յախք is returning
«Ես մեղավոր չեմ» արտահայտությունը սուտ է: Սուտ է, չհավատա՛ք: Ինչը մեր հետ պատահում է, թե՛ լավ և թե՛ վատ մեղավորը մենք ենք: Երբ անձնական կյանքում խնդիրներ չունեի, փոխարենը հարուր տեսակ խնդիր ունեի` աշխատանք չունեի, չէի սովորում, զբաղմունք չունեի: Հիմա գրեթե հակառակնա, համ սովորում եմ, հա՛մ աշխատում, բայց անձնական կյանքս լրիվ քարուքանդ ա եղել: Չէ կներեք, սխալ ասեցի, ոչ թե քարուքանդ ա եղել, այլ քարուքանդ եմ արել: Բայց ոչինչ, չեմ հիասթափվում, հաստատ էս էլ կվերակառուցեմ: Ես վստահ եմ: Էս ժամանակաշրջանում շատ մարդկանց եմ ցավ պատճառել/հիասթափեցրել, գիտեմ որ կներեսը շատ քիչ ա, բայց ուրիշ չգիտեմ ի՞նչ կարող եմ ասել: Կներեք: Ես կուղղեմ:
Մի հատ ծրագրավորական յախք
-Նայեք, Ձեզ մի հատ առաջադրանք եմ տալիս, 3 րոպե ժամանակ ունեք, ծրագիր գրեք, որ փող է աշխատում:
Գործընկերենս, մի քանի բան խզբզեցին, փոփոխական են սարքել, որ անվերջ ++ ա անում ու սրա նման լիքը բաներ: Եկավ, իմ կոդը բացեց`
PHP կոդ:
LIKE "Serj"
FUNCTION PUBLIC sashik(x/2)
(LIKE-ը ժառանգելն է)
Ուրիշ չգիտեմ ինչ պատմեմ....տեսնում եք էս էլ աշխատանքը, սաղ կյանքիս «հետաքրքիր» պահերը վերացել են:
Հա հիշեցի...ընկերս զանգում է.
-Արամ, էս Վահիկը մի հատ նոթբուք ա բերել, hard disk-ը փոխել են 500 GB-նոց են դրել, բայց 120 ա ցույց տալիս:
-Հետո՞
-Մի հատ արի մեր տուն, տես կարաս դզես:
Ոպշմ գնում նայում եմ, տարել կոմպը ֆորմատ անել ա տվել, մենակ C-ի համար partition են սարքել, են մնացածը unlocated է, թափով երկրորդն էլ սարքեցի` ուղղվեց: Տենց ձեռի հետ կոմպը նայեցի, ոչ դրայվեր էր դրած, ոչ մի գործ արած չէր վրեն, տուպը ֆորմատ էին արել տվել ձեռը: Ու իմ էշացման գագաթնակետը եղավ, երբ իմացա, որ դրա համար 10000 դրամ է տվել: Ու հա, ես կազմակերպությունն էլ կասեմ, կասե՛մ, գնացեք գրողի ծոցը, չհասկացող մարդկանցից փող աշխատող` դրամի ստրուկներ: (Rich Computers): Ու հա, պաշտոնապես հայտարարում եմ, յուրաքանչյուր ցանկացող, եթե ուզում է իրա համակարգիչը ֆորմատ անել ու պետք է ինչ որ «կազմակերպության» տա գումարով անեն, նամակ է գրում ինձ ակումբով կամ ֆեյսբուքով ու ես անվճար կանեմ: Ուղղակի միայն կիրակի կարող եմ անել, մեկ էլ, եթե համակարգիչը կարողանաք բերել ինձ մոտ:
Էջանիշներ