Խի՞ ինքը օդի բալոն ա:

    Որոշում եմ, որ էս աղջկան պիտի խելքի բերեմ: Վստահ լինելով, որ դա իմ մոտ կստացվի: Էն էլ հեսա կտեսնեք, ինչ ա ինձ մոտ ստացվում.

    - Չէ, ուղղակի ես առանց իրա չեմ կարում:
    - Ի՞նչ, փորձե՞լ ես ինքնասպան լինես:
    - Լինելը, էլ ոնց ա լինում:
    - Արդեն, եղել ե՞ս:
    - Արամ, խնդրում եմ օգնիր ինձ:
    - Ի՞նչով օգնեմ:
    - Օգնի, բարիշեմ:
    - Սիրում ե՞ս իրան:
    - Հա, սիրում եմ:
    - Բայց գիտես, որ ինքը քո նկատմամբ զգացմունք չունի, ինքը ընդամենը օգտագործել ա քեզ:
    - Հա, ես ուզում եմ բարիշեմ, գիտեմ:
    - Որ բարիշեցիր, ի՞նչ, ի՞նչնա փոխվելու:
    - Ապրելու եմ:
    - Ինչնա դրա ապրել, որ գիտակցում ես, որ մեկը քեզ օգտագործում ա:
    - Թքած:
    - Աղջիկ ջան, դու հիմար ե՞ս: Ոնց ես պատկերացնում ապագադ: Մեծանաս, իրա փալասը լինես: Էդ ա կյանքիդ նպատակը: Դրա համար ես ծնվել:
    - Չգիտեմ ինչի համար եմ ծնվել, բայց առանց իրա չեմ կարում:
    - Դու, քո ծնողներին չե՞ս հարգում, ծնողներդ քեզ մեծացրել են, որ ինչ որ մեկի փալասը դառնաս...:
    - Ես իրա հետ եմ ուզում անցկացնեմ մնացած կյանքս...:

    Ստեղ չէ, ներվերս էլ չի դիմանում: Ախր ինչ ա էս աղջկա հետ կատարվում: Տոլի իմ ընկերնա ահավոր ստոր արարած տոլի էս աղջիկը հոգեկան հիվանդ ա:

    - Կյանքումդ, երևի սիրած չկաս, դրա համար ինձ չես հասկանում:
    - Ի՞նչ սիրելու մասինա խոսքը, դու ինքնասիրություն ունե՞ս, ի՞նչ սիրել...ինքը քեզ ոտքերի տակ ա քցում, դու դեռ շարունակում ես իրան սիրել...:
    - Արամ, իմացի, եթե օգնես, կյանքս կփրկես:
    - Ոչ թե կփրկեմ, այլ կյանքդ կխորտակեմ: Հասկանում ես, եթե որոշել ես որ պետք ա փալաս լինես, ավելի լավ ա գնա քեզ հենց հիմա սպանի:
    - Օգնի, խնդրում եմ, նենց արա բարիշենք:

    - Արամ, ես ինձ գնում եմ քցեմ:
    - Մոստի վրա եմ:
    - Հա դե քցում ես քցի, ինձ խի ես դրա մասին ասում:
    - Ես չեմ կարա առանց իրա:
    - Անի, լսի մի բան խնդրեմ կանե՞ս:
    - Ասա:
    - Որ քցվես օդի մեջից ինձ նամակ ուղարկի, հա՞:

    Ու սենց մոտավորապես մի 100 նամակ:

    - Բա ես ի՞նչ անեմ առանց իրա: Ու՞մ սիրեմ:
    - Ի՞նչ պարտադիր ա մեկին սիրես: Ապրի, ապագադ կառուցի, մինչև կհանդիպես մեկին, որ քո հետույքի համար քեզ չի սիրի, այլ բնավորության, չնայած որ չփոխվես, դժվար քեզ մեկը սիրի, դրա համար հենց էսօրվանից, որոշի ու սկսի կյանքդ նորից կառուցել:
    - Հա, Արամ ճիշտ ես ասում, սպասի քեզ Friend տամ հա...:

    Սկզբում մտածում էի, դե երևի աղջիկ ա, խորհուրդի կարիք ունենա կգրի ես էլ կօգնեմ:

    - Հեռախոսիդ համարը կասես, մի քիչ հեռախոսով իրար հետ խոսանք:
    - Դու հիմար ե՞ս, քաքը ընգա, որ որոշեցի քեզ օգնեմ:
    - Դու լավնես, դու իրանից էլ լավն ես...ես ուզում եմ քեզ մոտիկից ճանաչեմ:

    Չեմ հասկանում, ազնիվ խոսք, ես որ միշտ ուզում եմ մարդու մեջ լավը գնտեմ, չեմ կարում սրա մեջ գտնեմ: Չի ստացվում:

    - Անի չափը անցնում ես...:

    Չգիտեմ, էս աղջկա ապագան հետագայում, ոնց կլինի: Բայց ոնց էլ լինի ես ինձ մեղավոր չեմ զգա: Ես օգնության ձեռք մեկնել եմ: Մեղքը իրա վզին: Առաջին անգամ կյանքումս ստիպված եղա ինչ որ մեկին block անել:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.10.2013, 20:25:

  6. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.11.2013), CactuSoul (30.10.2013), Chilly (30.10.2013), Chuk (30.10.2013), enna (08.11.2013), erexa (30.10.2013), Ingrid (29.11.2013), keyboard (30.10.2013), laro (20.11.2016), Lílium (06.11.2013), Mr. Annoying (11.11.2015), Ruby Rue (30.10.2013), Skeptic (31.10.2013), Smokie (07.11.2013), V!k (03.01.2014), Vardik! (12.11.2013), VisTolog (06.11.2013), Անվերնագիր (30.10.2013), Արևհատիկ (06.11.2013), Դատարկություն (30.10.2013), Նաիրուհի (30.10.2013), Նարե91 (01.11.2013), Նիկեա (30.10.2013), Շինարար (31.10.2013), Ուլուանա (30.10.2013), Տրիբուն (07.12.2013)

  7. #4
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն պահը, երբ հասկանում ես, որ դու, են մարդը, որ բոլորը քեզ սիրում են, բոլորի համար հետաքրքիր ես, ու ինչ լավն ես, իրա համեմատ ուղղակի ոչնչություն ես։ Լուրջ ցավոտ ա։
    Չես լացում, բայց արցունքներդ գնում են․․․հասկանում ես, թե ինչքան անզոր ես ինքդ քո նկատմամբ:

  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.10.2013), CactuSoul (01.11.2013), enna (14.11.2013), keyboard (08.11.2013), laro (20.11.2016), My World My Space (01.11.2013), Ruby Rue (01.11.2013), Skeptic (31.10.2013), Smokie (07.11.2013), Vardik! (08.12.2013), VisTolog (06.11.2013), Այբ (06.11.2013), Լեդի Վարդ (06.11.2013), Նաիրուհի (06.11.2013), Նարե91 (01.11.2013), Նիկեա (31.10.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (31.10.2013)

  9. #5
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի եմ յախքում ` ինձնից:
    Միգուցե ես իսկականից հոգեկան հիվանդ եմ...միգուցե սրանք իսկականից շեղումներ են:
    Երեկվանից տեղս չեմ գտնում: Մի րոպե չեմ քնել:
    Ախր, ո՞նց կարա մարդ ինքը իրան մեղադրի, որ իր արյան ռեզուսը դրական ա: Չգիտեմ, մարդը, ոնց կարա, կամ չի կարա, բայց ես ինձ մեղադրում եմ: Խի՞, ինձ չեն հասկանում արա:

    մամա.
    - Այ տղա ջան, քո հետ ի՞նչ ա կատարվում, ի՞նչ ա եղել:
    - Մամ, խի ա իմ արյունը դրական այլ ոչ բացասական, խի՞:
    - Արամ ջան գժվե՞լ ես:

    Հա գժվել եմ: Հիվանդ եմ ես, ծիծաղեք իմ վրա, քարկոծեք, ի՞նչ անեմ:

    պապա.
    - Արամ, ճանաչում ես, ծնո՞ղներին:
    - Չէ պապ, ուրդուց ճանաչեմ:
    - Բա տղա ջան, գիտես աշխարհում ինչքան բան ա լինում, որ ամեն մեկից տենց լինես, ու՞ր պիտի հասնես:
    - Հա, պապ, ինչքանը իմանամ, ենքանից էլ տենց եմ լինելու...:

    ընկեր.
    - Արա քանի գնում ա քեզ չեմ հասկանում:
    - Հեչելիս հասկանաս:
    - Արա դու ինչ մեղք ունես, որ քեզ վատ ես զգում:
    - Ո՞նց ինչ մեղք ունեմ, դրական ա...:
    - Դու դեբիլ ես:
    - Հա, եղավ:
    - Արա, որ հիմա ինչ որ մեկին աչք պետք լինի, աչքդ կհանե՞ս կտաս:
    - Հա արա, կտամ, չտվողի ....:

    Չեմ պատկերացնում, մեկին, որ կհասկանա, ես հիմա ինչ եմ զգում: Էսքան անզոր, ես ինձ երբևէ չեմ զգացել....էսքան անպետք...:

    Փոքրի՛կ, երդվում եմ, թեկուզ սիրտս քեզ պետք լինի կհանեմ կտամ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.11.2013, 00:10:

  10. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.11.2013), CactuSoul (06.11.2013), Chilly (06.11.2013), E-la Via (06.11.2013), enna (08.11.2013), laro (20.11.2016), Lílium (06.11.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (06.11.2013), Skeptic (06.11.2013), Smokie (07.11.2013), Vardik! (08.12.2013), VisTolog (06.11.2013), Աթեիստ (06.11.2013), Այբ (06.11.2013), Արևհատիկ (06.11.2013), Գալաթեա (06.11.2013), Լեդի Վարդ (06.11.2013), Նաիրուհի (06.11.2013), Նիկեա (07.11.2013), Ուլուանա (06.11.2013), Ռուֆուս (06.11.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (06.11.2013)

  11. #6
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միլիոնավոր մինուսների սարսափը ընդամնեը -1-ն է: =>* Մի թերությունը կարող է թերությունների բազմությունն առավելություն սարքել:


    =>* սրանից հետևում է, որ

    սրբագրիչ` MWMS
    Վերջին խմբագրող՝ Արամ: 07.11.2013, 16:21:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.11.2013), enna (14.11.2013), keyboard (08.11.2013), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (07.11.2013), Smokie (07.11.2013), Լեդի Վարդ (07.11.2013), Նիկեա (07.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (07.11.2013)

  13. #7
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    trying to յախք, again
    Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն:
    Դաս 1:
    (ճիշտ ա ինքը մենակ ռուսերեն ա խոսում, բայց ավելի լավ է հայերեն գրեմ)
    - Դուք....ո՞նց ասեմ, որ չվիրավորվեք: Դուք իմ առարկան չեք հասկանա: Ո՞վ ա հասկանում, որ դուք էլ հասկանաք: Ոչ էլ սովորում են, ու հաստատ դուք բացառություն չեք: Հոգնել եմ Ձեր նման ուսանողներից, ու ես որոշել եմ...
    - Հլա մի վարկյան, կներեք էլի, Դուք մեզ ճանաչու՞մ եք: Որպես ի՞նչ եք, մեզ ասում: Այ հիմա, իսկականից ցանկություն չկա Ձեր առարկան սորվորելու:
    Խամ էր էս դասախոսս, չէր սպասում նման արձագանքի, մի երկու րոպե սուս ու փուս կանգնեց.
    - Այ, իմ ասածն էլ հենց դա է, մեկ ա չեք սովորելու....բլա...բլա...բլա
    Ստեղ էլ չեմ հիշում, ինչ էր խոսում, մտքումս կինո էր գնում`
    - Вы не солдаты, вы кусок говна, говно должно говорить громче...

    Ընդամենը 7-8 դաս-ով ամբողջ առաջին կիսամյակի կուրսը վերջացրեց: Ու ասենք, իրա «դոկտոռսկի տնգլին» չէր, մենք կսովորենք, չենք սովորի, հասկանում ենք` չենք հասկանում, ինքը ոտը դրել էր գազին: Հարց էիր տալիս, ընգնում քաքը.
    - Բա, բա տեսնում էս, հետո էլ ասում ես, դուք ուրիշ եք, բա սենց հարց կտա՞ն: Այ որ լեկցիաներս կարդացած լինեիր, սենց հարց չէիր տա...:
    Ու սենց շարունակ...:

    Մոդուլից մի օր առաջ:
    Իմ մտքերում:
    - Արա էս ով ա է վապշե, որ սրա առարկան ես չհասկանամ, հլա սպասի, սպասի ես սովորեմ, նայի սրան ինչ եմ անելու...:
    23:00
    Դեռ մտածում եմ, ու 23անց 01 որոշում, որ չէ իսկականից արդեն ուշ ա, պետք ա սովորել:
    Ամբողջ գիշեր չեմ քնում` սովորում եմ, առավոտ գնում մոդուլի:

    - Բարև Ձեզ, ինչպես գիտեք, այսօր պետք է մոդուլ գրենք, դե ես մեկ է իմաստ չեմ տեսնում, բայց օրենքը ստիպում է:
    - Հա իսկականից, ի՞նչ իմաստ կա, միանգամից 0 դրեք գնանք:
    - Մեծ սիրով, բայց պարտավոր եմ:

    Վերցնում եմ տոմսս` Գաուսի մեթոդ, Կրամեռի կանոն, տեղափոխություններ:
    40 րոպե անց:
    - Դե վերցրեք:
    Տոմսս դնում եմ տետրի մեջ, փակում տետրս ու ուղղում դասախոսսիս:
    - Ու, ի՞նչ:
    - Դե չի ստացվել, ի՞նչ անեմ, Դուք էիք ասում, որ չենք կարող սովորել:

    Հաջորդ դասին:
    - Պողոսյան Պողոս` 25,
    - Պետրոսյան Պետրոս` 15
    - Սարգսյան Սարգիս ` 0
    - Քոչարյան Արամ` 0:
    - Ի՞նչ որ մեկը դժգոհ է իրա գնահատականից:
    - Ոչ, - միաձայն պատասխանեցինք մենք:
    - Ո՞նց, Արամ, դու դժգոհ չե՞ս:
    - Ո՛չ, պարոն Գալստայն, իմ դուրը իմ գնահատականը գալիս է, արտագրել եմ ու բռնվել:
    (դե ինքը խնդիրները տվել էր, որոնք որ պետք ա լինեն քննությանը)
    - Այ քեզի բան, ու դու դրա մասին այսպես բարձրաձայն ասում ես:
    - Հա, ընկեր Գալստյան, մոռացա ասեմ, ինձ մի քանի խնդիր տվեք, գամ գրատախտակին արտագրեմ էլի...:

    ....
    Մինչև օրս, էդ դասախոսը ամաչում ա աչքերիս մեջ նայի: Ու հա, վաղը սրանից արդեն քննության եմ: Ու էլի սպասում եմ 23անց 01-ին:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.11.2013, 23:33:

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.11.2013), CactuSoul (10.11.2013), enna (14.11.2013), erexa (09.11.2013), keyboard (08.11.2013), laro (20.11.2016), Mr. Annoying (11.11.2015), Vardik! (08.12.2013), Աթեիստ (10.11.2013), Արևհատիկ (10.11.2013), Լեդի Վարդ (08.11.2013), Նաիրուհի (08.11.2013), Նիկեա (10.11.2013), Ռուֆուս (10.11.2013), Վահե-91 (08.11.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •