VisTolog-ի խոսքերից
Հասկացա որ «կրոնի» մասին ա խոսքը, բայց չհասկացա թե խի՞ չես նշել որ դայա:
Հենց նման դեպք ընկերներիցս մեկի հետ ա եղել: Ընտանիքը՝ մայրը, հայրը ու քույրերը իրան ինքնասպանության էին հասցրել ու գլուխ գովալ չլինի, որ ասեմ ես եմ իրան վայրկյաններ առաջ հետ պահել ինքնասպանությունից: Ամեն օր, ամեն ժամ զանգում էին, ասում որ ինքը բանի պետք չի, որ իրանց տենց տղա պետք չի... ու երբ որ պատկերացնում եմ էդքան բանը ինձ ասեին, կարողա ես էլ ինչքան սառը դատողություն ունենայի էլ չդիմանայի էդ կարգի ճնշմանը: Էդ մոտ մեկ տարի առաջ էր: Ինքը Երևանից չի, մարզից ա: Հիմա արդեն ստեղ ա մնում, իրա աշխատանքով ապրում: Միակ տարբերությունը քո նշած դեպքից էն ա, որ ինքը հիմա ձևանում ա թե ինքն էլ ա զոմբի, որպեսզի չկտրվի իրա սիրած մարդկանց շփումից:
Իրա էդ կարգի շրջապատի հետ էլ եմ շփվել շատ: Ես էլ էի մտել դերի մեջ: Տպավորություններս՝ 90% տգետ մարդիկ, ովքեր ոնց դու նշեցիր, աստվածաշնչից էն կողմ ոչ մի գիրք չեն ընդունում:
Իմ/ընկերոջս փորձից ելնելով խորհուրդ կտայի էդ աղջկան նոր շրջապատ գտնել, դա կլինի նոր աշխատանք գտնելով կամ ուղղակի ֆբ-ով նոր ծանոթություններ ունենալով: Գտնի նրան, ով կկիսի իրա մտահոգություններն ու դարդերը: Փոքր լիներ, ես հաճույքով իրեն կօգնեի, ճիշտա չգիտեմ քանի տարեկան ա, բայց մի տեսակ էն չի, որ 20 տարեկանը իրենից 10 տարով մեծին խորհուրդներ տա:
Եթե նույնիսկ բանը հասնի էլ իրա ինքնասպանության, մեկ ա, կասեն ինքը շեղվել էր ճիշտ ուղուց ու սատանան նրան ինքնասպանության դրդեց: Ու ըսկի արցունք չեն թափի, որովհետև չորացած ուղեղներով կմտածեն թե էս քանի օրը հարություն ա լինելու:
Էջանիշներ