Տարբերակ 1.Նկարչի լվացքը- StrangeLittleGirl
Տարբերակ 2.Զաիր Բաբան- Ivy
Տարբերակ 3.Մի պարզ պատմություն- Lisbeth
Տարբերակ 4. Տարեդարձը- Գալաթեա
Տարբերակ 5.Ռոմանտիկա- Alphaone
Տարբերակ 6. Զակատը Հռենոսի ափին- StrangeLittleGirl
Տարբերակ 7.Ցոլակը- StrangeLittleGirl
Տարբերակ 8. Տեղափոխություն- Ուլուանա
Տարբերակ 9.Մի կում մաքուր օդ- Ուլուանա
Տարբերակ 10.Ֆալաք- Baltazar
Տարբերակ 11.Քաղաքի մեկ օրը- Սամ Քլայն
Բյու՞ր, բա ինչի՞ էլ կարծիքներ չես գրում ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մի կում մաքուր օդ
Ընդհանուր առմամբ, էս գործը մի լուրջ թերություն ուներ. ծանր էր կարդացվում: Իսկ էդ ծանրության պատճառն էն էր, որ սկզբում չես հասկանում` ինչի մասին է: Կարծում եմ` ահագին կթեթևանար, եթե գորտերի մասը մի քիչ կրճատվեր: Մեկ էլ լավ կլիներ` հենց սկզբից պարզ լիներ, թե ինչի մասին ա: Կարծում եմ` դա հետաքրքրություն կառաջացներ: Մեկը ես կեսերից հասկացա, որ խոսքն էկո ավանի մասին ա ու որ հեղինակն Ուլուանան ա, որովհետև մի քանի օր առաջ ինձ ասել էր, որ էկո ավան են գնացել: Դրանից հետո նոր սկսեցի հետաքրքրությամբ կարդալ: Բայց ակումբցիներից շատերը չգիտեն դրա մասին, հետևաբար մինչև էս պարբերությունը չեն հասկանում ինչ են կարդում.
Կարծում եմ` եթե էս պարբերությունով գործը սկսվեր, ահագին բան տեղը կընկներ: Իսկ ընդհանուր առմամբ, սահուն շարադրանքով, ահագին ինֆորմատիվ գործ ա: Անգամ արժե մամուլում հրապարակել:Նյու Յորք նահանգի Իտակա քաղաքում գտնվող էկո–ավանը հիմնվել է տասնյոթ տարի առաջ և կազմված է երեք առանձին թաղամասերից, որոնցից ամեն մեկն իր Ընդհանուր տունն ունի և մի շարք փոքրիկ առանձնահատկություններ։ Երրորդ թաղամասը նոր է կառուցվում ու մի փոքր տարբերվում է մյուս երկու թաղամասերից և՛ արտաքին տեսքով, և՛ տների կառուցման սկզբունքներով։
Էկո–ավանում մշտապես զանազան ուսումնական ծրագրեր, դասընթացներ ու վորքշոփներ են կազմակերպվում ավանի ամենատարբեր մասնագետների կողմից, որոնց կարող են մասնակցել ինչպես բնակիչները, այնպես էլ ցանկացած մարդ։
Alphaone (24.09.2013)
Բա հեղինակների անունները որտե՞ղ է գրված, որ ես չեմ տեսնում:
Alphaone (24.09.2013), StrangeLittleGirl (23.09.2013), Արէա (23.09.2013), Նաիրուհի (23.09.2013)
Էս նախադասությունը լու՞րջ աԵս կանացի ոտքերի գիտակ էի և մաղձոտել էի համասփյուռ անճոռնի ոտքերի առկայությունից:
Վերնագրից ենթադրեցի, որ հեղինակը Հայկօն ա: Տեսնենք-տեսնենք
Մանդիլ ի՞նչ աԵս, որ փարթամ կաթնագեղձերի սիրահար էի, այնքան էի տարվել նրա անմարդկային գեղեցկությամբ, որ ուշադրություն չէի դարձնում նրա 0,5 համարի մանդիլին:
Տնաշեն, գոնե կուրծք գրեիր, եթե ծիծիկը շատ անբարեհունչ ա
Alphaone (24.09.2013), LisBeth (23.09.2013), Sambitbaba (24.09.2013)
Բյուր, էդ խա՞ռն ես կարդում ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ, սա Հայկօն չի, շատ անհարթ ա
Բյուր, կլինի էս մտամոլոր գուշակությունները թարգես, բաց ա
LisBeth (23.09.2013)
Ամենաքիչը Բյուրն ա կարդալու անարդար ա։
SWTS
Alphaone (24.09.2013), StrangeLittleGirl (23.09.2013)
Ֆալաք
Էս իրակա՞ն պատմություն ա: Ծայրից ծա՞յր
Ամեն դեպքում, ահագին անհարթություններ ունի, չնայած լիքը նախադասություններ կային, որ ծիծաղից թուլացա: Էլ չիմացա` ղժժ էր, թե հեղինակը լուրջ էր գրել:
Ընդհանուր առմամբ, գործը վատը չի: Բայց էս մասը լրիվ համը հանում ա.
Ու էս պատմության մեջ ավելի հետաքրքիր ա մնացածը, որ մասին չի գրվել: Ի՞նչ էր էդ ճակատագիրը, ինչո՞վ ավարտվեց հանդիպումը:Ես գնացի այդ սենյակ, որտեղ իր հերթական հաճախորդին էր սպասում իմ երբեմնի աստվածուհին: Ընկերս չգիտեր, թե նա ով է եղել ինձ համար: Ճակատագիրը իմ սիրած աղջկան հետ էր բերել Հայաստան: Նա ճակատագրից առաջ էր ընկել, ինչի համար էլ ստացել էր իր բաժին պատիժը:
Նաիրուհի (23.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ