Լավ, ընդունում եմ, որ հարցը ոչ թե օրինական/անօրինականն է, այլ անվտանգությունն ու անվտանգության ծակերը գտնելն ու շահագործելը։ Իսկ հաքերը իր մեջ «փայլուն մասնագետի» իմաստը էքսպլիսիտորեն չի ներառում։
Շատ իզուր, definitionերի հարցով վիկին շատ վստահելի աղբյուր ա, շատ հաճախ ավելի օգտակար քան բառարանները։
Sent from my Nexus 7 using Tapatalk 4
I may be paranoid but no android!
Կուզենայի խնդրել, որ թեման չվերածվի անիմաստ զվարճանքի աղբյուրի, իսկ դա կանխելու առաջին քայլը կլինի մինչև որևէ թարգմանություն ձեր կարծիքով աբսուրդային որակելը ճշտել դրա «հեղինակներին» կամ գոնե նշել աղբյուրները, ինչպես արել է Չուկն առաջին գրառման մեջ։ Թե չէ զուտ «ղժալու» համար մոգոնված բառերը կներկայացվեն որպես լուրջ հավակնություններ ունեցող թարգմանություն, ու էլի մեջտեղ կգան էն բազմաչարչար երկարախմորածակը, փրփրագմփիկն ու հատակապատարանքային տափակափայտը կամ դրանց ընտանիքի մյուս ներկայացուցիչները։
Կղմինդրն անբարեհո՞ւնչ է Այն նորահնար բառ չէ, և եթե ինչ-որ մեկին ծիծաղելի է թվում, ապա ծիծաղելի է ճիշտ այնքան, ինչքան ցանկացած այլ՝ հունարենից փոխառյալ բառ։
Կղմինդր բառը նշանակում է «աղիւս կամ կաւ թրծեալ հրով, քառանկիւն կամ խողովակաձև» («Նոր բառգիրք հայկազեան լեզուի»), ըստ Աճառյանի «Արմատական բառարանի»՝ առաջին անգամ գործածվել է 19-րդ դարում։ Էնպես չի, որ նոր են որոշել черепица-յի հայերեն համարժեքը հորինել, ինչ-որ մեկին էլ դա աբսուրդային է թվում։ Ժամանակի քննությունը բռնած բառ է։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Վերջին խմբագրող՝ Hda: 06.09.2013, 23:03:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Chuk (07.09.2013)
to hack - թարգմանաբար նշանակում է կտրել կամ կոտրել, չէ՞: Ուրեմն պիտի hacker-ը թարգմանել որպես «կոտրորդ», կամ նման մի բան: Գրազ կգամ, որ դրան էլ էիք դեմ դուրս գալու: Երևի ուղղակի անսովոր են նոր թարգմանությունները մեր ականջին:
Իսկ կղմինդրը, Լիլ ջան, բոլորովին անբարեհունչ չի, նույնիսկ իմ սիրած բառերից է, բայց պատկերացրու, թե այդ բառը չունեինք ու փորձում էինք թարգմանել, նոր բառ ստեղծել, ու մեկը առաջարկում է՝ «կղմինդր»: Մի բոլ կծիծաղեինք, կարծում եմ, ու կանցնեինք մյուս տարբերակների քննարկմանը:
Ինձ, օրինակ, խիստ տարօրինակ ու նույնիսկ անբարեհունչ է թվում «օգտատեր» բառն՝ իբրև user-ի թարգմանություն: Բայց արի ու տես, որ լավ էլ կարողացել է տեղավորվել մեր բառապաշարում:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Vardik! (08.09.2013)
Անի ջան, միայն ականջին սովոր ու չսովոր լինելու հարց չի: Անձամբ իմ համար քո կոտրորդ տարբերակը նույնքան աբսուրդային ա, ինչքան նենգորդն ու խուժորդը: Իհարկե հնարավոր համարում եմ, որ այդ բառերից որևէ մեկը ժամանակի քննությունն ապրի ու մտնի մեր բառապաշար, լրիվ ռեալ ա:
Բայց քանի դեռ չի մտել, թույլ տուր իմ վերաբերմունքը բարձրաձայնել, որովհետև այդ վերաբերմունքի բարձրաձայնումներն էլ են էն ֆակտորներից, որոնք օգնում են լեզվին հասկանալ՝ տվյալ բառը մտնում է իր մեջ, թե ոչ:
Ես կարծում եմ, որ նման տիպի բառերը պետք է թարգմանվեն էնպես, որ կարդալուց հասկանաս, թե ինչի մասին է խոսքը: Երբ ինձ ասում եմ «խուժորդ», իմ մտքի ծերով չի կարող անցնել, որ խոսքը հաքերի մասին է: Եվ հետո խիստ ցանկալի է, որ թարգմանված բառն արտհայտի մայր տերմինի ողջ նրբերանգը, ոչ նենգ, ոչ խուժը, ոչ կոտրելը հաքերի բուն գործառույթը չեն արտահայտում, արտահայտում են իր միայն մի կիրառության նկատմամբ սուբյեկտիվ ընկալումը: Դա ինձ տալիս է հիմք ասելու, որ անհաջող թարգմանություն է: Ու քանի դեռ թարգմանությունն անհաջող է, ես նախընտրում եմ տվյալ տերմինը չթարգմանել, այլ օգտագործել հենց «հաքեր» բառը, ոնց որ ինձ սպանեն չեմ ասի «նիշք», կասեմ «ֆայլ»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ընդհանուր առմամբ համաձայն եմ, Chuk, ուղղակի հենց բուն hacker-ը բառացիորեն կոտրող է նշանակում: Ու սկզբնական իմաստով, իմ հիշելով, ուներ միայն վատ իմաստ. հաքերները տարբեր կայքեր էին կոտրում, բանկային ծրագրերի մեջ թափանցում կամ նման այլ բաներով էին զբաղված: Էդ հետո արդեն բառի իմաստը լայնացավ ու սկսեց դրական բաներ էլ իր մեջ ներառել:
Այսինքն եթե բառը որպես այդպիսին թարգմանենք, միևնույն է՝ չի արտահայտելու այսօրվա ամբողջական իմաստը: Մնում է, որ մի լրիվ նոր բառ հնարվի որպես դրան համարժեք:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Chuk (08.09.2013), Sambitbaba (08.09.2013), Աթեիստ (08.09.2013)
Իհարկե կեղծ հայրենասիրությունը հանգեցնում է աբսուրդային թարգմանությունների: Եթե քննարկում ենք բառի զուտ թարգմանությունը, մի բան է. իմաստայինը լրիվ այլ:
Օրինակ՝ շոֆեր- Chauffeur (une personne dont le métier est de chauffer) զուտ թարգմանությամբ՝ ջերմացնող/տաքացնող մասնագետ/անձ: Ժամանակին հիմնականում օգտագործվել է հնոցապան/կոչեգարի իմաստով: Հիմա հատկապես ոչ ֆրանսիացիներին դժվար է համոզել, որ դա մեքենայի վարորդը չէ: Վարորդ բառը ունեն-conducteur, բայց էտ վարորդը պարտադիր չի, որ ավտոմեքենայի լինի (նավ, գնացք, սայլ.....), բայց էսօր նույնիսկ իրանք մեքենայի վարորդի համար օգտագործում են շոֆեր բառը: Կոչեգարին էլ տարբերակելու համար ստեղծել են օտարալեզու վերջավորությամբ chauffagiste-շոֆաժիստ բառը:
Իմաստային տարբերակը Չուկի ասած ժամանակային փորձության ընթացքում է առաջանում, ու ինչպես նկատում ենք զուտ թարգմանչական տարբերակից կարող է այնպես զգալի տարբերվել, որ մտքովդ էլ չանցնի: Ժամանակին մեքենաների վառելիքը փայտ/ածուխ էր, ու խոդի գցելու համար լրիվ կոչեգարի ֆունկցիաներ պիտի կատարվեր:Բուն վարելը դրա հետ համեմատ խաղ ու պար էր: Տենց էտ մեքենա վարողներին կնքեցին շոֆեր, ինչը մեր օրերում մնաց վարորդի իմաստով:
Հատկապես վերջին տասնամյակներին օտար երկրներում ստեղծված բառերը հայերեն թարգմանել, որ միաժամանակ նաև իմաստը արտահայտի՝ զոռ գործ ա: Կախված կոնտեքստից- պիտի որոշվի-առաջնությունը տալիս ենք բառացի, թե իմաստային թարգմանությանը: Հաճախ ծանոթներիս կոմպերի հետ, որոնց սիստեման ռուսերեն է, խնդիրներ լինելուց, հավատացեք մեծ դժվարություն եմ կրում ռուսերենի մոմենտով:
Լրիվ նորմալ եմ համարում բառի տվյալ պահին իմաստը արտահայտելու համար օգտագործել բնօրինակը:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ընդհանրապես հաքերն ավելի շուտ բարի մասնագետ ա հանդիսանում, քան թե չար. այսինքն՝ նա գտնում ա ծրագրերի մեջ առկա բացերը, թույլ կողմերը, լուծում կամ օգնում լուծել դրանք: Իսկ մեր պատկերացրած հաքերն իրականում չար քրեքերն ա, որը հենց էդ «խուժան» մասնագետն ա, գտնում ա ծրագրի թույլ կողմերը, ապօրինի եղանակներով ջարդում ծրագրերը, վնաս տալիս, և այլն... Հաքերներին անվանում են «սպիտակ գլխարկավորներ», իսկ քրեքերներին՝ «սև գլխարկավորներ» (սևուսպիտակի իմաստը պարզ ա):
Դրա համար ես էլ եմ դեմ, որ հաքերներին «խուժորդ» անվանեն, կարելի ա մի քիչ ավելի մարդասիրական թարգմանություն մտածել, չնայած որ ինքը ժողովրդի մեջ բացասական իմաստով ա արմատավորված: Բայց ինքն իրանով տենց չի էլ արտահայտում նաև քրեքերի իմաստը: «Խուժորդ»-ն ավելի շատ կարելի ա օգտագործել «հարկային տեսուչ» բառակապակցության փոխարեն, որովհետև իսկը արտահայտում ա բառի իմաստը:
Աղբյուր
Անի, մի քիչ վստահ չեմ, որ քո ասածը ճիշտ ա: Եթե կարող ես, դա հղումներով ցույց տուր, հա՞:
Դրան հակառակ ես գիտեի հաքերային ենթամշակույթի մասին, որն առաջացել է 1960-ականներին, հիմա էլ վիքի-ում վերհիշելու համար գտա, կարող ես նայել, հետաքրքիր է՝ http://en.wikipedia.org/wiki/Hacker_...er_subculture)
Հիմա դու ասում ես, որ Հրաչի ասած քրեքերներն ավելի շու՞տ են հաքեր ասել: Որ համակարգերի չար նպատակներով կոտրումներ մինչև էդ եղել են, այո (սա էլ ցանկ՝ http://en.wikipedia.org/wiki/Timelin...hacker_history ), բայց որ իրենց մինչև էդ տրվել է հաքեր անվանումն, ինձ անհայտ փաստ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ընդհանրապես դեմ եմ համակարգչային տերմիների թարգմանությանը: Ոնց բժշկական տերմիներից շատերի «պապան» լատիներենն կամ հունարենն ա, տենց էլ IT ոլորտինը՝ անգլերենը: Պետք ա մնա անգլերեն, կարող ա շատ-շատ արտասանությունը մի փոքր հայաֆիկացվի, հարմարացվի մեր լեզվին. բայց հակ/ք/եռ/ր/, յուզեր օգտագորզելու մեջ խնդիր չեմ տեսնում: Պատկերացրե՛ք Neuromancer-ը էս կարգի հայերեն թարգմանությամբ
Ընդհանրապե՞ս: Ինչու՞:
Օրինակ նույն յուզեռը: Հա, օգտատերն ապուշ թարգմանությունա: Բայց ինչու՞ չասենք օգտվող: Չէ՞ որ իմաստն արտահայտում ա, հասկացվում ա ինչի մասին ա, հայերեն բառ ա:
Ինչու՞ ասենք key, չասենք ստեղն, ինչու՞ ասենք քիբորդ, չասենք ստեղնաշար:
Թեկուզ սկզբում անսովոր էր, բայց երբ արդեն դարձել է ճանաչելի, ինչու՞ չասենք համակարգիչ ու համացանց, ասենք քըմփյութեր ու ինթեռնեթ:
Ու սենց լիքը օրինակներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ