User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Կարճ պատմվածքներ

  1. #31
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա… մոռացա ասեմ… էն 2 տողերն էլ մեջից կհանես…

  2. #32
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Գրի երկու հատ Թիչրզ, մի հատ օղի, երկու հատ կոտայք գոլդ: վեցերորդին: չէ յոթին,- Լիլի ականջի տակ գոռաց բարմենը, ով արդեն իսկ դողացող ձեռքերով էր լցնում նոր պատվերը: Լիլը դեմքը շրջեց, ու ալկոհոլի հոտը նրան շրջանցելով գնաց վեր՝ գլխավերևում ոռնացող օդափոխիչին երջանկացնելու:

    - Չորսի հաշի՛վը, հենց հիմա դուրս են գալիս,- հեռվից վազելով մոտեցավ մատուցողուհին, ով էնքան ջահել էր, որ դեռ աչքերը լցնում էր անքաղաքավարի վերաբերմունքից:

    Բարի մոտ նստած էին Լիլի ընկերները, եկել էին թև ու թիկունք լինելու: Չորսն էին, թե հինգը, միգուցե անգամ վեցը, չգիտեր: Մի քանի տասնյակ հազարներ հաշվել էր վերջին րոպեների ընթացքում, բայց ընկերների ստույգ թիվն ասել չէր կարող: Գիտեր, որ վեց ժամվա ընթացքում հասցրել էր լսել մեկ կարճ պատմվածք ու նաև պատմել իր հորինածներից մեկը: Էդ ընթացքում փակել էր մոտ քառասուն հաշիվ ու բացել ևս մի էդքանը: Վերջնականապես ֆիքսել էր, որ Ջեք Դենիելզը երկու հազար երկու հարյուր արժե: Մի քանի անգամ գոռացել էր, որ մանրը վերջանում է, բայց դա էդպես էլ շարունակել էր հուզել միայն իրեն:

    Լիլի ընկերներից մեկը, ով ամենաառաջինն էր եկել, բարձր աթոռին նստած՝ մի ոտքով հենվել էր ոտնակին, մյուս ոտքը ճոճում էր: Ձողիկով մտացրիվ խառնում էր դիմացը ճերմակ անձեռոցիկի վրա դրված բաժակի միջի ալկոհոլն ու սառույցը: Երբեմն աշխույժ զրույցի էր բռնվում կողքին նստած աղջիկների հետ ու հոնքերի մեջտեղի գիծն անհետանում էր ժամանակավորապես: Նայում էր բարի հակառակ կողմում տիրող եռուզեռին, գլուխը դանդաղ շրջում ուղիղ իր ականջի տակ գոռացողի կողմը, հետո էլի մի քիչ թեքվում առաջ ու ձողիկը ծամում: Հետո երկար քչփորում էր հեռախոսը: Հետո հեռախոսը ձեռքին դուրս էր գնում: Հետո հետ էր գալիս ու խնդրում ևս մի բաժակ՝ նույնի՛ց:

    Հետզհետե բարձրացող երաժշտության ձայնն ուղիղ համեմատական էր մարդկանց անհագ ծարավին: Բարմենը խոստանում էր ևս մի պատվերի դեպքում տեղում ինքնասպան լինել: Սակայն լինում էին պահեր, երբ մարդիկ աշխույժ աշխատեցնում էին ատամները կամ կում անում իրենց խմիչքից, ու այդ ժամանակ Լիլը սիգարետ էր կպցնում ու վայելում առաջին ծուխը: Հենվում էր բարին ու էդ պահին աշխարհն իրենն էր լինում: Նայում էր ընկերներին, հերթով, կարոտելով իրենց հենց էդ պահին, վերադարձնելով ժպիտներն ու օդում որսալով կատակները: Երեք-չորս անգամ ծուխ կուլ տալուց հետո բարմենը նորից հենվում էր վրան.

    - Գրի՝ հինգ հատ տեկիլա սիեռա, երեք հատ կիլիկիա, ու մեկ էլ ասա՝ որտեղից պլան ճարեմ...

    Երբ արդեն գիշերն իր վերջին րոպեներն էր ապրում, ու երաժշտության ձայնը համեմատաբար ցածր էր, նա ձողիկը հանեց բերանից, հեռախոսից գլուխը դանդաղ բարձրացրեց ու դիմեց բարմենին՝ «Կարա՞ս իմ համար ձեր փաբի ամենաանասուն կոկտեյլը սարքես»: Բարմենը բարձրացրեց ձեռքի շշերը, հետո գլխով ցույց տվեց նոր պատվերներով թղթիկների կույտն ու մեղավոր ժպտաց. «Ախպերս, վաղը, վաղն արի, մեկի փոխարեն՝ երկուսը սարքեմ»: Ժպտաց, դատարկված բաժակը զգույշ դրեց անձեռոցիկին ու ձեռքի թղթադրամը մեկնեց բարմենին. «Էս ստացի, մանրը պետք չի», հեռախոսը վերցրեց ու դուրս եկավ:
    Վերջին խմբագրող՝ impression: 08.09.2013, 03:44:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (08.09.2013), boooooooom (09.09.2013), CactuSoul (09.09.2013), E-la Via (08.09.2013), Sambitbaba (07.03.2014), Ռուֆուս (08.09.2013)

  4. #33
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, վերդիկտդ ասա, գնամ քնեմ էլի
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  5. #34
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, վերդիկտդ ասա, գնամ քնեմ էլի
    Իմփրեշըն ջան, մի հատ լավ կարդամ, մտածեմ հետո գրեմ… հիմա ոտի վրա եմ…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (08.09.2013)

  7. #35
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կերպարանափոխություն

    Երաժշտության բիթերն արձագանքում էին տղայի գլխի ներսում, ու սիրտը խառնում էր դրանից: Ծուխն ու գարեջրի հոտը չէին նպաստում վիճակի լավացմանը: Վեր կենալ գնալն էլ տարբերակ չէր, քանի դեռ հույս ուներ, որ իր՝ էդտեղ մնալն իզուր չէ: Ամեն անգամ նայում էր յուրաքանչյուր նոր ներս մտնողին, ու ամեն անգամ էլ մտածում՝ երևի հաջորդը կլինի.... Էդպես մի քանի գավաթ սուրճ խմվեց: Հաջորդները շատ էին, բայց ոչ երբեք՝ իրենը: Սպասում էր հույսով, բայց մնալն արդեն անհնարին էր դառնում: Հանկարծ հիշեց նախորդ օրվա խոսակցությունից մի կտոր, երբ ընկերն իրեն պատմում էր մեդիտացիայի մի տեսակի մասին, որն օգնում էր ելք գտնել էնպիսի իրավիճակներից, որոնք քեզ դուր չեն գալիս: Պետք էր պարզապես գտնել մեկին կամ մի որևէ իր, ու փորձել իրեն դնել նրա կամ դրա տեղը: Հայացքը սկսեց թափառել ծխի միջով, ամենակենտրոնում պարողներն էին: Ոչ մի յուրահատուկ բան: Բացի... բացի այ այն մեկից, ով ուրիշ էր: Նա պարում էր մենակ: Հանգիստ, հանդարտ, աչքերը փակ: Ուշադիր նայեց պարող աղջկան՝ անթերի կազմվածք ուներ, նման չէր սովորական, նիհար ու անկոնք աղջիկներին, բարձրահասակ էր, հագի ամառային թեթև շրջազգեստը թեև քիպ չէր գրկում մարմինը, բայց և չէր թաքցնում նրա մարմնի գեղեցկությունը, մազերը հավաքած էին ծոծրակի մոտ, թևի ամեն մի թեթև շարժումից մեղմ զնգում էին մետաղե բարակ թևնոցի շրջանները, ու այդ զնգոցն ինչ-որ անհասկանալի կերպով հասնում էր իր ականջին՝ համատարած ժխորից անջատվելով: Շուրթերը լիքն էին, բայց առանց շրթներկի, ճակատը լայն էր, բարձր, ժպիտը՝ մաքուր: Տղան փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, ու զգաց, որ իր մարմինը շարժվում է: Պարում էր այնպես, ինչպես իր տղամարդկային մկանոտ մարմինը երբեք չէր կարողացել շարժվել: Թևերը բարձրացրեց վեր ու ականջի տակ զնգաց թևնոցը: Բացեց աչքերն ու լիքը շուրթերը ժպտացին մարդկանց մաքուր ժպիտով: Աղջիկը պարելով մոտեցավ սեղանին ու վերցրեց գարեջրի շիշը: Այն մոտեցրեց շուրթերին, ու տղան այդ պահին շշից հոսող գարեջուր դարձած դիպավ աղջկա շուրթերին: Գլխապտույտ սկսվեց մոտը: Բացեց աչքերը, էլի նստած էր իր տեղում: Հայացքով գտավ աղջկան, ով պարում էր հանդարտ, աչքերը փակ, ու այդ պահին լսվեց թևնոցի զրնգոցը՝ աղջիկը մատներով դիպավ իր շուրթերին, ու շարունակելով պարել՝ ժպտաց մի ուրիշ տեսակի ժպիտով, որը միայն իրեն էր հասկանալի:
    Այդ պահին մեկը դիպավ ուսին, տղան ցնցվեց, չէր հասցրել գլուխը բարձրացնել, երբ զգաց շրթներկի համն ու իր շրթունքները շոյող լեզուն:
    - Կյանք, շատ ե՞ս սպասել, հազիվ տնից թռա, ինձ մի հատ պիվա ու ջեռկի վերցրու էլի, ես մի հատ մտնեմ տուալետ, գամ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.09.2013), CactuSoul (09.09.2013), John (09.09.2013), Sambitbaba (07.03.2014), Vardik! (09.09.2013), Հայկօ (09.09.2013), Նաիրուհի (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  9. #36
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, էն իրար խառնածը լավն էր (չնայած առանձին-առանձին էլ էին լավը): Բայց ուզում եմ իմանաս, որ ուսի պահով Մեֆի հետ համաձայն չեմ: Ուսով ավելի լավն ա:

    Վերջինը հես ա կարդամ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  11. #37
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն սենց Իմրեշըն ջան… հիմա համ գրելու, համ էլ մտածելու եմ… էս իհարկե ավելի կենդանի ա քան մենակ էն մարդու նկարագիրը… բայց կարծում եմ ստրուկտոիրանի տեսակետից ֆոնը ոնց ո. ՈՒՆԵՆԱ նույն ակտիվությունն ու դետալները. դա ոնց որ խեղդի հիմնական սաբջեկտին… պրոպորցիոնալ էլ որ նայում ենք կարծեա էդ մարդուն "հասանելիք տեքստը" նույն դետալներն ու չափն ունի ինչքան որ ֆոնը (միջավայրի նկարագրությունը), բայց մարդն ավելի ամբողջական ա սենց քան առանձին… պատմվածքն էլ ավելի դինամիկ…

    Կարծում եմ երևի լավ կլիներ որ պատմողը Լիլը լիներ, ընկերներ չլինեին ու էդ մարդն էլ որևէ մեկի ընկեեը չլիներ այլ ուղղակի լիներ մեկը որ պատմողի՝ Լիլի ուշադրությունն ա գրավել… տենց երևի ավելի կընդգծվեր… հետո էն վերջին հարցը որ մարդը տալիս ա… ոնց որ հլա էն չի… ես պատկերացնում ե. ՈՐ հարցը լինի շատ սովորական, մի տեսակ նենց կարծես ինքը չի ուզում ցույց տա ԻՐ հոգևիճակը բայց ափաշքյարա մատնվում ա… ասենք օրինակ էնքան ա մնում միչև բարը փակում են ու ինքը գնալուց ասենք հարցնում ա "վաղը քանիսի՞ին ա բացվում ձեր բարը…… " … մի հատ հարց որ առանձին բան չի նշանակում, բայց հենց դնում ես կոնտեքստի մեջ համ ինքն ա փոխվում համ կոնտեքստը…

    … սրանք մտքեր են, տես ոնց են, ընդունելի են թե չէ… սենց երկու էսքիզները իրար հետ լավն են ուղղակի մի ՔԻչ պտի մասաժ արվի ավելի լավ ինգեյջ լինեն տղամարդը պոկվի, առաջ գա իսկ ֆոնը մի քիչ հանստանա ու տղամարդուն պադդերժկա անի՝ շատ ինքնուրույն չլինի…

    Ինչ էլ անես Իմփրեշըն ջան հանկարծ էն "ուս"-ը չդնես… սպանում ա… "բացահայտում ա"… դրա համար էլ սիրում են…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (09.09.2013), Sambitbaba (07.03.2014), Ուլուանա (09.09.2013)

  13. #38
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    … հա, մոռացա ասեմ… տեքստիդ գրաֆիկան դուրս ավելի եկավ շնչում ա ու հեշտ ա կարդացվում… էն մոնոտոն հոծ տեքստերից չի որ նայում ես արդեն հոգնացնում ա…

    չգիտեմ, ես ըեքստի գրաֆիկային կարևորություն եմ տալիս… հնչեղությանն էլ… պատկերացրու, որ ասեին կարդա, ոնց կհնչեր…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (09.09.2013)

  15. #39
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, ուսի պահով լրիվ քեզ հետ համաձայն եմ, բայց դեռ խամ եմ, նույն սխալն էլ Կերպարանափոխության մեջ եմ արել՝ մեդիտացիան բացատրելով:
    իսկ էն երկու էսքիզները կուզեի լրիվ ուրիշ կերպ գրել, ուղղակի կարծեցի, թե «առաջադրանքը» հենց դրանք միաձուլելու մեջ էր: Չես հասկանում մի տեսակ՝ որ կերպարն ա գլխավորը, երկրորդականներն ընդհանրապես բլըր եղած են, ու էդ երկուսի միաձուլումն ուզում եմ ոչ թե որպես պատմվածք ընկալվի, այլ, ոնց ասեմ, վարժություն:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. #40
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարմենը բարձրացրեց ձեռքի շշերը, հետո գլխով ցույց տվեց նոր պատվերներով թղթիկների կույտն ու մեղավոր ժպտաց. «Ախպերս, վաղը, վաղն արի, մեկի փոխարեն՝ երկուսը սարքեմ»:
    Հենց մենակ էս պահը հաշվի առնելով՝ ուսը ավելի ա սազում, ավելի իրական ա: Սենց էդքան էլ համոզիչ չի:
    Իսկ գլխավոր հերոսի ասածը ես պատկերացրել եմ ընենց, որ ինքը փորձում էր դա իբրև կատակ ներկայացնել, ուղղակի էդ ամբողջ իրավիճակից պարզ էր դառնում, որ լրջություն կա ասածի մեջ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  17. #41
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, էդ ուսին լացելու պահը ինձ էլ դուր չեկավ, մի տեսակ ահավոր անբնական ա, էդ ի՜նչ մի անզուգականորեն վեհացխված հաճախորդ պիտի եղած լինի, որ տենց բան ասի։ Նե վերյու, իրականում տենց բաներ չեն լինում։ Լիլ, քեզ մի հատ մեծ լօվե :
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.09.2013), impression (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  19. #42
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, էդ ուսին լացելու պահը ինձ էլ դուր չեկավ, մի տեսակ ահավոր անբնական ա, էդ ի՜նչ մի անզուգականորեն վեհացխված հաճախորդ պիտի եղած լինի, որ տենց բան ասի։ Նե վերյու, իրականում տենց բաներ չեն լինում։ Լիլ, քեզ մի հատ մեծ լօվե :
    ա՜խ իմ այդ հիվանդ երևակայությունը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (10.09.2013)

  21. #43
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրար կպցրածում մի բան դուրս չեկավ, որ երրորդ դեմքով ես պատմել: Եթե ամեն ինչ Լիլի աչքերով ու խոսքերով լիներ, մի տեսակ ավելի կապակցված կլիներ պատմվածքը: ԻՄՀԿ
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (10.09.2013), Sambitbaba (07.03.2014)

  23. #44
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դերասանություն

    Մայրս անընդհատ դժգոհում է, թե ձևեր եմ թափում: Նրա ներկայությամբ փորձում եմ ուրախ երևալ: Ես խաղում եմ, որ բնական թվամ: Ընկերներս նախատում են, թե շատ եմ փոխվել, թե արտերկրում ապրելուց հետո քիթս ցցել եմ վեր ու չեմ ուզում հետները շփվել: Դրա համար նրանց հետ լինելիս ինձ ստիպում եմ անընդհատ խոսել ու հիմար կատակներ անել, նույնիսկ երբ փաբի երաժշտությունն այնքան բարձր է, որ ձայնս չի լսվում: Հոգնում եմ ամեն օր ինչ-որ ուրիշ մեկը դառնալուց: Եվ միայն գիշերը, երբ փաբից քայլում եմ տուն, կարող եմ ես ես լինել, որովհետև կողքից ոչ ոք չի նայում: Միացնում եմ վաղուց անգիր արած 90-ականների երգ, հետը երգելով առաջ գնում, երբեմն-երբեմն տեղի տալով կոկորդիս սեղմոցին: Տուն հասնելուց վայրկյաններ առաջ ինձ կարգի եմ բերում ու դուռը բացում լայն ժպիտը դեմքիս: Մայրս գոհ է. այսօր ձևեր չեմ թափում: Քիթս քաշում եմ ներս:
    - Վիտամին C խմիր,- խորհուրդ է տալիս:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.10.2013), Arpine (10.10.2013), CactuSoul (09.10.2013), E-la Via (09.10.2013), impression (09.10.2013), Mephistopheles (09.10.2013), Sambitbaba (07.03.2014), Smokie (09.10.2013)

  25. #45
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դերասանություն

    Մայրս անընդհատ դժգոհում է, թե ձևեր եմ թափում: Նրա ներկայությամբ փորձում եմ ուրախ երևալ: Ես խաղում եմ, որ բնական թվամ: Ընկերներս նախատում են, թե շատ եմ փոխվել, թե արտերկրում ապրելուց հետո քիթս ցցել եմ վեր ու չեմ ուզում հետները շփվել: Դրա համար նրանց հետ լինելիս ինձ ստիպում եմ անընդհատ խոսել ու հիմար կատակներ անել, նույնիսկ երբ փաբի երաժշտությունն այնքան բարձր է, որ ձայնս չի լսվում: Հոգնում եմ ամեն օր ինչ-որ ուրիշ մեկը դառնալուց: Եվ միայն գիշերը, երբ փաբից քայլում եմ տուն, կարող եմ ես ես լինել, որովհետև կողքից ոչ ոք չի նայում: Միացնում եմ վաղուց անգիր արած 90-ականների երգ, հետը երգելով առաջ գնում, երբեմն-երբեմն տեղի տալով կոկորդիս սեղմոցին: Տուն հասնելուց վայրկյաններ առաջ ինձ կարգի եմ բերում ու դուռը բացում լայն ժպիտը դեմքիս: Մայրս գոհ է. այսօր ձևեր չեմ թափում: Քիթս քաշում եմ ներս:
    - Վիտամին C խմիր,- խորհուրդ է տալիս:
    Օրագրային ա, բայց լավն ա … դուրս եկավ…

    H

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատմվածքներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 154
    Վերջինը: 05.01.2014, 01:02
  2. Արձակ. Ազնիվը... (պատմվածքներ)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.04.2013, 14:51
  3. Պատմվածքներ փիլիսոփաների մասին
    Հեղինակ՝ Անվերնագիր, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.01.2013, 14:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •