User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Կեսգիշերին եկեղեցում...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Կեսգիշերին եկեղեցում...

    Ցածում վառվում է Վայք գյուղի համայնապատկերը…
    Հենվում եմ խոնավ պարսպին, ավելի ամուր եմ գրկում ծնկներս, հայացքս խաղում է անթիվ լույսերի հետ:
    Լուսնի շողերը կարճացրել են գիշերվա ստվերները, կուտակել պատի տակ:
    Եկեղեցու զանգերի հետ սարսուռ է անցնում մարմնովս…
    Եկեղեցում ցուրտ է, եկեղեցում մրսում եմ, դողում, եկեղեցում մտքերս խառնվում են, փախչում, եկեղեցում շփոթվում եմ, ամաչում եմ, եկեղեցում կարոտում եմ…
    Հանդիսավոր է կեսգիշերին Գանձասարի եկեղեցին` կորաձև հորիզոնի վրա…
    Էջմիածնից ոտքով Արցախ հասած ուխտավորները աշխարհից վերացած լսում են պատարագը:
    Նախանձում եմ նրանց…
    Երիտասարդ եկեղեցականը ասում է, որ եկեղեցին միայն շինություն չէ ու էլի ինչ որ բաներ է ասում երիտասարդ եկեղեցականը՝ հեգնելու չափ մեղրագույն , խորը աչքերով, խոնարհ…
    Ողջ եկեղեցին լուսավորված է…աղոթքի նման է, խաղաղ, վեհ, բարձր…
    Լույսը դողում է շուրջս, փարվում է մարմնիս, կուրացնում է աչքերս, բայց չի լցվում ներսս…
    Հմայում է գիշերային եկեղեցու լուսավոր անդորրը…
    Սիրուն լուսանկար է ստացվում…
    Հենվում եմ ցուրտ պարսպին, ավելի ամուր եմ գրկում ծնկներս:
    Զանգերի հետ սարսուռ է անցնում մարմնովս: Զանգերի հետ գլխումս անվերջ հնչում, պողպատաձայն զրնգում են բառերդ.
    -Որոշել եմ…
    -Դե, եթե դրանում ես գտնում խաղաղությունդ…
    Քեզ հետ այնքան թանկ էր այս ամենը… առանց քեզ ավելի թանկ դարձավ…
    Եկեղեցում կարոտում եմ քեզ…
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (12.09.2013), einnA (08.10.2013), enna (11.09.2013), Նարե91 (11.09.2013), Վոլտերա (11.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկապղծության դեպքեր Հայ Առաքելական Եկեղեցում
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.03.2016, 11:23
  2. Եկեղեցում մոմ վառել՝ օնլայն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Կրոն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 14.10.2012, 12:56
  3. Եկեղեցում հոգևոր անդորր գտնելու խնդիրը
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Կրոն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 18.04.2012, 22:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •