artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Mephistopheles (18.09.2013), Rhayader (20.09.2013), VisTolog (18.09.2013), մարդագայլուկ (13.04.2014), Ուլուանա (18.09.2013)
Արխային Արտակ ջան, պատմության դասագրքերում էլ քիչ չեն հեքիաթներըու խելացի մարդիկ իսկապես հենվում են շատ ավելի լուրջ փաստերի ու աղբյուրների վրա, քան պատմության դասագիրքն է ))) իսկ անխելքին առհասարակ չի հետաքրքրում, թե պատմության խաչմերուկներում ով–ում–ինչ դիրքում–ինչ արեց
համոզվելու համար կարելի է ուղղակի հարցում անցկացնել փողոցում ու խոստանում եմ, որ 100 հարցվածից 95ը չեն կարողանա ասել, թե կոնկրետ ո՞ր օրն է սկսվել երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ մնացած 5ը առանց պատմության դասագրքի էլ կիմանային )))
հ.գ.
փորձե՞նք![]()
Եզրակացություն քո գրածներից՝ փակենք դպրոցները, զբաղվենք ինքնազարգացմամբ։
Թեմայում իրականում այլ հարց ա քննարկվում՝ կրոնի քարոզի իրավական հիմքերը (ավելի ճիշտ դրա բացակայությունը) ու անօրինականության դեմ պայքարի միջոցները։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (18.09.2013), Mephistopheles (18.09.2013), StrangeLittleGirl (18.09.2013), Ուլուանա (18.09.2013), Տրիբուն (18.09.2013)
Արտ, եթե նույնիսկ կրոնի քարոզն իրավական հիմքեր ունենար, կարծում եմ` ամեն դեպքում արժեր պայքարել դրա դեմ:
Այնուամենայնիվ, գտնում եմ, որ իրավական հիմքեր չունի, որովհետև այդ դասերին հաճախելն ընտրության հնարավորություն չի տալիս, հետևաբար նույնիսկ Սահմանադրություն է խախտում: Եթե առարկան կոչվեր կրոնի պատմություն ու հենց կրոնի պատմություն էլ դասավանդվեր (ոչ թե կրոնականություն), ուրիշ հարց: Բայց էդ դեպքում, օրինակ, ինձ մոտ հարց է ծագում, թե ինչու դպրոցներում չեն դասավանդում արվեստի, կինոյի, երաժշտության, լեզվի, գիտության և այլ պատմություններ:
Brian_Boru (24.09.2013), Cassiopeia (18.09.2013), Sambitbaba (18.09.2013), VisTolog (18.09.2013), մարդագայլուկ (13.04.2014), Ուլուանա (18.09.2013), Վոլտերա (18.09.2013), Տրիբուն (18.09.2013)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (18.09.2013), Mephistopheles (18.09.2013), StrangeLittleGirl (18.09.2013), մարդագայլուկ (13.04.2014)
Օկ, թեմայի մասին։ Ես դեմ չեմ, որ դպրոցում դասավանդվի «կրոնի պատմություն» առարկան, թո՛ղ բոլոր հայերը իմանան, թե եկեղեցին ինչ հզոր ուժ է, ինչքան շատ ենք մենք եկեղեցուն պարտական մեր էսօրվա գոյության համար, մեր լեզվի պահպանման, ավելի գլոբալ ասված ազգապահպանման գործում ինչ մեծ դեր ե ունեցել Հայոց եկեղեցին։ Էդ էլ մեր պատմության մի մասն է, ինչո՞ւ չիմանան մարդիկ...
Ու էդ մեջբերած մասում որ անընդհատ շեշտվում է «առանց ծնողի համաձայնության»... իսկ որ ծնողը երեխային երկու տարեկանում կնքում է, ամեն կիրակի տանում եկեղեցի՝ պատարագ լսելու, մի՞թե դա երեխաների իրավունքների ոտնահարում չէ, թե՞ երեխայի ազատ ընտրության իրավունքը չի ոտնահարում։
Ինչքան շատ բան սովորեցնեն երեխեքին դպրոցում՝ էդքան լավ։ Ինչքան բազմակողմանի գիտելիքներ ստանան՝ էդքան իրանց օգուտն ա, դրա համար դեմ չեմ։ Ինչքան էլ քիմիա չէի սիրում, գոնե գիտեմ, թե ով է կազմել Մենդելեևի աղյուսակը, որ չանցնեին դպրոցում՝ չէի էլ իմանա
հ.գ.
կարող ա ձենս տաք տեղից ա գալիս, մեր դպրոցում (Ֆիզմաթ) կրոնի պատմություն չէինք անցնում ընդհանրապես, ու, եթե ինձ հանձնարարեին «Հայր մերը» անգիր սովորել ու չսովորելու համար «երկու» ստանայի՝ հիմա լրիվ այլ տեսակետ ունենայի։
Վերջին խմբագրող՝ John: 18.09.2013, 01:20:
dvgray (18.09.2013)
Cassiopeia (18.09.2013), Jarre (18.09.2013), VisTolog (18.09.2013)
պատմությունը գիտություն ա ու զգացական վերլուծությունների ու մոտեցումների տեղ չունի… իսկ եթե օբյեկտիվորեն քեզ ներկայացնեն եկեղեցու պատմությունը, դու կարող ա լրիվ ուրիշ կարծիք կազմես եկեղեցու ու կրոնի մասին...
մի մոռացի որ էդ պատմությունը հենց ինքը եկեղեցին ա գրել ու դա բացահյտ ուղեղի լվացում ա…
Cassiopeia (18.09.2013), Jarre (18.09.2013), StrangeLittleGirl (18.09.2013), VisTolog (18.09.2013), Աթեիստ (18.09.2013), Ամպ (18.09.2013), Անվերնագիր (18.09.2013), Ուլուանա (18.09.2013)
Հոս, նենց տպավորություն ա, որ առաջի գրառումը լրիվ չես կարդացել։ Պատմության դեմ ես ոչինչ չունեմ, քանի դեռ պատմություն ասում են, ու դա էլ դասավանդում։
Բայց իրավունք չունեն անունը դնեն պատմություն, իսկ դրա փոխարեն կրոն քարոզեն։ Դրանք տարբեր բաներ են. մեկը թույլադրվում ա, մյուսն՝ արգելվում։
Ես չեմ հիշում, որ պատմությունից քարե դար անցնելուց իրար հետ բառաչելով շփվեինք ու քարից գործիք սարքեինք, կամ 2-րդ համաշխարհայինը սովորեինք ռուսերեն, գերմաներեն, անգլերեն՝ զենքերն էլ ձեռքերիս։ Ինչո՞ւ են եկեղեցու պատմություն անցնելիս շարական երգում ու աղոթում։ Ի՞նչ կապ ունենք դրանք պատմության հետ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (18.09.2013), Sambitbaba (18.09.2013), StrangeLittleGirl (18.09.2013), VisTolog (18.09.2013), Անվերնագիր (18.09.2013), Շինարար (18.09.2013), Ուլուանա (18.09.2013), Տրիբուն (18.09.2013)
Արտակ ջան, գրառումդ կարդացել եմ, բայց որևէ հղումով չեմ մտել + դինամիկ չկա ներկայիս կոմպի վրա։ Իսկ էն՝ որ շարական են երգում ու աղոթում՝ չգիտեի քանի որ
հ.գ.
կարող ա ձենս տաք տեղից ա գալիս, մեր դպրոցում (Ֆիզմաթ) կրոնի պատմություն չէինք անցնում ընդհանրապես, ու, եթե ինձ հանձնարարեին «Հայր մերը» անգիր սովորել ու չսովորելու համար «երկու» ստանայի՝ հիմա լրիվ այլ տեսակետ ունենայի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
John (18.09.2013)
Cassiopeia (18.09.2013), Sambitbaba (18.09.2013), StrangeLittleGirl (18.09.2013), մարդագայլուկ (13.04.2014), Շինարար (19.01.2019), Ուլուանա (18.09.2013), Վոլտերա (18.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ