Մոդերատորական. Tapatalk ծրագրով մեքենայորեն ավելացող ստորագրություններին վերաբերող «քննարկումը» ջնջվել է՝ թեմայի հետ առնչություն չունենալու պատճառով: Հաշվի առնելով քննարկումն ու ավելացվող ստորագրության ոչ հայերեն լինելը ստորագրությունների մեքենայորեն տեղադրելու ֆունկցիան tapatalk-ի սերվերից անջատել եմ: Ըստ այդ ծառայության տեղեկատվական հաղորդագրության կատարած փոփոխությունն օգտագործողների մոտ ուժի մեջ կմտնի մինչև 24 ժամվա ընթացքում: Սպասարկող (client) ծրագրերում հնարավոր է, որ կարելի է նորից ավելացնել ստորագրություն, չեմ ստուգել, քանզի հեռախոսիս վրա tapatalk-ը չի աշխատում:
Մոդերատորական գործողությունը կատարել եմ սեփական համակարգչիցս՝ օգտագործելով ակումբի տեխնիկական գործիքներն ու հայատառ ստեղնաշարը: Tapatalk-ի սերվերում փոփոխությունները կատարել եմ ավելի վաղ՝ նորից սեփական համակարգչիցս: Օգտագործում եմ Chrome բրոուզեր: Եղանակը Հայաստանում փոփոխական է, թեթև ամպամած: Ֆլուդային գրառումները կատարել էին տարբեր ակումբցիներ: Տուգանայիններ չեմ բաժանել:
Էջանիշներ