StrangeLittleGirl (07.09.2013), Դավիթ (07.09.2013), Վոլտերա (07.09.2013)
հա, Մեֆ, դու ճիշտ ես, լրիվ ճիշտ, ուղղակի ես էսօրվա իմ տեսածն էի վերաշարադրել ու նպատակս ոչ թե վերջ պատմվածք գրելն էր, այլ մի ուրիշ բան, որը ստեղ չեմ ասի![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
CactuSoul (07.09.2013), Mephistopheles (07.09.2013), Վոլտերա (07.09.2013)
բա ես ոնց եմ սիրումու հետն էլ որ իմանաս՝ ինչ պայմաններում եմ ուսումնասիրե՜լ, հոլի պես պտտվելու ընթացքում, կարելի ա ասել
![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Mephistopheles (07.09.2013), StrangeLittleGirl (07.09.2013)
Բյուր, առանց էդ ֆրազի, էդ մարդու հոգևիճակն ավելի կոմպլեքս ա, բազմակողմանի ու բազմաշերտ… ֆրազից հետո դառնում ա պրիմիտիվ՝ միաբջիջ… էդ պարզաբանումը պատմվածքը տեղում վերջացնում ա ու եզրափակում ա չթողնելով արձագանքի տեղ… դրանից հետո գրվածն արդեն անիմաստ ա… մանավանդ որ էդ ֆրազն էնքան ծանոթ ու գերօգտագործված ա որ նախորդ նկարագրությունը հեչ ա անում… մենք "ճանաչում" ենք էդ զգացումն ու նկարագրության ինտրիգը հօդս ա ցնդում…
կարար հենց էդ ֆրազով սկսեր ու խնայեր տարածությունը դրանից բխող հետևանքների ու հործողությունների համար… ֆրազը լիներ աղբյուրը՝ դրդապատճառը, բայց դա կլիներ ուրիշ պատմվածք…
ես կհասկանայի եթե նա էդ ֆրազը չօգտագործեր ու փոխարենը բարմենին ուրիշ հարցեր տար ոչ էնքան ուղիղ որն էլ ավելի կբացահայտեր կերպարի բարդությունն ու հեղեցկությունը…
Կերպարի պահվածքը ավելի բարդ հոգևվիճակ ա ենթադրում քան էն ֆրազը որը տեղափոխում ա կերպարին ավելի ստանդարտ ու պրիմիտիվ դաշտ…
impression (08.09.2013), Ուլուանա (09.09.2013)
փորձեմ /փողին մուննաթ/.
- գրի երկու հատ Թիչրզ, մի հատ օղի, երկու հատ կոտայք գոլդ: վեցերորդին: չէ յոթին,- գոռում ա ականջիս տակ բարմենը, ով արդեն իսկ դողացող ձեռքերով ա լցնում նոր պատվերը: դեմքս շրջում եմ, ալկոհոլի հոտն ինձ շրջանցում ու գնում ա վեր՝ գլխավերևումս ոռնացող օդափոխիչին երջանկացնելու:
- չորսի հաշի՛վը, հենց հիմա դուրս են գալիս,- հեռվից վազելով մոտենում ա մատուցողուհու ձայնը, ով էնքան ջահել ա, որ դեռ աչքերը լցնում ա անքաղաքավարի վերաբերմունքից:
ՀԴՄ կտրոնների ապարատը սարսափազդու չինովնիկի պես սպասում ա, թե երբ մի սխալ բան կանեմ:
- մեռնե՜մ ես քո ջանի՛ն,- ճչում ա փաբի տերն ամեն անգամ, երբ որսում ա հայացքս:
բարի մոտ ընկերներս են: չորսն են, թե հինգը, միգուցե անգամ վեցը, չգիտեմ: մի քանի տասնյակ հազարներ հաշվել եմ վերջին րոպեների ընթացքում, բայց ընկերներիս ստույգ թիվն ասել չեմ կարող: գիտեմ, որ վեց ժամվա ընթացքում հասցրեցի լսել մեկ կարճ պատմվածք ու նաև պատմել իմոնցից մեկը: էդ ընթացքում փակեցի մոտ քառասուն հաշիվ ու բացեցի ևս մի էդքանը: վերջնականապես ֆիքսեցի, որ Ջեք Դենիելզը երկու հազար երկու հարյուր արժե: մի քանի անգամ գոռացի, որ մանր չունեմ, բայց դա էդպես էլ շարունակեց հուզել միայն ինձ: իսկ երբ մարդիկ աշխույժ աշխատեցնում էին ատամները կամ կում անում իրենց խմիչքից, գալիս էր իմ ամենասիրելի պահը՝ սիգարետ էի կպցնում ու վայելում առաջին ծուխը: հենվում էի բարին ու էդ պահին աշխարհն իմն էր լինում: նայում էի ընկերներիս, հերթով, կարոտելով իրենց հենց էդ պահին, վերադարձնելով ժպիտներն ու օդում որսալով կատակները: երեք-չորս անգամ ծուխ կուլ տալուց հետո բարմենը հենվում էր վրաս.
- գրի՝ հինգ հատ տեկիլա սիեռա, երեք հատ կիլիկիա, ու մեկ էլ ասա՝ որտեղից պլան ճարեմ...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Arpine (10.10.2013), CactuSoul (09.09.2013), Mephistopheles (08.09.2013), Sambitbaba (08.09.2013), Աթեիստ (08.09.2013), Ռուֆուս (08.09.2013), Վոլտերա (09.09.2013)
CactuSoul (09.09.2013), impression (08.09.2013), Աթեիստ (08.09.2013)
այ հիմա կարա՞ս էս երկու "գծագրերը/էսքիզները" overlap/ merge անես…
էդ էլ փորձեմ էսա![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
CactuSoul (09.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ