Տրիբուն-ի խոսքերից
Համաձայն եմ, հեշտ չի լինելու, ու համաձայն եմ, որ արդյունքում հիմնական թիրախը Իրանն ա, ու կարող ա մեր գլխին էլ շատ բան ջարդվի: Բայց սրանք պրոցեսներ են, որ արդեն վաղուց են սկսվել ու դրա դեմը ես ու դու, ու առավել ևս Ռուսաստանը, չենք կարանալու առնենք: Մնում ա նենց անելը, որ տակը չմնանք:
Ասադի սխալը նրանում ա, որ հենց սկզբից չթռավ, քանի Սիրիայում էսքան շուն ու շնգյալ չէր լցվել: Եթե իրա երկիրը սիրում էր, պիտի Բեն Ալիի պես արագ խաղից դուրս գար: Իսկ հիմա ինչ լինի իրա գլխին ա ջարդվելու ու ինքն ա մեղավոր համարվելու: Պատմությունը չի ասելու, որ Ասադը ուզում էր փրկել երկիրը այլանդակ իսլամիստներից ու արևմտյան իմպերիալիստներից: Պատմությունն ասելույա, որ Ասադի օրոք Սիրիան կործանվեց, միլիոնով մարդ զոհվեց, միլիոններով մարդ Սիրան լքեց, Սիրայի քրիստոնյա համայնքը, որ աշխարհի ամենահին քրիստոնյա համայնքներից էր, վերացավ:
Բոլորս էլ հասկանում ենք, որ մերձավոր արևելքում շատ կեղտոտ խաղ ա գնում: Բայց, բիձա ջան, Ասադը ինքը իրա ոտով իրան ներքաշեց էտ խաղի մեջ, ու Աստված գիտի, թե հույսը ինչ վրա էր դրել: Իմ դարդը երեք բան ա.
- Սիրայի ժողովուրդը փիս մեղք ա, ու էս արաբական գարուններից ամենաշատը ինքը տուժեց:
- Սիրայի հայ համայնքը, որը մեր ամենատրադիցիոն ու հին/պատմական համայնքներից էր, վերանալույա: Գոնե մեծ մասը Լիբանան գնա, ու Լիբանանի համայնքը մի քիչ մեծանա:
- Նենց չստացվի, որ Հայաստանը կրկնի իրա առաջին համաշխարհայինի սխալները, ու էս տակի մնացածով էլ վարի գնանք:
Որ էս ամեն ինչը տեղի չունենա, էս պահին պետք ա, որ Սիրիա ուժեղ արտաքին կոնտինգենտ մտնի: ԱՄՆ մենակով հաստատ էլ չի կարա, գումարած էտ ռեգիոնը տրադիցիոն Ֆրանսիա-Անգլիա ազդեցության տակ ա եղել, ու մենակ իրանք ունեն պատմական հիշողությունն ու մեխանիզմները էս ռեգիոնում լեզու գտնելու: Եթե ԱՄՆ ու Ֆրանսիան ձեռ ձեռի տան, ու ԱՄՆ-ի ուժով ու Ֆրանսիայի ռեգիոնում տրադիցիոն ազդեցությամբ, կարանան Սիրան վերցնեն լիարժեք հսկողության տակ, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Եթե չէ, օրը օրի վրա իրավիճակն ավելի ա վատանալու, քանի որ Ասադը չի կարանալու ոչ մի բան անի, արդեն բանը բանից անցել ա: Օրական հազարով մարդ ա զոհվում, հազարներով մարդ ա ռեգիոնը լքում, ինչ գույնի ու հավատքի այլանդակ ասես չի մտնում երկիր ու տարածաշրջան:
Էջանիշներ