User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ

    Արդեն 10 տարի ա դպրոցներում դասավանդում են մի առարկա, որը կոչվում ա «Հայ եկեղեցու պատմություն», բայց որն իրանից ներկայացնում ա քրիստոնեության բացահայտ քարոզ ու պարտադրում։

    Եթե ինչ որ մեկը կասկածում ա, որ դա պրոպագանդայա, կարա նայի էս վիդեոն։



    Հիշում եմ, որ կրթության нах-արարը մի եզություն էլ էր մոգոնել՝ մի առարկա էլ մտցնել. «քրիստոնեկական կրթություն»։ Դա դեռ չեն արել, բայց մեր մեռելոցասեր վարչափեդի թեթև ձեռքով միասին մի օր դրան էլ ականատես կլինենք։

    Հիշեցնեմ, որ Հայաստանի հանրապետության սահմանադրությունը սահմանում է կրոնի ազատություն։

    էսօր մի ռուսական հոդված հանդիպեց, որի հեղինակը սովորեցնում էր դատական կարգով արգելել քարոզչությունը։ Մեր մոտ դեռ օրինական դաշտը դրա հնարավորությունը չի տալիս։

    Մի երկու տեղ հանդիպեց «Խղճի եվ կրոնական ազատությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը», ըստ որի

    «Հոդված 205.2. Անչափահասների նկատմամբ կրոնական քարոզչությունը

    1. Առանց ծնողների համաձայնության կրոնական քարոզչությունը կամ կրոնական քարոզչության փորձերը այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են անչափահաս անձինք` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

    2. Կրոնական քարոզչություն իրականացնելու նպատակով` տանսչորս տարին չլրացած անչափաս անձանց մասնակցությամբ, առանց նրանց ծնողների համաձայնության կրոնական խմբեր կազմավորելը `առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով»:
    Էս կարծես թե դեռ նախագիծ ա, ընդունված չի։ Եթե ինֆորմացիան հին ա, խնդրում եմ ասեք, որտև էս նախագիծն ա, որ իրավունք ա տալիս մայրուղի հանել էն «դասատուին», որը պատմություն դասավանդելու փոխարեն պիտի աղոթք ու շարական սովորեցնի։

    Հ.Գ.
    Եթե գտնում եք, որ էդ առարկան ձեր երեխաներին պետք ա, կարող եք շրջանցել թեման. ով ուզում ա, թող իրա երեխաները սովորեն։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.09.2013), Brian_Boru (24.09.2013), Cassiopeia (18.09.2013), enna (18.09.2013), Jarre (18.09.2013), Rhayader (20.09.2013), StrangeLittleGirl (18.09.2013), VisTolog (18.09.2013), Ամպ (18.09.2013), Արամ (18.09.2013), Դատարկություն (18.09.2013), մարդագայլուկ (13.04.2014), Շինարար (18.09.2013), Ուլուանա (18.09.2013), Ռուֆուս (18.09.2013), Վոլտերա (18.09.2013)

  3. #2
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրոնի պատմությունը լավ առարկա է, ափսոս որ մեր ժամանակ չկար։
    Կրոնը իր Սուրբ գրքով (լինի Ղուրան, Թալմուտ, թե Աստվածաշունչ) առաջին հերթին ընկալում եմ որպես տվյալ կրոնական խմբի, մեր դեպքում՝ ազգի համար պատմականորեն ձևավորված համակեցության նորմերի և հավաքական բարոյականության դեկլարատիվ ձևակերպում, այսինքն՝ օրենսդրության նախատիպ։
    Նույնիսկ հիմա, գործող օրենսդրության պայմաններում, մենք նորից որոշակիորեն շարժվում ենք կրոնական ավանդույթների համապատասխան, ավելին՝ օրենսդրությունը առավելագույնս հարմարեցվում է արդեն ձևավորված և արմատացած կրոնական կանոններին։
    Ոչ մի վատ բան չեմ տեսնում կրոնի պատմությունն ուսումասիրելու մեջ։ Ի վերջո իմանալ տվյալ կրոնի պատմությունը, առանձնահատկությունները դեռ չի նշանակում անպայման դառնալ մոլի հավատացյալ։
    Հարգում եմ տվյալ կրոնին պատկանող հասարակության մեջ ձևավորված և տվյալ կրոնից տեղյակ աթեիստներին, իսկ անտեղյակ աթեիստները իմ համար ջասթինբիբարից չեն տարբերվում։
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.09.2013), Շինարար (19.09.2013)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    40
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում պետք ա գնալ դպրոց, ուսուցչի ականջից բռնել, հաստ գլուխը տալ պատով, հենց աղոթք կամ շարական սովորացնի կամ այլ պրոպագանդա անի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.09.2013), enna (20.09.2013), Jarre (20.09.2013), Mephistopheles (20.09.2013), VisTolog (21.09.2013), Աթեիստ (20.09.2013)

  7. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրոնի պարտադրում = դաստիարակել մտավոր ծուլություն: Կարան էլ մնացած առարկաները, հատկապես բնագիտականները, չդասավանդեն: Կրոնը բոլոր հարցերի պատասխանները շատ կարճ ու կոնկրետ կտա:

    Դասավանդել եկեղեցու պատմություն, ինչու՞ ոչ, պատմություն ա էլի: Բայց դե մեր դպրոցներում չեն կարա մի բան անեն ու չձևախեղեն ու հերը չանիծեն. Եթե եկեղեցու պատմություն, ապա անպայման տերունական աղոթք, ֆիզիկա-աստղագիտություն՝ քարահունջ, քիմիա՝ ծիծակի թթու, աշխարհագրություն՝ ծովից-ծով Հայաստան (հիմա նաև Ռուսաստան իրա մաքսային միությունով), մաթեմատիկա՝ Հերունի, իրա մատը-մատից-հետո-եկավով, երաժշտություն՝ միայն Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո ....

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armatura (27.02.2015), Cassiopeia (23.09.2013), Mephistopheles (23.09.2013), Skeptic (23.09.2013), Tig (23.12.2013), Աթեիստ (23.09.2013), Շինարար (23.12.2013)

  9. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Է, լավ է, Արտակ, վ ժոպու սահմանադրությունը: Այսինքն, եթե սահմանադրությամբ ամրագրված չլիներ դու էդ երևույթին նորմալ կնայեի՞ր:

    Ես չգիտեմ մարդիկ ինչ են անում Արտ, բայց կարծում եմ, ո՛չ մուլտերը, ո՛չ կրոնի պատմությունը, ո՛չ երգերը երեխայի, երեխան, ո՞րն ա, 7-րդ 8-րդ դասարաններում չե՞ն անցնում, եքա 14 տարեկան երեխու վրա չի ազդի:

    Հավայի դաս անելը Արտ, էդ էն ա, որ անում են դաս, ընդամենը դասի համար: Այսինքն երեխանները դրանով հետաքրքրված չեն, համենայն դեպս մեր դասարանի դեպքում այդպես էր, ավել բան չեմ կարող ասել:

    Արտ ջան բա պարծ է, ի՞նչ է` ուզում ես երեխադ 14 տարեկանում գիտակցի, որ աստված պապիկը չկա՞:
    Մի հատ սենց վերացական օրինակ եմ բերում.
    Մինչև գալիս ա տղուս դպրոց գնալու ժամանակը, պարզվում ա, որ դպրոցներում նոր բան են մտցրել՝ դպրոցի դռների առաջ պահակը չափալախում ա բոլոր 5-րդ դասարանցիներին։ Ոչ մի խտրականություն՝ Լֆիկի տղուն էլ ա չափալախում, իմ տղուն էլ։ Երբ որ ուզում եմ հասկանալ, թե խի են չափալախում, բացատրում են, դե հա,
    1. բոլորն էլ իրանց տանն իրենց երեխեքին չափալախում են
    2. երեխեքը դա բոլորովին ծանր չեն տանում, լուրջ չեն ընդունում, իրանց վրա դա չի ազդում
    3. Հհայ հասարակությունը ընտրել ա նորմեր, որոնց մեջ առանց չափալախի մեծացած երեխեն նորմալ չի։

    Իսկ հիմա կետերով անցնեմ։
    1. Եթե օրենքը սահմանադրությամբ ամրագրված չլիներ, ես պայքարելու էի, որ դա ընդունեն։ Եթե պարզվի, որ տղես նույնասեռական ա, ես նրա հետ հավասար պայքարելու եմ, որ սահմանադրությամբ թույլատրեն իրանց ամուսնությունը։ Այսինքն, եթե արդեն կա իմ ուզած օրենքը, ուրեմն պահանջելու եմ, որ դա կիրառվի, եթե չկա, պտի պահանջեմ, որ ընդունեն։

    2. Հավայի դասը թող սարքեն ըստ ցանկության, եթե ինֆորմացիա չի տալիս, ով պարապ ա, թող գնա նստի։ Ես դրա տեղը ավելի պետքական բաներ կարամ սովորեցնեմ։

    3. Ես ուզում եմ, ու պահանջում եմ, որ մինչև երեխայիս գիտակից տարիք հասնելը, իրա ուղեղը չլցնեն են բաներով, ինչը ես համարում եմ սուտ։ Եթե ինքը մինչև 14 տարեկանը ի վիճակի չի ինքը ընտրել (ինչը նորմալ ա. էսօր ավելի տարիքով ակումբցիներ ունենք, որ դեռ չեն ընտրել, որտև չեն էլ մտածել էդ թեմայով), դասատուն ո՞ւմ շունն ա, որ պտի երեխուն տեղն ընտրի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.12.2013), VisTolog (23.12.2013), Արամ (23.12.2013), Տրիբուն (23.12.2013)

  11. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն 10 տարի ա դպրոցներում դասավանդում են մի առարկա, որը կոչվում ա «Հայ եկեղեցու պատմություն», բայց որն իրանից ներկայացնում ա քրիստոնեության բացահայտ քարոզ ու պարտադրում։

    Եթե ինչ որ մեկը կասկածում ա, որ դա պրոպագանդայա, կարա նայի էս վիդեոն։


    Ասի մի հատ էլ հիշեցնեմ, որ դա ինչ որ ուսուցողական առարկա չի, դա սահմանադրության ոտանահարում ա, ու կրոնի քարոզ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փառք տգիտությանը՝ պիպեեեց..

    Չէ՝ որքան հնարավորա շուտ պետքա էթիկայի կանոնները պարտադիր դարձնել, եթե դեռ չի:
    Հետն էլ՝ յուրաքանչյուր բացակայությունը կրկնակի
    հաշվել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Փառք տգիտությանը՝ պիպեեեց..

    Չէ՝ որքան հնարավորա շուտ պետքա էթիկայի կանոնները պարտադիր դարձնել, եթե դեռ չի:
    Հետն էլ՝ յուրաքանչյուր բացակայությունը կրկնակի
    հաշվել:
    Հարցնում էի՝ «եթե ասեմ», Գաղթական ջան, մի խառնվիր իրար. էդ բառն էլ ընդամենը «չիմացություն» ա նշանակում:

  14. #9
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցնում էի՝ «եթե ասեմ», Գաղթական ջան, մի խառնվիր իրար. էդ բառն էլ ընդամենը «չիմացություն» ա նշանակում:
    Այ՝ չգիտեի..

    «Չիմացող», «անտեղյակ» բառերի փոխարեն «տգետ»-ն օգտագործելը էդ նույննա, եթե ես արձագանքումս էթիկայի փոխարեն անդաստիարակությանը հղում կատարեի:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ

    ՀՀ ԿԳ նախարարն իրեն լակոտի պես է՞ պահում..
    Տեղ հասանք...


    Ի դեպ.
    Կրթության մասին ՀՀ օրենք.

    Հոդված 4. Կրթության բնագավառում պետական քաղաքականությունը

    1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը` որպես պետականության ամրապնդման կարևորագույն գործոն:
    2. Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է:
    3. Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. #11
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հասկացող մարդը, ինչքան էլ դպրոցում քարոզեն, ի վերջո կհասնի մի գիտակցական մակարդակի, որտեղ ինքը կընտրի իր կրոնը, կամ դրա բացակայությունը։ Անհասկացողներին թույլ տվեք շրջանցել՝ իրանք քրիստոնյա լինեն, մահմեդական, հանրապետական թե բարգավաճ՝ մեկ ա անհասկացող են...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.09.2013), Վոլտերա (18.09.2013)

  18. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    հասկացող մարդը, ինչքան էլ դպրոցում քարոզեն, ի վերջո կհասնի մի գիտակցական մակարդակի, որտեղ ինքը կընտրի իր կրոնը, կամ դրա բացակայությունը։ Անհասկացողներին թույլ տվեք շրջանցել՝ իրանք քրիստոնյա լինեն, մահմեդական, հանրապետական թե բարգավաճ՝ մեկ ա անհասկացող են...
    Դե եկեք պատմության դասագրքերում էլ գրենք, որ 2-րդ համաշխարհայինը սկսվել ա 1961 թվին։ Խելոք մարդը ուրիշ աղբյուրներից ճիշտը կիմանա, անխելքի հերն էլ անիծած։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (18.09.2013), Rhayader (20.09.2013), VisTolog (18.09.2013), մարդագայլուկ (13.04.2014), Ուլուանա (18.09.2013)

  20. #13
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եկեք պատմության դասագրքերում էլ գրենք, որ 2-րդ համաշխարհայինը սկսվել ա 1961 թվին։ Խելոք մարդը ուրիշ աղբյուրներից ճիշտը կիմանա, անխելքի հերն էլ անիծած։
    Արխային Արտակ ջան, պատմության դասագրքերում էլ քիչ չեն հեքիաթները ու խելացի մարդիկ իսկապես հենվում են շատ ավելի լուրջ փաստերի ու աղբյուրների վրա, քան պատմության դասագիրքն է ))) իսկ անխելքին առհասարակ չի հետաքրքրում, թե պատմության խաչմերուկներում ով–ում–ինչ դիրքում–ինչ արեց համոզվելու համար կարելի է ուղղակի հարցում անցկացնել փողոցում ու խոստանում եմ, որ 100 հարցվածից 95ը չեն կարողանա ասել, թե կոնկրետ ո՞ր օրն է սկսվել երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ մնացած 5ը առանց պատմության դասագրքի էլ կիմանային )))
    հ.գ.
    փորձե՞նք

  21. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եզրակացություն քո գրածներից՝ փակենք դպրոցները, զբաղվենք ինքնազարգացմամբ։

    Թեմայում իրականում այլ հարց ա քննարկվում՝ կրոնի քարոզի իրավական հիմքերը (ավելի ճիշտ դրա բացակայությունը) ու անօրինականության դեմ պայքարի միջոցները։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.09.2013), Mephistopheles (18.09.2013), StrangeLittleGirl (18.09.2013), Ուլուանա (18.09.2013), Տրիբուն (18.09.2013)

  23. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, եթե նույնիսկ կրոնի քարոզն իրավական հիմքեր ունենար, կարծում եմ` ամեն դեպքում արժեր պայքարել դրա դեմ:
    Այնուամենայնիվ, գտնում եմ, որ իրավական հիմքեր չունի, որովհետև այդ դասերին հաճախելն ընտրության հնարավորություն չի տալիս, հետևաբար նույնիսկ Սահմանադրություն է խախտում: Եթե առարկան կոչվեր կրոնի պատմություն ու հենց կրոնի պատմություն էլ դասավանդվեր (ոչ թե կրոնականություն), ուրիշ հարց: Բայց էդ դեպքում, օրինակ, ինձ մոտ հարց է ծագում, թե ինչու դպրոցներում չեն դասավանդում արվեստի, կինոյի, երաժշտության, լեզվի, գիտության և այլ պատմություններ:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Brian_Boru (24.09.2013), Cassiopeia (18.09.2013), Sambitbaba (18.09.2013), VisTolog (18.09.2013), մարդագայլուկ (13.04.2014), Ուլուանա (18.09.2013), Վոլտերա (18.09.2013), Տրիբուն (18.09.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իսկ ձեր երեխային ծեծու՞մ են դպրոցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 231
    Վերջինը: 18.10.2010, 11:48
  2. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 76
    Վերջինը: 22.06.2009, 00:48
  3. Պայքարը դատարաններում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.06.2008, 12:28
  4. Ընդհատակյա պայքարը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 18.06.2008, 12:55
  5. Համակարգիչը դպրոցում…
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2007, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •