Մեֆ, վերդիկտդ ասա, գնամ քնեմ էլի![]()
Մեֆ, վերդիկտդ ասա, գնամ քնեմ էլի![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
impression (08.09.2013)
Կերպարանափոխություն
Երաժշտության բիթերն արձագանքում էին տղայի գլխի ներսում, ու սիրտը խառնում էր դրանից: Ծուխն ու գարեջրի հոտը չէին նպաստում վիճակի լավացմանը: Վեր կենալ գնալն էլ տարբերակ չէր, քանի դեռ հույս ուներ, որ իր՝ էդտեղ մնալն իզուր չէ: Ամեն անգամ նայում էր յուրաքանչյուր նոր ներս մտնողին, ու ամեն անգամ էլ մտածում՝ երևի հաջորդը կլինի.... Էդպես մի քանի գավաթ սուրճ խմվեց: Հաջորդները շատ էին, բայց ոչ երբեք՝ իրենը: Սպասում էր հույսով, բայց մնալն արդեն անհնարին էր դառնում: Հանկարծ հիշեց նախորդ օրվա խոսակցությունից մի կտոր, երբ ընկերն իրեն պատմում էր մեդիտացիայի մի տեսակի մասին, որն օգնում էր ելք գտնել էնպիսի իրավիճակներից, որոնք քեզ դուր չեն գալիս: Պետք էր պարզապես գտնել մեկին կամ մի որևէ իր, ու փորձել իրեն դնել նրա կամ դրա տեղը: Հայացքը սկսեց թափառել ծխի միջով, ամենակենտրոնում պարողներն էին: Ոչ մի յուրահատուկ բան: Բացի... բացի այ այն մեկից, ով ուրիշ էր: Նա պարում էր մենակ: Հանգիստ, հանդարտ, աչքերը փակ: Ուշադիր նայեց պարող աղջկան՝ անթերի կազմվածք ուներ, նման չէր սովորական, նիհար ու անկոնք աղջիկներին, բարձրահասակ էր, հագի ամառային թեթև շրջազգեստը թեև քիպ չէր գրկում մարմինը, բայց և չէր թաքցնում նրա մարմնի գեղեցկությունը, մազերը հավաքած էին ծոծրակի մոտ, թևի ամեն մի թեթև շարժումից մեղմ զնգում էին մետաղե բարակ թևնոցի շրջանները, ու այդ զնգոցն ինչ-որ անհասկանալի կերպով հասնում էր իր ականջին՝ համատարած ժխորից անջատվելով: Շուրթերը լիքն էին, բայց առանց շրթներկի, ճակատը լայն էր, բարձր, ժպիտը՝ մաքուր: Տղան փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, ու զգաց, որ իր մարմինը շարժվում է: Պարում էր այնպես, ինչպես իր տղամարդկային մկանոտ մարմինը երբեք չէր կարողացել շարժվել: Թևերը բարձրացրեց վեր ու ականջի տակ զնգաց թևնոցը: Բացեց աչքերն ու լիքը շուրթերը ժպտացին մարդկանց մաքուր ժպիտով: Աղջիկը պարելով մոտեցավ սեղանին ու վերցրեց գարեջրի շիշը: Այն մոտեցրեց շուրթերին, ու տղան այդ պահին շշից հոսող գարեջուր դարձած դիպավ աղջկա շուրթերին: Գլխապտույտ սկսվեց մոտը: Բացեց աչքերը, էլի նստած էր իր տեղում: Հայացքով գտավ աղջկան, ով պարում էր հանդարտ, աչքերը փակ, ու այդ պահին լսվեց թևնոցի զրնգոցը՝ աղջիկը մատներով դիպավ իր շուրթերին, ու շարունակելով պարել՝ ժպտաց մի ուրիշ տեսակի ժպիտով, որը միայն իրեն էր հասկանալի:
Այդ պահին մեկը դիպավ ուսին, տղան ցնցվեց, չէր հասցրել գլուխը բարձրացնել, երբ զգաց շրթներկի համն ու իր շրթունքները շոյող լեզուն:
- Կյանք, շատ ե՞ս սպասել, հազիվ տնից թռա, ինձ մի հատ պիվա ու ջեռկի վերցրու էլի, ես մի հատ մտնեմ տուալետ, գամ:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
boooooooom (09.09.2013), CactuSoul (09.09.2013), John (09.09.2013), Sambitbaba (07.03.2014), Vardik! (09.09.2013), Հայկօ (09.09.2013), Նաիրուհի (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)
Լիլ, էն իրար խառնածը լավն էր (չնայած առանձին-առանձին էլ էին լավը): Բայց ուզում եմ իմանաս, որ ուսի պահով Մեֆի հետ համաձայն չեմ: Ուսով ավելի լավն ա:
Վերջինը հես ա կարդամ:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
impression (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)
Ուրեմն սենց Իմրեշըն ջան… հիմա համ գրելու, համ էլ մտածելու եմ… էս իհարկե ավելի կենդանի ա քան մենակ էն մարդու նկարագիրը… բայց կարծում եմ ստրուկտոիրանի տեսակետից ֆոնը ոնց ո. ՈՒՆԵՆԱ նույն ակտիվությունն ու դետալները. դա ոնց որ խեղդի հիմնական սաբջեկտին… պրոպորցիոնալ էլ որ նայում ենք կարծեա էդ մարդուն "հասանելիք տեքստը" նույն դետալներն ու չափն ունի ինչքան որ ֆոնը (միջավայրի նկարագրությունը), բայց մարդն ավելի ամբողջական ա սենց քան առանձին… պատմվածքն էլ ավելի դինամիկ…
Կարծում եմ երևի լավ կլիներ որ պատմողը Լիլը լիներ, ընկերներ չլինեին ու էդ մարդն էլ որևէ մեկի ընկեեը չլիներ այլ ուղղակի լիներ մեկը որ պատմողի՝ Լիլի ուշադրությունն ա գրավել… տենց երևի ավելի կընդգծվեր… հետո էն վերջին հարցը որ մարդը տալիս ա… ոնց որ հլա էն չի… ես պատկերացնում ե. ՈՐ հարցը լինի շատ սովորական, մի տեսակ նենց կարծես ինքը չի ուզում ցույց տա ԻՐ հոգևիճակը բայց ափաշքյարա մատնվում ա… ասենք օրինակ էնքան ա մնում միչև բարը փակում են ու ինքը գնալուց ասենք հարցնում ա "վաղը քանիսի՞ին ա բացվում ձեր բարը…… " … մի հատ հարց որ առանձին բան չի նշանակում, բայց հենց դնում ես կոնտեքստի մեջ համ ինքն ա փոխվում համ կոնտեքստը…
… սրանք մտքեր են, տես ոնց են, ընդունելի են թե չէ… սենց երկու էսքիզները իրար հետ լավն են ուղղակի մի ՔԻչ պտի մասաժ արվի ավելի լավ ինգեյջ լինեն տղամարդը պոկվի, առաջ գա իսկ ֆոնը մի քիչ հանստանա ու տղամարդուն պադդերժկա անի՝ շատ ինքնուրույն չլինի…
Ինչ էլ անես Իմփրեշըն ջան հանկարծ էն "ուս"-ը չդնես… սպանում ա… "բացահայտում ա"… դրա համար էլ սիրում են…
impression (09.09.2013), Sambitbaba (07.03.2014), Ուլուանա (09.09.2013)
Մեֆ, ուսի պահով լրիվ քեզ հետ համաձայն եմ, բայց դեռ խամ եմ, նույն սխալն էլ Կերպարանափոխության մեջ եմ արել՝ մեդիտացիան բացատրելով:
իսկ էն երկու էսքիզները կուզեի լրիվ ուրիշ կերպ գրել, ուղղակի կարծեցի, թե «առաջադրանքը» հենց դրանք միաձուլելու մեջ էր: Չես հասկանում մի տեսակ՝ որ կերպարն ա գլխավորը, երկրորդականներն ընդհանրապես բլըր եղած են, ու էդ երկուսի միաձուլումն ուզում եմ ոչ թե որպես պատմվածք ընկալվի, այլ, ոնց ասեմ, վարժություն:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Հենց մենակ էս պահը հաշվի առնելով՝ ուսը ավելի ա սազում, ավելի իրական ա: Սենց էդքան էլ համոզիչ չի:Բարմենը բարձրացրեց ձեռքի շշերը, հետո գլխով ցույց տվեց նոր պատվերներով թղթիկների կույտն ու մեղավոր ժպտաց. «Ախպերս, վաղը, վաղն արի, մեկի փոխարեն՝ երկուսը սարքեմ»:
Իսկ գլխավոր հերոսի ասածը ես պատկերացրել եմ ընենց, որ ինքը փորձում էր դա իբրև կատակ ներկայացնել, ուղղակի էդ ամբողջ իրավիճակից պարզ էր դառնում, որ լրջություն կա ասածի մեջ:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
… հա, մոռացա ասեմ… տեքստիդ գրաֆիկան դուրս ավելի եկավ շնչում ա ու հեշտ ա կարդացվում… էն մոնոտոն հոծ տեքստերից չի որ նայում ես արդեն հոգնացնում ա…
չգիտեմ, ես ըեքստի գրաֆիկային կարևորություն եմ տալիս… հնչեղությանն էլ… պատկերացրու, որ ասեին կարդա, ոնց կհնչեր…
impression (09.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ