User Tag List

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 248 հատից

Թեմա: Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ

  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ



    Ուշադրություն: Մեկնարկում է հաջորդ գրական մրցույթը՝ ստեղծագործական վավերագրություն ժանրում: Ստեղծագործական վավերագրության նպատակը ընթերցողին իրականությանը համապատասխանող տեղեկատվություն փոխանցելն է, սակայն դա պետք է արվի գեղարվեստորեն, այսինքն ընթերցողին պետք է թվա, թե գեղարվեստական գրականություն է կարդում: Ստեղծագործական վավերագրություն ժանրի վառ օրինակներից են ակումբի օրագրերը և մանրապատումները:
    Օրինակներն Իմփրեշընի <<Իբր թե>> օրագրից են:

    Զգուշացեք ձեր երազանքներից, դրանք կարող են իրականանալ:


    Ի դեպ, ծիծաղել պետք չի: Հիմա կպատմեմ:
    Էն որ ասում են՝ մարդ ունի այն, ինչի արժանի է ու ինչի ձգտում է իրականում, էն, ինչի շնորհիվ "Գաղտնիք" ֆիլմի ստեղծողները ահագին փող աշխատեցին, էն, ինչի մասին գոռում են օկուլտիստներն ու մագերը, շատ պարզ ճշմարտություններ են: Դրանց պետք է վստահել ու սովորել կառավարել: Վերոնշյալ ֆիլմում մի դրվագ կար, որից ինձ մոտ հիստերիկ քրքիջ էր սկսվում՝ դու մեքենա՞ ես ուզում, պատկերացրու քեզ այդ մեքենան վարելիս, շոշափիր ղեկը, փակիր դուռը քո երևակայության մեջ, հարմար նստիր փափուկ նստատեղին, միացրու գոյություն չունեցող կոնդիցիոները, դիր քո սիրելի երգն ու սլացիր ճանապարհով: Մի խոսքով՝ նյութեղենացրու երազանքդ: Առաջ ծիծաղում էի, բայց վերջերս հասկացա, որ իրոք ամեն ինչ կախված է նյութեղենացնելու մեր շնորհքից:
    Կոնկրետ ինձ մոտ միշտ ինչ-որ կիսատ-պռատ, լավ չմտածված երազանքներ են, որոնք իրականանում են, ու լրիվ համապատասխանում իմ ուզածին, բայց միայն այդ ժամանակ եմ հասկանում, թե ինչքան կարևոր մանրուքներ էի բաց թողել:
    Պատմեմ մի քիչ իմ սիրային կյանքից
    Մեր դասարանում սիրահարված էին բոլորը, բացի ինձնից: Ու ես երազեցի սիրահարվել: Շատ էի ուզում սիրել մեկին, ուզում էի հասկանալ դա ինչ է: Երազանքս իրականացավ: Սիրահարվեցի ու մի չորս-հինգ տարի տվայտվեցի մեկի համար, ով շատ աղոտ պատկերացում ուներ իմ գոյության մասին: Մոռացել էի երազել, որ ինձ էլ սիրեն: Դա ինձ դաս եղավ, հաջորդ անգամ երազում էի՝ երանի մեկն ինձ սիրահարվի: Դա էլ իրականացավ: Ուղղակի հավի պես մոռացել էի նշել՝ երանի ես էլ սիրեմ իրեն: Էդ պատմությունն էլ ավարտվեց: Մյուս անգամ բավականին պատրաստված էի՝ ես սիրում եմ, նա սիրում է, մեզ իրար հետ հետաքրքիր է, էլ բան չեմ ուզում: Ճակատագիրը հարցրեց՝ վստա՞հ ես: Ա՛յո, մեկ էլ մի հատ հեծանիվ, եթե դժվար չի: Հեծանիվը չանցավ, բայց կատարվեց երազանքս, մենք սիրում էինք իրար, մեզ իրար հետ հետաքրքիր էր, բայց... մեր ընկերներն ու ծնողները էդպես էլ չկարողացան ընդունել մեր սերը: Ինձ ասում էին, որ նա ինձ արժանի չէ, նրան էլ նույնը՝ իմ վերաբերյալ:
    Ու նորից ես քամուն խնդրեցի
    Պատմությունն այս տանի կորցնի,
    Որ տանի կորցնի նա իր հետ
    Այս դիպվածն անհեթեթ:
    Բայց իհարկե դասեր քաղում էի: Հաջորդ երազանքս ավելի կատարյալ էր: Ներառել էի նաև շրջապատի բարյացակամ վերաբերմունքը: Սակայն բաց էի թողել մի ուրիշ կարևոր հանգամանք: Մոռացել էի երազել, որ նա ամուսնացած չլինի...
    Իսկ վերջերս ինտերնետով ծանոթացա մեկի հետ: Որոշեցինք հանդիպել: Ինձ ամենաշատը դուր էր գալիս նրա անունը: Երազում էի՝ երանի իրականում անունը հենց էդպես էլ լինի, երանի տումբչկայից մի քիչ սիրուն լինի, երանի ես իրեն դուր գամ: Ճակատագիրը հառաչեց՝ լավ մտածի: Ես՝ էդքանն էլ լինի՝ գոհ եմ: Հանդիպեցինք: Անունն իմ ուզածն էր: Բավականին բարետես էր: Ես իրեն դուր եկա: Մենակ թե մոռացել էի երազել, որ "ազիզ, կյանքս, խի՞, մեզի, ձեզի" բառերը բացակայեն նրա լեքսիկոնից, որ կյանքում գոնե մի գիրք կարդացած լինի, որ հեռախոսի մեջ մենակ "տխուր երգեր" չլինեն...

    Էսպես: Վերջ ամեն ինչին: Ես գնում եմ Տիբեթ՝ երազել սովորելու:

    Եվս մի օրինակ

    Ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է

    - Էս մեր երրորդ հարկի հարևանը փչացած ա,- լսում եմ՝ միջանցքով բարձրանալիս:
    - Հա՜,-միանում է երկրորդ հարևանը,-տեսել ե՞ս, օրը մի քանի հոգի ընդունում ա, ու սենց չոտկի՝ ժամով:
    - Տո էդ դեռ ջհանդամը, բա ով ասես գալիս են մոտը, էլ ջահել տղերք, էլ հասուն կնանիք, էլ աղջիկներ... է՜հ, էս ջահելների գլխում խելք չկա:
    - Մեղա քեզ, տեր աստված,-վախեցած ասում է մեկը: ու ես պատկերացնում եմ՝ ինքը ոնց ա խաչակնքվում:

    ինչ հետաքրքիր են մարդիկ, այ քեզ բա՜ն... մտածում եմ՝ բանալիով բացելով դուռը: ես էս երեք ամիս ա՝ հենց երրորդ հարկում էլ ապրում եմ, տենց բան չեմ նկատել, սրանք առաջին հարկից շուխուռ են անում, թե երրորդ հարկում փչացած կա:
    էդ պահին զանգում ա հեռախոսս.
    -ալո, հա, Գևորգ, հա, դու հինգին էիր, չուշանաս, քեզնից հետո Լևոնն ա գալու:- Դուռը փակում եմ, ու արդեն տնից շարունակում.- Քերականությունը չմոռանաս, կբերես:

    ....
    Հաջորդ օրինակը Բյուրակնի <<Հոգեվարքից հետո >> օրագրից է.

    Գերմանիայում աերոբիկայի գնալիս ընտրեցի սկսնակների և միջինների համար նախատեսված կուրսը: Էսպես էր. դասերը սկսվեցին ապրիլից, առաջին երկու շաբաթից հետո էլ նոր մարդիկ չէին կարող միանալ (չնայած ինչ հիշում եմ, հա էլ գալիս էին): Տեմպը բավական դանդաղ էր: Մի ամբողջ ժամում հազիվ հասցնում էինք երեք բլոկ սովորել, կրկնել դրանք: Երբեմն հաջորդ դասը սկսում էինք նախորդի երեք բլոկերով, նոր առաջ անցնում: Դասատուն էլ միջին տարիքի բավական նուրբ կին էր (էնքան նուրբ, ինչքան գերմանուհին կարող է լինել): Հաճելի ժպիտ ուներ: Մկանները չափավոր մարզված էին: Փորը մի քիչ կախ էր, ինչը հավանաբար ժամանակին երեխա ունենալու հետևանք էր:

    Գերմանիայում աերոբիկայի դասերը շատ հանդարտ էին անցնում: Հաճույք էի ստանում ամեն նոր բլոկը յուրացնելիս ու կատարելիս (թեև պիտի ասեմ, որ շարժումները մեծ դժվարությամբ եմ մտապահում, հազիվ էի էդ բոլոր բլոկերը հիշում): Ու համ էլ մի տեսակ նրբություն ու կանացիություն կար էդ դասերի մեջ:

    Նիդեռլանդներում էլ որոշեցի աերոբիկայի գնալ: Քանի որ արդեն ուշացել էի համալսարանական դասերից, համ էլ սպորտ կենտրոնը շատ հեռու էր իմ տնից, որոշեցի յոգայի տեղի առաջարկած աերոբիկային էլ հաճախել: Էդ սպորտ կենտրոնի յուրահատկությունը նրանում է, որ նույն մարզաձևում տարբեր տեսակի դասընթացներ է առաջարկում: Հենց աերոբիկան մի հինգ-վեց տարատեսակ ունի: Ուսումնասիրեցի բոլորը, ընտրեցի մեկը, որը սկսնակների համար էր, գնացի դասի: Մանրամասները չասեմ: Ուղղակի էդ դասից հետո երեք օր սատկած էի: Հետո ընտրեցի սկսնակների համար նախատեսված մեկ այլ դաս, որը խորհուրդ էր տրվում նաև վնասվածք ունեցողներին: Մտածեցի՝ ավելի թեթև կլինի:

    Մտա դահլիճ: Նախորդի պես հայտնվեց դասատուն (բայց էս անգամ ուրիշը) ու էլի միկրոֆոն հագավ: Էդ միկրոֆոնի ներկայությունից արդեն սիրտս վատանում էր. Գերմանիայում նման բան չկար, երաժշտությունն էնքան ուժեղ չէր, որ դասատուին չլսեինք: Հենց սկզբից ահավոր տեմպով ու ագրեսիայով սկսեց (նախորդ դասից չտարբերվող): Էլ չեմ ասում, որ քայլեր կային, որ Գերմանիայում ուրիշ անուն ունեին, էստեղ՝ ուրիշ: Ասենք՝ հենց ասում է step touch, ես ավտոմատ անում եմ այն, ինչն էստեղ side step են կոչում: Մի խոսքով, երեք բլոկն արագ-արագ սովորացրեց: Չէ՛, չսովորացրեց, ցույց տվեց ու գնալով տեմպն է՛լ ավելի արագացնելով անել տվեց: Կարճ ասած՝ էստեղ կես ժամում արեցինք այն, ինչ Գերմանիայում մի ժամում էինք անում: Ավելին՝ էն նույն նազանքը չկար, լրիվ կոպիտ ու ագրեսիվ էր: Ու քայլերի մեջ էլ լիքը քացով խփել ու բոքսել կար, ինչը երբեք Գերմանիայում չէինք անում:

    Դասի երկրորդ կեսը մի շարք գժական վարժություններից էր կազմված, որոնց ժամանակ դասատուն հերթով անցնում էր բոլորի մոտով, դուխ տալիս, եթե մեկը վարժության դժվար տարբերակն էր ընտրում, բացականչում heel goed (շատ լավ): Էդ դուխ տալն էլ շատ ագրեսիվ տոնով է անում, պատահում է՝ գոռում է. yes, yes, you can do it (երաժշտության ռիթմի տակ): Էդ ագրեսիան, կոպտությունը բավական խորթ էր ինձ համար, բայց ամեն դեպքում որոշեցի գոնե շաբաթը մեկ հաճախել էս դասերին:

    Էսքանից հետո եկեք պատկերացնենք դասատուին: Միջին վիճակագրական հոլանդացու համեմատ բավական կարճահասակ, թուխ մաշկով, կապույտ աչքերով ու բավական տարօրինակ կազմվածքով աղջիկ է: Մարմնի վերին մասը՝ իրանը շատ լայն է, էնքան մարզված է, որ ոտքերի ու ձեռքերի մկանները շատ անդուր դուրս ցցված են: Ոտքերին նայելիս քեզ կթվա՝ ֆուտբոլիստ է, այ էդքան կոպիտ են: Դեմքն էլ մի տեսակ կատաղի արտահայտություն ունի, կյանքում չես պատկերացնի նրան ժպտալիս:

    Էդ մարզվածության հետ մեկտեղ թեթևակի փոր ունի: Մտածում ես՝ լավ, ո՞նց չի կարողացել մաշացնել, նույնիսկ եթե ժամանակին երեխա է ունեցել: Ախր էդ կատաղի վարժությունները, որ մեզ անել է տալիս, հեչ որ չէ, ինքն էլ է անում, իսկ դրանք հանգիստ փորը կմաշացնեն:

    Մեկ էլ էսօր դասի վերջում ասաց, որ մյուս շաբաթվանից ինքը չի դասավանդելու: Մեր հարցական հայացքներին պատասխանեց.
    - Բալիկը շուտով կծնվի:
    Հետո իմացանք, որ յոթ ամսական հղի է:



    Համաշխարհային գրականության մեջ տվյալ ժանրի լավագույն օրինակներից է Հեմինգուեյի <<Տոն, որը միշտ քեզ հետ է>> ստեղծագործությունը: Այլ օրինակներին ծանոթանալու համար մտեք այստեղ

    Կանոններ
    1. Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն, մինչև 2000 բառի սահմաններում
    2. Ստեղծագործությունը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ նամակագրական համակարգով (PM), վերնագրում գրելով «Ստեղծագործական վավերագրություն: Մասնակցություն»
    3. Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ հինգշաբթի օրվա (19.09.13) ավարտը՝ 24:00-ն:
    4. Սեպտեմբերի 20-ի երեկոյան կտեղադրվեն ստացված ստեղծագործությունները՝ հեղինակների անուններով:
    5. Յուրաքանչյուր մասնակից կարող է (ցանկալի է) ուղարկել մեկից ավելի տարբերակ:
    6. Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:

    Իրական պատմություն, գումարած դա գեղարվեստորեն ներկայացնելու հնարքներ, մի քիչ մուսա, սառը ջուր կամ թեյ, գիշեր, աստղեր, լուսին ու մոմի թեթևակի լույս
    Գնացի՜նք գրելու....
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (12.09.2013), Chuk (12.09.2013), enna (12.09.2013), ivy (12.09.2013), keyboard (12.09.2013), Sambitbaba (18.09.2013), Smokie (12.09.2013), StrangeLittleGirl (12.09.2013), Vardik! (12.09.2013), Այբ (19.09.2013), Արէա (12.09.2013), Մինա (12.09.2013), Ուլուանա (12.09.2013)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ նախքան մրցույթի սկիզբը քննարկումները թույլատրվում են
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (12.09.2013), keyboard (12.09.2013), StrangeLittleGirl (12.09.2013), Vardik! (12.09.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գնացի գրելու

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (12.09.2013), Վոլտերա (12.09.2013)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    գնացի գրելու
    Հիմա շուտ ա: Գիշերը
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (12.09.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա շուտ ա: Գիշերը
    ես գիշերները քնում եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (12.09.2013)

  11. #6
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջը ի՞նչ որոշեցիք, բաց ա լինելու, թե՞ փակ
    A long time ago, in a galaxy far, far away...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (12.09.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջը ի՞նչ որոշեցիք, բաց ա լինելու, թե՞ փակ
    հույս ունեմ` բաց: ես արդեն բաց տեքստով եմ գրում

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (12.09.2013), Vardik! (12.09.2013), Վոլտերա (12.09.2013)

  15. #8
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ ուզում իմ տաղանդը ցույց տամ, բայց չունեմ:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.09.2013), enna (12.09.2013), Vardik! (12.09.2013), Վոլտերա (12.09.2013)

  17. #9
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսի տուֆտա թմա չի չէ՞, կարանք ստե գրենք-մրենք, մեզ տուֆտա չեն համարի էլի

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (12.09.2013), Նարե91 (12.09.2013), Վոլտերա (12.09.2013)

  19. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    հույս ունեմ` բաց: ես արդեն բաց տեքստով եմ գրում
    Իսկ ո՞նց կարանք հաստատ ճշտենք բաց ու խուփի պահը:

  20. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞նց կարանք հաստատ ճշտենք բաց ու խուփի պահը:
    Մարին կգա, կասի եթե փակ անուններով ենք գնում, իմաստ չունի` էս գործս ուղարկելը:

  21. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞նց կարանք հաստատ ճշտենք բաց ու խուփի պահը:
    ես կարդացի մրցույթի պայմանները
    4. Սեպտեմբերի 20-ի երեկոյան կտեղադրվեն ստացված ստեղծագործությունները՝ հեղինակների անուններով հանդերձ:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.09.2013), StrangeLittleGirl (12.09.2013)

  23. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    ես կարդացի մրցույթի պայմանները
    Ապրի Ջոնիկը
    Ես էլ էի կարդացել, բայց սույն նախադասության մեջ ուշադրությունս շեղել էր "հանդերձ" բառը, որի գործածումը ավելորդ է կոնտեքստում
    Լավ չի, որ բաց ա:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (12.09.2013), Անվերնագիր (12.09.2013), Վոլտերա (12.09.2013)

  25. #14
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Լավ չի, որ բաց ա:
    չմասնակցելուս հիմնական պատճառն է... նոր բան գրելու ժամանակ չեմ ունենա, իսկ ինչ որ ունեմ արդեն գրած, չնայած ժանրային համապատասխանությանը, Ակումբ.էյեմ-ային է, նենց որ քննարկումները սխալ ուղղությամբ կշեղի, ինչը ցանկալի չէ

  26. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր առմամբ, ես էլ եմ գտնում, որ լավ չի, որ բաց ա, բայց էս ժանրը նենց ա, որ սենց թե նենց վայրկենական ջոկվելու ա ով ով ա: Նենց որ փակ անելն անիմաստ ա:

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 689
    Վերջինը: 01.10.2013, 09:06
  4. Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 287
    Վերջինը: 06.12.2011, 18:27
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •