Սկսզբից պատրաստվում էի «էն բանից» անել էս թեմայում, բայց վերջի Իզրայելի օրինակը քննարկելու տեղիք տվեց: Իրանը ու Հյուսիսային Կորեան ահավոր անհաջող օրինակներ էին, իրանց ժողովուրդը հենց ամենամեծ ստրուկներն են էս աշխարհի, սեփական ռեժիմի ստրուկը, որի միակ նպատակը սեփական գոյությունը պահպանելն ա՝ ժողովրդին հացի փոխարեն ստեր կերցնելով: Մի երկու ռակետից բացի ոչինչ չունեն՝ քյասիբ, անուղեղ սատկում են:
Ահա Իզրայելը լրիվ ուրիշ օրինակ ա, չնայած ԻՀԿ դա էլ ա մի այլ կարգի ապուշություն: Բայց իրանք գիտելիքով են զինված առաջին հերթին, ահավոր կազմակերպված են, կարգապահ. ռազմական արյունաբերությունից բացի կարգին տնտեսություն անուն: IT ոլորտի start-upների համար միլիոների ֆինանսավորում են տալիս. ու ամենակարևորը՝ իրանք գիտեն, որ էս դարում know-howն USA & Co.-ի մոտ ա:
հ.գ. Հայաստանի համար իրականում իդեալական տարբերակը կլիներ Շվեցարիայի մոդելը: Ռոմանտիկ ա հնչում, բայց իրականում էս կատաղած ռեգիոնի մեջտեղում, փոքրիկ, դժվարամատչելի, չեզոք, ցնցումներից «ապահովագրված» հողակտոր բոլորին ա ձեռ տալիս: Ուղղակի պետք ա էտ գաղափարը «ծախել» բոլորի /այդ թվում մեր/ վրա:
Էջանիշներ