artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հով, ես համաձայն եմ, որ հավատքը մարդուն լիքը դրական բան ա տալիս, բայց ինքս լինելով քրիստոնյա ամեն կերպ կպայքարեմ, որ իմ երեխաներին հայ եկեղեցու պատմություն չդասավանդեն դպրոցներում: Ես չեմ ուզում, որ իմ երեխան քարոզի զոհ դառնա կամ քարոզի արդյունքում ինադ ընկնի ու աթեիստ դառնա:
Ինչ վերաբերում ա աղանդավորների մասին ասածներիդ, նախ ասեմ, որ իրանցից շատերի մասին ՀԱԵ-ն մտածված կերպով չափազանցված կամ սխալ ինֆորմացիա ա տարածում: Էդ «աղանդ» կոչվածներից ոչ մեկն էլ երեխային չի վնասում կամ չի վնասում ավելի շատ, քան ՀԱԵ-ն: Քո ասածն էլ Եհովայի վկաների մասին էլի էնքան էլ տենց չի: Եթե երեխան տաքություն ունենա, լավ էլ բժիշկ կկանչեն: Միակ միջամտությունը, որին դեմ են, արյան փոխներարկումն ա, իսկ դա բավական հազվագյուտ միջամտություն ա, ու երևի ուրիշ կերպ պետք ա փորձել էդ հարցը լուծել, ոչ թե դպրոցում ՀԱԵ պատմություն դասավանդելով:
Էդ նույն ազգայնական-կրոնավոր-առաքելականները մեծանալով գնում են հազար հատ լեվի աբորտի, դառնում են կաշառակեր, ընտրություն են կեղծում, ի վերջո թալանում են, մարդ են սպանում: Ու՞մ ա պետք:
Եթե արժեքներից ես խոսում, ազատ թողնված երեխան շատ ավելի հեշտ կգտնի բարոյական արժեքներ, քան ռեժիմով ՀԱԵ քարոզ կերածը:
Brian_Boru (24.09.2013), Cassiopeia (19.09.2013), Chilly (20.09.2013), Jarre (19.09.2013), Mephistopheles (19.09.2013), Sambitbaba (19.09.2013), Աթեիստ (19.09.2013), Ուլուանա (19.09.2013), Վիշապ (19.09.2013), Վոլտերա (20.09.2013), Տրիբուն (19.09.2013)
Հով, տես դու փորձում ես, քո կարծիքը (կրոնը վատ բան չի) փաթաթել իմ վզին, իմ երեխայի ու ազգի վզին։
Էլի ասեմ, դու համարում ես, որ չկա, ես էլ համարում եմ, որ կա։
Պատմության դասը ոտանավոր ու երգ սովորելու համար չի։
Մի քանի տարի առաջ Հոկտեմբերյանում տեսա երեխեքը բրոշյուրներ ձեռքերը վազվզում են, մեկից խնդրեցի, վերցրեի ու սկսեցի կարդալ։
Գրած ա, եթե դու հետևյալ ցուցակից որևէ մեկով շատ ես տարված, ուրեմն դու կուռք ես ստեղծել, շեղվել ես աստծուց։ Ու էդ ցուցակում գնում են, խաղեր, հեռուսացույց, գրքեր, ու նման ցուցակ։
Երբ որ էդ բրոշյուրի «տիրոջը»՝ մի 10 տարեկան աղջկան ասեցի, որ սրա մեջ վատ բաներ են գրած, ինքը ինձ թարս նայեց ու ջղայնացած հեռացավ, ինքը դա դեռ չէր կարդացել, բայց իրան արդեն սրսկել էին, որ դրանում գրվածը միակ ճշմարտությունն ա։ Ցանկության դեպքում դու էլ կարաս տեսնես, թե ինչ հեշտ ա փոքր երեխեքի ուղեղն ուտելը։ Հենց էդ ա, որ պետք ա կանխել և Գարեգին ԲՏ-ի կողմից, և մնացած կրոնական կառույցների։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (19.09.2013), Chilly (20.09.2013), Jarre (19.09.2013), Mephistopheles (19.09.2013), Sagittarius (19.09.2013), Sambitbaba (19.09.2013), StrangeLittleGirl (19.09.2013), Ուլուանա (19.09.2013), Վիշապ (19.09.2013), Տրիբուն (19.09.2013)
Ապեր, պատմությունը Հայաստանում գրված ա սովետական պրինցիպներով որով եկեղեցին ու կրոնը դիտավորյալ հանած ա… դա արված ա զուտ գաղափարախոսական տեսանկյունից ելնելով… աղավաղվել ա… ու եթե անաչառ գրվի էդ պատմությունը, բոլորս էլ կտեսնենք թե ինչ դեր, ազդեցություն ու կարևորություն ա ունեցել կրոնն ու եկեղեցին… և ոչ միայն քրիստոնեականը…
Եթե պատմությունն անաչառ գրվի ոչ մի ավելորդ կրոնապատմական դասերի կարիք չի լինի…
Կրոնն անջատ ա պետությունից, ասել ա թե ոչմի տեսակի աջակցություն կամ հակաքարոզչություն չպետք ա տարվի…
Ստեղ շատ նրբություններ են առաջ գալիս Արտ ջան որ կարա հակառակ ռեակցիա տա, ոնց որ սովետը տվեց…
Brian_Boru (24.09.2013), Sambitbaba (19.09.2013), Աթեիստ (19.09.2013)
Էդ էլ կա, բայց ես մենակ քարոզին եմ դեմ, պատմությանը դեմ չեմ։ Մեկը ես դեմ չէի լինի վերջին դասարաններում դա ուսումնասիրել։ Ես կրոնը որպես առանձին երևույթ եմ դիտում, պատմության առարկայից դուրս։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ ջան, կրոնի պատմությունը կարա լինի պատմության սպեցիֆիկ ճյուղ, ու դա հանրակրթական մակարդակով ուսունմասիրելու առարկա չի… երխաները սովորում են սովորել ոչ թե ուսումնասիրություններ են անում ու կրոնն էդ տեսակետից սովորելու համար հարմար առարկա չի… ութից տասներկուերորդ դասարանի երեխաները դեռ ուսումնասիրության մեխանիզմներին չեն տիրապետում ու դա կարա լրիվ ուրիշ հետևանքներ տալ…
Կրոնի սպեցիֆիկան նրանում ա որ նա տրամաբանական ստրուկտուրա չունի որ երեխաներին բացատրես ու իրանք էլ հասկանան… կրոնը դա հավատքի համակարգ ա ու ուսումնասիրության նյութ կարա լինի դրա հասարակական ու մշակույթային ազդեցության հարթության մեջ… նաև նրա ազդեցությունը փիլիսոփայական մտքի վրա… սա դպրոցական երեխաների բանը չի… մեղք են…
Կոնի պատմությունն էլ նույնն ա… մինչև չհասկացվի կրոնի ազդեցությունը հասարակության ու մշակույթի վրա, էդ պատմությունը դասավանդելի չի լինի, ընդ որում էդ պատմությունը շատ կոնտրովերսիալ կլինի, որը նույնպես երեխաների մեջ կարա խառնաշփոթ առաջացնի…
Հենց կրոնի վերաբերյալ նյութ կամ առարկա մտցրեցիր դպրոց, տերտերներն գարեգին բ-ն գալու են գլխներին կանգնեն ու սա մի ուրիշ կարգի խառնաշփոթա ստեղծելու…
քարոզչությանը ես էլ եմ դեմ երկու ձեռով… մատաղ սերնդին աղավաղում են սիստեմատիկ ձևով… պարզապես խեղում են ու քոմոն սենսը դառնում ա անհասանելի… մադրասա ա դառնում…
Brian_Boru (24.09.2013), Cassiopeia (19.09.2013), Աթեիստ (19.09.2013), Ուլուանա (19.09.2013), Վիշապ (19.09.2013), Տրիբուն (19.09.2013)
Բյուրը եհովայի վկա ասեց, հիշեցի… ուրեմն տունը նստած չիլ եմ անում, մեկ էլ դուռը զանգեցին… բացեմ տենամ երկու հատ ջահել, սիրուն, կյաժ, սպիտակնսառոչկա ու սեվ շալվար հագած երխա կանգնած են դեմս… ասում եմ "ինչով կարող եմ օգտակար լինել" ասում են "ինչով մեն՛նք կարող ենք ձեզ օգտակար լինել" ասում եմ "ի՞նչ կարող եք անել" ասում են "կարող ենք ամաները լվանալ ու զանազան տնային գործեր անել" ասեցի "չէ ցավներդ տանեմ, մենք օքեյ ենք" ու դուռը փակում եմ… մեկ էլ կինս վազելով եկավ ասում ա "Մեֆ ով է՞ր… " ասի "հեչ եհովայի վկաներն էին ուզում էին ամաները լվանային ու տնային գործեր անեին" ասում ա "յաաա՜, բա ասեիր թող մի հատ մեր պատուհանները լվանային"… սենց նայեցի "ի՛, ախչի դու հո խելա՞ռ չես… "
Տրիբուն (19.09.2013)
Սովետի ժամանակ ընդունված էր, որ կրոնը դա գիտության թշնամին է, որ եկեղեցին խավար ու հետամնաց մի բան է: Հիմա ընդունված է, որ մենք քրիստոնեա ժողովուրդ ենք՝ մեր քրիստոնեական ավանդույթներով, բարոյաԳանությամբ, օջախով, կուսաթաղանթով, գինով, այծի պանրովԵս մտածում եմ, նիուժելի՞ մեր ռայոնումը էս հարյուր տարվա մեջ Մարքսից ու Լենինից ավելի խելոք մեկը չծնվեց... Քաղաքական մտածողությունը մեռել ա մեջներս, գոնե մեռելոցներին մեկ մեկ հիշենք, որ Քրիստոսից առաջ Պյութագորաս ա եղել...
Si vis pacem, para bellum
Brian_Boru (24.09.2013), Cassiopeia (19.09.2013), Jarre (19.09.2013), Mephistopheles (19.09.2013), Sagittarius (19.09.2013), StrangeLittleGirl (19.09.2013), Աթեիստ (19.09.2013), Անվերնագիր (19.09.2013), Արևածագ (19.09.2013), Ուլուանա (19.09.2013), Վահե-91 (19.09.2013), Տրիբուն (19.09.2013)
Մեֆ ջան, ես ե?րբ եմ ասել, որ եկեղեցին պետության հետ սերտաճած լինելը լավ է: Դա շատ վատ է: Ես ընդամենը խոսում եմ մի ընդհանուր վեկտոր ունենալու մասին, որը կլինի այնպիսին, որով կառաջնորդվի հասարակության մեծամասնությունը, կլինի դա իշխանավոր, կամ հասարակ քաղաքացի: Ու իմ կարծիքով նման բան եղել է ու էլի հնարավոր է լինի:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ավելի ճիշտ կլինի «Մշակույթ և արվեստ», նման կարգի առարկա մտցնեն, որի շրջանակում երեխաները կանցնեն նաև եկեղեցական (քրիստոնեության և այլ կրոների) ճարտարապետությունը, ավանդույթները, և այլն: Դրա հետ միասին նաև ընդհանուր ճարտարապետություն, երաժշտություն, քանդակագործություն, ֆիլմեր՝ մի խոսքով ընդհանուր մշակութային (կամ ոնց որ նեո-հավատացյալներն են սիրում ասել՝ հոգևոր) դաստիարակություն: Բայց մենակ կրոնի վրա սևեռվելը սխալ ա:
Cassiopeia (19.09.2013), Jarre (19.09.2013), StrangeLittleGirl (19.09.2013), Tig (19.09.2013), Տրիբուն (19.09.2013)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Արտ, եթե տենց նայենք դու էլ ուզում ես իմ վզին փաթաթես աթեիզմը, բայց դա իրականում տենց չի էլի, ես ընդամենը ուզում էի իմանալ ինչն ա քո տեսած վատը, բայց տենց էլ չիմացա, իսկ ես քեզ պարզ ասեցի թե ինչն ա իմ տեսած լավը:![]()
1. Ես ոչ թե պարտադրում են աթեիզմ, այլ պահանջում եմ իմ երեխային առանց իմ թույտվության կրոն չքարոզել: Ուրիշների երեխաների հետ ես գրեմ չունեմ:
2. Մի 2 գրառում առաջ գրեցի դեպք, երբ երեխային համոզել էին, որ գրականությունը կեղծ աստված է:
Եթե հարևաննս ինձ կասկածելի է թվում, էդքանը հերիք ա, որ իրա ոտքը մեր տնից կրեմ, առանց գողության փաստն ապացուցելու:
Քրիստոնեությունն իմ համար տհաճ հարևան ա, ինքն իմ տանն անելիք չունի:
Ու տհաճ ա առաջին հերթին հենց են պատճառով, որ զոռով գալիս փաթաթվում ա երեխայիս:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (20.09.2013), Jarre (19.09.2013), Mephistopheles (19.09.2013), Ուլուանա (19.09.2013)
Կրոնի պատմությունը լավ առարկա է, ափսոս որ մեր ժամանակ չկար։
Կրոնը իր Սուրբ գրքով (լինի Ղուրան, Թալմուտ, թե Աստվածաշունչ) առաջին հերթին ընկալում եմ որպես տվյալ կրոնական խմբի, մեր դեպքում՝ ազգի համար պատմականորեն ձևավորված համակեցության նորմերի և հավաքական բարոյականության դեկլարատիվ ձևակերպում, այսինքն՝ օրենսդրության նախատիպ։
Նույնիսկ հիմա, գործող օրենսդրության պայմաններում, մենք նորից որոշակիորեն շարժվում ենք կրոնական ավանդույթների համապատասխան, ավելին՝ օրենսդրությունը առավելագույնս հարմարեցվում է արդեն ձևավորված և արմատացած կրոնական կանոններին։
Ոչ մի վատ բան չեմ տեսնում կրոնի պատմությունն ուսումասիրելու մեջ։ Ի վերջո իմանալ տվյալ կրոնի պատմությունը, առանձնահատկությունները դեռ չի նշանակում անպայման դառնալ մոլի հավատացյալ։
Հարգում եմ տվյալ կրոնին պատկանող հասարակության մեջ ձևավորված և տվյալ կրոնից տեղյակ աթեիստներին, իսկ անտեղյակ աթեիստները իմ համար ջասթինբիբարից չեն տարբերվում։
Իրականում պետք ա գնալ դպրոց, ուսուցչի ականջից բռնել, հաստ գլուխը տալ պատով, հենց աղոթք կամ շարական սովորացնի կամ այլ պրոպագանդա անի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Cassiopeia (20.09.2013), enna (20.09.2013), Jarre (20.09.2013), Mephistopheles (20.09.2013), VisTolog (21.09.2013), Աթեիստ (20.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ