բավականին հետաքրքիր է,
http://www.telegraph.co.uk/finance/n...ops-Syria.html
բավականին հետաքրքիր է,
http://www.telegraph.co.uk/finance/n...ops-Syria.html
տեսար՞ աբեր
անգլիացիք- ցռռռռռռռռռռռռռռռռ
ֆրանսիացիք - ցռցռցռցցցցցցցցցցցցցցցցռ
/կանադացիների ու մյուս գյաֆկեքի ցռռռռռի մասին խոսալն էլ արդեն ավելորդ ա /
իսկ Ավստրիան փակեց օդային տարածքը հարձակման համար
օմաման էլ արդեն լրիվ ուրիշ երգեր ա երգում մի տարի առաջ երդվում էր, որ ասադին ասադելու ա հիմա արդեն ասում ա որ ինչի՞ չէ որ, թող ասադը լինի
...
ճնշված ու կողոպտված երկրների մարդկությունը մեծ հույսեր ա կապում Ռուսաստանի հետ, ու այդ հույսերը արդարանում ա գնալով:
իմիջայլոց երկու օր առաջ ռուսները նավերով ռակետները բռնաթափեցին Կուբա ու Վենեսուելա... առանց շուխուխի
Հ.Գ. hասկանում եմ, որ սա քո համար տեսանելի չի, քանի որ ռուսներ ոչ մի հոլիվուդյան շոու չեն բեմադրում
Vardik! (30.08.2013)
Հետաքրքիր հոդված էր:
Սպասվելիք սիրիական պատերազմի աշխարհքաղաքական հիմքերը
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
dvgray (31.08.2013)
Ապեր, Սիրիայի հարցով հաստատ մի բան անելու են… դու չկասկածես… խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելուց հետո մի բան պտի անեն… ու ես չեմ հասկանում ինչի վրա ես դու տենց ուրախամնում… մարդասիրությունը մի կողմ, էսի իրանց ռեպուտացիայի հարցն ա…
Ի դեպ, էս չե՞ն քո ռուսները, պաշտպանում են մի ղեկավարի ով ինքն իրա ժողովրդին գազով խեղտում ա… էսի քո սիրած ռուսների մասին ասում ա էն որ իրանք էլ են պատրաստ իրանց ժողովրդի դեմ ցանկացած զենք օգտագործելու… ու արել են… ռուսների համար մարդը արժեք չունի… դժբախտաբար…
Մեֆ, մեր մեջ ասած, ես չեմ հավատում, որ էտ գազը Ասադի արածն ա: Սիրիայում էնքան շոււն ու շնգյալ կա հիմա, որ ինչ ասես չեն անի: Հարցը նրանում ա, որ առանց էտ գազի էլ Սիրիայում արդեն 100.000-ից ավել մարդ ա զոհվել, ու պետք ա դրան վերջ տրվի: Ու դրան, ցավոք սրտի, վերջ կարա դրվի մենակ դրսից մասիվ ռազմական միջամտությամբ: Հիմա արևմուտքին պատճառ ա պետք, որ էտ միջամտությունը լինի ու սարքել են գազի գործը:
Ռուսների վատությունը սիրիացիներին նրանում էր, որ երկու տարի վետո դրեցին միջամտության վրա: Թե չէ արդեն վաղուղ էին Ասադի հարցերը լուծել: Ու բանը հասավ նրան, որ ռուսներին աբխոդ անելու համար հորինեցին գազի գործը:
Դիվին մի բանում ա ճիշտ - ցավը նրանում ա, որ Սիրայի դեմ են աշխատում Սաուդներն ու Կատարը, որոնք Ասադից ոչ մի բանով լավը չեն: Իրանք էնքանով են լավը, որ տոշնի քամակ են մտել - Ամերիկայինը: Իսկ Ասադը հույսը դրել էր ռուսների վրա, որոնք սկի իրանք իրանց չեն կարում պաշտպանեն: Էտ Պուծինի իբր հրամանը, որ պետք ա հարձակվել Սաուդի վրա, ֆուֆլոյա ու մուտիլովկա: Տենց բան ուղղակի չի կարա լինի ու չի լինելու: Ռուսները էս պահին ոչ մի հնարավորություն չունեն տենց բան անելու համար: Միջերկրական ծովում մի հատիկ ռուսական նավ չկա, էլ չեմ ասում արաբական ծովում ու պարսակական ծոցում: Էտ տերիտորիաները սաղ յանկիների, անգլիացիների ու ֆրանսիացիների հսկողության տակ ա: Ռուսները արդեն նորմալ նավ էլ չունեն, ուր մնաց գոնե մի երկու հատ ավիակիր: Սիրայի ռազմածովային բազայից էլ մենակ անունն ա մնացել, ընդեղ ոչ մի բան էլ չկա:
Նենց որ, Սիրային բամբիտ են անելու, ու էտ հեչ լավ բան չի: Էտ ցավալի բան ա, քանի որ մեր քթի տակ ա, դարերով հայկական համայնք ա եղել, ու վաբշե տարածաշրջանը լրիվ վարիա գնում, որը սաղիս համար էլ վտանգավոր ա: Ու էս սաղ Ասադի էշությունից ու ռուսների պաստավշիկությունից: Ռուսները Ասադին փիս քաշեցին - հույս տվեցին, ու ինչպես միշտ քցելու են, ու քցելու են, քանի որ ուրիշ տարբերակ ուղղակի չունեն:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 04.09.2013, 20:45:
Mephistopheles (31.08.2013), Sagittarius (31.08.2013), Գալաթեա (31.08.2013)
Չի բացառվում ընգեր որ գազը մի քիչ էլ բստրոցի լինի, չնայած ֆրանսիացիները սրանից շատ առաջ էին ասում որ գազ ա օգտագործվել, էն ժամանակ Ասադը օդային ռմբակոծությունների էր ենթարկում քաղաքները ու բացառված էլ չի որ օգտագործել ա, Ասադն էն դիրքերում ա որ ոչ մի տեսակի պայման չի կարա ընդունի ու ոչ էլ առաջարկվում ա, դրա համար էլ հավանական ա որ օգտագործի, բացի դրանից մենակ ինքը ունի էդ քիմիական զենքը եթե իհարկե չեն գողացել… իսկ եթե գողացած լինեին ապա Ասադն առաջինը կասեր որ միավորներ վաստակի… սա իրա համար շատ լավ արգումենտ կարար լիներ, բայց ինքը միշտ պնդել ա որ չկա քիմիական հարձակում… ստեղ մի հատ կարևոր հարց էլ կա… Իրաքն էնքան խորը վերք ա թողել որ արդեն իսկականից էլ որ պետք ա լինում, չեն կարում մի բան անեն… Բրիտանիան դրա համար էլ չկարացավ անցկացնի Քամերոնի առաջարկը…
էնքան ուշացրին որ ինչ շուն-շանգյալ ասես եկավ լցվեց Սիրիա… կարելի ա ասել հին "օպոզիցիայից" բան չի մնացել… սենց երկրներում մինչև խառնվելը նորմալ քաղաքական օպոզիցիա չի լինում ու ստեղծվում ա միայն խառնվելուց հետո ու հաճախ էլ չի ստեղծվում… նայի մյուս արաբական երկրները որտեղ ռեժիմին գցել են…
ճիշտ ես ասում, ռուսները քցելու են… եթե արդեն չեն գցել… ռուսները մինչև հիմա փչացնելուց բացի ուրիշ բան չեն արել…
չգիտեմ բամբիտ անելը ինչ կարա տա, բայց չանելն արդեն հնարավոր չի… Լիբանանն ա խառնվում, փախստականներն էլ լցվում են Իրաք, Թուրքիա, Հորդանան… չգիտեմ արժե՞ սպասել ու նայել թե ինչ կարա լինի, թե՞ մի բան անել…
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 04.09.2013, 20:46:
աբեր, էտ քո ասած եվրոպան... մի կես ժամը մեկ ասածը փոխում ա...
որ ասում եմ ցռռռռռռռռռռռռռռ
իմիջայլոց ֆիանսիացիք եթե են ապուշ Տռոսկանին դնեին, էսքան խղճուկ չէին երևա սաղ աշխարհի աչքին: էս Հոլանդը լրիվ անողնաշար դեբիլ ա....
երբևէ Ֆրանսիան սենց ցռռռռռ վիճակում չէր եղել, ու հ:ա էտքանը քիչ ա, ցռռռռռռռռռ լինի Անգլիայից՞՞՞;
սա դաբլցռռռռռռռռռռռ ա
Տիգ ջան ,հետաքրքիր ա, մանվանդ հաշվի առնելով որ Հայաստանում շատ քիչ մարդիկ են առաջին ձեռքից ստացվող լուրերին հետևում ու առավել ևս անալիզ անում: սակայն էլի շատ մակերեսային է գրված, որը բնական է, հաշվի առնելով ֆորմատը:
Հ.Գ. էն քո ասած հղումներ են դժվար կարողանամ գտել, ուղղակի օրվա մեջ 1000 բան են կարդում էտ թեմայով: շատ ժամանակ է պահանջվելու հիմա հետ գնամ ու ինչ որ բան գտնեմ: ներող...
Tig (31.08.2013)
Ես օղակ միացնող չեմ, բայց լիքը միացնողներ կան, ու որ միացրել են, լրիվ ուրիշ բան են ստացել, ու որը ոչ թե ծիծաղելի ա, այլ ողբալի: ու դրանից ստացվում է, որ
1-ապացույց չկա, որ Ասադն է թույնը կիրառել, այլ ոչ թե դիմացինները: Հակառակը վկայություններ կան, որ "ապստամբներն" են:
2-Ասադը դա կիրառել է որ ինչի հասնի՞, Որ Օբաման ըստ իր՝ դեռ վաղուց ասած-խոստացած "կարմիր գիծը" հատի ու գա իրեն կախաղան հանի՞: Իմ իմացածով Ասադը դեբիլի թուղթ չունի:
Կարծեմ գիտես նաև, որ Ալ ջազիրան Կատարինն է ու կատար, Սաուդ, հիմա ձեռք - ձեռքի են ամերիկա, իսրայել, թուրքիայի հետ: Ու ալ ջազիրան տվել անցել ա CNN-ին ավանտյուրաների մեջ:
Իրոք, ճիշտը դասի գնալն ա:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 02.09.2013, 04:15:
dvgray (02.09.2013)
բԲիձա ջան, ասադը դիբիլի չէ բայց սադիզմի քննությունն անցել ա ու հեսա լայսնզը կստանա… ոչ մի նորմալ մարդ ինքն իր քաղաքները օդանավերից ու ռազմանավերից չի ռմբակոծի… էսի փաստ ա ու բացառված չի որ գազ տա… ինչի համա՞ր, նույն բանի համար ինչի որ ռմբակոծում էր…
Եթե կան փաստեր որ մյուս կողմն ա արել, բեր տեսնենք… թե չէ օդի մեջ խոսել ու Աստղոյին դասի ուղարկելը ամեն մարդ էլ կարա…
dvgray (02.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ