User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1.Նկարչի լվացքը- StrangeLittleGirl

    8 25.81%
  • Տարբերակ 2.Զաիր Բաբան- Ivy

    14 45.16%
  • Տարբերակ 3.Մի պարզ պատմություն- Lisbeth

    11 35.48%
  • Տարբերակ 4. Տարեդարձը- Գալաթեա

    14 45.16%
  • Տարբերակ 5.Ռոմանտիկա- Alphaone

    27 87.10%
  • Տարբերակ 6. Զակատը Հռենոսի ափին- StrangeLittleGirl

    8 25.81%
  • Տարբերակ 7.Ցոլակը- StrangeLittleGirl

    4 12.90%
  • Տարբերակ 8. Տեղափոխություն- Ուլուանա

    6 19.35%
  • Տարբերակ 9.Մի կում մաքուր օդ- Ուլուանա

    6 19.35%
  • Տարբերակ 10.Ֆալաք- Baltazar

    7 22.58%
  • Տարբերակ 11.Քաղաքի մեկ օրը- Սամ Քլայն

    5 16.13%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 13 46-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 690 հատից

Թեմա: Ստեղծագործական վավերագրություն. քվեարկություն և քննարկում

  1. #181
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 5․ Ռոմանտիկա

    Էս ինչ լավ բան կարդացի նոր։
    Ալֆա ջան, էս իրո՞ք դու ես։
    Էդ գիտաֆանտաստիկա միտաֆանտաստիկա թարգի, քոնը սա ա։
    Այ հիմա զգացի, թե Ալֆան ինչ լավ ա գրում։
    Մինչ էս շատ էի լսել, բայց թերահավատ էի ճիշտն ասած։
    Սա ամեն ինչ իր տեղը դրեց։
    Գեղեցիկ, գրագետ, սահուն, լիքը ինֆորմացիայով, տեսակետով, աշխարհայացքով։
    Գեղեցիկ գործ էր։
    Շնորհակալություն։
    Արէա ջան, իմը ֆանտաստիկան ա, հիմա ավելի շատ ֆետնտեզիոտ, քանի որ դպրոցի բազան, էն էլ կեսը մոռացած շատ քիչ ա ֆանտաստիկա գրելու համար, բայց էդ բացը լրացնում եմ ու քեզ խոսք են տալիս լավ ֆանտաստ դառնալ, ուղղակի ֆանտաստիկան կարդացել ես իմ գլուխ պահածները, էս կարդում ես իմ մի շաբաթվա չարչարանքը, էն էլ մի շաբաթ մենակ գրել, ջնջել եմ, իսկ գործն ուղեղումն խմորվել է արդեն գրեթե երեք տարի, ուղղակի չէի շտապում գրել, հիմա էլ սա գրելու համար դեռ շուտ էր...

  2. #182
    Անդամության թեկնածու Յունոնա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2013
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 5.
    Ռոմանտիկա

    Նոր էի ավարտել համալսարանը: Ինձ սուպերմեն զգալը տևեց մինչև աշխատանքի անցնելը, հետո հասկացա, որ երկրումս դասագրքային ու պրակտիկ իրավաբանությունը տարբեր մոլորակներ են, որ գտնվում են տարբեր արեգակնային համակարգերում: Այն, ինչի իմ կարծիքով գերազանց տիրապետում էի, ինձ բնավ հարկավոր չէր աշխատանքում: Ավագ կոլեգաներս բացակայում էին. մեկն արտասահմանում էր, մյուսին անգամ դեռ չէինք գտել:
    Աշխատավայրս նորաստեղծ կառույց էր: Դեռ երկուսով էինք ես՝ իրավաբան ու իմ տնտեսագետ գործընկերուհին՝ համակարգող: Քաղաքացիները լսում էին անվճար իրավաբանական խորհրդատվություն կոռուպցիոն կամ կոռուպցիոն ռիսկ պարունակող գործերով ու հասկանում այդքանից միայն անվճար իրավաբանական խորհրդատվությունը: Մերժել դեռ չէի սովորել: Եթե մարդ դիմել էր օգնության խնդրանքով, օգնում էի՝ կազմակերպությանը ոչ ընդդատյա գործերն անելով առանց փաստաթղթավորման: Երբեմն գիշերը լուսացնում էի օրենսգրքերը քրքրելով ու օրհնում իրավաբանական կլինիկան, որ ժամանակին ատում էի, բայց ուր սովորել էի քիչ թե շատ գլուխ հանել տարաբնույթ բողոքներից, ահավոր ցածր իրավագիտակցություն ունեցող, իսկ որոշ դեպքերում գրեթե գիտակցություն չունեցող ու պարապ ականջ փնտրող մարդկանցից:

    Սենյակում իրեն նյարդային պատեպատ տվող ճանճը ստիպում էր հայացքս բարձրացնել թղթերի բուրգից ու իրեն նայել: Հետո էլ ավելի հուսահատված խորանում էի փաստաթղթաօրենսգրքային քաոսում: Սկզբում, երբ մեր մասին դեռ չգիտեին, ուզում էինք այցելուներ լինեին, հիմա ես սրտանց ուզում էի մարդ չգար այնքան ժամանակ, մինչև կուտակված գործերը վերջացնեմ:
    Այդպես չի լինում: Դռան անվստահ թակոցից հետո դուռը դանդա՜ղ բացվեց:
    Կինը, որ անվստահ առաջ եկավ, կլիներ յոթանասուն տարեկան՝ իմ մոտավոր գնահատականն առաջին հայացքից: Հագին վառ գույնի հագուստ էր, վարդագույն կոշիկներ: Մազերը կեղտոտ էին, բայց խնամքով հարդարված: Վրայից տհաճ հոտ էր գալիս ու այդ ամենի մեջ առանձնանում էին աչքերը՝ խունացած, տխուր, բայց արտառոց գեղեցիկ կանաչ երանգի, տպավորիչ աչքերը: Ամեն ինչ լացելու չափ անհեթեթ էր:
    Նա լուռ կանգնել էր դռան առաջ, անգամ չէր հարցնում՝ կարելի է, իսկ ես նրա արտառոց կերպարի պատճառով կիսաշոկային վիճակում գլխի չէի ընկել, որ կարելի է ներս հրավիրել: Չգիտեմ ինչքան տևեց քարացումս, բայց ի վերջո ուշքի եկա և հրավիրեցի նստել: Համակարգիչն այդ պահին հարկավոր չէր, բայց դիտավորյալ գնացի համակարգչի մոտ՝ կնոջից հնարավորինս հեռու, որ խուսափեմ ինձ հալածող գարշահոտից: Ստանդարտ բացող հարցերով սկսեցի իրավաբանական հարցազրույցը, որի արդյունքում պիտի պարզեի կնոջ հիմնախնդիրը: Նա լուռ էր:
    -Միայն թե համր չլինի, - փայլատակեց մտքումս ու տեղում լեզուս կծեցի:
    Հասկացա, որ իմ արհեստականորեն ստեղծած հեռավորությունն է խանգարում կնոջը խոսել, մոտեցա նրան, նստեցի կողքին ու նա վախվորած պատմեց իր պատմությունը: Նրա կիրթ հայերենն այնքան անհարիր էր իր պատկերին, որ պարբերաբար մտածում էի, թե երազ եմ տեսնում ու հիմա կարթնանամ:
    Իր խոսքերով 18 տարեկան էր, երբ իրեն գյուղից առևանգել էր քառասունամյա ամուսինն ու բերել մոտակա քաղաքը: Վերադարձել էր ծնողների մոտ:
    -Դու դեռ երկու պսակելու քուր ունես, ոնց գնացել ես, մնա, քուրերիդ անվան հետ մի խաղա, - ասել էր հայրն ու դուռը փակել աղջկա երեսին:
    Դռան հետևից լսել էր մոր հեծկլտոցը:
    -Մա՜մ:
    -Հերդ ճիշտ ա ասում, գնա, քուրերիդ բախտին քար մի քցի, հետ դարձի, - լացի միջից ասել էր մայրը փակ դռան հետևից:
    Վերադարձել էր ճարահատյալ: Ամուսինը դաժանաբար ծեծել էր: Հետո կյանքը քիչ թե շատ հունի մեջ էր ընկել: Միայն մի ամիս: Ամիսը դեռ չլրացած ամուսինը հայտարարել էր, որ չի պատրաստվում ձրիակեր պահել, որ անօժիտ աղջիկ իրեն հարկավոր չէ: Ծնողներն օժիտ տալ հրաժարվել էին.
    -Նեղի ենք, ախպորդ նոր ենք ամուսնացրել, ձեռներիս փող չկա:
    Ամուսինն էլ պնդել էր, որ դատական կարգով օժիտ պահանջի:
    Դատարանը հայցը բավարարել էր, քանի որ ԽՍՀՄ ժամանակների պատմություն էր, աղջիկը 16 տարեկանից սեփական եկամուտ ուներ, ինչն էլ բռնագանձել էին ծնողներից:
    -Էսօրվանից ես էրկու քուր ունեմ, դու իմ համար մեռած ես, աչքիս էրեվացիր, կտամ, գլուխդ կջարդեմ, տականք, մարդ էլ իր ծնողներին դնի, դատարան քարշ տա, - նիստից հետո հայտարարել էր եղբայրը:
    Ամուսինն օժիտի գումարը մինչև վերջ խմել էր: Հետո նորից սկսվել էր նախորդ կռիվը ձրիակերության, «թե էս ինչ ղալաթ արեցի քեզ բերեցի» ու նման հարցերի շուրջ: Կինը վաղ առավոտյան մոտ 15-20 կիլոմետր կտրելով Սևանի ձկնորսներից ձուկ էր գնում, շալակած հասցնում շուկա, մինչև երեկո ինչ կարողանում էր, վաճառում էր, գումարը բերում, տալիս ամուսնուն, ստանում իր ծեծի չափաբաժինն ու ուժասպառ պառկում քնելու՝ հաջորդ օրը նույն դժոխքը կրկնելու համար: Այդպես երեսուն տարի, մինչև որ ոտքը հաշմվել էր, էլ ի վիճակի չէր եղել քայլել, ապրում էին հաշմանդամության թոշակով ու ընտանեկան նպաստով: Այդ ժամանակ նա արդեն 48 տարեկան էր, ամուսինը՝ 70: Երկու տարի հաշմանդամության թոշակ ստանալուց հետո, երբ ստիպված չէր օրեկան հիսուն կիլոմետրի չափ տարածք անցնել, կինը կազդուրվում է, ինչի արդյունքում հերթական փորձաքննությունն այլևս թոշակ չի նշանակում(հիսո՜ւն տարեկան, իսկ ես խեղճին յոթանասուն էի վերագրել):
    Այստեղ էլ ամուսինը նրան տնից վռնդում է՝ դու էլ ինձ պետք չես: Կնոջը վռնդելուց հետո կապվում է ինչ-որ նախկին մարմնավաճառի հետ ու մեկընդմիշտ փակում դուռը նրա առաջ:
    Այժմ կինը եկել էր խնդրելու, որ օգնեմ իրեն մի անկյուն ունենալ, ասում էր, որ քրոջ տանն է ապրում, բայց շուտով քրոջ ընտանիքը Ռուսաստանից կգա ու իրեն պարտադրում են ազատել տունը:
    Նրա գնալուց հետո ճանճը հեգնախառն տզզոցով պտտվեց աչքերիս առաջ ու դուրս թռավ պատուհանից: Շշմած նայում էի հենց այն կետին, որտեղով դուրս թռավ ճանճը: Ամեն ինչ թվում էր ինչ-որ սերիալից գողացված էժանագին սցենար: Այդ օրն արդեն ոչինչ չարեցի:
    Փորձը, որ այնքան էլ մեծ չէր, ամեն դեպքում, ցույց էր տվել, որ մարդկանց չի կարելի հավատալ: Ամեն բառ հարկավոր էր ճշտել: Յուրաքանչյուրը, դիմելով իրավաբանական խորհրդատվության, երբ խոսում էր, մարմնավորված անմեղությունն էր, իսկ շուրջը բոլորն անխտիր իր իրավունքների խախտմանը կոչված դժոխքի պատվիրակներ, որ եկել են իրեն լլկելու: Ամեն ինչ ներհայացվում էր հենց այդպես՝ պաթոսով, չափազանցված, անողոք: Ու շատ հաճախ ամեն ինչ պարզվում էր՝ հակառակն է:
    Կնոջը խնդրել էի գալ երկու օրից, բերել անհրաժեշտ փաստաթղթերը (ցուցակը մանրամասն գրել, տվել էի, բացատրել), բայց կային բաներ, որ փաստաթղթերով ստուգել հնարավոր չէր:
    Այցելության հաջորդ օրը սկսեցի գործել: Առաջին անգամ կյանքում խուզարկու խաղացի: Ոչ ոքի չէի ճանաչում այն բնակելի շենքում, որտեղ երեսուն տարի ապրել, իսկ իր նկարագրածով տառապել էր կինը: Կարճ ժամանակում պարզեցի, որ շենքում վարձով բնակարան են տալիս: Հենց կնոջ տան վերևի հարկում: Նայեցի բնակարանը: Հետո սկսեցի հարցուփորձ անել հարևաններից՝ ինչպիսի՞ մարդիկ են: Տանտերը բոլորի բոլոր պատմությունները պատմեց, բոլորի կեղտոտ ու մաքուր սպիտակեղենը շաղ տվեց իմ առաջ ու ամենաշատը խոսեց մեր այելուի չարաբաստիկ ամուսնուց: Իսկական Կապույտ մորուք էր բիձուկը. երկու կին թաղել էր նախքան քառասուն տարեկանում աղջիկ առևանգելը:
    -Դրա ձեռը խեղճերը չմեռան, տանջամահ եղան, բայց Անժիկը շատ լավն էր, Անժիկին ինքն իրավունք չուներ տնից հանել, էդ բ..ին բերել, էդ բան չէր, որ արեց, խեղճ աղջիկն էսքան տարի ինքն էր պահում տունը, ինչ խորոտ էր, ինչ ուրախ-զվարթ, հիմա ինչ ա դառել, - բառացիորեն թրջված աչքերով պատմում էր տանտերը:
    Բնակարանը չվերցրի՝ պատուհանները հյուսիս էին նայում, ոչ ջրի բաք ուներ, ոչ մշտական հոսող ջուր, գրեթե կահավորված չէր: Պատճառաբանություն: Կինն էլ համաձայնեց, որ եթե երկար ժամանակով չեմ վերցնում, իմաստ չունի, որ վերանորոգում անի, կահույք բերի, ջրի բաք ու ջրատաքացուցիչ դնի: Իրար շնորհակալություն ասացինք, բաժանվեցինք:
    Այսպես համոզվեցի, որ այցելուն ոչինչ չի չափազանցրել:
    Անժիկը երկու օր չդիմացավ, հենց այդ օրն էլ եկավ բոլոր փաստաթղթերով հանդերձ: Անգամ օժիտի հարցով դատարանի վճիռն էր առկա, այնուամենայնիվ, գտել էր:
    Անձնագրում առանց հասցե ուղղակի գրանցված էր իրենց գյուղում, ամուսնալուծված էր: Ամուսինը համոզել էր, որ պետք է ամուսնալուծվեն, որպեսզի կարողանա գյուղում հող ստանալ, հենց այդ առանց շինության հողակտորում էլ գրանցված էր, թեև այն վաղուց վաճառել էր ամուսնու պարտադրանքով: Որևէ իրավական հնար չէի գտնում, որով Անժիկը կկարողանար բաժին պահանջել ամուսնու բնակարանից, ոչ ոք էր նա այդ տանը:
    Մտածեցի հայրական տան հետ կապված մի բան կարելի է անել, գոնե այնտեղ ապրի ծերությունը, բայց ոչ, բնակարանը, որ պապիկի սեփականությունն էր, Անժիկի եղբորն էր անցել կտակով, ծնողների բնակարանում նա գրանցված չէր: Կոլեգաս, որ տնտեսագետ էր, ճարահատյալ իրավաբան էր դարձել, ինձ հետ հավասար կարդում էր օրենսգրքեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, ելք փնտրում, ինձ հետ հավասար խելագարվում անզորությունից:
    Մինչև որ երջանկություն: Մենք ևս մեկ իրավաբան ունեցանք, ոչ թե ինձ նման նորավարտ դեղնակտուց, այլ՝ փորձառու իրավաբան, ով մի հայացք նետեց փաստաթղթերին, ասաց, որ օրենքով կնոջն օգնել հնարավոր չէ, ոչ մի իրավական հնար չկա:
    -Եթե ամեն գործ էդպես սրտիդ մոտ ընդունես, կյանքում իրավաբան չես դառնա: Տեսնում ես օրենքով օգնելու ոչ մի հնարավորություն չկա, ուղղակի բանավոր կամ եթե ուզում է գրավոր հիմնավորում ես մերժումը և ասում ցտեսություն:
    -Եթե էդպես անեմ, Անժիկը կմնա փողոցում, - գրեթե լացակումաց ասում եմ ես:
    -Իսկ եթե առավոտից իրիկուն քո հիմնական գործը թողած փորձես իրեն օգնել, ինքդ էլ քաջ գիտակցելով, որ իրավաբանորեն ոչ մի շանս չկա, ինքը տանիք կունենա՞:
    -Չէ, բայց…,- լռեցի:
    ...
    Նախ ներկայանամ՝նորեկ եմ ու անփորձ,սակայն շատ փորփրեցի ու կարծես ստացվեց գրառում անել։
    Շատ հավանեցի
    « Ռոմանտիկան»,անգամ հուզվեցի ու չգիտեմ պատճառն ինչն էր ,տարի՞քս,որ սենտիմենտալ եմ դարձել,թե՞ այն հույսը ,որ մեր ժամանակներում դեռ կան մարդկային արժեքներ։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (24.09.2013)

  4. #183
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլիթ Պիպոյանի գովքը մինչև կեսերը ձգեցի մի կերպ:
    Ասում եք՝ Մեֆն ա՞:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 24.09.2013, 01:52:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.09.2013), Mephistopheles (24.09.2013)

  6. #184
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զաիր Բաբայի մեջ ես էլ կանխատեսելիության պահ տեսա: Էդ երկխոսության պատճառով, որ լուռ սպասում ա՝ թե էլ ինչ ա ասելու հեղինակը:
    Բայց էդ նույն բանն իմ գործում էլ պետք ա որ լիներ, նենց որ խոսալու տեղ առանձնապես չունեմ:

    Լավն էր, թեև շատ չտպավորեց:
    Բայց Բաբան լավն էր Կխմեի իրա հետ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (24.09.2013)

  8. #185
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկեցի, հիմա բացատրեմ քվեարկությունս: Նախ ասեմ, ահավոր սուբյեկտիվ եմ քվեարկել, գործեր կային, որ եթե իմ կյանքում որոշակի դեպքեր չհիշեցնեին, որոշակի նոտա, թրթիռ չարթնացնեին, երևի դրանց օգտին չքվեարկեի, բայց իմ ձայնն է ու ինձ գործը հուզել է, հասել է նյարդերիս, թրթռացրել, ուրեմն լավ եմ արել, քվեարկել եմ Զաիր Բաբան եթե Այվին հավես անի, մշակի, կլինի էս մրցույթի իմ ֆավորիտը, էսպես ինքն իմ ֆավորիտը դեռ չի, քիչ ա, չի հագեցնում... Անուկի երկու գործն էլ իմ վաղ մանկության հիշողություններն էին, չիրականացած երազանքներն ու տառապանքները, մեկնաբանություններում զգացի, որ ասելիքին ու մանրամասնելուն անուն են դնում, ժողովուրդ, ես թարս եմ, ինձ հենց էդ մանրամասնելը դուր եկավ: Գորտերի պահն էլ հրաշք էր, զզվում եմ իրենցից, բայց կյանքում մի անգամ գորտի տոտիկներ փորձելու եմ, թեև որոշել եմ, որ իմ կյանքում երեխա հայտնվելուն պես բուսակեր եմ դառնալու՝ ոչ խմել, ոչ ծխել, թեև հիմա էլ մի եսիմ ինչ ծխող չեմ, տարին մաքսիմում մի հինգ գլանակ, երբ նյարդերը արդեն անհուսորեն տեղի են տալիս Էլի շեղվեցի, էս վերջերս մոտս սենտիմենտալ նոստալգիկ նոտա է, կանցնի Թե ինչի Ցոլակից բացի Բյուրի մյուս գործերին ձայն տվեցի, արդեն մեկնաբանել եմ, ԼԱՎՆ էին: Գալին ձայն տվեցի, քանի որ իր ասածը զգացի ու հասկացա, իսկ Ֆալաքն էնպիսի զգացողություն էր, թե մի տեղ կարդացել եմ, վերջն էլ ահավոր դուր չեկավ, կամ պիտի հանդիպեր ու էլ ճակատագիր-մակատագիր մի կողմ դներ, հենց հանդիպումով անորոշ նոտայի վրա ավարտեր, մտածելու տեղ տար, կամ պիտի հետո շարունակեր, ինձ կոնկրետ ահավոր հետաքրքիր ա հետո ինչ եղավ: Բայց ձայն տվեցի, հետո փոշմանեցի, քանի որ ի վերջո, եթե իրեն ձայն էի տալիս, պիտի Ցոլակին էլ ձայն տայի: Ինչ վերաբերում ա ամենավերջին գործին, ասել էի, չէ, որ ես սուբյեկտիվ եմ, իսկ հեղինակի ասելիքը չհասկացա, երկրորդ անգամ կարդալու ուժ էլ մեջս չգտա, կներես, Մեֆ ջան...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (24.09.2013)

  10. #186
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կում մաքուր օդ

    Ընդհանուր առմամբ, էս գործը մի լուրջ թերություն ուներ. ծանր էր կարդացվում: Իսկ էդ ծանրության պատճառն էն էր, որ սկզբում չես հասկանում` ինչի մասին է: Կարծում եմ` ահագին կթեթևանար, եթե գորտերի մասը մի քիչ կրճատվեր: Մեկ էլ լավ կլիներ` հենց սկզբից պարզ լիներ, թե ինչի մասին ա: Կարծում եմ` դա հետաքրքրություն կառաջացներ: Մեկը ես կեսերից հասկացա, որ խոսքն էկո ավանի մասին ա ու որ հեղինակն Ուլուանան ա, որովհետև մի քանի օր առաջ ինձ ասել էր, որ էկո ավան են գնացել: Դրանից հետո նոր սկսեցի հետաքրքրությամբ կարդալ: Բայց ակումբցիներից շատերը չգիտեն դրա մասին, հետևաբար մինչև էս պարբերությունը չեն հասկանում ինչ են կարդում.



    Կարծում եմ` եթե էս պարբերությունով գործը սկսվեր, ահագին բան տեղը կընկներ: Իսկ ընդհանուր առմամբ, սահուն շարադրանքով, ահագին ինֆորմատիվ գործ ա: Անգամ արժե մամուլում հրապարակել:
    Համաձայն եմ, որ գորտերի պահը մի քիչ շատ էր երկարացրած։ Ընդհանուր ընթացքը հաշվի առնելով՝ մի տեսակ անհամաչափ երկար էր, պատմության հավասարակշռությունը խախտող։

    Գուցե էլի մարդիկ լինեն էդ կարծիքին, բայց համաձայն չեմ, որ ծանր ա կարդացվում էն պատճառով, որ ընթերցողը չգիտի՝ ինչի մասին ա։ Իմ կարծիքով, բավական ա էն, որ հենց սկզբից էլ պարզ հասկացվում ա՝ ստանդարտ քաղաքայինից լրիվ տարբեր կենսակերպ ու պայմաններ են։ Ի՞նչ կարևոր ա, թե էդ պայմաններն ու կենսակերպը ոնց են կոչվում։ «Էկո–ավան» անունն ի՞նչ պիտի ավելացներ։ Հատկապես որ շատերն իսկի չեն էլ լսել էդ բառի ու դրա մատնանշած երևույթի մասին։

    Հնարավոր ա, որ իսկապես ծանր ա կարդացվում, բնավ չեմ բացառում, բայց դրա համար ուրիշ պատճառ մտածի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #187
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, էդ գործի ամբողջ խնդիրը նրանում ա, որ ես դրա մասին բացասական որևէ բան չեմ կարա գրեմ, բայց դրական էլ չեմ կարա: Շատ լավ ա գրված, սահուն, ամեն բառն ընտրված, բայց նենց մի տեսակ «մթոմ ի՞նչ» զգացողություն ա առաջացնում: Եսի՞մ, գուցե թեման ճիշտ չէիր ընտրել կամ գուցե այլ կերպ շարադրելիս ուրիշ էֆեկտ ունենար: Դու ցանցառ անունը տվեցիր: Էդ ցանցառությունն էնքան էլ չզգացի մեջը: Գուցե ընտրեիր գրելու ավելի ցանցառ տարբերակ, չգիտեմ: Այ հենց էդ ա, որ չեմ կարում կոնկրետ կարծիք արտահայտեմ էդ գործի մասին:
    Հա, էդ «մթոմ ի՞նչ»–ի պահը ես էլ եմ զգացել հենց սկզբից։ Ինձ թվում ա՝ ուղղակի պիտի ավելի լավ կառուցեի։ Հատկապես վերջաբանն ա անկապ ստացվել , այսինքն՝ լրիվ «մթոմ ի՞նչ» վիճակ, էլի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #188
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անուկի գործերը մի տեսակ շատ... վավերագրական են
    Առաջինում պատմվածք, որպես այդպիսին, չտեսա: Խրոնիկա էր ավելի շատ:

    Երկրորդ թեման ինձ պարզապես, ինչ մեղքս թաքցնեմ, վառեք ինձ, բայց բացարձակ չի հետաքրքրում, էկո-ավան և այլն, դրա համար երևի չգրավեց:

    Բայց երկուսն էլ սահուն ու սիրուն էին շարադրած:
    Լիլ, ինչքանով ես եմ հասկանում ստեղծագործական վավերագրություն ժանրը, ինքը ներառում ա վավերագրականը, ու պարտադիր չի, որ հենց պատմվածք լինի։ Կարող ա լինել նաև մեմուար, էսսե, ճամփորդական նոթեր և այլն։ Ուրիշ բան, որ կոնկրետ մեր մրցույթում համարյա բոլորը պատմվածք էին, ու էդ ֆոնի վրա ոչ պատմվածքը մի տեսակ չէր ուտվում։ Այվիի ասածն էլ ես տենց հասկացա, չգիտեմ։

    Իսկ ընդհանրապես կոնկրետ «Մի կում մաքուր օդը» գրելիս ես մի լուրջ սխալ եմ արել։ Նախ ես դրա մասին ամեն դեպքում գրելու էի՝ անկախ մրցույթից, ու գրելու էի որպես օրագրային գրառում՝ ավելի շուտ ինֆորմատիվ, քան գեղարվեստական բնույթի։ Հետո որոշեցի ինչ–որ չափով գեղարվեստականացնել, բայց, ըստ երևույթին, ոչ բավարար չափով։ Ու էդ նպատակով նաև ինֆորմացիայի մի մասն եմ հանել՝ փորձելով հնարավորինս հարմարեցնել մրցույթին։ Փաստորեն, փորձել եմ մի ձեռքով երկու ձմերուկ բռնել, ու, բնականաբար, չի ստացվել. ո՛չ բավականաչափ ստեղծագործական ա ստացվել էս մրցույթին բավարարելու համար, ո՛չ էլ բավականաչափ ինֆորմատիվ՝ իրականությունը լիարժեք պատկերելու համար։ Չնայած որ մտածում եմ, իրականում կարող էի ինֆորմատիվությունը զոհել հանուն ստեղծագործականության, ուղղակի ձեռքս չգնաց, որ էդքան շատ «փրթեմ–թափեմ»...

    Պիտի ուղղակի որպես բլոգային/օրագրային գրառում անեի սա, ոնց որ նախատեսել էի սկզբում։ Ահագին էլ լուսանկարներ ունեմ գրածս ամեն ինչը լուսաբանող։ Բայց գրառումն ամեն դեպքում կանեմ բլոգումս ու օրագրումս ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.09.2013), Գալաթեա (24.09.2013), Վոլտերա (24.09.2013)

  14. #189
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ, ինչքանով ես եմ հասկանում ստեղծագործական վավերագրություն ժանրը, ինքը ներառում ա վավերագրականը, ու պարտադիր չի, որ հենց պատմվածք լինի։ Կարող ա լինել նաև մեմուար, էսսե, ճամփորդական նոթեր և այլն։ Ուրիշ բան, որ կոնկրետ մեր մրցույթում համարյա բոլորը պատմվածք էին, ու էդ ֆոնի վրա ոչ պատմվածքը մի տեսակ չէր ուտվում։ Այվիի ասածն էլ ես տենց հասկացա, չգիտեմ։

    Իսկ ընդհանրապես կոնկրետ «Մի կում մաքուր օդը» գրելիս ես մի լուրջ սխալ եմ արել։ Նախ ես դրա մասին ամեն դեպքում գրելու էի՝ անկախ մրցույթից, ու գրելու էի որպես օրագրային գրառում՝ ավելի շուտ ինֆորմատիվ, քան գեղարվեստական բնույթի։ Հետո որոշեցի ինչ–որ չափով գեղարվեստականացնել, բայց, ըստ երևույթին, ոչ բավարար չափով։ Ու էդ նպատակով նաև ինֆորմացիայի մի մասն եմ հանել՝ փորձելով հնարավորինս հարմարեցնել մրցույթին։ Փաստորեն, փորձել եմ մի ձեռքով երկու ձմերուկ բռնել, ու, բնականաբար, չի ստացվել. ո՛չ բավականաչափ ստեղծագործական ա ստացվել էս մրցույթին բավարարելու համար, ո՛չ էլ բավականաչափ ինֆորմատիվ՝ իրականությունը լիարժեք պատկերելու համար։ Չնայած որ մտածում եմ, իրականում կարող էի ինֆորմատիվությունը զոհել հանուն ստեղծագործականության, ուղղակի ձեռքս չգնաց, որ էդքան շատ «փրթեմ–թափեմ»...

    Պիտի ուղղակի որպես բլոգային/օրագրային գրառում անեի սա, ոնց որ նախատեսել էի սկզբում։ Ահագին էլ լուսանկարներ ունեմ գրածս ամեն ինչը լուսաբանող։ Բայց գրառումն ամեն դեպքում կանեմ բլոգումս ու օրագրումս ։
    Առաջինը, ընդունում եմ, եթե պատմվածքի պահը անտեսենք՝ վավերագրական/փաստագրական նոթերի պես բան ա ստացվում: Բայց ոնց դու ասեցիր՝ մնացած գործերի կողքին, որոնց գրեթե բոլորը, անկախ վավերագրական լինելուց նաև պատմվածքային են, առաջին գործդ մի քիչ տուժում ա: Բայց մեկ ա, հավես պատկերներ ունեիր... էն ավելների պահը լավն էր... մեկ էլ որ Վազգենին պատկերացրեցի էդ նկարագրածդ վիճակում, վերջն էր

    Իսկ Մաքուր օդը հաստատ որպես բլոգային, ինֆորմատիվ գրառում, հատկապես նկարներով բանով, շատ ավելի լավն ու արժեքավոր կլինի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (24.09.2013)

  16. #190
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, էս դու հլը ստե՞ղ ես ։ Ես էլ գիտեմ՝ մենակ եմ ամայի Ակումբում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #191
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, էս դու հլը ստե՞ղ ես ։ Ես էլ գիտեմ՝ մենակ եմ ամայի Ակումբում։
    Ալֆաս էլ ա ստեղ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (24.09.2013)

  19. #192
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆաս էլ ա ստեղ
    Ահա, ինձ սխալ զանգով քնից հանեցին վեր, ես էլ որոշեցի մի անգամ էլ կարդալ

  20. #193
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, ես էլ հերթով բոլոր գործերի մասին գրեմ ու քվեարկեմ։

    1.Նկարչի լվացքը
    Բյուրի էս պատմվածքը հիշում եմ դեռ յոթ–ութ տարի առաջվանից ։ Նոստալգիա առաջացրեց ։ Բայց...
    Նախ ասեմ, որ ինչ–որ չափով համաձայն եմ Արէայի ու Baltazar–ի հետ։ Ասեմ՝ կոնկրետ ինչում։ Էս բնույթի պատմվածքը ենթադրաբար պիտի ընթերցողին հուզի, ծերուկ նկարչի հանդեպ համակրանք առաջացնի, բայց իրականում էնքան էլ չի հուզում, համենայնդեպս, ոչ ավելի, քան ցանկացած խեղճուկրակ մարդու մասին իմանալիս կհուզվես ու կտխրես։ Հեղինակը մի տեսակ բավարար ինֆորմացիա չի տալիս դրա համար, էլի։ Նկարչի կերպարը թերի ա, շատ քիչ բան ա պատմվածքում բացահայտվում իր մասին, ու, իմ կարծիքով, նենց չի, որ փոխարենը մտածելու, ինքնուրույն հասկանալու համար ա տեղ թողնում։ Օրինակ, էդ «Ա՜խ, ձեռքե՜րս» արտահայտությունն էլ, որ էդքան շեշտվում ա, բան չի ասում, որովհետև տենց էլ չի պարզվում՝ ինչի՞ էին ձեռքերը ցավում։ Հա, հասկանալի ա, որ գրվել ա նենց, ոնց եղել ա, բայց եթե սա ստեղծագործություն ա, հատկապես՝ պատմվածք, նշանակում ա՝ գրված ամեն բառն էլ պիտի ինչ–որ բան ասի, հակառակ դեպքում իմաստ չունի դրա մասին հիշատակելը։
    Հետո ողջ պատմվածքի ընթացքում հերոսուհին մի տեսակ շատ անտարբեր ա ծերուկի նկատմամբ, ու էդ անտարբերությունն ինչ–որ չափով ընթերցողին էլ ա փոխանցվում։ Նենց տպավորություն ա, ոնց որ ասես՝ այ սենց բան ա եղել, ինձ առանձնապես չի հետաքրքրել, չի հուզել, բայց հլը կարդացեք, կարող ա ձեզ հուզի։

    Շարադրանքն, իհարկե, լավն էր, հեշտ կարդացվող։ Բայց որպես պատմվածք՝ տպավորիչ չէր ինձ համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. #194
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.Զաիր Բաբան
    Ընդհանուր առմամբ լավն էր։ Դե, Այվիի գրելաոճը միշտ էլ հավես ա ու հետաքրքիր կարդացվող։ Գաղափարն էլ հավանեցի։ Կղզու հետ կապված նկարագրություններն ինձ մի քիչ անտեղի երկար թվացին, որովհետև բուն պատմությանն առանձնապես բան չէին տալիս։ Կանխատեսելիության մասին արդեն մի քանի անգամ ասվեց, ես էլ եմ համաձայն։ Հետո մի պահ կար, որ չհավանեցի. էն մեջը ուռելու, փքվելու, Զաիր Բաբայի համեմատ եսիմինչ դեմք զգալու պահերը մի տեսակ շատ էին արհեստականորեն ուռճացված։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. #195
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.Մի պարզ պատմություն
    Հետաքրքիր էր ու լավ գրված, բայց քիչ էր որպես ստեղծագործություն ընկալվելու համար, համենայնդեպս, իմ կարծիքով։ Ինձ համար սա ավելի շուտ հաջող օրագրային գրառում էր, քան ստեղծագործություն։ Բայց ահագին ուրախացա, որ հասկացա ։ Դե, Լիզբեթի գրածներից ոչ բոլորն եմ հասկանում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 13 46-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •