Հաճելի քննարկումներ
Տարբերակ 1.Նկարչի լվացքը- StrangeLittleGirl
Տարբերակ 2.Զաիր Բաբան- Ivy
Տարբերակ 3.Մի պարզ պատմություն- Lisbeth
Տարբերակ 4. Տարեդարձը- Գալաթեա
Տարբերակ 5.Ռոմանտիկա- Alphaone
Տարբերակ 6. Զակատը Հռենոսի ափին- StrangeLittleGirl
Տարբերակ 7.Ցոլակը- StrangeLittleGirl
Տարբերակ 8. Տեղափոխություն- Ուլուանա
Տարբերակ 9.Մի կում մաքուր օդ- Ուլուանա
Տարբերակ 10.Ֆալաք- Baltazar
Տարբերակ 11.Քաղաքի մեկ օրը- Սամ Քլայն
Հաճելի քննարկումներ
Blessed the poison which brings the end
StrangeLittleGirl (23.09.2013)
ընդամենը տասնմեկ գո՞րծ: ես ավելի մեծ սպասելիքներ ունեի
Տարբերակ 1.Նկարչի լվացքը
Լացեցի: Չէ, արցունքներ չեկան, բայց լացեցի, սկզբում կասկածում էի՝ Բյուրն ա, թե չէ՞, արանքում մի պահ մտածեցի աղջիկ չի հեղինակը, բայց վերջը կադրալուց արդեն հաստատ վստահ էի, որ ինքն է: Հայդ արածը չեմ նայել, կարիք չկար, ես գիտեմ հեղինակին:
Բյուր, բայց չասվածության ու չհասկացվածության, մի տեսակ կիսատության, բայց ոչ թե կեսից, այլ արանքից կիսատության զգացողություն կա, մտածում եմ՝ կարճ լինելուց ա, բայց էլի շատ-շատ տպավորված եմ, համ էլ էս մուսա կլինի, փողոցներն ալվող մարդու մասին էսօր վերջապես կգրեմ, ճիշտ է, լրիվ տարբեր պատմություններ են, բայց մի նոտա կա, նույնն ա, շնորհակալություն էս գործի համար, դեռ միայն սա եմ կարդացել, դրա համար ֆավորիտ հայտարարել չեմ կարող, բայց շատ տպավորված եմ... Քեզ պաչիկ:
Վոլտերա (23.09.2013)
Ի դեպ հեղինակները կարող են արձագանքել իրենց գործի մասին կարծիքներին:
Blessed the poison which brings the end
StrangeLittleGirl (23.09.2013)
էս Ռիփն աԵրկու ամիս Մալազիայում անցկացնելուց հետո Թիոման կղզին իմ «մասնագիտական» ճամփորդության վերջին հանգրվանն էր, որից հետո պիտի վերադառնայի Գերմանիա:
Վոլտերա (23.09.2013)
Տարբերակ 2.Զաիր Բաբան
Սիրահարվեցի Զաիր Բաբային :inlove, ո՜նց եմ սիրում մարդու էդ տեսակը: Համ էլ նախանձեցի, ես էլ կուզեի կարմիր կետերով քարտեզ ունենալ, ընդհանրապես, կյանքում էդպես էլ չկարողացա ճանապարհորդել, բայց Մայն Ռիդի նկարագրություններն իմ մեջ այդ կիրքն արթնացրեցին ու չնայած իր սյուժեները չէի սիրում, բայց հանուն իր նկարագրած բնապատկերների գրքերը կուլ էի տալիս: Էստեղ հեղինակը համ բնությունն ա կենդանի նկարագրել, համ վերջում հանգուցալուծումն էր արտակարգ լավը: Գիտեմ, ակումբում մանրամասն նկարագիրներին անուն են դնում, բայց եթե էս գործում ամեն բնապատկեր դետալային նկարագրություն ստանար, դրանից գործն ինձ համար միայն կշահեր: Սիրեցի էս գործը, բայց հապճեպ էր, ոնց որ վռազ-վռազ գրված լիներ, էմոցիաները շատ էին ժլատ, արդյունքում շարադրանքը որոշ պահերի չոր էր դառնում: Ամեն դեպքում, ահավոր դժվար ընտրության առաջ եմ, սա էլ, նախորդն էլ արտակարգ լավն են, բայց լրիվ տարբեր գործեր են, ամեն մեկն իր տեսակի մեջ լավն է, չգիտեմ էս պահին կարդացածս երկուսից որն եմ անգամ ավելի հավանում: Հեղինակին դեռ չեմ նայել, Թիքեթին եմ կասկածում, թեև իր ճանապարհորդական նոթերը մի շնչով կարդացել եմ, ոճն ահավոր տարբեր է: Հենց գայթակղությանը չդիմացա՝ կնայեմ, թեև ընթացքում մեկանաբանություններից էլ պարզ կլինի
Տարբերակ 3.Մի պարզ պատմություն
Շունչս կտրվեց: Չպիտի մարդիկ նման հիշողություններ ունենան: Չգիտեմ անգամ ինչ գրել, մի պստիկ դրվագ էր, ո՜նց կարելի է-ի կարգի վերամբարձ բաներ չեմ ուզում ասել, քանի որ գիտեմ, թե ինչ է պատերազմը, սովն ու գիտեմ, որ ճնճղուկն էլ ոչ մի բանով լավ կամ վատը չէ բոլոր էն կենդանիներից, որոնց մորթում, ուտում են նաև ոչ պատերազմական իրավիճակում: Ուղղակի պետք չի, որ փոքր տարիքում երեխաները տեսնեն ու հասկանան մահը, մահը հասկանալուց հետո մանկությունն ավարտվում է:
Չէ, դրել գործի հետ կապ չունեցող փիլիսոփայություններ եմ շարադրում, հետո մտքերս կկարդամ, ինձ պրիմիտիվ ու շաբլոն կթվան, բայց հենց դա է գործի գնահատականը, որ մարդու հոգու շերտերն այնքան է բացում, մինչև հասնում է պարզունակ մտքերին, զգացմունքներին, մինչև հասնում է մարդու մեջ եղած երեխային:
Հ.Գ. Հիմա չափազանց շատ են էմոցիաները, էս գործը ես հետո երևի նորից կարդամ ու մեկնաբանեմ ավելի սթափ ուղեղով:
Վոլտերա (23.09.2013)
Զաիր Բաբա
Լավ գործ էր Հավես կարդացվում էր: Մենակ մի թերություն ուներ. վերջում, որ հեղինակը սկսում ա իր մեծությունից խոսել` ցույց տալով Զաիր Բաբայի փոքրությունը, մի տեսակ կանխատեսելիություն ա առաջանում. կա՛մ հայ ա, կա՛մ Հայաստանում եղել ա կամ նման մի ուրիշ բան: Մանավանդ որ գնաց խմիչք բերելու, արդեն մեկից մեկ պարզ էր, որ կոնյակ ա լինելու: Կարճ ասած՝ վերջաբանը չարժեր էդքան ձգել:
Մի պարզ պատմություն
Լավն էր էլի Էնքան էլ պարզ չէր, ոնց որ վերնագիրը: Դրանից գուշակեցի հեղինակին: Ստուգեցի, տեսա, չէի սխալվել: Հեղինակ ջան, կառաջարկեի վերջը փոխել, մի քիչ ուժեղ կամ մի քիչ ավելի հասկանալի վերջին տող ունենալ (չեմ ասում՝ փանչ լայն): Էս գործդ լրիվ զգացականի վրա ա (ինչ մեղքս թաքցնեմ, դա ինձ ահավոր դուր ա գալիս), իսկ դա ահավոր ռիսկային ա ակումբում: Կարող եմ նույնիսկ գրազ գալ, որ մրցույթում հաջողություն չի ունենա էս գործը (բոլորովին չնշանակելով, որ ես չեմ քվեարկելու դրա օգտին):
Էս էլ Գալն աԲրյուսովում դժվար էր գտնել ուսանողուհիների
Լիլ, դու դաժան էս, էդ օրը իմ մանկության ամենամեծ սարսափներից ա եղել, էդ օրը հայրիկիս ամենահարազատ մարդկանցից մեկը սպանվեց, ես համարյա էկրանին կպած դողում էի ու գրողի տարած քաղաքականությունից վստահաբար սկսել էի հասկանալ ավելի շատ, քան իմ շրջապատի բոլոր հասակակիցները, որոնց հետ կիսվելու փորձերս ապարդյուն էին: Մեծերն էլ, իրենց հերթին, ինձ հորդորում էին հիմարություններ դուրս չտալ ու ես մենակ էի իմ կիսատ-պռատ հասկացածի հետ, լրիվ մենակ: Լիլ, հոգեբանության մեջ արտամղում հասկացությունը կա, ես էդ ժամանակվա լրիվ ապրումներս մոռացել էի, հիմա վերադարձան ու արցունքներով լացում եմ: Չգիտեմ, ընկերս, էս գեղարվեստականորեն մյուսներից ինչքանով ա լավն ու վատ, բայց էս գործն ինձ քանդեց, լրիվ, դետալ, դետալ բաժանեց իմ բոլոր ժամանակներում եղած եսերի մեջ: Հիմա ուզում եմ հավքել, բայց խճճվել եմ: Ահավոր ցավոտ գործ էր, աննկարագրելի ցավոտ, բայց դու չես պատկերացնում, թե հենց հիմա, հենց էս պահին, որ ես ուզում էի հասկանալ, թե կյանքումս ինչը թարս գնաց, դու ինձ ինչքան օգնեցիր: Էդ տարի մենք նոր տարուն տոնածառ չդրեցինք, ոչ թե չդրեցինք, քանի որ ամոթ էր, էս էր, էն էր, կարծրատիպեր ու նման բաներ, այլ՝ ոչ մեկս տոնածառ զարդարելու սիրտ չուներ, անգամ մենք, երեխաներով տոնածառ չէինք ուզում, էդ տարի մեր տանն էլ համազգային ողբերգությունից բացի հարազատ մարդ կորցնելու ցավն էր...
Լիլ, քեզ շատ եմ սիրում...
Տարեդարձը
Լավ գործ էր: Սահուն կարդացվում էր, համ էլ սարսուռ առաջացրեց, բայց էլի ինչ-որ պահից սկսած էդ կանխատեսելիությունը կար: Երևի նաև մեջբերումներն էին պատճառը: Գուցե ավելի լավ կլիներ, որ մենակ մի մեջբերում արվեր վերջում, որ էդքան կանխատեսելի չլիներ, չգիտեմ:
էս էլ Ալֆան ա: սպանելու եմ, եթե վատը լինի:հետո հասկացա, որ երկրումս դասագրքային ու պրակտիկ իրավաբանությունը տարբեր մոլորակներ են
Դեռ առաջին չորսն եմ կարդացել, ու բոլորի հեղինակներին էլ, բացի «Մի պարզ պատմությունից», միանգամից իմացա։ Հինգերորդի դեռ առաջին տողերն եմ կարդացել. ենթադրում եմ, որ Ալֆան ա։ Բայց կարծիքները վերջում կգրեմ։ Ամեն դեպքում դեռ անհաջող գործի չեմ հանդիպել։ Հուսանք՝ տենց էլ կշարունակվի։
Բայց մի բան հասկացա. հիմնականում հուզիչ, տխուր պատմություններ են։ Փաստորեն, մեջների ցանցառը ես եմ ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (23.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ