Օկ, թեմայի մասին։ Ես դեմ չեմ, որ դպրոցում դասավանդվի «կրոնի պատմություն» առարկան, թո՛ղ բոլոր հայերը իմանան, թե եկեղեցին ինչ հզոր ուժ է, ինչքան շատ ենք մենք եկեղեցուն պարտական մեր էսօրվա գոյության համար, մեր լեզվի պահպանման, ավելի գլոբալ ասված ազգապահպանման գործում ինչ մեծ դեր ե ունեցել Հայոց եկեղեցին։ Էդ էլ մեր պատմության մի մասն է, ինչո՞ւ չիմանան մարդիկ...
Ու էդ մեջբերած մասում որ անընդհատ շեշտվում է «առանց ծնողի համաձայնության»... իսկ որ ծնողը երեխային երկու տարեկանում կնքում է, ամեն կիրակի տանում եկեղեցի՝ պատարագ լսելու, մի՞թե դա երեխաների իրավունքների ոտնահարում չէ, թե՞ երեխայի ազատ ընտրության իրավունքը չի ոտնահարում։
Ինչքան շատ բան սովորեցնեն երեխեքին դպրոցում՝ էդքան լավ։ Ինչքան բազմակողմանի գիտելիքներ ստանան՝ էդքան իրանց օգուտն ա, դրա համար դեմ չեմ։ Ինչքան էլ քիմիա չէի սիրում, գոնե գիտեմ, թե ով է կազմել Մենդելեևի աղյուսակը, որ չանցնեին դպրոցում՝ չէի էլ իմանա
հ.գ.
կարող ա ձենս տաք տեղից ա գալիս, մեր դպրոցում (Ֆիզմաթ) կրոնի պատմություն չէինք անցնում ընդհանրապես, ու, եթե ինձ հանձնարարեին «Հայր մերը» անգիր սովորել ու չսովորելու համար «երկու» ստանայի՝ հիմա լրիվ այլ տեսակետ ունենայի։
Էջանիշներ