Հիմա որ ասեմ՝ դեմ չեմ էդ առարկային ու որ իմ կարծիքով դա հեչ էլ «կրոնի պարտադրում» չի, կստացվի, որ թեմայից դուրս բան ե՞մ ասել (առաջին գրառումից դատելով)
Լավ են անում՝ անցնում են, ասեմ ավելին՝ նույնիսկ եթե իրոք քարոզ լիներ, էլի սխալ բան չէի համարի, քանի որ քրիստոնեությունը
պետական կրոն է Հայաստանում:
Ես չեմ պատկերացնում, թե ինչ կապ ունի կրոնը պետականության հետ, որ մի հատ էլ ասում են «պետական կրոն», բայցևայնպես:
Իմ դպրոցական տարիներին մեր դպրոցում կար մի առարկա, այն ժամանակ ոչ պարտադիր, Էջմիածնում վերապատրաստված մի կին էր դասավանդում՝ քույր Կարինեն: Շատերը դասի օրերին ասում էին՝ «էսօր կրոն ունենք», ինքն էլ ամեն լսելիս նեղսրտում էր, ասում էր՝ էդպես մի ասեք, ասեք հոգևոր ժամ: Աստվածաշնչից պատմություններ էր պատմում, եկեղեցու կառուցվածքն եմ հիշում, որ անցել ենք, տաղավար տոների մասին տեղեկություններ, մեկ-մեկ հոգևոր երգեր էլ էր սովորեցնում… Կարելի է ասել՝ հաճույքով եմ հիշում այդ դասերը, քույր Կարինեին էլ բոլորը սիրում էին: Ուրախ եմ, որ դա եղել է իմ կյանքում, որ քիչ թե շատ տեղեկացված եմ հիմա իմ պետության համար պետական համարվող կրոնից: Ու դա բնավ չի նշանակում, որ ես կուրորեն ու անվերադարձ ինձ նվիրել եմ քրիստոնեությանը: Ինչքան ինչ որ գիտեմ տարբեր կրոններից, բոլորի մեջ էլ կան ինձ համար և՛ ընդունելի, և՛ անընդունելի դրույթներ:
Ինչքան հայոց պատմությունն ու հայոց լեզու/գրականությունն են նորմալ առարկա, այնքան էլ հայ եկեղեցու պատմությունը: Գրականություն անցնելուց էլ հազար ու մի հեղինակից անգիրներ են տալիս, իսկ կարող ա էդ հեղինակներից շատերը երեխայի դուրը չեն գալիս, ու ինքը չի ուզում դրանք սովորել (սա շարական-աղոթք-մաղոթքի նմանությամբ): Է, չի ուզում, թող չսովորի, ո՞վ ա պարտադրում: Շատ-շատ էդ դասից 2 կստանա ու վերջ: Նորմալ բան ա:
[offtop] Ինչ վերաբերում է արվեստի/երաժշտության պատմություն առարկա պարտադիր ծրագրի մեջ մտցնելուն, միանշանակ կողմ եմ, վաղուց էր պետք: Նաև համաշխարհային գրականություն: [/offtop]
Էջանիշներ