տեղին է նաև մեջբերել մի տեղին գրված կամենտարի
••Սեղմել՝ ցույց տալու համար
մասնավորապես հիանալի տերմին է օգտագործված - Լիբերաստ
տեղին է նաև մեջբերել մի տեղին գրված կամենտարի
••Սեղմել՝ ցույց տալու համար
մասնավորապես հիանալի տերմին է օգտագործված - Լիբերաստ
keyboard (12.09.2013)
Mephistopheles (08.09.2013), Վիշապ (08.09.2013), Տրիբուն (08.09.2013)
հա, իհարկե, մեզ քո նման լիբրռաստի չափ հասկացողություն որտեղի՞ց
ու փառք Աստծո, որ ես ու դու լրիվ ուրիշ բաներ ենք հասկանում ինչպես վերևի գրառումում, նույնպես և շատ ու շատ կարևոր բաներում...
ճիշտն ասած ես երբևէ չէի ցանկանա, որ դու ու Մեֆը ճշմարիտ հավատի գաք: երջանիկ ապրեք ձեր գոմիկստաններում:
մեկա, աատանան եթե ասի որ հավատում ա Աստծուն, ուրեմն մի նոր սատանայություն ա մտածում
keyboard (12.09.2013)
Մի մտածի Դիվ ջան, չենք գա քո "ճշմարիտ հավատքին" որտև քո հավատքը ատելության հավատք ա… քեզ էլ որպես գործիք օգտագործում ա… լիբերալիզմը եթե չլիներ դու էլ Կանադայում չէիր հայտնվի ու ընդհանրապես հայ ժողովրդի ճակատագիրն ավելի ողբերգական կլիներ… դժվար ա սա քեզ բացատրելն իհարկե, բայց որ հայտնվեիր կոնսերվատիվ՝ պահպանողական մի միջավայրում որտեղ դու կդիտվեիր որպես պահպանողական կյանքի ձևի թշնամի այդպես էլ չհասկանալով թե ինչու, էն ժամանակ երևի գնահատեիր լիբերալիզմը…
…իսկ սենց դու ապերախտի պես կվայելես լիբերալիզմի պտուղներն ու կպայքարես նրա դեմ… առանց հասկանալու որ դու կտրում ես այն ճյուղը որի վրա նստած ես… անգամ քո էս անշորհակալ պահվածքն ա որ գոյություն ունենալու իրավունք ա ձեռք բերում լիբերալիզմի, այն է ազատականության շնորհիվ …
Գալաթեա (09.09.2013)
Bruno (09.09.2013), Mephistopheles (09.09.2013), Անվերնագիր (10.09.2013), Ներսես_AM (09.09.2013), Տրիբուն (09.09.2013)
Bruno (09.09.2013), Sagittarius (09.09.2013), Անվերնագիր (10.09.2013), Վիշապ (09.09.2013), Տրիբուն (09.09.2013)
Mephistopheles (09.09.2013), Տրիբուն (09.09.2013)
keyboard (12.09.2013), Անվերնագիր (10.09.2013)
Օբամա. ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայում քաղաքացիական պատերազմին
11 սեպտեմբերի 2013
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռուստատեսությամբ ամերիկացիներին դիմելիս հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայում քաղաքացիական պատերազմին. «Դեմ էի ռազմականա գործողություններին, որովհետև մենք չենք կարող ուժի միջոցով լուծել այլ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմը»,- հայտարարել է Օբաման: Միևնույն ժամանակ նաև նշել է, որ ԱՄՆ շահերից է բխում Սիրիային հարվածելը. այն կկանխի երկրում քիմիական զենքի կիրառումը. «Մենք պետք է կանխենք քիմիական զենքի հետագա կիրառումն ու տարածումը»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Օբամայի խոսքով՝ Նահանգները պետք է ազդանշան ուղարկեն, որ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը չեն հանդուրժի. «Դա իմ գնահատականն է որպես ղեկավարի»,- նշել է նախագահը՝ հաստատելով, որ Վաշինգտոնը չի կասկածում սեպտեմբերի 21-ին Դամասկոսի արվարձաններում քիմիական գրոհում սիրիացի ղեկավարների մասնակցության մեջ:
«Սիրիայի տարածք զորքեր չեմ ուղարկի, դեռևս անհայտ ժամկետով, բայց ռազմական գործողություններ չեմ կազմակերպի, ինչպես Իրաքում ու Աֆղանստանում, ինչպես նաև երկարատև օդային հարվածներ չեմ սկսի, ինչպես Լիբիայի ու Կոսովոյի դեպքում էր»,- ասել է Օբաման:
Միացյալ նահանգների առաջնորդը նաև նշել է, որ «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է Սիրիայում քաոսի դեպքում ամրապնդել իր դիրքերը:
«Եթե մենք չգործենք, «Ալ Քայիդան» կարող է ամրապնդվել այնտեղ»,- ասել է Օբաման: ԱՄՆ նախագահը նաև դիմել է Կոնգրեսին՝ կոչ անելով հետաձգել Սիրիայի հարցով քվեարկությունը, հաշվի առնելով քիմիական զենքը միջազգային հսկողությանը փոխանցելու մասին Ռուսաստանի առաջարկությունը:
Օբաման խոստովանել է, որ մտափոխվել է հենց ռուսական այդ առաջարկության շնորհիվ:
«Խնդրեցի Կոնգրեսի առաջնորդներին հետաձգել ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ քվեարկությունը, քանի դեռ մենք գնում ենք այս դիվանագիտական ուղիով: Հինգշաբթի կուղարկեմ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին իր ռուս կոլեգաների հետ հանդիպման, իսկ ինքս կշարունակեմ բանակցել նախագահ Պուտինի հետ»,- նշել է Օբաման:
Նրա խոսքով՝ ռուսական առաջարկները «հուսադրող են»:
«Մասամբ ռազմական գործողություններ սկսելու ԱՄՆ սպառնալիքների, ինչպես նաև հետագա կոնստրուկտիվ բանակցությունների շնորհիվ, որոնք ես ունեցա նախագահ Պուտինի հետ, ռուսական կառավարությունը միջազգային հանրությանը միանալու ցանկություն արտահայտեց՝ ստիպելու Ասադին հանձնել քիմիական զենքը»,- նշել է նա՝ հավելելով, որ Ասադի ռեժիմն արդեն ընդունել է իր մոտ այդ զենքի առկայությունն ու անգամ համաձայնվել միանալ քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիային:
ԱՄՆ նախագահը նաև նկատել է, որ համոզված չէ ռուսական նախաձեռնության հաջողության մեջ. «Վաղ է նշել՝ արդյոք այս առաջարկությունը հաջողությամբ կավարտվի, թե՝ ոչ. ամեն տեսակի համաձայնություն պետք է հաստատի, որ Ասադը կկատարի պարտականությունները: Բայց նախաձեռնությունը խնդիրն առանց ուժային միջամտության լուծելու ներուժ ունի, հատկապես, որովհետև Ռուսաստանն Ասադի ամենամոտ դաշնակիցներից է»,- ասել է Օբաման: Ռուսական ղեկավարությունը հայտնել էր, որ Սիրիայի ներսում ընթացող կոնֆլիկտի կողմերից ոչ մեկին չեն աջակցում ու փորձում են խնդրին խաղաղ լուծում տալ, հայտնում է RIA Novotsi-ն:
Ռուսաստանը Սիրիային առաջարկել էր քիմիական զենքը միջազգային հանրության հսկողության տակ փոխանցել: Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ու երկրի վարչապետը համաձայնվել էին ռուսական այդ նախաձեռնության հետ: Քիմիական զենքի սիրիական արսենալը ամենախոշորներից է Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի ընթացքում ավելի քան 1400 մարդ էր զոհվել: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:
Սիրիայում արդեն 2 տարի քաղաքացիական պատերազմ է: Այս ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղափոխված անձինք են:
Աղբյուր՝ panarmenian.net
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
էքսկլուզիվ, aկումբի համար արված գողտրիկ նկար:
Տղեքը մտածում են, ինչ՞ անեն քիմիայի հետ
Vardik! (12.09.2013)
Էս թեման ուզում եմ ակտիվացնել: Եթե Շինը տարածքում ա, իրա կարծիքը կուզեի լսել: Հալեպում վերջը ի՞նչ ա կատարվում: Ո՞վ ա ում վրա բոմբ գցում:
Սիրիայում հիմա ով չի ալարում բոմբ ա քցում ում գլխին պատահի։
Ու էս էն դեպքն ա, երբ արևմուտք դիրքորուշումն իրոք անհասկանալի ա։ Ասադը ռուսների օգնությամբ հետ գրավեց Հալեպը "ընդդիմությունից"։ Էտ ընդդիմության մեջ մտնում են ամեն գույնի ու ջուռի այլանդակներ, հնարավոր ա նաև շատ դեմոկրատ իսլամիստներ։ ԱՄՆ, ՄԹ-ն ու մնացածը մի անասելի աղմուկ աղաղակ են բարձրացրել էտ կապակցությամբ։ Անհասկանալի ա ի՞նչ ա իրանց ուզածը, որ Հալեպը մնար էն մորուքավոր կնիկ ու երեխա գնդակահարող իսլամիստների ձեռը՞։ Ենթադրենք Ասադը շատ այլանդակի մեկն ա, բայց կարո՞ղ ա ավելի այլանդակ ա, քան էտ մորուքավորները։
Կարճ ասած, դասական աշխարհաքաղաքական բոզիտղություն ա տեղի ունենում, որի արդյունքում մի քանի միլիոն ժղովուրդ կամ կոտորվում ա, կամ տուն ու տեղ թողած քուչեքն ա, ու ոչ մեկի տանձին ի առանձնապես։
Lion (16.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ