User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: յախք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ, որ մի հատ էլ յախքեմ․․․
    Ես շատ փող չեմ ծախսում, առավել ևս, եթե իմ աշխատածը չի։ Դասի գնալուց 1300 դրամ եմ վերցնում, հիմնականում էդ 1000-ը հաջորդ օրվան ա գնում, 200 դրամ ճանապարհածախս, հարյուր դրամ էլ կոֆեի փող։ Հա ասածս ինչա, սովորական օր էր, էլի 1300 դրամը գրպանս գնացի դասի։

    Իջա երթուղայինից ու սկսեցի քայլել դեպի համալսարան։ Մի հատ կին ա ինձ մոտենում․
    - Տղա ջան խնդրում եմ, երեխաս հիվանդ ա, փող տու դեղեր գնեմ։
    - Խնդրեմ մորքուր ջան:
    Տալիս եմ 200 դրամանոց-ս։

    -200 դրամ


    Դասերս վերջանում են, որոշում եմ, ոտով տուն գնամ, համ էլ 1000-ը կպահեմ, վաղը պապայից էլ փող չեմ ուզի, ու էդ ժամանակ հեռախոսս զնգում ա․
    - Ար, բարլուս, ո՞նց ես։
    - Լավ, ախպեր, տուն եմ գնում, դու ասա։
    - Ախպեր քել հելնենք մի քիչ ֆռանք էլի, մի երկու բան կա խոսալու։
    - Օքեյ, ուր գամ։
    - Օպերա։
    - Լավ։

    Տենց մինչև հասնում եմ կանգառ, ճանապարհին մի մուրացկան ա նստած։ Կներեք ինձ, բայց ես, որ նայում եմ ոնց են մարդիկ անտարբեր իրանց կողքով անցնում, լուրջ, ուզում եմ կացնահարեմ դրանց, գոնե թող մի հայացք շպրտեն էդ մուրացկանի վրա, մարդ ա մարդ, հետո ինչ, որ հիմա ընդե վերընգած ա, իսկ դրանք սիրուն շորիկներով քայլում են։ Կանգնել եմ, նայում եմ, նայում․․․1,2,3,4....ոչ մեկ, մարդիկ խնդրում եմ մի քիչ բարի եղեք։ Էդ տեսարանը ենքան ա վրես ազդում, որ կողքի կրպակից ծամոն եմ գնում, 100 դրամ տալիս մուրացկանին, մի քանի վարկյան ժպտում, ու շարունակում ճանապարհս։

    -100 դրամ



    Հիմա ընկերոջս հետ քայլում եմ, ու էդ ընթացքում հասցնում եմ 2 մուրացկանի օգնել։

    -200 դրամ

    Երբ բանը հասնում է 3-րդին, ընկերս ձեռքս հետ ա քաշում․
    -Ի՞նչ ես անում արա։
    -Չե՞ս տեսնում, մուրացկանին փող եմ տալիս։
    - Խի՞, խոմ դու դեբիլ չես, սրանք քեզնից շատ փող ունեն։
    - Հա բայց ինձ չի հետաքրքրում ինձնից շատ փող ունեն, թե քիչ, ես չեմ տալիս, որ իրանց փողը շատանա։
    - Արա դրանք էդ փողով գնալու են արաղ առնեն լակեն, հետո էլի գան փող հավաքեն։
    - Հասկացա, մտածում ես չգիտեմ էդքանը, հարցը դրանում չի, քեզնից շատ փող ունեն, թե քիչ ունեն, ինչ են անելու էդ փողը, իսկականից երեխու համար դեղ են առնելու, թե վիագռա են առնելու գնան ծտերի հատ կայֆավատ լինեն, հարցը դրանում չի։ Ես, ոնց եմ էդ փողը տալիս, կարևորը դա ա։ Ես տալիս եմ, որ օգնեմ, տալիս եմ, որ իրանք լավ զգան իրանց, որ ես լավ զգամ ինձ, կարևորը են ա ես ինչ մտադրությամբ եմ այն տալիս, հիմա իրանք ինչ կանեն, ոնց կանեն, էդ ինձ չի հետաքրքրում, կարևորը իմ մտադրությունն ա, իմ միտքը։
    - Ապեր դու վարի ես գնում․․․։

    Օպերայից ոտով վերադառնում եմ տուն, քանի որ արդեն <պրինցիպ> էր ցույց տալը, որ էդ փողը ոչմիբանա, համեմատած են զգացմունքի հետ, երբ զգում ես ինչ որ մեկին օգնելուց։

    Պապ փող կտա՞ս․․․։

    Էդ վերջավոր քանակով մինուսները իմ հոգում ձևափոխվում են անվերջ քանակով պլյուսների։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 29.10.2013, 01:28:

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.11.2013), CactuSoul (29.10.2013), E-la Via (06.11.2013), enna (08.11.2013), laro (20.11.2016), Mr. Annoying (11.11.2015), My World My Space (29.10.2013), Ruby Rue (29.10.2013), Skeptic (31.10.2013), Smokie (29.10.2013), Vardik! (12.11.2013), Արևհատիկ (06.11.2013), Գալաթեա (29.10.2013), Գրող (29.10.2013), Լեդի Վարդ (29.10.2013), Նաիրուհի (29.10.2013), Նարե91 (01.11.2013), Նիկեա (31.10.2013), Ուլուանա (30.10.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •