User Tag List

Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ

  1. #46
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,018
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան, աշխարհում էնքան կրոններ կան… ո՞ր մեկը ինֆորմատիվ դասավանդես… ընդհանրապես կրոնի պատմությունը դպրոցում դասավանդելու առարկա չի որ մի հատ էլ հավելյալ ծանրաբեռնես աշակերտներին… բացի դրանից, էն ինչ որ "դրսում" կրոն են համարում, Հայաստանում կարող ա աղանդ համարվի…
    Հիմնական՝ խոշոր կրոնները մի քանիսն են, ու գոնե դրանք դասավանդելու դեպքում մարդկանց կրոնական մտահորիզոնը մի քիչ կընդլայնվի, գուցե դադարեն քրիստոնեությունն ընկալել որպես միակ ճշմարիտ ու բարոյական կրոն։

    ընդհանրապես պետք չի դասավանդել ոչ մի տեսակի կրոնական առարկա… պատմությունն ինքնին արդեն իր մեջ պարունակում ա եկեղեցու պատմության էլեմենտներ էնքանով ինչքանով որ դա էական ա նրա ազդեցությունը պատմության վրա… ավել պետք չի…
    Մեֆ, եթե մենք լինեինք այլ պետություն, այսինքն՝ ոչ աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ու դա դարերով դրոշակի պես հերոսաբար թափահարող, քո ասածը կլիներ ճիշտ տարբերակ, բայց հիմա մենք ունենք էդ դարավոր կոշտուկը, ու դա չեզոքացնելու համար մի քիչ էլ այլ կրոնների վրա ա պետք ուշադրություն հրավիրել, որ քիչ թե շատ կոմպենսացիա ապահովվի, ու էդ դեպքում գուցե, ասենք, մի քանի տասնամյակ հետո արդեն արդյունքը նկատելի լինի։

    Ինչու՞ պետք ա կրոնն առանձին պատմության տեսքով դասավանդվի, ես դրա իմաստը չեմ հասկանում… դպրոցը պարտավոր չի աջակցել կամ օգնել քեզ քո անձնական հավատքը ընտրելու մեջ… դրա փոխարեն թող գրականության, գիտության, արվեստի, երաժշտության դասերը շատացնեն… դրանով մարդիկ կրթվում են…
    Թող դասավանդվի, միայն կողմ եմ, լիքը ուրիշ բաներ կան, որոնց փոխարեն կարելի ա դա իրականացնել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (18.09.2013)

  3. #47
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,974
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինչ որ տեղ համաձայն եմ Ուլուանայի հետ, կրոնի պատմություն կարելի ա ուսումնասիրել, որտև ինչքան էլ էդ երևույթը չընդունեմ, չեմ կարա աչք փակեմ, թե դրանք ինչ ազդեցություն են ունեցել ու ունեն աշխարհի ձևավորման վրա։
    Ու էն որ դրա ընտրությունը անհատի իրավունքն ա, դրանց պատմության իմացությունը սկի չի խանգարում։
    Ոնց որ կուսակցական պատկանելությունը լրիվ անձի որոշումն ա (յանի), բայց քաղաքականություն առարկան նորմալ դասավանդվում ա, առանց պրոպագանդա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #48
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,682
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համամիտ եմ Տիգ-ի հետ: Եթե "տակառի" մեջ "հեղուկ" է, ապա "խցանը" պետք է փոխարինվի մեկ այլ "խցանով", հակառակ դեպքում "տակառը" կդատարկվի: Մարդիկ կան, որոնք կարողացել են "տակառի" պարունակությունը "հեղուկից" փոխել "պինդ" վիճակի և հանել են "խցանը" /հավատացեք դա էլ հեշտ չի/, բայց շատերը առանց "խցանի" կդատարկվեն: Իսկ նոր "խցանը" գիտնականները պետք է ստեղծեն: Այլ խոսքերով ասած. գիտությունը դեռ այնքան չի զարգացել, որ կարողանա մարդու բոլոր ինչուներին պատասխանի / վախենամ, որ երբեք էլ այդչափ չի զարգանա/: Մոտ են այն ժամանակները, ըստ իս, երբ բոլորը ստիպված կհրաժարվեն կրոն կոչվածից և ով որ մինչ այդ կարողացավ պնդացնել "հեղուկը", կանցնի "հաջորդ փուլ", ով ոչ` չգիտեմ. երևի "խաղից դուրս կգա": Ամեն դեպքում կցանկանայի, որ անցումնային փուլը սահուն լիներ:
    Իսկ դպրոցներում քարոզը նոր սերնդի վրա չի ազդելու, դրա փոխարեն թող երեխաներին սովորացնեն Մաքուր Ապրել...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.09.2013)

  6. #49
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,410
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա որ ասեմ՝ դեմ չեմ էդ առարկային ու որ իմ կարծիքով դա հեչ էլ «կրոնի պարտադրում» չի, կստացվի, որ թեմայից դուրս բան ե՞մ ասել (առաջին գրառումից դատելով)

    Լավ են անում՝ անցնում են, ասեմ ավելին՝ նույնիսկ եթե իրոք քարոզ լիներ, էլի սխալ բան չէի համարի, քանի որ քրիստոնեությունը պետական կրոն է Հայաստանում: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կապ ունի կրոնը պետականության հետ, որ մի հատ էլ ասում են «պետական կրոն», բայցևայնպես:
    Իմ դպրոցական տարիներին մեր դպրոցում կար մի առարկա, այն ժամանակ ոչ պարտադիր, Էջմիածնում վերապատրաստված մի կին էր դասավանդում՝ քույր Կարինեն: Շատերը դասի օրերին ասում էին՝ «էսօր կրոն ունենք», ինքն էլ ամեն լսելիս նեղսրտում էր, ասում էր՝ էդպես մի ասեք, ասեք հոգևոր ժամ: Աստվածաշնչից պատմություններ էր պատմում, եկեղեցու կառուցվածքն եմ հիշում, որ անցել ենք, տաղավար տոների մասին տեղեկություններ, մեկ-մեկ հոգևոր երգեր էլ էր սովորեցնում… Կարելի է ասել՝ հաճույքով եմ հիշում այդ դասերը, քույր Կարինեին էլ բոլորը սիրում էին: Ուրախ եմ, որ դա եղել է իմ կյանքում, որ քիչ թե շատ տեղեկացված եմ հիմա իմ պետության համար պետական համարվող կրոնից: Ու դա բնավ չի նշանակում, որ ես կուրորեն ու անվերադարձ ինձ նվիրել եմ քրիստոնեությանը: Ինչքան ինչ որ գիտեմ տարբեր կրոններից, բոլորի մեջ էլ կան ինձ համար և՛ ընդունելի, և՛ անընդունելի դրույթներ:

    Ինչքան հայոց պատմությունն ու հայոց լեզու/գրականությունն են նորմալ առարկա, այնքան էլ հայ եկեղեցու պատմությունը: Գրականություն անցնելուց էլ հազար ու մի հեղինակից անգիրներ են տալիս, իսկ կարող ա էդ հեղինակներից շատերը երեխայի դուրը չեն գալիս, ու ինքը չի ուզում դրանք սովորել (սա շարական-աղոթք-մաղոթքի նմանությամբ): Է, չի ուզում, թող չսովորի, ո՞վ ա պարտադրում: Շատ-շատ էդ դասից 2 կստանա ու վերջ: Նորմալ բան ա:

    [offtop] Ինչ վերաբերում է արվեստի/երաժշտության պատմություն առարկա պարտադիր ծրագրի մեջ մտցնելուն, միանշանակ կողմ եմ, վաղուց էր պետք: Նաև համաշխարհային գրականություն: [/offtop]
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (19.09.2013), Գաղթական (19.01.2019)

  8. #50
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը

    Կակտուս, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն չի: Ըստ նոր սահմանադրության, մենք պետական կրոն չունենք: Կարող ենք ասել` ամենատարածված կրոնն ա, որովհետև կան ստատիստիկ թվեր, որոնց հետ բան չես կարող անել: Բայց պետական կրոն չունենք: Ուրիշ հարց, որ վարչապետը քրիստոնյա-քրիստոնյա ա խաղում ու տարվա կեսը մեռելոց ա սարքում (իսկ թե մեռելոցն ընդհանրապես կապ ունի քրիստոնեության հետ, թե չէ, քննարկման առանձին, լայն թեմա ա):

    Դպրոցում ՀԱԵ պրոպագանդելն ուղղակի սահմանադրության խախտում ա:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.01.2019), Cassiopeia (19.09.2013), Mephistopheles (19.09.2013), Աթեիստ (19.09.2013), Ուլուանա (19.09.2013)

  10. #51
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակտուս, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն չի: Ըստ նոր սահմանադրության, մենք պետական կրոն չունենք: Կարող ենք ասել` ամենատարածված կրոնն ա, որովհետև կան ստատիստիկ թվեր, որոնց հետ բան չես կարող անել: Բայց պետական կրոն չունենք: Ուրիշ հարց, որ վարչապետը քրիստոնյա-քրիստոնյա ա խաղում ու տարվա կեսը մեռելոց ա սարքում (իսկ թե մեռելոցն ընդհանրապես կապ ունի քրիստոնեության հետ, թե չէ, քննարկման առանձին, լայն թեմա ա):

    Դպրոցում ՀԱԵ պրոպագանդելն ուղղակի սահմանադրության խախտում ա:
    Բյուր, իսկ սահամանդրության խախտում չի, որ ասենք էդ նույն երեխան դպրոցից դուրս` հոր ու մոր պարտադրանքով գնում աղանդավոր ա դառնում, եհովայի վակա ա դառնում ու եսիմինչ անմարդկային բաներ ա անում: Ավելի լավ չի լինի, որ դպրոցի թեկուզ հենց էդ առարկայի ազդեցությունը էդ երեխայի մեջ պայքար ու մտքի բախում առաջացնի, որ էդ երեխեն ընտրություն ունենալու դեպքում չգնա դառնա աղանդավոր:
    Մենակ խնդրում եմ չասես, որ եհովայի վկան էլ ա սովորական մարդ ու ունի բոլոր իրավունքները ու գիտակցում ա ինչ ա անում, մի պարզ բան ասեմ, որ դրա շուրջ ճխոսանք, եթե երեխուն թողնում են տաքության մեջ վառվի, բժշկի չեն տանում, էդ անօգնական երեխեն մեռնում ա, իմ համար նման կենդանին մարդ համարվել չի կարա:
    Էս վերջերս էլ հայր Կոմիտասն էր խոսում, որ նոր աղանդ ա սկսել ձևավորվել, որը պրոպագանդում ա անչափահասների միջ սեռական կապերը, ընտանիքի անդամների մեջ սեռական կապերը և այլն: Հիմա էսքանով հանդերձ, եթե երեխան դպորցում աղոթք ա ասում, հայր մեր ա ասում դրա ինչն ա վատ, ես էնքան հպարտ եմ, որ իմ աղջիկը եկեղեցի մտնելուց խաչակնքվում ա, աղոթք ա ասում, հավատում ա, որ բարի Աստված պապիկ կա, բա ինչ անեմ, հելնեմ ինձ ճղեմ, ասեմ դպրոցում կամ մանկապարտեզում իմ երեխուն Աստծո մասին բան չասեք, թող փողոցում մեկը բռնի ուղեղն ուտի տանեն եսիմ ինչ սարքեն: Չէ ու մի հատ էլ չէ, ես հայ եմ, հայ լինելս մենակ հայաստանում ծնվելս չի, ապրելս չի, ես հայ եմ` հայերենով, քրիստոնեա-առաքելական եկեղեցով, իմ ազգային արժեքներով ու բարքերքվ, հիմա թե մնացածի համար ես ինչքան եմ հետամնաց, հավատացյալ, Աստվածավախ, դա ինձ քիչ ա հուզում, վաբշե չի հուզում, ես չեմ էլ ասում, որ ով իմ ասածները չի ընդունում հայ չի, ախպեր հայ եք, պասպորտով ու ամեն ինչով ձեր ցավն էլ տանեմ:
    Բայց ստեղ մի հատ մեծ ԲԱՅՑ կա, լավ ա Բյուր, դու էլ դրսում ապպրել ես, մեկը որ դրսում ասում ա " Օհ, դու հայ ես, փաստորեն ամենահին քրիստոնեա ազգից ես" ես դրաից օրգազմ եմ ստանում, բայց հիմա ձեր ասածից դուրս ա գալիս, որ մեկը տենց ասի, պտի ասեմ հա յանիմ ինչ, քրիստոնեա, պահ, ես ազատ եմ իմ դավանանքում, պրանեմ քրիստոնեությունն ու էն գաղափարը, որ մենք ամենհին քրիստոնեա ազգն ենք, թքզծ էդ ամեն ինչ վրա? Ով ա տվել որևէ մեկին նման կարծիք ասելու ու նման վերաբերմունք ունենալու մեր պատմությանը, ով ունի էդ իրավունքը կասեք?

  11. #52
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,974
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հով, անչափահասների կրոնական դաստիարակության պատասխանատուն իրա ծնողներն են (ռուսաստանում արդեն էդ օրենքը կա, մեր մոտ էլ նախագծի տեսքով ա), եթե մեկը գալիս երեխուդ քարոզում ա, տար դատի տուր, սաղ փողերը ձեռից առ, որ տրանսպորտի փող չունենա, ձեր տան կողմերը չկարանա երևա։ Ոչ թե պոդեֆիլից վախենալով երեխայի դաստիարակությունը հանձնենք հոգեկան հիվանդին (կոպիտ համեմատություն ա)։
    Երկուսն էլ սխալ են, երկուսի դեմ էլ պայքարի, ոչ թե ու չարիքի մեջ լավուվատ արա։ Երեխաների մեջ քարոզը պտի արգելվի։ Դու ինչքան ուզում ես խոսի, ուզում ես քրիստոնյա դառնա, դա քո որոշումն ա, դպրոցից հետո տալիս ես քրիստոնեական խմբակ, թող գնա, ինչքան ուզում ա աղոթք ու շարական սովորի։ Բա ո՞ւր մնաց իմ որոշումը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. #53
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,410
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակտուս, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն չի: Ըստ նոր սահմանադրության, մենք պետական կրոն չունենք:
    Որ տենց ա, ես զենքերս վայր եմ դնում (իբր ընենց մի պատրաստվել էի պատերազմի, էլի ):
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (19.09.2013), Աթեիստ (19.09.2013)

  14. #54
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով, անչափահասների կրոնական դաստիարակության պատասխանատուն իրա ծնողներն են (ռուսաստանում արդեն էդ օրենքը կա, մեր մոտ էլ նախագծի տեսքով ա), եթե մեկը գալիս երեխուդ քարոզում ա, տար դատի տուր, սաղ փողերը ձեռից առ, որ տրանսպորտի փող չունենա, ձեր տան կողմերը չկարանա երևա։ Ոչ թե պոդեֆիլից վախենալով երեխայի դաստիարակությունը հանձնենք հոգեկան հիվանդին (կոպիտ համեմատություն ա)։
    Երկուսն էլ սխալ են, երկուսի դեմ էլ պայքարի, ոչ թե ու չարիքի մեջ լավուվատ արա։ Երեխաների մեջ քարոզը պտի արգելվի։ Դու ինչքան ուզում ես խոսի, ուզում ես քրիստոնյա դառնա, դա քո որոշումն ա, դպրոցից հետո տալիս ես քրիստոնեական խմբակ, թող գնա, ինչքան ուզում ա աղոթք ու շարական սովորի։ Բա ո՞ւր մնաց իմ որոշումը։
    Արտ, կոնկրետ մեկը ինձ, իմ հավատքն ու քրիստոնեա լինելս մինչև էսօր ոչ մի բացսական բան չի տվել, ավելին միայն դրական բաներ են եղել:
    Հիմա ես էս ամենից ելնելով կարծում եմ, որ էն մակարդակը, որում ես եմ տեղավորվում քրիստոնեություն ասելով լրիվ բավարար ու անվնաս ա իմ ու հարևանիս երեխու համար: Ես չեմ գնա դպրոցի դիմաց պիկետ անեմ, որ իմ երեխուն աղոթք չսովորացնեն ու դրանից չեմ նեղվի, ոնց որ Անին ասեց, ես էլ Ավետիք Իսահակյանին համարում եմ այլասերված դեմք, հիմա խի են իմ երեխուն դպրոցում Իսահակյան պարտադրելու սովորի, գնամ պիկետ անեմ էլի? Չէ էլի Արտ, էդ նույն դասը, նույն աղոթքը, դրանք ընդամենը ոտանովորներ են էդ տարիքում, որոնք ոչ մի բացասական հետք չեն թողնի երեխու հետագա կյանքի վրա:
    Էս թեման կարդալուց ավելի շատ թշնամանք եմ զգում կրոնի ու քրիստոնեության նկատմամբ նույնքան մեծ, որքան էդ առարկայի անվնաս լինելն ա

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (19.09.2013)

  16. #55
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,919
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աթեիստ, Ուլուանա… երբ որ դուք կրոնը ցանկացած ֆորմայով ու ներկայացմամբ մտցնում եք հանրակրթական համակարգ, դուք արդեն խախտում եք սահմանադրությունը… դուք էդ ձևով ավելի շատ պրոբլեմներ ու հարցեր եք առաջացնում քան թե լուծումներ եք տալիս…

    նախ երբ որ սկսում եք կրոնը բերել դպրոց, իրականում մենք նրա կարևորությունը մեծացնում ենք, անկախ նրանից թե դուք ինչ բացատրություն կտաք դրան… երկրորդ, կրոնական արգումենտները մտցնում եք դպրոց քանի որ բոլոր կրոններն ու իրանց ինստիտուտները պտի իրավունք բանեցնեն իրենց կրոնի թեկուզ ծանոթացման մեջ… և իրավամբ… բոլոր կրոնները ընդդիմանալու են թե դուք ոնց եք ներկայացնում իրենց կրոնը…

    էլ չեմ ասում երեխաների մոտ ինչ խառնաշփոթ ա լինելու… դպրոցում դասավանդվող առարկաները հիմնականում հիմնված են ճիշտ/սխալ լավ/վատ արժեհամակարգի վրա… էս դեպքում դա չի լնելու ու ամենահասարակ հարցին պատասխան չի լինելու…

    էլ չե ասում թե որ կրոնը պիտի ծանոթացվի և եթե ծանոթությունը կատարվում ա հետագա ընտրությունը "հեշտացնելու" նպատակով ուրեմն պիտի թույլ չտաք որ երեխային փոքր հասակում կնքեն…

    Ուլուանա ջան, կրոնի հետ ծանոթացումը բացարձակապես մտահորիզոնի լայնացման վրա չի ազդում, եթե չասենք որ նեղացնում ա, քանի որ ձեր դասավանդումներն ուղղված են "օգնելու" երեխանեմրին իրենց կրոնական ընտրությունն անելու մեջ…

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.09.2013), StrangeLittleGirl (19.09.2013)

  18. #56
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,974
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հով, թշնամանքը կա, թաքցնելու բան չունեմ։ Բայց ստեղ հարցը թշնամանքը չի, օրենքն ա։
    Հետո, եթե դու դրա մեջ բացասական բան չես տեսնում, դա չի նշանակում, որ ես էլ չպիտի տեսնեմ։
    Լիքը ջահել «պապաներ» էլ 2 ամսեկան երեխուն գրկներն առած ծխում են, որտև դրա մեջ բացասական բան չեն տեսնում, նորմալ ա՞։
    Դու գտնում ես, որ հետագա կյանքի վրա չի ազդի, ես տենց չեմ կարծում. իրավունք ունե՞մ սեփական կարծիքն ունենալու։ Իրավունք ունե՞մ պահանջել, որ առանց իմ ցանկության երեխային քրիստոնեական «արժեքներ» չսրսկեն։ Միանգամից պատասխանեմ. սահմանադրորեն ունեմ։
    Թե՞ վաղն էլ պտի որոշեն, թե տղես որ ինստիտուն ընդունվի, որտեղ գնա աշխատելու, ու հետ ամուսնանա։ Դրանք լրիվ մարդու ու, մինչև որոշակի տարիք, ծնողների որոշումն ա. պետությունը, մանավանդ նման հոգեկան նախարարով ու վարչափեդով, ըտեղ անելիք չունեն։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.09.2013), Jarre (19.09.2013), StrangeLittleGirl (19.09.2013), Ուլուանա (19.09.2013)

  20. #57
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,974
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ, Ուլուանա… երբ որ դուք կրոնը ցանկացած ֆորմայով ու ներկայացմամբ մտցնում եք հանրակրթական համակարգ, դուք արդեն խախտում եք սահմանադրությունը… դուք էդ ձևով ավելի շատ պրոբլեմներ ու հարցեր եք առաջացնում քան թե լուծումներ եք տալիս…

    նախ երբ որ սկսում եք կրոնը բերել դպրոց, իրականում մենք նրա կարևորությունը մեծացնում ենք, անկախ նրանից թե դուք ինչ բացատրություն կտաք դրան… երկրորդ, կրոնական արգումենտները մտցնում եք դպրոց քանի որ բոլոր կրոններն ու իրանց ինստիտուտները պտի իրավունք բանեցնեն իրենց կրոնի թեկուզ ծանոթացման մեջ… և իրավամբ… բոլոր կրոնները ընդդիմանալու են թե դուք ոնց եք ներկայացնում իրենց կրոնը…

    էլ չեմ ասում երեխաների մոտ ինչ խառնաշփոթ ա լինելու… դպրոցում դասավանդվող առարկաները հիմնականում հիմնված են ճիշտ/սխալ լավ/վատ արժեհամակարգի վրա… էս դեպքում դա չի լնելու ու ամենահասարակ հարցին պատասխան չի լինելու…

    էլ չե ասում թե որ կրոնը պիտի ծանոթացվի և եթե ծանոթությունը կատարվում ա հետագա ընտրությունը "հեշտացնելու" նպատակով ուրեմն պիտի թույլ չտաք որ երեխային փոքր հասակում կնքեն…

    Ուլուանա ջան, կրոնի հետ ծանոթացումը բացարձակապես մտահորիզոնի լայնացման վրա չի ազդում, եթե չասենք որ նեղացնում ա, քանի որ ձեր դասավանդումներն ուղղված են "օգնելու" երեխանեմրին իրենց կրոնական ընտրությունն անելու մեջ…
    Մեֆ, իմ ասած պատմությունը ասենք 8-րդ դասարանում լրիվ նորմալ ա, մանավանդ որ, եթե էդ ընթացքում դրանք լրիվ համեմատում ես իրար հետ, երեխաներն ավելի լավ են պատկերացնում դրանց վերացական բնույթը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. #58
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,919
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, իմ ասած պատմությունը ասենք 8-րդ դասարանում լրիվ նորմալ ա, մանավանդ որ, եթե էդ ընթացքում դրանք լրիվ համեմատում ես իրար հետ, երեխաներն ավելի լավ են պատկերացնում դրանց վերացական բնույթը։
    Աթեիստ ջան, պատմությունն արդեն կրոնի ու եկեղեցու պատմությունն անհրաժեշտ քանակությամբ ներառում ա… իսկ ինչու՞ գիտության պատմություն չեք անցնում… :արվեստի պատմություն…

    ու Աթեիստ ջան, քո էս նախադասությունն էլ հակաքարոզչություն ա (որին ես դեմ չեմ), բայց դա ևս օրենքի խախտում ա… սահմանադրության… ու սա արդեն պատերազմ ա, որտեղ իրանք ճիշտ են…

    կրոնը ոչ մի ձևով հանրակրթական սիստեմում անելիք չունի…

  22. #59
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, իմ ասած պատմությունը ասենք 8-րդ դասարանում լրիվ նորմալ ա, մանավանդ որ, եթե էդ ընթացքում դրանք լրիվ համեմատում ես իրար հետ, երեխաներն ավելի լավ են պատկերացնում դրանց վերացական բնույթը։
    Արտ, ինձ թվում ա` մեր դպրոցներն էնքան պատմությունների բացեր ունեն, որ կրոնի պատմության բացակայությունն ինչ-որ կատաստրոֆիկ հետևանքների չի բերի: Մենք էդ թեմաներն անցել ենք հայոց ու համաշխարհային պատմության կոնտեքստում, ու ահագին լավ էր, եթե չհաշվենք, որ Հայաստանում քրիստոնեության ընդունումը լրիվ քարոզ էր: Բայց ասենք շատ կայֆ էր հեթանոսության թեման ու թե ոնց ա առաջացել, նույն կերպ նաև մահմեդականությունը, կաթոլիկությունը, Թոնդրակյան ու Պավլիկյան շարժումները: Նենց լավ եմ հիշում, իմ պատմության դասատուն «աղանդ» բառի մեջ հեչ էլ բացասական երանգ չէր դրել: Բայց դե ցավն էն ա, որ ոչ բոլոր դասատուներն են տենց:

    Կարճ. ես դեմ եմ առանձին առարկայի գոյությանը: Պետք չի կենտրոնանալ կրոնի վրա:

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.09.2013), Cassiopeia (19.09.2013), Jarre (19.09.2013), Mephistopheles (19.09.2013), Աթեիստ (19.09.2013)

  24. #60
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, դու շրջանցում ես իմ հարցերը: Թշնամանքով օրենքի չեն գնում Արտ, քո թշնամանքը տեղին ա միանշանակ, մեր այսօրվա եկեղեցու վիճակի ու հոգևորականությանը պետական մակարդակներում ստատուսներ տալու ու հարցեր լուծելու իմաստով:
    Օրեր առաջ Գայուշի հետ քայլում էինք Մայր Տաճարի բակում, մեկ էլ Գյաւոշը հարցնում ա. "Հով, էն ինչ են սարքել?" մոտնանշելով նախկին ավտոկայանատեղիի կողքին գտնվող շենքը, մարդկանց լիքը բազմությունը թեքվեց ու նայեց երեխուն, որոնց մեջ նաև հոգևորականներ կաին, ես էլ պատասխանեցի. "Աննպատակ կառույց է բալես, փոխանակ էդ գումարներով անապահովներին ու կաիրքավոներին օգնեն, լրիվ աննպատակ ու անիմաստ շենքեր են կառուցում" բոլորը այս անգամ սևեռվեցին ինձ վրա, բայց մեկը մի ծպտուն չհանեց: Ես ինքս լավ գիտակցում եմ քո ասածը, բայց դրա հետ մեկտեղ Արտ, էն դրականը որ տալիս ա մարդուն հավատնք ու կրոնը անտեսել չի կարելի:
    Ես չգիտեմ դու ինչ բացասական բան ես տեսնում, նրան հակառակ, ինչում ես չեմ տեսնում, բայց ամեն դեպքում քո պատկերացրած բացասականը հաստատ չկա:
    Իրավունք ունես պահանջել ցանկացած բան, կարող ես գնալ և ներկա գտնվել դասին, քեզ ոչ մեկ չի կարող արգելել:
    Ծայրահեղականացնում ես Արտ, երեխուն աղոթք, ասյինքն ոտանավոր սովորացնելը երեխայի սովորելու ու ապագա կյանքը կառուցելու ու առավելևս ամուսնսնալու հետ կապ չունի, դու ինքդ հայ ես, հայ ընտանիքից, աթեիստ ես, բայց դա քեզ չի խանգարել ունենալ հրաշք ընտանիք, հրաշք կին ու մեկը մեկից լույս ու արև երեխեք, նենց որ Արտ, ամեն ինչ էնքան էլ քո պատկերացրածով չի

Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իսկ ձեր երեխային ծեծու՞մ են դպրոցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 231
    Վերջինը: 18.10.2010, 11:48
  2. Կրոնի տրանսցենդենտ աբստրակցիան
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 76
    Վերջինը: 22.06.2009, 00:48
  3. Պայքարը դատարաններում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.06.2008, 12:28
  4. Ընդհատակյա պայքարը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 18.06.2008, 12:55
  5. Համակարգիչը դպրոցում…
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2007, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •