Ժող, մի րոպե, բայց հարցումը փակ չպիտի՞ լիներ ։
Տարբերակ 1.Նկարչի լվացքը- StrangeLittleGirl
Տարբերակ 2.Զաիր Բաբան- Ivy
Տարբերակ 3.Մի պարզ պատմություն- Lisbeth
Տարբերակ 4. Տարեդարձը- Գալաթեա
Տարբերակ 5.Ռոմանտիկա- Alphaone
Տարբերակ 6. Զակատը Հռենոսի ափին- StrangeLittleGirl
Տարբերակ 7.Ցոլակը- StrangeLittleGirl
Տարբերակ 8. Տեղափոխություն- Ուլուանա
Տարբերակ 9.Մի կում մաքուր օդ- Ուլուանա
Տարբերակ 10.Ֆալաք- Baltazar
Տարբերակ 11.Քաղաքի մեկ օրը- Սամ Քլայն
Ժող, մի րոպե, բայց հարցումը փակ չպիտի՞ լիներ ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
StrangeLittleGirl (23.09.2013)
Տարբերակ 1. Նկարչի լվացքը
Տենց էլ չիմացա ինչ էր եղել նկարչի ձեռքերի հետ, որ րոպեն մեկ տենց պաթոսով Ա՜խ, ձեռքե՜րս էր ասում:
Չհասկացա ինչի արդյունքում, ինչից հետո նկարները էլ խզբզանք չէին թվում հեղինակին:
Լավ չի, որ քույրը նկարչից ոչ պակաս պաթոսով ա խոսում. Նա հեռացել է այս աշխարհից:
Չսիրեցի, չհասկացա նկարչին, ոնց որ հեղինակն էր սիրել ու կապվել:
Հաջող էր քրոջ պահը, ցավացրեց որ խելացի կինը արևածաղիկ էր ծախում գոյությունը պահպանելու համար:
Էս կերպարը, չնայած շատ ավելի քիչ երևաց, բայց ավելի հստակ ու իրական էր, քան նկարիչը:
Լավ չի, որ հեղինակների անունները նշվում են:
Կաշկանդում ա:
E-la Via (24.09.2013), Sambitbaba (24.09.2013), Նաիրուհի (23.09.2013)
Ոռա՜, ինձ մի հոգի ձայն ա տվել:
Տարբերակ 5.Ռոմանտիկա
Ես կրճատեցի ու հիմա եմ հասկանում, որ կրճատել եմ այն, ինչը պետք էր թողնել ու թողել լիքը կրճատելու ենթակա բաներ: Շտապել եմ, բայց դա չի նշանակում, թե էս պատմությունը վատ պատմություն ա, նշանակում ա, որ հնարավոր էր ավելի լավ շարադրել, պատմությանը զուգահեռ ընթացող մոտ ընկերուհուս ամուսնալուծվելու մասն ամբողջությամբ հանեցի, հիմա փոշմանել եմ, բայց ոչինչ, ես հիմա շատ եմ գրելու ոճի վրա աշխատում, երբ ձեռագիրս ավելի հղկեմ, էլի սա կգրեմ, թեև, խոստովանում եմ, էսպես էլ կարդացի ու առաջին անգամ մրցույթների պատմության մեջ ուղարկելուց հետո գրածս ինձ դուր եկավ:
E-la Via (24.09.2013)
Ալֆ, շատ ապրես Այ հիմա էրևում էր, որ աշխատած գործ ա: Կիսատության զգացում չեղավ, հետևաբար լավ ես կրճատել: Մենակ որ շատ ուզեիր, կարայիր հետգրությունները հանեիր, բայց էնքան էլ սարսափելի չեն: Առայժմ կարդացածներիցս ամենաշատն էս գործը դուրս էկավ: Հլը տեսնենք մյուսները ոնց են:
Հա, մոռացա ասել: Մեկ էլ վերնագիրը մի քիչ էն չի, շատ ընդհանուր ա ու չտրամադրող: Բայց հասկանում եմ, վերնագիր ընտրելն ամենաբարդ գործն ա:
էս էլ Ուլուանան աԱսում են՝ մարդ բնակարանից բնակարան տեղափոխվելիս է ամենալավը զգում, թե ինչքան շատ իրեր ունի։ Իրականում ես դրանում համոզվել էի դեռ նախորդ տեղափոխության ժամանակ, երբ մի քանի օր առավոտից իրիկուն ամուսնուս հետ դասավորում, փաթեթավորում, կապկպում էինք իրերը, ու դա էնպիսի տանջալից պրոցես էր, որ վերջում լրիվ ուժասպառ էինք եղել։
Նաիրուհի (23.09.2013)
Տարբերակ 2. Զաիր Բաբան
Դե հա:
Գրագետ, սահուն ու ձանձրալի:
Անցանք հաջորդին:
Բան չասեց:
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին:
Վոլտերա (24.09.2013)
Տարբերակ 3. Մի պարզ պատմություն
Շատ լավն ա:
Կարճ, սիրուն, իրական ու պարզ:
Շնորհակալություն հեղինակին:
Արէա ջան, էսօր ինչի՞ ես սենց ջղայնացած ։
Ես արդեն սկսում եմ վախից դողդողալ...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (23.09.2013)
Տարբերակ 6. Զակատը Հռենոսի ափին
Բյուր, էս գործդ լրիվ դու ես վերնագրից մինչև վերջին տառը, իսկ Ալիսին ես սիրում եմ, հաճույքով մոտը վերապատրաստման կգնայի: Ի դեպ, լիքը հատվածներ կային, որ իմ համար անընդունելի էին, բայց դրանով հանդերձ գործն ինձ դուր եկավ: Վերջը թեև թրոլլինգոտ էր, բայց էլի արտակարգ լավն էր
E-la Via (24.09.2013), StrangeLittleGirl (23.09.2013)
Alphaone (23.09.2013)
ԱՄՆ բնակիչ ա հեղինակըՊարզվեց նաև, որ մոտակա մայրուղու մոտից մինչև ավանի հիմնական բնակավայրի մուտքը մեքենա վարել թույլատրվում է առավելագույնը ժամում 15 մղոն արագությամբ, որն, ինչպես համոզվեցինք անցնող մեքենաներին նայելիս, ուշադրություն գրավելու աստիճանի դանդաղ էր։
Էլի Ուլուանան ա աչքիս
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 23.09.2013, 19:16:
Միհատ վրդովմունքս արտահայտեմ ու անցնեմ կարդալուն։ Ինչի՞ են տարբերակները էսքան երկար։ Մենակ մի գործ ա համապատասխանում մրցույթի պահանջներին
SWTS
Sambitbaba (24.09.2013), Արէա (23.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ